Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Փրկված արև

Փրկված արև

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 574,016 կտտոց

Նախաբան

Աշխարհիս երեսին ազգեր բազմաբյուր, տարբեր տեսակի՝ նենգ կամ ազնիվ, չար կամ բարի:

Ամեն ազգի ուրիշ մի ազգ յուրովի է հայտնի. մեկի համար մենք ենք ազնիվ, մյուսի համար՝ մեր թշնամին, և այս կռվում նա է հաղթում, ով ուժեղին շողոքորթում, իսկ թույլին էլ ձեռք է առնում: Ահա այդ թույլերից մեկն էլ մեր երկիրն էր, սակայն այն լինելով թույլ՝ ուներ բյուր կտրիճներ, որ շատ անվախ էին ու տասը այդքան էլ անհանդուրժող ու անբռնազբոս:

Չկա այնպիսի գող կամ թալանչի , որ մինչ թալանելը հայտնի յուր այցելության մասին:

Երկիրը մնացել էր անտեր: Թուրք լամուկները, հրկիզելով բոլոր եկեղեցիները, բարբարոսաբար սպանեցին բոլոր հոգևորականներին և պաշտոնյաներին: Այսպիսով երկիրը մնաց անտեր…Պաշտոնյաներից մի քանիսը որպես դավաճան անգամ միացան թուրքերին՝սեփական կաշին փրկելու խայծով:  Երկիրը տագնապի մեջ էր :

Այս նեղ ու դժվար միջոցին միակ ուժը, որ ազգի ոգին չէ թողնում մահանալ,  այն կամավոր տղերքն էին, որ վեր կացան, մեկը մի թուր, մեկը մի զենք վրան վերցրեց ու որպես 41 ջոկատ ամենը մի կողմից անցավ երկրապահպան գործին: Նրանք անձնվիրաբար ամեն վայրկյան ատամներվ կռիվ էին տալիս մի թիզ հող անգամ չկորցնելու համար, քանզի թշնամին սաստիկ հզոր էր և անհամեմատ ավելի շատ:

Բոլոր ջոկատների ընդհանուր հրամանտարը Հովսեփն էր, որին Քեռի էին կոչում: Նա այդ կոչումը ստացել էր իբրև ամենափորձառուն և ամենաիմաստունը: Քեռու հրամանատարությամբ շուրջ մեկ տարի անվերջ պայքարից հետո, հայ ջոկատների անձնվիրության շնորհիվ, թուրքը վերջապես զենքի ուժով դուրս եկավ երկրի պարսպային դարպասներից:

Հայկական ուժերը սաստիկ քիչ էին: Պայքարի արդյունքում կենդանի էր մանցել միայն իններորդ ջոկատը և Հովսեփ քեռին: Վախ կար, որ հաջորդ անգամ էլ հնար չէր լինի  թուրքի դեմն առնելու, սակայն ամեն վայրկյան նրանք պատրաստ էին մահվան գնով պաշտպանելու հայրենիքը:
                                                  

                                                            Գլուխ 1

Վախ  վախճանաց

Բարձրաբերձ լեռների ու ադամանդային պարզությամբ  պաղ վտակների կողքին իր վեհությունն ու համբավն էր վայելում Անալ  քաղաքը, որ վաղուց է, ինչ մայրաքաղաք  ու հոգևոր կենտրոն էր հայ քաջերի համար:

Օրն արդեն տարաժամել էր, արևի փոխարեն վաղուց արդեն երկնքի աստղային փայլի մեջ իր փառքն էր տոնում նրբագեղ լուսինը,  որ գիշերային լռության մեջ անկենդան էր թվում:

Չարագուշակ գիշերվա սարսուռը տարածվել էր ամբողջ քաղաքի վրա, իսկ Սևի լեռը, որ տարածաշրջանում  ամենաբարձրն ու անմատչելին էր , իր ներկայությամբ առավել  ամբողջական էր դարձնում գիշերային տագնապը:

Այդ նույն Սևի լեռան վրա կանգնած էր մի երիտասարդ, որը հագնված էր ոտքից գլուխ սև, մորուսները ոլորած էին ինչպես մի սուլթան, իսկ մեջքին փոքրիկ պայուսակ կար, որ այնքան էր մաշվել, որ թվում էր, թե շուտով ամենը կթափվի  ուսապարկի միջից: Նա կանգնած զմայլվում էր քաղաքի լռությամբ և ժամանակ առ ժամանակ նենգաբար ժպտում, ինչպես մի դահիճ: Սևով պարուրված երեիտասարդը սկսեց ուշադրությամբ զննել քաղաքի մեջտեղում գտվող հանրակացարանը, քանզի միակ լույսը, որ դեռ վառվում էր ամբողջ քաղաքում, հանրակացարանի չորրորդ հարկի  վերջին սենյակի լույսն էր:

Այդ սենյակի լույսը վառ էր թե՛ գիշերային և թե՛ ցերեկային ժամերին: Սենյակի մեջտեղում դրված էր մի հնամաշ սեղան , իսկ նրա կողքին՝ դարավոր փոշով ծածկված նստարան։ Սենյակում պատուհանագոգին հենված էր մի երիտասարդ, որ անհանգիստ շարժումներով կարծես ինչ-որ բանի էր սպասում։ Երիտասարդը վեր կացավ տեղից, սկսեց անհանգիստ կերպով այս ու այն կողմ քայլել, այնուհետև գրպանից հանեց մի մետաղադրամ և օդ նետեց։ Մետաղադրամի ցույց տված պատասխանը ամենևին էլ չէր համընկնում յուր ակնկալքի հետ։

Հանկարծ լսելի դարձան դռան մյուս կողմից եկող աղաղակները, որ դատարկ աստիճանավանդակի միջոցով տարածվել էին ամբողջ շենքով մեկ: Մեկ էլ մի ակնթարթում մամռակալած, կանաչավուն դուռը շուտափույթ կերպով բացվեց և միջանցքի խավարած ճրագների լույսի ներքո երևալի դարձան տղամարդկանց դեմքեր։ Երկու պարոններ ներս մտան : Նրանք ներս մտան, ինչպես ներս կմտնեին սեփական օջախ: Նրանք երկուսն էլ հագնված էին ինչպես մի ազնվական: Նրանցից մեկը պատերազմում կորցրել էր յուր աչքը, իսկ մյուսը՝ աջ թևը:

Լռակյաց կերպով երիտասարդ պարոններից մեկը շուշտակով ծածկեց  փոշու հաստ շերտը, որ նստած էր սեղանին և նստեց վերջինի վրա, իսկ մյուսը հանգստորեն մեջքը հենեց  դռան պատին, այնուետև աջ ծոցագրպանից հանեց ծխամորճը և առանց վառելու հանգիստ տեղավորեց շրթունքների արանքում:

Փոքր-ինչ սպասելով՝ հանեց ծխամորճը բերանից՝ ասելով.

-Ես հանձնվում եմ, ոչինչ էլ փրկել հնարավոր չէ, և այս իսկ բառերով էլ ազդարարում եմ նոր սկիզբը վախճանի:

Ապա երիտասարդ պարոնը կրկին ծխամորճը դրեց բերանը և վերջին լուցկու հատիկով կրակ տվեց նրան:

Տանուտիրոջ տագնապը սաստկացավ, նա գաղափար անգամ չուներ, թե ինչ է կատարվում:

Երիտասարդներից մեկին Մակո էին կոչում: Նա դեռ նստած էր սեղանին և ոչինչ չէր խոսում, սակայն չկարողանալով զսպել  յուր հոզմունքը՝ հանկարծ վրդովված գոչեց․

-Ո՜վ դու սուրբ իմ  Հովսեփ քեռի,

Մենք ժառանգ դարձանք մի մտավորյալի,
Որ վաղաժամած նետվեց թուրքի բերանի,

Լինելով հզոր ռազմիկը «պատվի»՝
Նա գահավիժեց  օտար հողերին:

Որքան նա տանջվեց  յուր քաջերի հետ,
Որքան դեգերեց որպես ազգի նետ :
Հերթական անգամ ժայռին հասնելով՝
Կանգնեց  նա հպարտ, կանգնեց հաղթական,
Որպես վաղաժամ հաղթած մի իշխան։

Այս անգամ սակայն ժայռին բախվելով ՝
․․․փոխանակ քանդեր․․․
Ընկավ նա գետնին շունչը փչելով։

իսկ…
Յուր տղերքը անխիղճ մորթվեցան,
Թշնամու սրից հանկարծ լալկացան,
Իսկ իրենց ազգին թողեցին անտեր.
Կանանց նետելով թշնամու ոտքեր:

Հովսեփը,որին ամբողջ երկիրը գիտեր ինչպես քաջ ու խիզախ առաջնորդ և հրամանատար, իսկ թշնամին սարսռում էր անգամ նրա անունը լսելիս, այժմ վերածվել էր անտեր դիակի, իսկ յուր զինվորներին՝ որպես անհովիվ հոտի, թողնելով անտեր ու անպաշտպան, արժանացրել նույն վախճանին, ինչին ինքն արժանացավ:

Տան տերը վախից և զարմանքից անշարժացած կանգնել և նայում էր երիտասարդ Մակոյին:

Կարծես չէր ցանկանում հավատալ, որ այժմ, երբ ազգը ամենաշատն ուներ Հովսեփ քեռու նման խիզախ առաջնորդի կարիք, նա այլևս չկար, իսկ նրան լիարժեք փոխարինող հավանաբար հնարավոր չէր գտնել:

Մակոն, փոքր-ինչ հանգստանալով, դիմեց  ընկերոջը.

– Առաքե՛լ, եկ գնանք, միևնույնն է, այս ամեն եղելությունը Հակոբին պատմելով՝ ոչինչ ետ չենք բերի, մեկ է, հաշված օրեր են մնացել մեր ժողովրդի կյանքին:

-Հավանաբար ճիշտ ես եղբայր, եկ դուրս գանք: Առավոտյան արդեն  բոլորը կիմանան եղելության մասին և կլինի այն, ինչ լինելու է:

Հակոբը ոչինչ չասաց, նա դեռ ապշահար կանգնած էր, իսկ ձեռքում կրկին պտտում էր իր բախտավոր մետաղադրամը: Մակոն ու Առաքելը դուրս եկան հանրակացարանի սենյակից և շուտ հեռացան՝ անգամ մոռանալով փակել սենյակի դուռը:

Անցավ քառորդ ժամ, երբ Մակոն կրկին ներս մտավ, նայեց սենյակին, այնտեղ դեռ ոչ մի փոփոխություն չկար, իսկ Հակոբը անգամ չէր էլ շարժվել  յուր տեղից: Մակոն դողացող, փոքր-ինչ վախվորած և կոտրված ձայնով ասաց.

-Շուշտակս այստեղ եմ թողել, եկել եմ՝ վերցնեմ:

Վերջինս վերցրեց  թաշկինակը և երբ արդեն դուրս էր եկել, Հակոբը կիսաբաց դռան ետևից ձայն տվեց նրան.

– Օհանը դեռ կա,  նա կարող է օգնել մեզ այս հարցում:

Մակոն ետ եկավ՝ ասելով.

-Օհանը ընդամենը տասնութ տարեկան է և վերջ, նա չի կարող լինել հայոց քաջերի հրամանատար:

– Անվիճելի ճիշտ ես, դեռ տասնութ է, սակայն անհերքելի է այն, որ ո՛չ խիզախությամբ և ո՛չ էլ անգամ մտքի ճկունությամբ չի զիջիմ յուր հորը,- ասաց Հակոբը:

-Հակո՛բ, նա դեռ երեխա է, ու բացի այդ, հայ քաջերի թիվը այժմ սաստիկ քիչ է, թշնամին ախ չի քաշի ու մի հարվածով բոլորին գետնին կհավասարեցնի:

– Ե՞Վ, ի՞նչ է ասելիքդ, եղբա՛յր, երևի բաց անենք երկրի պարսպասյին դարպասները ու սպիտակ օթոցով ներս հրավիրենք մեր իսկ ոսոխին:

– Անկասկած ոչ,- ըմբոստյալ ձայնով բացականչեց  Մակոն:

Հակոբի դեմքին թեթև ժպիտ նկատվեց, իսկ Մակոն, ընդունելով յուր սխալը, դիմեց տանտիրոջը.

– Լավ, որ այդպես է, վաղը՝ լուսաբացին էլ հենց կգնանք Օհանի մոտ,  հոր մահվան գույժը կհայտնենք և նրան կհանձնենք հայոց քաջերի հրամանատարությունը:

Այս բառերն ասելով էլ Մակոն կրկին դուրս եկավ սենյակից:

Ամենքը իր հերթին իրենց կացարաններում սպասում էին առավոտվա աքաղաղի կանչին, որպեսզի շտապեն Օհանանց  տուն:

 

Գլոււխ 2

~ Փարատում ~

Արևը կարծես դժվարությամբ էր բարձրանում: Նախորդ երկար ու տագնապազդու գիշերը  առավոտյան արևը դարձրել էր այլևս անցանկալի: Դեռ մթնշաղ էր: Օհանանց տունը քիչ հեռու էր մայրաքաղաք Անալից:

Մայրաքաղաք, որը նմանվում էր առնետանոցի կամ թշվառ կացարանի, քանզի երկրին գլուխ չկար, իսկ բնակիչները կամ կին էին կամ էլ տկար, որովհետև բոլոր առողջները արդեն զոհվել էին մարտի դաշտում: Իսկ եթե անգամ դա էլ չէ, ապա  թուրքի ձեռքում իբրև գերի դարձել էին իրենց ազգն ուրացած խամաճիկներ:

Այն գյուղը, որտեղ ապրում էր Օհանը կարծես կտրված էր ամբողջ աշխարից: Օհանը վեր կացավ իր մահճակալից, հագնվեց: Նա գնաց նախասենյակ, որտեղ մաշված տրեխների մի կողմում դրված էր գերանդին, իսկ մյուս կողմում՝ հրացանը: Օհանը հագավ տրեխները և ապա վերցնելով գերանդին՝ համբուրեց տիկնոջ՝ Հասմիկի նուրբ ճակատը՝ ասելով.

-Շուտ կվերադառնամ,- և դուրս եկավ տանից:

Հասմիկը հասարակ գյուղացու աղջիկ էր, որ սեփական քրտինքով էր վաստակում իր հացը, այդ իսկ պատճառով աղջիկը չէր տեսել ո՛չ խաբեություն, ո՛չ անարդարություն ու մեծացել էր, ինչպես անբիծ աղջնակ: Հասմիկը ամոթխած աղջիկ էր, հնազանդ  ու հոգատար ամուսնու նկատմամբ:

Կեսօրին մոտ  Հակոբը, Առաքելն ու Հովսեփը ժամանեցին Օհանանց տուն: Ներս մտան, սակայն կարծես տանը ոչ ոք չկար: Հակոբը, քանի որ լավ էր ճանաչում Օհանին, իրեն թույլ տվեց առաջանալ դեպի խոհանոց: Խոհանոցում նստած  Հասմիկը ձավար էր մաքրում ու ինչ-որ երգ մրմնջում: Նա Հակոբին  չէր նկատել:  Հակոբը մտավ խոհանոց և այդ վայրկյանին Հասմիկի ձայնը լռեց անհանգիստ վախով, ապա նկատելով Հակոբի հարազատ դեմքը՝ հանգստացավ և ամաչկոտ բարև տվեց.

– Բարև ձեզ, հարգելի՛ Հակոբ,- ասաց Հասմիկը:

-Ողջո՜ւյն, գեղեցի՛կ Հասմիկ, այս ինչո՞ւ ես մենակ, որտե՞ղ է ընկերս,- թեթև ժպտալով՝ հարցրեց Հակոբը:

– Հանդում գործ է անում, առավոտից այնտեղ է: Ամբողջ գիշեր անհանգիստ էր, իսկ առավոտյան՝ դեռ լույսը կարգին չբացված, վեր կացավ քնից, վերցրեց գերանդին և առանց նունիսկ անգամ նախաճաշելու դուրս եկավ տանից: Չգիտեմ՝ ինչ է պատահել, բայց անհանգիստ եմ իր համար:

– Դու հանգիստ մնա, սիրելի՛ Հասմիկ, ոչինչ էլ չի լինի, ամեն բան կարգին է. մենք հենց այս վայրկյանին կգնանք այնտեղ, նրան մենակ չենք թողնի: Հա, մոռացել էի ասել՝ ես միայնակ չեմ. Մակոն ու Առաքելն էլ են ինձ հետ, սակայն ամաչեցին ներս մտնել:

-Լավ, շնորհակալություն, պարո՛ն, եթե ին-չոր լուր ունենաք Օհանից, ապա իմաց տվեք ինձ, խնդրում եմ, անհանգստ է սիրտս անչափ:

Հակոբը գլուխ տվեց այդ վայրկյանին և դուրս եկավ տանից: Եղբայրները  շտապեցին հանդ, որպեսզի որքան հնարավոր է շուտ հանդիպեն Օհանին:

Երբ տեղ հասան, Օհանը, նստած մի մեծ քարի վրա, հանգստանում էր ծառի շվաքի տակ: Երիտասարդները միացան Օհանին:

-Բարև, եղբա՛յր, որքան ժամանակ է՝ չէինք տեսնվել:

-Այո՛, որքան ամառ, այնքան ձմեռ,- տխուր ձայնով ասաց Օհանը:

-Տեսնում եմ՝ մի բան այն չէ, իսկ Հասմիկն ասաց, որ ամբողջ գիշեր անհանգստ ես եղել, ի՞նչն է  պատճառը, ինչո՞վ կարող ենք օգնել:

-Ես կասեմ ձեզ, սակայն դժվար օգնել կարողանաք:   Հայրս և յուր քաջերը հիմա կենաց և մահու կռիվ են տալիս թուրքի դիմաց, իսկ ես այստեղ եմ, ոչինչով օգուտ չեմ կարող տալ հայ ժողովրդիս, ինձ անպետք եմ զգում, հասկացե՛ք, և որքան անպետք եմ զգում, այնքան ամաչում եմ , ինչպես նաև ամաչում եմ այն բանի համար, որ իմ փոխարեն հայրս է պատերազմում: Ամեն անգամ սրտովս սարսուռ է անցնում, երբ մտածում եմ, թե ինչ կլիներ, եթե հայ քաջ կամավորները չլինեին: ………. Մենք վաղուց չէինք լինի:

-Մենք հենց այդ մասին էլ եկել ենք խոսելու: Սիրելի՛ Օհան, այն, ինչ հիմա կասենք, դժվար կլինի ընդունելն ու հասկնալը, այդ պատճառով խնդրում եմ ուշադիր լսիր,- ասաց Մակոն՝ գլուխը կախելով:

-Թող որ ես հայտնեմ այս լուրը նրան,- խնդրեց Հոսեփը և առանց Մակոի պատասխանը լսելու, չդիմանալով՝ սկսեց յուր խոսքը

Դու, որ զավակ ես մի քաջ մարդու,
Որ գիտակցաբար գնաց ի մահու՝
Չնվաղելով նա բիրտ թշնամուց ,
Չվախենալով տապից կամ քամուց,
Իր քաջերի հետ նա դեգերելով,
Բաժանասարին հանկարծ հասնելով,
Նա թվով շատ քիչ, բայց մտքով ճկուն,
Սարում է տալիս քաջանց քնելու:
Իսկ առավոտյան՝ դեռ մթնշաղին,
Վրա է հասնում դաժան թշնամին:

Բոլորը քնած, իսկ թուրքը արթուն,
Ինչը հատուկ է գողին այն թաքուն,
Որ մտնում է հարուստ մարդու տուն:

Թուրքն առավոտյան վրա է հասնում,
Եվ քնարանում հայոց քաջերուն

Բիրտ յաթաղանի բաժին է դարձնում,- վրդովված ասաց Հակոբը ու գլուխը կախելով՝ մաքրեց արցունքները:

Օհանի ձեռքից գերանդին ընկավ, բերանը բացվեց, արյունը տվեց մինչև իր գլուխ,  ու մեկ էլ հանկարծ, ինչպես նորածին փոքրիկ մի աղբյուր ջրեր հոսեցին սեփական աչքից: Նա թռավ տեղից, սակայն գլուխը հպարտ՝  որպես տիրակալ, չորացրեց աչքերը, նայեց արևին ու կարծես ինքն իրեն շշնջաց.

– Դու չես կորչելու, իմ հայո՛ց արև,

Քանզի դու էիր  առավոտ բարև,
Դու էիր, որ տվիր մեզ բերք ու բարիք,
Ջահելին տվիր նորածին բալիկ,
Իսկ ալեհերին՝ ապրելու կարիք:

Իմ հայրը չկա, սակայն մեզ է վստահված այս ազգի պատիվն ու արժանապտվությունը:

 

Այս խոսքի վրա Օհանի ձայնը փոքր-ինչ նվաղեց:

-Օհա՛ն, ընկե՛ր իմ, մենք չունենք ոչ ոք, բոլորը մեռան և մնացին միայն տկարներն ու ծերերը,- ասաց Առաքելը յուրօրինակ հիասթափությամբ:

-Համամիտ եմ, եղբա՛յր, բայց մի՞ թե իրենց ազգը պահելու համար այդ տկարներն ու ծերերը չեն ելնի ոտքի, մի՞թե չեն կռվի,  ինչպես ջահել ժամանակ՝ պահելու ազնիվ անունը հայի: Մենք ունենք հերոս, վեհապանծ մարդիկ, որ պարտք ունեն ի դեմ հայրենիք:

-Անշուշտ դու ճիշտ ես,- հպարտությամբ բարձրաձայնեց  Հակոբը:

Այս ամբողջ ժամանակ Մակոն կարծես մտածկոտ էր, փորձում էր ինչ-որ բան մտաբերել:

Ակնթարթային լռություն տիրեց, լսելի էր միայն աղբյուրի զուլալ ջրի ձայնը, որ թուրքի հանդեպ ատելության մթնոլորտը փոքր-ինչ մեղմացնում էր: Հանկարծ Օհանի մեջքի ետևից Մակոյի համար տեսանելի դարձավ մի չքնաղ կերտվածք, որը իր բարակ ու երկար մեջքը գալարում էր հարթ, կարմիր և մետաքսյա համեստ զգեստի մեջ, որ հասնում էր մինչև յուր ոտքի կոճերը:  Նա ուսին ուներ մի փոքրիկ կուժ, որը լցված էր թարմ կաթով, ինչը դեռ չէր հասցրել սառչել: Երբ չքնաղ կերպարը մոտեցավ, նա համեստորեն ներողություն խնդրեց և կուժը հանձնելով յուր ամուսնուն՝ ցանկանում էր գնալ: Այդ րոպեին Օհանը, ոտքի կանգնելով, ձայն տվեց.

-Սիրելի՛ս, ես գիտեմ՝ դու անհանգիստ ես ինձ համար, սակայն մի՛ վհատվիր, ամեն բան կարգին է, արևը ժպտում է այնպես, ինչպես առաջ էր:

+Ապա Օհանը համբուրեց Հասմիկի ճակատը, իսկ վերջինս փոքր-ինչ ամաչկոտ կերպով հեռացավ:

Պարոնայք թարմ կաթ անուշ արեցին, ապա Մակոն, վեր ելնելով տեղից,  ասաց.

-Տղե՛րք,  ես ժամանակին մի ծերուկի գիտեի, որին Մահիկ էին կոչում,  նրա իրական անունը Տրդատ էր: Մահիկը մի ծերուկ էր, որ դեռ կես դար առաջ կռիվ էր տվել որպես շարքային զինվոր, սակայն նա,  լինելով շարքային, շատ հարգված ու ճանաչված էր, ուներ բազմաթիվ ընկերներ ու լավ էր տիրապետում ռազմական գործին: Կարծում եմ՝  նա կունենա այնպիսի ծանոթներ, որոնց միջոցով կհամախմբենք ազգին և կհորդորենք բոլորին միանալ ազգապաշտպան գործին: Սակայն այս ամենից զատ ես հստակ չգիտեմ, թե որտեղ է հիմա նա: Երկու տարի առաջ նա անհետ կորավ և այժմ հայտնի չէ՝ ապրում է անհայտ վայրում, թե վերացել է աշխարհիս երեսից:

Մակոն այս խոսքերն ասելուն պես գլուխը կախես, քանի որ հասկացավ, որ եթե ծերուկը չկա, ապա նրա այսքան պատմելն անիմաստ էր:

Այս ամբողջ ընթացքում Հակոբի աչքերը փայլում էին ուրախությունից, նա ժպտաց՝ ավելացնելով.

-Ինձ հայտնի է Մահիկի ապրելավայրը: Դեռ մի տարի առաջ գնացել էի որսորդության դեպի Կառնոյի դաշտերը: Օրը հաջողված էր, որսը՝ բավականին լավ: Հերթական անգամ, երբ բարակս շտապեց խոցված որսը բերելու, վայրկյաններ անց լսվեց շանս կաղկանձը: Հապճեպ վրա հասա և շանս գտա գետնին ընկած, ապա թավ խոտը ձեռքով ետ տանելով՝ շանս ոտքը ազատեցի ինչ-որ երկաթի որոգայթից: Երբ բարակս արդեն ազատվել էր յուր կապանքներից, նկատեցի, որ այդ երկաթը ամենևին էլ որոգայթ չէր, այլ բռնակ: Ետ քաշեցի տարօրինակ վախով և տեսա մի երկաթե ատիճանավանդակ: Աստիճաններով իջնելով դեպի ընդհատակյա ապաստարանը՝ իմ առաջ բացվեց մի հյուղակ, որտեղ անկյունում՝ օջախի դիմաց՝ ճոճաթոռին, անշարժ նստած էր մի ծերուկ, որի մորուսը հասնում էր մինչև կուրծքը, իսկ աչքերը, ինչպես մի պատանու աչքեր, վառվում էին յուրօրինակ եռանդով: Նա ներս հրավիրեց, ծանոթացանք, հարց ու փորձ արեց, փոքր-ինչ խոսեցինք, և երբ ժամանակն էր, որ պետք է հեռանայի,  նա գնալուցս առաջ ինձանից խոսք վերցրեց, որ որևէ մեկին չհայտնեմ իր տեղը:

Հակոբի ձայնը մարեց, արդեն բոլորի համար փոքր-ինչ տեսանելի էր դառնում հաջորդ քայլը:

Խոսակցությունն այնպես թեժ էր ու լարված, որ պարոնայք անգամ չէին էլ նկատել, որ արևն  արդեն անցել էր սարերի հետևը, իսկ թռչունները արդեն քնած էին:

– Առավոտյան էլ հենց ճանապարհ կնկնենք դեպի Մահիկի կացարանը,- ասաց Մակոն:

Գլուխ 3

~Ի զեն~

Նախորդ գիշերը պարոնայք գիշերեցին Օհանանց տանը, քանզի առավոտյան պետք է շտապեին դեպի Կառնոյի դաշտերը՝ Մահիկի կացարան:

Առավոտյան՝  դեռ արևը չբացված,  Մակոն արդեն ոտքի վրա էր , բարձրացել էր մի բլրի վրա և ժայռին նստած, սպասելով արևածագին՝ ինչոր ինչ-որ բան էր մրմնջում.

– Որպես ազգ մի հայ, դարեր ենք ապրել,
Մեր պապերից ցայսօր շատ բան ժառանգել,
Ծերերին հարգել, իսկ փոքրին սիրել,
Օդում չենք  թողել այն խոսքը մեծի
Որ արժանի­ էր համայն հարգանքի:

Մենք խոսքերում  թոթովախոս չենք եղել  երբեք,
Ժամանակից շուտ  չենք վերցրել մենք զենք,
Մենք, խեղճ լինելով, դա ցույց չենք տվել,
Լինելով ճնշված՝ իշխան ենք եղել :

….

Անցավ ժամանակ, արևը արդեն երկնակամարում  էր, իսկ տղերքը արդեն վաղուց դուրս էին եկել Օհանանց տանից: Դուրս էին եկել, սակայն դեռ Կառնո չէին հասել: Կառնոյի դաշտերին հասնելու համար հարկավոր էր անցնել տարածաշրջանի ամենվտանգավոր և ամենադժվարանցանելի վայրով՝  ճահճուտով: Պարոնայք, հասնելով ճահճուտին, կանգ առան:

-Տղե՛րք, այստեղից արդեն չափազանց դժվար է լինելու, քանզի դիմացը բացվում է մի ահռելի  ճահճուտ, իսկ այնտեղ տեղ-տեղ բնակեցվել են քրդական ցեղերը,-ասաց Հակոբը:

-Ոչինչ , հոգ չէ ,- բացականչեց  Օհանը,- հայրենիքի պաշտպանության համար ամեն բան հնարավոր է, մեզ կհաջողվի անցնել այս մահաստանով : Աստված մեզ հետ:

Պարոնայք այս խոսքերից անմիջապես հետո առաջ շարժվեցին: Կարծես ամեն բան կարգին էր, տեղաշարժվելը դեռ չէր վատթարացել:

Անցավ մեկ և քառորդ ժամ, երբ երկնակամարից լույսի գեթ մի շող անգամ չէր թափանցում դեպի ճահճուտը, քանզի բարձրաբերձ ծառերը ճուղերով  փակել էին արևի շողերի ճանապարհը:

Հանկարծ լռության մթում լսեվեցին աղաղակներ , պարոնայք արդեն տագնապած էին, ամենքը յուր ձեռքը դրած էր իր սրի վրա՝ պատրաստ սպասելով մենամարտի:

Հանկարծ մի ակնթարթում թփերի ետևից դուրս եկան մի քանի տասնյակ, մինչև ատամները զինված տղամարդիկ, որ ծածկված էին ցնցոտիներով և նմանվում էին վայրի ցեղերի:

Երիտասարդներից միայն Առաքելը գիտեր քրդերեն, նա իջավ ձիուց և խնդրեց կանչել  տարիքով ամենամեծին: Խնդրանքին արձագանքեց մի երկար, սպիտակ մորուսով կիսատ ատամներով մի առնական ծերունի և առաջ եկավ վերջին շարքերից:

-Անունս Առաքել է, հայ ենք, գնում ենք Կառնոյի դաշտեր, որ այդքան էլ հեռու չէ այստեղից: Ներող կլինեք եթե մտել ենք ձեր տարածք,  պարզապես այլընտրանք չունեինք,- քրդերենով ասաց Առաքելը:

–  Ինձ էլ Տարոն են ասում,- ասաց քուրդը հայերեն,- մենք քուրդ ենք անշուշտ, սակայն կարող ենք հայերեն խոսել, ձեր աշխարհում երկար բնակվելով՝ սովորել ենք ձեր լեզուն: Մենք Թուրքիայից վտարված ենք վաղուց , դեռ մեր պապերին են այնտեղից վտարել, իսկ նրանք էլ եկել և այստեղ են բնակվել: Կարծում եմ՝  կարող ենք ձեզ փոքր-ինչ օգնել, հիմա իմ հայրենակիցներց երկուսին ձեզ հետ ճամփա կդնեմ, որ կարողանաք հանգիստ դուրս գալ այս ճահճուտից:

-Շնորհակալ ենք անչափ, հագելի՛ Տարոն,  իմացիր, որ հայ աշխարհում դուք տեղ ու հարգանք ունեք:

Նրանց ուղեկցեցին երկու ջահել քրդեր և դուրս հանեցին ճահճուտից: Հակոբի առաջնորդությամբ նրանք հասան մինչև Մահիկի կացարանն ու կանգ առան:

Պարոնայք մտան ստորգետնյա ապրելավայրը և ի՞նչ տեսնեն, նրաց առաջ բացվեց կարծես մի մեծ սենյակ, որ դահլիճի էր նմանվում:
Անկյունում՝ սեղանի կողքին, նստած էր մի ծերունի: Նա, տեսնելով պարոններին,  այնքան հանգիստ էր, որ կարծես ամենևին էլ անակնկալի չէր եկել նրանց այցելությունից: Նա ոտքի կանգնեց՝ ասելով.

-Բարև, տղե՛րք, ինչո՞վ եմ պարտական ձեր այցելությանը:

-Ողջույն, Մահի՛կ ապի,- ասաց Հակոբը,- հիշու՞մ ես, դեռ մեկ տարի առաջ ես որս անելիս պատահաբար հայտնաբերեցի քո գաղտնի ապրելավայրը, մենք նստեցինք ու պատմեցինք միմյանց մեր գլխով անցածները:

-Այո՛, հիշում եմ, իհարկե հիշում եմ, որդիս,- ասաց Մահիկը՝ փոքր-ինչ ժպտալով,- անցե՛ք, անցե՛ք նստե՛ք, զգացեք ինչպես սեփական օջախում:

-Այս մարդիկ ընկերներս են` կես-կույրի անունը Առաքել է, այն մորուսավոր երիտասարդինը՝ Օհան, իսկ մյուսի անունն էլ Մկրտիչ է՝ Մակո ենք ասում , նա թուրք բարբարոսների դեմ կռվում կորցրեց մի թևը:

Պարոնայք նստեցին, իսկ Հակոբը շարունակեց.

-Հավանաբար տեղյակ չես Մահիկ ապի՝Օհանը մեր Հովսեփի՝ Քեռու որդին է: Երիտասարդ է բավականին, և այս տարի դեռ նոր նրա տասնինը տարին է լրանում:  Հիմա անցնենք այն գաղափարին, որի համար եկել ենք: Մինչ դու քո կացարանում ես, մեր ազգը կանգնած է մի մեծ անդունդի եզրին, իսկ ետևից յաթաղանն է մորթի պատրաստվում:

Երբ մի քանի օր առաջ բախում եղավ Սևի լեռան լանջին, թուրք բարբարոսների և Քեռու վերջին՝ իններորդ ջոկատի հետ, սակավաթվության պատճառով ամբողջ ջոկատը սրի մատնվեց, որոնց թվում նաև Քեռին: Դու լավ գիտես, որ այնքան, որքան Քեռին էր կարողանում հրամանատարել, դեռ մեր ազգի մեջ որևէ մեկին չի հաջողվել: Բացի այդ մեր հայ քաջերը արդեն չկան: Այն քաջերը, որ կոտորածի բոթը լսելու պահին, մի վայրկյան անգամ չվարանելով, վեր կացան տեղից և զենք վերցրին, դարձան մի բռունցք ու արդեն երկու տարուց ավել կռիվ էին՝ տալիս մեծ զոհեր տալով: Այո՛, նրանք  չկան էլ, իսկ ազգի մեջ մնացել են միայն կանայք, ալևորները, տկարներն ու երեխաները, որոնք կռվի պատրաստ չեն ամենևին:

-Ինչպես վարվել այժմ, ինչպես ոտքի հանել ամենքին,-ընդհատեց Օհանը.-մենք գիտենք, դու իմաստուն մարդ ես և լավ գիտես ռազմական գործը, բացի այդ ունես լավ համախոհներ և ընկերներ, որոնք քեզ պես իմաստուն  են և ի զորու ազգը համախբելու:

Հարկավոր է անգամ տարեցներին, երեխաներին և ծերերին ընդգրկել այս կռվի մեջ: Ամեն միջոց հարկավոր է գործի դնել, որպեսզի հնարավոր լինի սաստել բիրտ թշնամուն:

Մահիկը կանգնեց, խոր հոգոց քաշեց, նայեց Աստվածաշնչին, որ դրված էր սեղանի աջ անկյունում և ասաց.

-Մի՛ մտածեք, հոգ չէ, տղե՛րք:
Այո՛, անշուշտ այժմ քիչ ենք,
Սակայն սպասեք դուք մի գիշեր
Եվ կշարժենք հազար լեռներ:

Արշալույսին Անալ վայրում
Ձեզ կսպասեմ այն ամբարում ,
Ուր քեռանք էին միշտ հավաքվում :

Հիմա ելե՛ք, ճամփա՛ ընկեք,
Թուր ու թվանք ձեզ հետ վերցրեք,
Իսկ ձեր տիկնանց չմոռանաք
Ասել, որ անպայման ետ կդառնաք ,
Հայտնեք  նրանց, որ կհաղթենք,
Մեզ հարիր չէ, որ նահանջենք:

Իսկ հիմա,
Ժամը եկավ հիմա, շտապեք ,
Որ քիչ խորհել դուք հասցնեք:

 

Առավոտյան ամեն մի ոք իր հետ պիտի խաչ մը կրի: Մտներդ պահեք այդ մեկը, տղե՛րք:

Տղերքը դուրս եկան Մահիկի կացարանից:

Քիչ անց արդեն կրկին ճահճուտի մոտ էին, սակայն այս անգամ նրանց  այնտեղ սպասում էին քրդերը: Գիտենալով, որ  պարոնայք ետ պիտի վերադառնան, նրանք Տարոնի հրահանգով սպասում էին ճահճուտի մոտ, որպեսզի ապահով տեղ հասցնեն պարոններին:

Երբ տղերքը հասան Օհանանց տուն, արդեն բավականին ուշ էր: Առաքելը, Հակոբն ու Մակոն առանձնացան նկուղում, որպեսզի Օհանն ու Հասմիկը միայնակ մնան, նրանք հավանաբար շատ բան կունենային խոսելու:

Օհանը բռնեց Հասմիկի ձեռքը , ապա շոյեց գլուխը՝ ասելով.

– Դու իմ սրտում ես արդեն շատ վաղուց և ամեն ոք  մեր շարքերում քո նման հայուհու համար է սուրն ու զենքը իր ձեռքը վերցնում: Դու ես հիմա ինձ պահապան: Որպես մի հրեշտակ՝ ինձ հետ ես լինելու ամեն վայրկյան, իմ մտքերում, իմ հուշերում: Հասմի՛կ, դու ես, որ ընծայում ես այն ուժը հսկա, որ կոչվում է պայքար: Եթե հանկարծ գուժաբերը քեզ էլ այլոց կանանց նման սև թուղթ բերեց, ապա հիշի՛ր խոսքը ընդմիշտ, որ քեզ կասեմ:

Օհանը այդժամ իր պարանոցից հանեց յուր վզնոցը, ամուր բռի մեջ առնելով Հասմիկի սառած ու դալկացած ձեռքերը՝ ասաց.

-Այս ապարանջանը քեզ եմ ընծայում, իմ կռվի պահին պահի՛ր այն քեզ մոտ և մի՛ մոռացիր ամեն առավոտ,  որ արթնանալիս նայես դու նրան և ժպտաս ժպիտով քո առեղծվածային: Աղոթի՛ր դու նրան, աղոթի՛ր ինձ համար, որ կհամարվի ոչ թե իմ, այլ մի ողջ ազգի փրկություն պատճառ:

Օհանը բաց թողեց յուր սիրահարի ձեռքերը և ապարանջանը գցելով վերջինիս պարանոցին՝ շրթունքներով շոյեց Հասմիկի նուրբ պարանոցը:

-Լա՛վ  իմամացիր, ամեն վայրկան  մտքերով միշտ քեզ հետ եմ, աղոթում եմ ամեն վայրկյան, որ  բարբարոս այն ցեղերի դաժան զենքով դու չխոցվես: Թող որ լինի ինչպես Աստված կկամենա:

Հասմիկը մատից հանեց մի մատնոց և դնելով Օհանի բռի մեջ՝ քնքուշ ձայնով դիմեց նրան:

-Այս մատանին թող  լինի մի մեծ միջոց գիտակցելու, որ ետ գալու պատճառ       ունես, իսկ թե անգամ ետ էլ չգաս,  նա քեզ կասի, որ պիտ մեռնես  հանուն քո հոր, հանուն և իմ ու վերջապես  ժողովրդիդ:

Օհանը հուզմունքի պահին չկարողացավ զսպել  ինքն իրեն և յուր ափերի մեջ առավ Հասմիկի նրբագեղ ու բարակ մարմինը: Օհանի ձեռքերի մեջ Հասմիկի մարմինը կարծես հալվեց կարագի նման:

Հանկարծ հենց այդ պահին ներս մտավ Մակոն՝ իրեն հատուկ յուրօրինակությամբ նորողամտություն հայցելով և դիմեց Օհանին.

– Եղբա՛յր, ժամն արդեն հասել է, մենք պիտի գնանք, ուր որ է  լույսը կբացվի:

-Շուտով կգամ:

Մակոն գնաց, իսկ Օհանը, իր շրթունքները մոտեցնելով Հասմիկի նրբիկ ականջներին, մեղմ շշնջաց .
-Շուտով մեզ համար էլ արևը կբացվի:

Այս բառերն ասելով՝ նա դուրս եկավ սենյակից, վերցրեց ուսապարկը, ապա  զենքը, իսկ պատուհանագոգի վրայից այս անգամ նաև խաչը՝ Մահիկի պատվերով  և  շտապեց բակ: Տղերքը արդեն ձի էին հեծնել և պատրաստ սպասում էին Օհանին:

Քիչ անց նրանք արդեն ճանապարհ ընկան:

Գլուխ 4

Հայրենի հողի զորությունը

Արևը կամացուկ դուրս էր գալիս Սևի լեռան  հետևից, երբ տղերքը Օհանի գլխավորությամբ հասան Անալ քաղաքի այն ամբարը, որտեղ և պայմանավորվել էին Մահիկի հետ:

Զարմանքը պատել էր Օհանին: Նա հանեց շուշտակը,  դանդաղ մաքրեց ճակատի աղի կաթիլները: Նրա դիմաց բացվում էր մի ամբողջ բանակ: Կարծես  մի զարմանահրաշ ուժով ողջ ազգը մի վայրում էր՝  որն ալևոր, որը խեղանդամ, թլվատ կամ  էլ որպես մի խելառ, զենք ու զրահ, դանակ, մանգաղ,  այն, ինչ ունեին, վերցրել ու պատրաստ էին թուրքին սպանել:

Այդ ամենը տեսնելով՝ Օհանը  թաշկինակը տեղը դրեց և մոտեցավ Մահիկին: Նա ձին կապել էր մի բարակ շիվից, իսկ ինքը մի քարի վրա տեղավորված ննջել: Լսելով Օհանի հովատակի մոտեցող քայլերի ձայնը՝ նա իսկույն վեր թռավ տեղից և նկատելով նրան՝ բացականչեց.
– Հա՜հ, ողջույն, որդի՜ս:

– Բարև, Մահի՛կ ապի, այս ին՞չ լուր է, որ այսքան շուտ կարողացար ողջ մեր ազգին վրա բերել:

Մահիկը ոչինչ չասաց, իսկ դրա փոխարեն հպարտորեն ժպտալով թռավ, կանգնեց մի քարի վրա և գոչեց.

-Հե՜յ, ժողովո՜ւրդ, ակա՛նջ արեք: Նա՝  այս մորուսով երիտասարդը, մեր Քեռու որդին է միակ, ժառանգը նրա և միակ արժանին մեր սուրբ գործն առաջնորդելու:  Անունն Օհան է, և նա շատ կարևոր մի բան ունի ձեզ ասելու:

Օհանը շփոթվեց, սակայն գիտեր իր ասելիքը: Մահիկը իր տեղը զիջեց Օհանին:

– Եղելությունը մենք անշուշտ գիտեք,
Բայց չենք նստելու և անհոգ դիտենք,
Թե երբ կամ որտեղ մենք կհալածվենք:

Այս պահից սկսած կոչվում ենք ռազմիկ , ոչ հայրենիքի, այլ նրա պատվի: Մենք պիտի կռվենք հանուն մեր հողի, որ տասնյակ հազար տարի է արդեն՝  բերք է պարգևում, ապաստան տալիս: Մենք պիտի կռվենք հանուն արևի, որ ջերմացնում է անգամ ցուրտ ձմռան արհավիրքներում, հանուն այն կնոջ, որ տանը նստած մեզ է  սպասում , որ պիտի անպայման ետ դառնանք մարտի դաշտից և մեզ հետ բերենք դրոշը հաղթանակի:

Հավանաբար բոլորդ գիտեք իմ ընկերներին՝ Առաքելին , Հակոբին ու Մակոյին, դե Մահիկին էլ չասած:

Օհանը մարտիկներին բաժանեց չորս ջոկատների: Առաջին ջոկատը ղեկավարում էր Մակոն, նա իր ջոկատը կոչեց Խաչվեր: Երկրորդ ջոկատը Հակոբինն էր, որ անվանակոչվեց իբրև Լռիկ: Երրորդը՝ Մահտես ջոկատը, Առաքելի պատվին  կոչվեց այդպիսին, իբրև մեկ անգամ արդեն մահը տեսած: Մահիկը իր ջոկատի անունը Համբեր դրեց, իսկ վերջին ջոկատը որ հինգերորդն էր և որը հրամանատարում էր Օհանը՝ կոչվեց «97»:

-Իսկ հիմա ելե՛ք, ելե՛ք, որ գնանք
Ու թող այժմ իմանան  նրանք,
Որ կուլ  չենք երթա և ոչ մի թուրքի
Եվ չենք հանդուրժի այդպիսի վարմունքի:
Մենք չենք հանդուրժի, որ մեզ հալածեն
Իբրև մի զամբիկ՝  պարզապես հեծնեն:
Մեր հողը զոռով մտած սուլթանին
Չենք ընդունի մենք որպես մեզ հյուրի:
Կդատապարտենք իբրև մի գողի,
Որ մտել էր տունը հարուստի:

Եվ այն բառերը, որ հիմա կասեմ դուք դաջեք ձեր սրտին մինչև մահ ու գերեզման: Եղբայրնե՛ր, տղե՛րք,  մենք պիտի հաղթենք հանուն մեր երկրի պայծառ արևի:

Տղերքից ամեն մեկը ընկավ յուր ջոկատի առաջը և ճանապարհ ընկան:

Գլուխ 5ա

Ոչինչ դեռ կորած չէ

Արդեն արևը ևս մեկ անգամ մայր էր մտնում: Գրեթե մեկ օր պահանջվեց Սևի լեռանը հասնելու համար անմատչելիության պատճառով:

Հեռվում արդեն տեսանելի էր թշնամու զորքը: Բաց դաշտում՝ թշնամուն դեմ դիմաց, սակայն բավականին հեռու, հայ ռազմիկները ճամբար դրեցին:

Մինչև տեղավորվեցին, արդեն բավականին ուշ էր, իսկ աստղերն էլ՝ անհաշվելի:

Մահիկը մի խարույկ վառեց և  բոլորին պատգամեց նստել խարույկի շուրջը: Երբ բոլորը տեղավորվեցին, նա նույնպես նստեց:

Այդժամ լռություն տիրեց, սակայն վայրկյաններ անց անսպասելի կերպով մի բամբ ձայն եկավ վերջին շարքերից, ուր նտած էր Առաքելը:
-Ո՜վ տեր դու մեր Աստված, թող որ մենք դառնանք ազգի փրկության լուծում, թող որ քո ձեռքը լինի մեզ վրա, որ թեկուզ և արյամբ, թեկուզ շատ արյամբ, սակայն  մենք փրկենք արևը հայրենի հողի և տանենք տիկնանց մեր գեղանի:

Այո՛, ճիշտ է, ձայնը գալիս էր Առաքելի կողմից, սակայն դա Առաքելը չէր ամենևին,  այլ մի ծերունի: Նրա ամբողջ դեմքը կարծես ծածկված լիներ բեղ ու մորուքով, որոնք վաղուց արդեն սպիտակել էին.

-Ինձ Վարդան են ասում,- ասաց ծերունին:

Այդ խոսքի պահին հանկարծ շուր բոլորը ձայներ լսվեցին: Բոլորը վեր թռան տեղից, հանցեին զենքերն ու սրերը և կանգնած մի քանի վայրկյան անշաժ սպասում էին: Մեկ էլ հանկարծ ծառերի ետևից դուրս եկան մի ահռելի խումբ զինված մարդիկ: Մահիկը սուրը պարզեց և յուր ջոկատը ուղղորդելով դեպի հյուրերը՝ վազեց: Այդժամ Հակոբը, որ ամենաբարձր ձայնն ուներ, գոչեց.

-Կա՜նգ:

Բոլորը կանգ առան:

-Նրանք մեր ընկերներն են, սրի չքաշել, հանգիստ բոլորդ,- ավելացրեց Հակոբը և առաջացավ:

-Ողջո՜ւն, եղբա՛յր, այս ո՞ր քամին է քեզ ու քո ազգակիցներին բերել հասցրել այստեղ,-հարցրեց Հակոբը հյուրերին քրդերենով:

-Ողջո՜ւյն:  Երբ այն օրը տղաս ուղեկցում էր ձեզ դեպի Կառնոյի դաշտերը, ձեր խոսակցությունից էր հասկացել  կռվի մասին և այդ մասին հայտնեց ինձ, և ես էլ որոշեցի աջակից լինել ձեզ:

Վերջիվերջո դուք արդեն տասնամյակներ շարունակ մեզ կացարան եք տալիս ձեր իսկ հողերում և բացի այդ մի՛ մոռացիր, որ դեռ մեր պապերը քշվեցին մեր իսկ հողերից դարեր առաջ և հենց նրանց ձեռքով: Այսպիսով մեր թշնամին նույնն է, ինչո՞ւ չկռվել միասին:

Հակոբը, գիտակցելով, որ ժամանակն է բոլորին բացատրել թե բանն ինչումն է, ասաց.

– Իմ եղբայրնե՛ր, օրեր առաջ այս մարդուն ես, Առաքելը, Օհանն ու Մակոն հանդիպեցինք ճահճուտներում, նա մեզ օգնեց հանգիստ անցնել այդ վայրով: Նա և իր ազգակիցները դարեր առաջ վտարվել են իրենց բնակավայրից թուրք բարբարոսների կողմից, նրանք էլ ապաստան են գտել մեր ճահճուտներում: Այս մարդու անունը Տարոն է: Իրենք բավականին զորեղ են և կարող են մեզ բավական զգալի օգնություն ցուցաբերել:  Տարոնը և իր ազգակիցները եկել են, որպեսզի մեզ օգնեն պայքարել բարբարոսների դեմ:

Ամեն բան կարգին էր, ոչ ոք չառարկեց, նրանք ծանոթացան և դեռ երկու ժամ էլ չէր անցել, երբ բոլորը սովորել էին հյուրերի ներկայությանը:

Արդեն բոլորը պառկած էին, փորձում էին փոքր-ինչ ննջել,  քանի որ առավոտյան թեժ ճակատամարտ էր սպասվում:

Գլուխ 5բ

Այլևս ոչ մի սարսուռ

Առավոտյան կանուխ՝ դեռ արևը չբացված, բոլորն արթնացան մի կոշտ ձայնից, որ հինգ րոպե շարունակ տանջում էր բոլորի քնած ականջները: Դա Մահիկի ձայնն էր: Երբ բոլորն արթնացան, արդեն անհնար էր չնկատել Մահիկին, քանի որ վերջինս կանգնել էր մի բարձր քարի վրա և գոչում էր անդադար.

-Շարվե՛լ… Շարվե՛լ…

Այն բանից հետո, երբ բոլորը շարվեցին, Մահիկը սկսեց աղոթք կարդալ:Աղոթքը  բավական երկար տևեց: Դրանից հետո մոտեցավ Առաքելը և բոլորին հրամայեց զենքերը շարել գետնին: Նա մոտեցավ զենքերին և ամենքի վրա սպիտակ գույնով խաչ արեց մի ներկանման նյութով:

Այս ամենից հետո բոլորին Մակոն իր ձեռքով մի գավաթ գինի լցրեց: Խմեցին, տաքացան, և Մակոն ասաց.

-Այս օրը մեզ համար հաղթական պիտի լինի: Չվախենաք, տղե՛րք,  իրենց աղաղակներից. իրենք միշտ էլ կռվի ժամին բղավում են խենթի նման:

-Հոգ չէ,-ասաց Օհանը.-լավ, ժամանակն է բաժանվելու: Առաքե՛լ,  դու քո մահտեսների հետ այժմ շարժվի՛ր, որ հասցնես շրջանցել լեռը և թիկունքը խոցես թշնամու: Դու,   Մակո՛, դու պիտի քո ջոկատով վերից իջնես: Հակոբը գետով կգա յուր ռազմիկների հետ: Ինչ վերաբերում է իմ, Մահիկի ու Տարոնի տղերքին, ապա մենք հարձակվելու ենք հենց ճակատից: Աստված բոլորիս պահապան թող լինի և Աստծո կամոք թող մեզանից արյուն չթափվի:

Այդժամ Օհանը փակեց աչքերը:

-Ես իմ ջոկատով  մեկ ժամից կլինեմ թշնամու թիկունքում, այսպիսով կարող ես մեկ ժամ անց սկսել հաձակումը,- ասաց Առաքելը Օհանին և առաջնորդեց յուր ջոկատը:

Բոլորը գնացին: Մնացին միայն Մահիկի, Տարոնի ու Օհանի տղերքը, որ անհամբերությամբ սպասում էին վայրկյան առաջ հարձակումը սկսելու:

Բոլորը երգում էին, բղավում, պարեր էին պարում զանազան, իսկ Օհանը չկար:

Նա հեռացել էր բոլորից, աղբյուրի մոտ մի քարի նստել և ինչ-որ բան էր գրում: Նա գրեց, գրեց երկար, ապա մեջքը հենեց ծառին, վերցրեց թուղթը և սկսեց կարդալ.

«Մի՞ թե կարող եմ արժանի լինել քեզ պաշտպանելու: Մի ՞թե կհաջողվի ինձ հորս նման պահել պատիվը հայի վեհապանծ: Մի ՞թե այսուհետ, այս կռվից հետո չեմ գլխիկորի ամեն առիթով «քաջ» բառը լսելիս, այլ կբարձրացնեմ գլուխս ես վեր և հպարտորեն կընդունեմ պատիվս: Երևի այո, կամ երևի ոչ, ի՞նչ կլինի այն բանից հետո, երբ թուրք լամուկը, մեր իսկ դիակները ոտնակոխ անելով, մտնի մեր երկիր: Ի՞նչ կլինի, ի՞նչ: Արևը կխավարի, էլ բան չի մնա, բոլոր մեր  կանայք կստրկացվեն ամենաբիրտ ձևերով հայտնի:

Օհանը նորեն գրիչն իր ձեռն առավ, որպեսզի գրի և այդ պահին մոտեցավ  Մահիկը:

-Որդի՛ս, ե՛կ, ժամն է գնալու, տղերքը հավանաբար տեղ են հասել արդեն:

-Դու գնա՛, պատրաստի՛ր բոլորին, խնդրում եմ, ես քիչ հետո կգամ:

-Լա՛վ, որդի՛ս:

Այս խոսքերից հետո Մահիկը գրկեց Օհանին՝ ասելով.

-Աստված մեզ հետ, որդի՛ս,-և գնաց:

Օհանը գրպանից հանեց մատանին, նայեց երկար, սեղմեց կրծքին, ապա նորից դրեց գրպանը և շտապեց տղերքի մոտ: Բոլորն արդեն կազմ-պատրաստ սպասում էին: Օհանը եկավ, ձին հեծավ, և բոլորը կարծես մեկի նման շարժվեցին:

Գլուխ 6ա

Անվերնագիր

Տղերքը շարժվում էին, իսկ ձիերի ոտքերի տրոփյունը անընդհատ  կարծես թմբուկի նման հարված էր տալիս:

Հեռվից արդեն տեսանելի էր թշնամու մեծաքանակ զորքը, որ նույն ուժգնությամբ վրա էր հասնում: Տարօրինակ էր, ետևից Առաքելի զորքերը արդեն պիտի հարձակված լինեին: Օհանն ու Մահիկը արդեն տագնապի մեջ էին, քանզի գիտեին, որ առանց մնացած ուժերի իրենք որևէ բան անել անկարող էին: Ուժերը քիչ հետո կբախվեին իրար, սակայն ո՛չ Մակոն, ո՛չ Առաքելը  և ո՛չ էլ Հակոբը չէին երևում: Խուճապը պատել էր Օհանին, նա քաջ գիտակցում էր, որ հաջորդ վայրկյանին ընկնելու է ձիուց թուրքի յաթաղանի հարվածից:
Րոպե չանցած՝ նրանք բախվեցին: Առաջին շարքում կանգնած Օհանը, խույս տալով առաջին հարվածից, խոցեց թշնամու զինվորին, սակայն այդ պահին Օհանի ձին ընկավ: Նրա ուղեղում բարձր ձայն լսվեց, աչքերը մթնեցին, ոչինչ էլ չէր զգում և մեկ էլ հանկարծ նորից սկսեց զգալ: Անընդհատ զգում էր հարված երեսին: Աչքերը բաց արեց և բղավեց: Նա հանկարծակիի եկավ, երբ տեսավ որ Մակոն էր անընդհատ հարվածում իրեն.

-Տղե՛րք,  Օհանը ողջ է,- բղավեց Մակոն:

Oհանը զարմացած աչքերով նայում էր Մակոյին:

-Ամեն բան վերջացած է, եղբա՛յր,- Օհանին դիմեց Մակոն,- մենք հաղթանակեցինք:

Օհանը ոտքի կանգնեց, նայեց շուրջբոլորը.  ամենը դիակ էր: Կարծես թուրքերի դիահերձարան լիներ: Նա խաչակնքեց, ապա Մակոն ու Օհանը շտապեցին տղերքի մոտ:

-Տվել ենք ուղիղ չորս հայուր տասնչորս զոհ,- ասաց Առաքելը և շուշտակով մաքրեց ճակատի քրտինքը:

-Ով դու սուրբ Տեր իմ աստված,- ասաց Օհանը և բազմեց քարին՝ Մահիկի կողքին:

Գլուխ 6բ

Հայրենի հողում մայրենի արև

Նախորդող օրերը դժվարին էին բոլորի համար, սակայն ամեն բան արդեն անցյալում էր, իսկ այժմ բոլորն իրենց տներն էին հասնում: Օհանը վերջապես հասավ այն բակը, որը վերջին օրերին դարձել էր ամենբաղձալի վայրը իր համար: Բացեց տան դուռը այնպես կամացուկ, որ Հասմիկը չլսի, գնաց դեպի խոհանոց, հենվեց պատին և անձայն սկսեց հետևել Հասմիկին, ապա չդիմանալով ասաց.

– Վե՛ր հանիր աչքերդ, կարոտել եմ չքնաղ իմ տիկնոջը:

Նա, տեսնելով յուր ամուսնուն, վեր թռավ տեղից, գրկեց նրան, իսկ Օհանը իրեն հատուկ ձևով շրթունքները մոտեցրեց Հասմիկի նրբիկ ականջին և ասաց.

-Ամեն բան կարգին է:

 Արզուման  Աբոյան, Երևան, «Այբ» ավագ դպրոց, 15 տարեկան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: