Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Կեղծ ընկերներ

Կեղծ ընկերներ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 581,183 կտտոց

Դժվար է ներկայացնել մարդկանց կյանքը, թե ինչպես են ապրում,  ինչպես են իրենց օրվա հացը վաստակում: Սկզբում ամեն ինչ հեշտ է թվում, բայց անցնում է որոշ ժամանակ և հասկանում ես` ինչ դժվար է սեփական քրտինքով գումար աշխատելը:

Ընդամենը տաս տարեկան էի, ապրում էի անհոգ, չէի մտածում ոչնչի մասին, ինձ թվում էր, թե այնքան հեշտ է ապրել, աշխատել, գումար վաստակել: Բայց օրեցօր ամեն ինչ դժվարանում էր: Հայրս մեկնեց երկրից և ինձ համար աշխարհը կորցրեց իր վառ գույները: Դժվար էր պատկերացնել կյանքն այդպիսին, որ կարող է գալ մի պահ, երբ դու չես կարող ամեն օր տեսնել հորդ, գրկել նրան և ասել, թե ինչքան ես նրան սիրում: Հաճախ էի տեսնում ընկերներիս իրենց հայրերի հետ զբոսնելիս, ընկերներս միշտ նվերներ էին ստանում իրենց հայրերից, իսկ ես ընդամենը նայում էի ու ժպտում, բայց ժպիտս տխուր էր ու կարոտած: Սպասում էի, թե երբ է գալու Ամանորը, որովհետև միայն այդ ժամանակ էի կարողանում տեսնել հորս, զգալ նրա ջերմությունը, լսել նրա խորհուրդները, դուրս գալ նրա հետ զբոսանքի: Միայն այդ ժամանակ կարող էինք ընտանիքով հեռուստացույց դիտել, երեկոները միասին ընթրել և մյուս ընտանիքների նման միասին զբոսնել: Սակայն այդ հրաշք օրերը վայրկյանի նման էին անցնում  և գալիս էր նրան հրաժեշտ տալու ժամանակը: Ու նորից կյանքը դառնում էր մռայլ:

Ես հոգնում էի իմ առօրյայից. այն ձանձրալի էր ու տխուր առանց իմ հայրիկի:

Արդեն ութերորդ դասարանում էի սովորում: Մեր դասարանը հաճախակի էր էքսկուրսիաներ կազմակերպում: Բայց ես ֆինանսական խնդիրների պատճառով  չէի կարողանում մասնակցել էքսկուրսիաներին, ընկերներս ինձ վիրավորում էին, նեղացնում: Դժվար էր սովորել այդպիսի պայմաններում, երբ ամեն օր դասից տուն ես վերադառնում արցունքն աչքերիդ, երբ անգամ քո ամենամոտ ընկերուհին վիրավորում է, որովհետև դու չես կարող հագնվել նրա նման: Բայց կարծես դա ինձ ավելի մեծ ուժ էր տալիս և ես ուզում էի ավելի լավ սովորել:

Տասներորդ դասարանում տեղափոխվեցի ավագ դպրոց և ուրախ էի դրա համար: Նոր ընկերներ ձեռք բերեցի և կարծում էի, որ գտել եմ իմ իսկական ընկերներին:

Արդեն հինգ տարի էր, որ հորս տարին մեկ անգամ էի տեսնում, ընտանիքիս ֆինանսապես ծանր վիճակը թեև մեծ դժվարություն էր, բայց այն ինձ համար դարձավ առավելություն և դժվարություններին տոկալու ազդակ:

Երբ եկա նոր դասարան և զգացի, որ այստեղ ընդունվում եմ այնպիսին, ինչպիսին եմ, ես չփորձեցի թաքցնել իմ էությունը, իմ իրական գեղեցկությունը և ընդունակությունները:

Անցավ ժամանակ. ես փորձեցի ինձ խաբել, որ նոր ընկերներս շատ լավն են: Որոշ ժամանակ հաջողվեց ինքս ինձ խաբել, բայց նորից հիասթափվեցի: Ատեցի կեղծ դիմակները:

Միշտ մտածում էի իրական ընկերներ ունենալու մասին, որոնք կշփվեն ինձ հետ՝ ընդունելով ինձ ինչպես որ կամ: Այնպիսի ընկերների կարիք էի զգում, որ դժվար պահին ինձ մենակ չթողնեն:

Եկավ մի ժամանակ, երբ հասկացա, որ իմ իրական ընկերները ընտանիքիս անդամներն են՝ մայրս, քույրս, ցավոք ես եղբայր չունեմ, բայց մտածում եմ որ եղբայրերն էլ շատ լավ ընկերներ են:

Արդեն տասնվեց տարեկան եմ, բայց այնքան քիչ ընկերներ ունեմ:

Ես հաճախ եմ միայնակ զբոսնում, գնում գնումների և միշտ նույն հարցն եմ լսում. «Ինչո՞ւ ես մենակ»:

Բայց այս հարցի պատասխանը լռությունն է, որովհետև ես անդադար փնտրում եմ, բայց դեռ չեմ գտել անկեղծ ընկերներ: Եվ նույնիսկ վախենում եմ, որ կրկին կսխալվեմ ընկերների ընտրության հարցում, որովհետև չեմ ուզում անցնել այն ամենի միջով, ինչը որ անցյալում եմ թողել:

Այժմ իմ հին ընկերները միասին գնում են զբոսանքի, տոները միասին են նշում, այդ ամենը իսկապես գովելի է, բայց ցավալի է, որ ժամանակի ընթացքում նրանց շարքերը գնալով նվազում են:

Այժմ ես հասկանում եմ, որ իրականում այս կյանքում ամենակարևորն ընտանիքն է: Ընկերներ, բարեկամներ, հարևաններ…  Գալիս է մի ժամանակ, երբ բոլորն էլ քեզ լքում են, միայն ընտանիքդ է միշտ կողքիդ լինում: Հիմա, երբ հայրս արտագնա աշխատանքից վերադառնում է տուն, ես ուղղակի վայելում եմ այդ օրերը և երազում այն օրվա մասին, երբ ինքս կարող եմ աշխատել, գումար վաստակել և հոգալ իմ ընտանիքի կարիքները: Ցանկանում եմ այնպես ապրել, որ ծնողներս ուրախանան ինձնով, որովհետև հասկանում եմ, թե նրանք ի´նչ դժվարությունների միջով են անցել:

Երանելի է այն մարդը, որ ներկայում կարողանում է հասկանալ և երախտապարտ լինել իր ծնողներին, որովհետև, անհնար է փոխհատուցել նրանց:

Կարծում եմ՝ ճիշտ են այս խոսքերը. «Ծնողները նույնն են, որդիքն են տարբեր» և «Ընկերները կգան ու կգնան, իսկ ընտանիքդ միշտ ել կմնա»:

Բայց, այնուամենայնիվ, ինքս ինձ ընդդիմանում և հավատում եմ, որ դեռ կունենամ իրական ընկերներ: Եվ իմ ջանքին ավելացնում եմ այն, որ նախ և առաջ ինքս լավ ընկեր լինեմ:

Արինա Պարոնյան, 16տարեկան, Իջևանի ավագ դպրոց

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: