Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Աշխարհը 50 տարի հետո

Աշխարհը 50 տարի հետո

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 565,059 կտտոց

Հիշու՞մ ես, երբ դեռ ոչինչ չկար՝ չկայի ես, դու, նա… իսկ հետո ձվից ստեղծվեց աշխարհը կամ Աստված ստեղծեց կամ էլ գուցե սատանան է ստեղծել, չգիտեմ…(այն ժամանակ ես դեռ ծնված չէի), բայց  դա կարևոր չէ, քանի որ ինչ-որ մեկի երևակայության շնորհիվ ստեղծվեցին մարդիկ, այդ թվում և ես: Հիշում եմ, դժվար էր կյանքը սկզբում, բայց մենք սկսեցինք խմբեր կազմել ու թեթևացնում էինք մեկմեկու հոգսերը: Այ թե ժամանակներ էին, իսկական երազանք: Անցան տարիներ, չեմ հիշում կոնկրետ քանիսն եմ բաց թողնում, բայց ակամա հիշեցի այն ժամանակը, երբ առաջացան մեծ ու փոքր տերություններ, կայսրություններ ու թագավորություններ, որոշ մանր խմբեր կուլ գնացին գերտերություններին, որոշները դիմադրեցին ու շարունակեցին պայքարը: Կռվում էինք, մարտնչում, որպեսզի գոյատևենք: Սա էլ էր բեկումնալից դարաշրջան, կարծես հաստատվում էին ինչ որ կարգեր, կանոններ ու կյանքը ավելի չափված հունի մեջ էր ընկել: Մարդիկ պիտակավորվում էին ու ռոբոտացվում էին, դժվար ժամանակներ էին ինձ համար, քանի որ չէի կարողանում համակերպվել, բայց փառք Աստծո, անցան դժվարին տարիները և հիմա իմ հիշողության մեջ դրանք ընդհամենը վայրկյանանոց վանդակների տեղ են գրավում:

Հիշու՞մ ես, նստած էինք զբոսայգում, լավ օր էր, արևոտ, երեխաները խաղում էին, թռչկոտում ու երգում, միայն մեկը՝ երևի ապագա արվեստագետ, նստել էր կանաչ նստարանին ու ինչ-որ բաներ էր խզբզում իր ճմրթված նոթատետրի մեջ:

Այդ օրը բավականին ուժասպառ էի, բայց մարդկային հետաքրքրվածությունը ստիպեց մոտենալ:

-Ի՞նչ ես նկարում,- հարցրի:

-Ես եմ,- ասաց,-ես եմ ու իմ երազանքների հայրենիքը:

Չգիտեմ որտեղից էր այդ փոքրիկ աղջնակի մեջ առաջացել այդքան մեծ հայրենասիրություն: Երևի հայրենիքի պակասից էր կամ էլ ցանկությունից՝ հասկանալ, թե ինչ է հայրենիքը ընդհանրապես:

Մոռացա ասել, որ ես ի ծնե հայ եմ: Այս դեպքերն էլ, չեմ կարողանում լավ մտաբերել, 19-րդ դարի վերջին կամ էլ 20-րդ դարի սկզբին են տեղի ունեցել, բայց այնքան վառ են, որ երբեք չեն ջնջվի իմ գիտակցությունից:

Մազերս սպիտակում էին: Միշտ էլ հետաքրքրասեր եմ եղել: Հաճախ միացնում էի մի քանի անգամ վերանորոգված շագանակագույն պատեֆոնը ու նրա ելևէջների ներքո մտորում: Մտորում էի անցյալի, ներկայի ու ապագայի մասին: Մտորում էի հայրենիքիս մասին ու երազում, երազում ստեղծել ազատ, անկախ հայրենիք, բայց ես միակ երազկոտը չէի…

Այս երազանքների վրա էլ շատ շուտով առաջացավ մի փոքրիկ պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: Այդ օրը ի կատար ածվեցին բազմաթիվ նկարիչ մանուկների ու երազկոտ ծերունիների իղձերը: Բայց դեռ թույլ էր նորածին Հայաստանը, ու նրա թուլությունից օգտվեիցն բազմաթիվ խաբեբաներ, դավաճաններ ու եսասերներ…

Քաոս էր տիրում Հայաստանում. մենք մեկ աճում էինք, բարգավաճում, մեկ էլ անկում էինք ապրում ու մտնում երկարատև մոխրագույն քնի մեջ:

Անցան տարիներ՝ արդեն անկողնային հիվանդ եմ, ծերունի էլ չէ՝ մի դալուկ ուրվական, որ ոչ ոքին պետք չէ, մոռացված է: Բայց ես դեռ տեսնում, լսում ու խորհում եմ: Բացի տեխնիկական առաջընթացին ոչինչ չի փոխվել՝ նույն վայրենիներն ենք: Բայց «քաղաքակիրթ» վայրենիներ, որոնք ունեն պետություն, բայց էլի գոհ չեն, աչքածակ են, ավելին են ուզում:

Գնալուս ժամանակն է արդեն, հոգնել եմ կյանքից, բայց երբեք չեմ մոռանա ժիր հարևանուհուս՝Լուսիկի խրատները, որ տալիս էր թոռանը ամեն առավոր դպրոց ուղարկելիս. «սովորի՛ տղաս, սովորի՛, որ մի օր դառնաս այս երկրի արդար կառավարիչ»: Իսկ տղան իր հերթին ժպտում էր ու ասում. «Ես կարդարացնեմ քո սպասելիքները, տա՛տ» ու երևի չէր էլ գիտակցում, թե ինչ ծանր պարտականություն է վերցնում իր փոքրիկ ուսերին:

Հուզվելու չափ ուրախանում էի, երբ Աբգար պապիկը՝ երևի իմ չափ ծեր մի երիտասարդ, իր շուրջն էր հավաքում բարի չարաճճիությամբ լեցուն պատանիների ու պատմում էր իր արկածները, իր հաղթանակների ու պարտություններ մասին, իր կենդանի ու զոհված ընկերների մասին, սկսում էր Հայկից ու Բելից, տո էլ Ավարայր, Վաթելոո, էլ հարյուրամյա պատերազմ, բայց ամենահուզականը Արցախյան պատմություններն էին: Պատանիներն էլ շունչները պահած լսում էին ու երազում դառնալ արժանի զավակներ ու քաջ զինվորներ հայրենիքի համար:

Մոտավորապես այսպես էր անցնում իմ ժամանակը, սակայն պատեֆոնին արդեն փոխարինել էր թափանցիկ հեռուստացույցը, իսկ իմ հիշողությանը՝ ուղեղի հարթ ծալքեր:

Մի օր էլ զարթնեցի ու կարծես մոռացած լինելով տարիքս ու ժամանակը, վեր կացա անկողնուցս, վերցրի փոշոտ պատեֆոնն ու միացրեցի… Ձայնը պարզ չէր՝ տեղ-տեղ խռխռում էր, բայց նրա հին նոտաները ծնեցին նոր երազանքներ, որոնք անպայման կիրականանան փոքրիկ արվեստագետի, Լուսիկ տատի թոռան, Աբգար պապի ունկնդիրների ու երիտասարդ սերնդի բոլոր-բոլոր ներկայացուցիչների պայծառ մտքի ու արդար ձեռքերի օգնությամբ:

Նոր սերունդը ունեցավ նոր երազանքներ ու իրագործեց դրանք, սակայն ափսոս ես դրան ականատես չեղա, քանի որ երիտասարդները կառուցեցին խոստումնալից ապագա՝ մաքրելով հնի մնացորդները:

Ամալյա Մնացականյան, Երևան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, 16 տարեկան

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: