Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Անմահ զինվորներ

Անմահ զինվորներ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,251 կտտոց

Գործող անձիք

Տիգրան Մեծ –  Հայոց արքա

Արտավազդ – Տիգրանի որդին, թագաժառանգ, Հայոց արքա

Արբակ – քրմապետ

Անտոնիոս – հռոմեացի զորավար

Բդեշխ, սենեկապետ, սպասավորներ, պալատականներ

 Տեսարան 1-ին

Արտաշատ, սրահ արքունիքում

Տիգրան և Արտավազդ

 

Արտավազդ – Կանչե՞լ էիք, հայր:

Տիգրան–  Առաջացի՛ր, որդի՛ս,… Դու արդեն գիտես, որ թագաժառանգն ես:

Արտավազդ–  Կարող եք չանհանգստանալ, հայր, ես կփորձեմ արժանի լինել Ձեր գահին և այն պատվով պահել:

Տիգրան- Գահը կարևոր չէ, որդի՛ս, կարևորը հայն է, հայկականը: Ես գիտեմ, որ դու կարող ես պահպանել այն և այսուհետ քեզնից կախված կլինի հայի զորությունը և  ապագան: Այդ է պատճառը, որ քեզ եմ վստահում գահս:

Արտավազդ–  Հայր, հզոր եք եղել, Ձեզնից երկյուղել են Հռոմն ու Պարթևը: Աշխարհը Հայոց զորեղ եք դարձրել և անկործան: Ի՞նչն է պատճառը, որ կռիվը քրմերի հետ ինձ եք թողնում:

Տիգրան–  Որդի՛ս, դու պարտավորված չես քրմական դասին: Նրանք պատերազմի ժամանակ օգնել են ինձ ոսկով, պատվիրված գուշակություններով…

Արտավազդ– Հա՛յր, ցանկանում եք ասել, որ աստվածները չեն հաղթանակ պարգևողնե՞րը, որ…

Տիգրան– (սրահում քայլելով) Զգուշացի՛ր, որդի՛ս, քրմական դասը զորեղ է, խորամանկ: Խելամիտ եղիր, մի՛ հավատա գուշակություններին, եթե դրանք դու չես պատվիրել:

Արտավազդ–  Ես կհետևեմ Ձեր խորհուրդներին, հա՛յր իմ:

Տիգրան– (մոտենալով Արտավազդին) Լա՛վ հիշի՛ր, որդի՛ս, պահպանելով մշակույթդ՝ կպահես նաև ազգիդ ինքնությունը: Հայոց գիրը քրմերը մենաշնորհ են համարում: Դպրոցներ հիմնի՛ր: Թող հայ մանուկը սովորի գիրը. Ոչ միայն իշխանորդին, այլև ռամիկը: Դժվար է ուղիդ, բայց նպատակը վեհ է:        

 

Տեսարան 2-րդ

Մի քանի տարի անց, սենյակ արքունիքում

Արտավազդ

Արտավազդ– Իմաստուն էր Մեծն Տիգրանը, քրմերի հետ կռիվն ավելի դժվար է, քան մարտի դաշտում: Ամեն նոր բացվող դպրոց  քրմական դասին ավելի է լարում իմ դեմ:

Սենեկապետ–  Քրմապետ Արբակը, արքա:

Արտավազդ– Նե՛րս հրավիրիր

Քրմապետ– Արքա՛, ողջունում եմ Ձեզ:

Արտավազդ–  Ողջույն, քրմապետ, ո՞րն է աստվածների կամքը:

Քրմապետ–  Աստվածները վրդովված են, արքա՛: Ձեր հիմնած դպրոցները և թատրոնները նրանք աղետի սկիզբ են համարում:

Արտավազդ–  Դա իմ ցանկացած գուշակությունը չէ, ուրեմն՝ սուտ է, հեռացի՛ր:

Քրմապետ–  Արքա՛, վախեցի՛ր աստվածներից: Մեծն Տիգրանը խորհրդակցում էր մեզ հետ: Հայոց գիրը ռամիկն է կարդում, աստվածներ Ձեզ վերջին անգամ են զգուշացնում. մի՛ խառնվեք քրմական գործերին:

Արտավազդ (զայրացած վեր թռչելով)-  Դու ինձ սպառնու՞մ ես, քրմապետ:

Քրմապետ (հեռանալով)-  Զգուշացնում եմ, Տե՛ր:

 

Տեսարան 3-րդ

Խնջույքի սեղան

Արտավազդ, Անտոնիոս, քրմապետ, պալատականներ

 

Խնջույքի թեժ պահին Անտոնիոսը վիճաբանություն է սկսում:

Արտավազդ–  (բորբոքված)-  Անտոնիո՛ս, դու իմ հյուրն ես: Հայոց հյուրասեր աշխարհը պատվում է իր հյուրերին, բայց եկել է ժամանակը, որ հեռանաս:

Անտոնիոս–  (գռեհիկ ծիծաղելով՝ սուրը հանում է պատյանից)-  Ես հյուր չեմ… Տեր եմ:

Արտավազդ– (վեր թռչելով)-  Ի՞նչ: Զինվորնե՛ր, այս հանդուգնին բանտախուց նետե՛ք:

Քրմապետ-  Աստվածների կամքով Ձեր զինվորները հեռացվել են պալատից:

Անտոնիոս (քմծիծաղով)- Եվ դու գերի ես:

 

Տեսարան 4-րդ

Արքունի պալատ

Բդեշխ

Բդեշխ(մտամոլոր)-  Վերջ, ամեն ինչ վերջացավ: Գիրը նորից մենաշնորհ է, արքան բանտարկված: Քրմերն իրենց ձեռքն են վերցրել երկրի կառավարումը, երկրում քաոս է … Ազգս կործանվում է: (Պայծառանալով)Բայց գուցե ոչ, գուցե կգա մեկը՝ ազգիս փրկիչը, ով անմահ զինվորներին մարտի կտանի: Բայց պետք չէ նստել ու սպասել, պետք է գործել: Ապագան անհույս չէ: (Հառաչելով) Բայց, ավա՜ղ, կորուստը մեծ է: Երբ հերոսները հեռանում են, ասպարեզ են գալիս ծաղրածուները:

 

 Վահագն Մաթոսյան, Ալավերդու Ստ. Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոց, 16 տարեկան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: