Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Հիպոկրատի երդումը

Հիպոկրատի երդումը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 565,060 կտտոց

Հերթական ծանր աշխատանքային օրվանից հետո պատրաստվում էի գնալ տուն: Զանգահարեց ընկերս և ասաց, որ ինձ մոտ պետք է ուղարկի մեկին, որը հիվանդ է երիկամային անբավարարությամբ: Ես ամեն օր հանդիպում եմ այդպիսի դեպքերի և համաձայնեցի հաջորդ առավոտյան նրան ընդունելու:

Մինչև այլ մանրամասնությունների անցնելը, մի քիչ պատմեմ իմ մասին:

Ես 51 տարեկան եմ, մասնագիտությամբ՝ բժիշկ, բժիշկ-նեֆրոլոգ: Նեֆրոլոգիան բժշկության այն ճյուղն է, որն ախտորոշում և բուժում է երիկամային հիվանդություններ և երիկամային ֆունկցիայի խանգարումներ, նաև բժշկական խնամք է տրամադրում երիկամային անբավարարությամբ հիվանդներին` հեմոդիալիզ, պերիտոնիալ դիալիզ և երիկամի փոխպատվաստում: Աշխատում եմ քաղաքի լավագույն հիվանդանոցներից մեկում. մեծամտություն չթվա, բայց շատ նվիրված եմ իմ գործին, յուրաքանչյուր հիվանդի ապաքինմամբ ուրախանում եմ իրենից շատ և հակառակը: Դրա համար ես գուցե իմ պատճառաբանությունները ունեմ, բայց եկեք առաջ չանցնենք: Լավ, ինչևէ, շարունակեմ:

Հաջորդ առավոտյան ես գնացի աշխատանքի: Նորից զանգահարեց ընկերս և ասաց, որ ուղարկում է այն տղային, որի մասին երեկ արդեն ասել էր, մի տեսակ անհանգստություն կար նրա խոսքում, անվստահություն, բայց ես չեմ ուզում հիմա եզրակացություններ անել, մանավանդ այն դեպքում, երբ միայն գիտեմ, որ տղան հիվանդ է:

Կես ժամ չանցած՝ նա արդեն ինձ մոտ էր: Վախվխելով թակեց դուռը, կարծես բացելուն պես պետք է ծանոթանար իր դատավճռին(որը այդքան էլ խոստումնալից չէր): Ես նրան հրավիրեցի ներս, ձեռքին ինչ- որ թղթեր կային, ինձ թվում է, թե դուք բոլորդ էլ գուշակում եք, թե դրանք ինչ թղթեր էին: Ես խնդրեցի նրան դրանք ինձ տալ, նրա ձեռքերը սկսեցին դողալ, մարդու սրտի զարկերը այդպես պարզ մի քանի մետրից ես դեռ չէի տեսել, այսպիսի տեսարանի սովոր եմ, բայց այն դեպքերում, երբ մարդիկ անգիտակից պառկած են եղել իմ առաջ` վիրահատարանում: Երկար-բարակ չշարունակեմ նկարագրել այդ տեսարանը. ես վերցրի փասtաթղթերը, նայեցի և ի՞նչ. իմ վիճակն այդ տղայի վիճակից հիմա մի քիչ է տարբերվում, ես կասկածներ ունեմ, շատ վատ կասկածներ: Ահա թե ինչու իմ ընկերը հրաժարվել էր իրենց հիվանդանոցում շարունակել տղայի բուժումը,գուցե արդեն անիմաստ դարձած բուժումը: Գիտե՞ք ես հիմա ինձ այնպես եմ մեղադրում, ես պետք է չուսահատվեմ, եթե ես՝բժիշկս, հուսահատվեմ, ապա հիվանդը ի՞նչ վիճակում կհայտնվի: Այս գաղափարը սթափեցրեց ինձ, ես մի քանի վայրկյանի ընթացքում ինձ կարգի հրավիրեցի,փորձեցի հանգիստ երևալ, գիտե՞ք իմ մյուս բոլոր այցելուներին ես ասում եմ ճշմարտությունը, ինչքան էլ որ ասածս ցավ է պատճառում, բայց այս անգամ ես չեմ համարձակվում բերանս բացել, այս դեպքը մի տեսակ ուրիշ է, գուցե նրանից է, որ այս տղան էլ է ուրիշ: Ես նրան ճանաչում եմ մի քանի րոպե, նրա հետ փոխանակել եմ մի երկու բառ, բայց այնպիսի տպավորություն է, որ ծնված օրվանից ճանաչում եմ նրան: Ես նրա աչքերում ապերելու ցանկություն, նաև հույս եմ տեսնում,ախր նա այնքա՜ն երիտասարդ է: Ուժերս հավաքեցի և ասացի.

-Ամեն ինչ լավ է լինելու, ես քեզ անպայման կօգնեմ, միայն դու էլ պետք է ինձ օգնես, դու էլ պետք է վստահես ինձ,վստահես քո ուժերին, և ամենակարևորը դու պետք է չմոռանաս, որ Աստված քեզ հետ է,քեզ սիրում է և տալիս է այնպիսի փորձություններ,որոնք դու կարող ես հաղթահարել: Դու կհաղթահարես, անպայման կհաղթահարես.

Նա, արցունքները կոկորդում խեղդելով, ասաց.

-Պարզ է.

-Ի՞նչն է պարզ

-Պարզ է, թե ինչքան վատ է վիճակս:

-Չեմ ուզում քեզ խաբել, քո երիկամներից մեկն ամբողջությամբ ախտահարված է, ենթակա չէ բուժման, անհապաղ պետք է փոխպատվաստվի:

-Փոխպատվաստվի՞:

-Այո՛, բուժումը դեղամիջոցներով ուղղակի ժամանակի կորուստ է: Պետք չէ այդքան վախենալ փոխպատվաստում արտահայտությունից (ես վերջին նախադասությունը ասացի՝ ինքս ինձ խաբելով):

-Ես չեմ էլ վախենում, ես ուզում եմ ապրել, ապրել նորմալ մարդու նման, բայց այն մարդու համար, որը բացի դառը անցյալից, կծու ներկայից և Աստված գիտի, թե ինչ համի ապագայից ոչինչ չունի, մի քիչ կասկածելի ու անհավատալի է թվում:

Նա այլևս չկարողացավ զսպել արցունքները, դրանք թափվեցին առատորեն, իմ սիրտը այս ամենից այնպես էր նեղվում, հատկապես այս վերջին արտահայտությունը լսելուց հետո:

Ես տղային հանգստացրի (գիտեք վատ չէր լինի, որ մեկն էլ ինձ հանգստացներ). նա ոչինչ չէր խուսում այլևս, չէր պատասխանում իմ հարցերին, անկեղծ ասած, ես խլանում էի իր լռությունից, ես խոստացա օգնել նրան և ճանապարհեցի:

Ամբողջ օրը ցրված էի, նույնիսկ այնքան, որ իմ ընդմիջման ժամից արդեն երեք ժամ էր անցել, բայց ես դեռ ոչինչ չէի կերել: Ես շտապ ուզում էի հանդիպել ընկերոջս, ուզում էի տղայի մասին հարցնել,բայց դա հեռախոսային խոսակցություն չէր, դրա համար էլ հանդիպում խնդրեցի:

Մենք հանդիպեցինք: Նա ինձ պատմեց, որ նրա մասին գիտի միայն այն, որ անունը Հայկ է, որ նա 29 տարեկան է, և որ տղան չունի ո՛չ ծնողներ, ո՛չ հարազատներ, ո՛չ բարեկամներ, ո՛չ տուն, ո՛չ ընտանիք, միայն ունի տանջված և տառապած կյանք: Ես նրան հարցրի, թե Հայկի ծնողները ինչից են մահացել, նա պատասխանեց, որ նրանք մահացել են 88-ի երկրաշարժի ժամանակ:

«Ա ՜խ, այդ երկրաշարժը, ինչքա ՜ն կյանքեր տարավ այդ երկրաշարժը»,- մտածեցի ես:

Այս հանդիպումից, և առհասարակ այսօրվա դեպքերից հետո ես իմ տեղը չէի գտնում, այնպես էր Հայկը տպավորվել իմ մեջ, որ ես տուն գալուն պես համացանցում տարածեցի Հայկի մասին խնդրանք-հայտարարություններ:

Օր օրի ես ավելի էի հիասթափվում մարդկանցից, նրանց անտարբերությունից, շատ քչերն էին արձագանքում և առաջարկում իրենց օգնությունը,այնքան քչերը, որ մեկ ամիս հետո տղայի անունով բացված հաշվեհամարին կար ընդհամենը 4000 ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ Հայաստանում երիկամի փոխպատվաստումը արժե մոտավորապես 15.000 եվրո:

Այս մեկ ամիսների ընթացքում տղայի վիճակը ավելի էր վատացել, նա ավելի ու ավելի էր հուսահատվել, ախր նա այնպես էր ուզում ապրել, այնպես էր ուզում գոնե մեկ ակնթարթ երջանիկ լինել, որն իր համար այնքան անհնար էր, ինչքան կույրի համար նկարչություն անելը: Ես իմ տեղը չէի գտնում, գուցե զարմանաք, գուցե կասկածեք, բայց ես, իրոք, ցավում ու տանջվում էի այդ տղայի համար, անքուն գիշերներ էի անցկացնում: Ես այլև չէի կարող ձեռքերս ծալած նստել, պետք է մի բան ձեռնարկեի: Որոշում էի կայացրել, շատ լուրջ որոշում, դրա համար ինձ պետք էր իմ ընկերոջ օգնությունը:

Մենք հանդիպեցինք իր տանը:Ես վճռել էի իրեն պատմել իմ որոշումի մասին,չնայած գիտեի իր արձագանքը,ես դեռ չէի ասել մի բառ, ընկերս ասաց.

-Ես գիտեմ, թե այս մեկ ամսվա ընթացքում դու ինչ ապրումների մեջ ես եղել, գիտեմ, որ ամեն ինչ արել ես նրան օգնելու համար, գիտեմ նաև, որ հիմա նրա մասին ենք խոսելու, միայն չգիտեմ հիմա ի ՞նչ ես մտածել:

-Ես որոշել եմ տղայի համար դոնոր դառնալ.

Այս արտահայտությունից հետո մոտ երկու րոպե նա քարացավ, չէր կարողանում խոսել, վերցրեց սեղանի վրայի ջուրը և խմեց մինչև վերջ:

-Դու գժվե՞լ ես, Արմե ՛ն:

-Ես որ մինչև հիմա չեմ գժվել, էլ չեմ գժվի

-Արմե՛ ն, դու չես կարող նման բան անել, դու չես կարող հենց միայն այն պատճառով, որ դոնոր դառնալու համար միայն ցանկությունր շատ քիչ է, դու դա ինձնից լավ գիտես: Մարդու կառուցվածքն այնպիսին է, որ երկրորդ խմբի արյուն ունեցողի օրգանը չի համապատասխանում չորրորդին և այլն: Գոյություն ունի նաև ռեզուս-գործոնը: Եվ էլի օրգանիզմի բազմաքանակ, մոտ՝ 200 բնութագրիչներ, որոնք դոնորի և ռեցիպիենտի մոտ պիտի քիչ թե շատ համընկնեն: Հենց դրա համար դոնոր-ռեցիպիանտ իդեալական զույգ հանդիպում է 15-17 հազար մարդուց մեկը: Չխոսենք այն մասին, որ փոխպատվաստումից հետո լրջորեն սահմանափակվում է կյանքի տևողությունը, կանոնավոր կերպով և ընդմիշտ պետք է ընդունել լուրջ ու չափազանց կարևոր դեղամիջոցներ, առանց դրանց փոխպատվաստված երիկամը կմերժվի օրգանիզմի կողմից: Այնպես որ ամեն ինչ այդչափ վարդագույն չէ, նույնիսկ երիկամի նոր տիրոջ`Հայկի համար: Երբ երիկամը փոխպատրաստում են ազգակականից, այն սովորաբար ավելի համատեղելի է լինում, իսկ ձեր դեպքում, վախենամ, երիկամը չհամակերպվի իր նոր տիրոջը: Ի վերջո, սրանք հարցեր են, որոնք դու ինձնից լավ գիտես, Արմե՛ն, ինչու՞ես այդպիսի որոշում կայացրել:

Ես լուռ լսում էի, և այլևս չզսպելով ինձ՝ ասացի.

-Հիշում եմ, թե ինչպես ուղիղ 26 տարի առաջ Գյումրին անճանաչելի դարձավ ու ծխով պատվեց, ավերվեց, վերածվեց փլատակների: Երկրաշարժի օրը մարդիկ կորցրել էին իրենց գիտակցությունը: Այդ ժամանակ ես 25 տարեկան էի, միակ տղայիս 2 տարին նոր էր լրացել, այնքա ՜ն փոքր էր, այնքա ՜ն անելիքներ ու երազանքներ կային նրա հետ կապված, բայց ես կորցրի նրան, կորցրի իմ միակ տղային, նա չկար, նա չկա:

Այս ամենի մասին ոչ ոք չգիտեր (իհարկե, բացի կնոջիցս, որը ինձնից քիչ չէր տառապում), վերջապես ասացի ընկերոջս, որը նրա վրա ավելի վատ անրադարձավ, քան այն, որ ես պատրաստվում էի դոնոր դառնալու Հայկի համար: Նա չէր խոսում ոչինչ, միայն ջուրն էր պակասում սեղանից, ես շարունակեցի.

Ինձ շատ մեղավոր եմ զգում կատարվածի համար, ես շատ եմ տանջվել տղայիս համար, իմ տղայի, որը կլիներ ճիշտ Հայկի տարիքին: Ուզում եմ, Հայկին օգնելով, գոնե մի քիչ թեթևացնել իմ մեղքը, ես ինձ շատ մեղավոր եմ զգում, ես չեմ եկել, որ դու ինձ համոզես որոշումիցս հետ կանգնել, մանավանդ այն դեպքում, երբ վտանգ կա, որ Հայկի մյուս երիկամը նույնպես կարող է վարակվել, և այս դեպքում էլ ոչինչ անել հնարավոր չի լինի, ես եկել եմ, որ ինձ պարզապես ասես, թե կհամաձայնե՞ս արդյոք վիրահատել ինձ և Հայկին:

Այստեղից պատմությունը շարունակում եմ ես`Արմենի ընկերը: Այս ամենը լսելուց հետո ինձ շատ հարցեր էին հետաքրքրում, օրինակ, թե ինչու է Արմենը համոզված, որ տղան մահացել է, ինչու է ադքան իրեն մեղավոր զգում. չէ՞ որ ոչ ոք չէր ցանկանա, որ նման բան լիներ, բայց դա հիմա ընդհանրապես կարևոր չէր, ես տեսնում էի՝ ինչպես է ընկերս տանջվում, գուցե հիմա իր դոնոր դառնալու գաղափարը արդարացված է: Համենայն դեպս, արդարացված է ինձ համար: Ես հասկացա, որ նրան իր որոշումից հետ պահելը նույնն է, ինչ որ ծարավին`ջրից: Ինչքան էլ որ դժվար էր ինձ համար, այնուամենայնիվ համաձայնեցի վիրահատել նրանց: Արմենը և Հայկը հենց հաջորդ առավոտյան անցան համապատասխան հետազոտություններ: Մենք բոլորս սպասում էինք պատասխանին: Արդյոք համապատասխանու՞մ են նրանք: Սա հարց էր, որը երեք օր շարունակ պտտվում էր երեքիս գլխում: Վերջապես եկան հետազոտությունների պատասխանները: Ի զարմանս ինձ՝ ամեն ինչ համապատասխանում էր, ամեն բան լավ էր, նույնիսկ չափից ավելի, այս ամենը նրանց շատ ուրախացրեց. ինչպես կարող է մարդուն չուրախացնել նորմալ կյանք ունենալու հեռանկարը:

Վիրահատության օրը նշանակվեց հենց հաջորդ առավոտյան՝ ժամը 9-ին: Անհամբերությունը այնքան էր մեզ խեղդում, որ այդ մի քանի ժամերը անցան մի քանի տարվա նման: Վերջապես լուսացավ, այս օրը այն միակ օրերից էր, որ կարող էինք վստահ ասել միմյանց՝ «Բարի լույս»: Սիրելի՛ ընթերցողներ, ես չեմ ուզում չարաշահել ձեր համբերությունը և նկարագրել նախավիրահատական շրջանը, որովհետև համոզված եմ, որ ձեզ ավելի շատ հետվիրահատականն է հետաքրքրում:

Փառք Աստծո, ամեն ինչ եղավ մեր սպասածից լավ, նրանց երկուսի վիճակն էլ լավ էր, նրանք լավ էին ֆիզիկապես, բայց ես, վստահ եմ, որ լավ էին նաև հոգեպես: Վիրահատությունը տևեց 7 ժամ, չնայած նրանց անզգայացրել էին 8 ժամով, գիտե՞ք, սիրելի՛ ընթերցողներ, ինչքան եմ շնորհակալ Աստծուն, որ մենք մինչև նրանց արթնանալը, ունեինք դեռ մեկ ժամ, այս մեկ ժամվա ընթացքում ես բացահայտումներ արեցի, որոնք իսկական վերածնունդ պիտի դառնային մեր հերոսների համար: Ես նոր էի ավարտել աշխատանքս, և տեղեկացրին, որ Արմենն արթնացել է: Բարձրացա նրա մոտ, այնքան լավ էր իրեն զգում, իսկ նրա կողքի մահճակալին էլ պառկած էր Հայկը, նա դեռ չէր արթնացել: Ես մոտեցա Արմենին, նստեցի կողքին և ասացի.

-Արմե՛ն, լավ նորություններ ունեմ:

-Ի՞նչ նորություններ, ամեն ինչ լավ է անցել

-Այո՛, լավ է անցել, շատ լավ, բայց ես ավելի լավ նորություններ ունեմ, Արմե՛ն, ես ճշտել եմ, որ Հայկի ծնողները չեն մահացել 88-ի երկրաշարժի ժամանակ, Արեմն, տղադ էլ չի մահացել 88-ի երկրաշարժի ժամանակ, Արմե՛ն տղադ հիմա այստեղ է, նա ամբողջ ժամանակ քեզ հետ է եղել

-Ու՞ր է. ասա՛, բաժանմունքում է, ասա թող ինձ մոտ գա, ուզում եմ տեսնել, ուզում եմ գրկել(այս խոսքերը նա ասում էր լացակումած, արցունքն աչքերին):

-Այո՛, այստեղ է, կողքիդ պառկած, սպասիր թող արթնանա, կգրկես,-ասացի՝ մեղմ ժպտալով, բայց այն ժպիտով, որ արցունքի կաթիլն է ճեղքում:

 

Լիանա Զաքարյան, Հերացի ավագ դպրոցի, 10-րդ դասարան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: