Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Գոսթ Սթրիթի ուրվականը

Գոսթ Սթրիթի ուրվականը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 565,060 կտտոց

Չեփթր 1
«Կոմս դը մոնտե Ալպոյի ամրոցը»

Երկնքում մեղմասահ լույսեր էին շրջում ու աստղերը մեղմիկ սկսում էին ի հայտ գալ երկնքի անսպառ հորիզոնում: Ամեն ինչ գեղեցիկ էր, ինչպես գեղեցիկ է նկարչի համար իր կտավը, որի վրա նա տարիներ շարունակ ճգնել է: Երկնքից ուղիղ ներքև տարածվում էր անշուք ու տերևապատ փողոցը, այդտեղ շրջում էին չորացած տերևներ, ու լսելի էր դառնում երեկոյան սքանչելի մեղեդին, որ ծնվում էր իրիկնային ձայների միացությունից: Փողոցում հազվադեպ մեքենաներ էին արագ սլանում ու այդժամ խաթարում էին ննջեցյալ տերևների քունը, արագությունից նրանք գիրթ վեր էին թռչում ու հանդարտ, մեղմիկ վերադառնում իրենց տեղերը: Այդ փողոցը հայտնի էր «Գոստ Սթրիթ» անունով: Այս փողոցի մասին բազմաթիվ լեգենդներ կան, որտեղ ասվում է թե փողոցի երկայնքով գտնվող միակ տանը ապրում է նա` Կոմս դը մոնտե Ալպոն` ուրվականը, ով հազարամյակներ առաջ ավտովթարի հետևանքով մահացել է: Նրա հոգին հանգրվանել է Գոսթ Սթրիրթի այս առանձնատանը, որտեղ ոչ ոք եբևէ չի եղել: Ցերեկը ամրոցն սարսափելի տեսք ունի, նույնիսկ արևոտ եղանակին Գոսթ Սթրիթի այս կառույցը մութ է և ասես հավերժական խավար պատած լինի այդ քարե ամրոցը: Ականատեսներն ասում են, որ ուրվականը երեկոյան ժամերին դուրս է գալիս և շրջում է ամրոցի բակի այգում, որտեղ ըստ երևույթի պտղատու ծառեր են աճում: Լեգենդի համաձայն ավտովթարի ժամանակ մեծ հրդեհ է պայթել և մեկ վայրկյան հետո ամեն ինչ չքացել է` թե մեքենան, թե հրդեհը և թե ամեն ինչ: Օրեր անց հեռվում սկսել են ամպեր կուտակվել և արդյունքում մեռելային մառախուղ էր պատել փողոցը, իսկ երբ մառախուղը ցրվեց, սկսվեց տեսանելի դառնալ սարսափելի տեսք ունեցող այդ ամրոցը, որտեղ ապրում է Կոմս դը մոնտե Ալպոն: Երեկո էր ու Կոմսի ամրոցը իր սառը լռությամբ ննջում էր երեկոյան ժանգառքի մեջ: Ամրոցը մուգ սև քարերից էր պատրաստված, ամրոցը շղթայած պարիսպները` երկաթյա ճաղերը, հնարավորինս անանցանելի էին: Եռահարկ ամրոցի գլխավոր մեծ սրահում երկար սեղան կար, շրջապատված 101 աթոռներով, սեղանին դրված էին 15 աշտանակներ, որոնք երեկոյան վառվում էին և լուսավորում սրահը: Միջանցքի պատերին հնամյա սարդերը հսկայական սարդոստայններ էին հյուսել, ու պատից պատ դրանք թելից պատրաստված կամուրջների էին նմանվում, և երբ զոհը փորձում էր այդ կամուրջը հատել սարդերը զոհին մումիայի էին վերածում, և հետո խժռում: Տունն ամբողջությամբ փոշու մեջ էր, բայց ամեն մի իր տեղում էր դասավորված: Յուրաքանչյուր պատի վրա ամենաքիչը 3 ոսկեգույն ջահեր էին ամրացված, և հատակները ծածկված էին սևաթույր գորգերով: Դեպի երկրորդ և երրորդ հարկեր տանող աստիճանների վրա նկատելի էին չորացած ծաղկաթերթեր, որոնք անհասկանալի հայտնվել էին այդտեղ: Ամրոցի միջանցքները դամբարանի էին նման, տեղակայված արձաններն ասես իրական լինեին և վախ էին ներշնչում: Գլխավոր սրահում 20-ից ավել մեծ արձաններ կային, դրանցից ամենաաչքի ընկնողը մի կնոջ արձան էր: Այս արձանն անհասկանալի կառուցվածք ուներ, նրա մարմնի մի հատվածը ամբողջությամբ դատարկ էր և թափանցում էր մյուս կողմի մթությունը: Սարսափ առաջացնող արձանը շուռեկած էր, հավանաբար ուրվականը այն չէր սիրում: Սրահի մեծ սաղանը լի էր ափսեներով, դրանք կանոնավոր դասավորված էին յուրաքանչյուր աթոռի համար, սակայն գլխավոր աթոռի դիմաց դրված ափսեն բացակայում էր: Ամրոցի բակը հայտնի էր իր մրգատու այգով, որտեղ առանց խնամքի ծառերը բերք էին տալիս: Իսկ ամբողջ ամրոցը իր տարածքով հանդերձ ցանկապատված էր երկաթյա անանցանելի պարիսպներով, որոնց վրա կային ցուցանակներ. «Հեռու, այստեղ ուրվական կա»: Մարդիկ պատմում են, որ ամեն երեկո ուրվականը հայտնվում է այգում և քաղում է ծառերի պտուղները, այնուհետև դրանք տեղավորում մառանում, որտեղ երկար ժամանակ կուտակած պտուղները փտել էին և գարշահոտ էր գալիս: Մառանում բացի պտուղներից հնուց ի վեր մնացած խմիչքներ կային, որոնք գնալով ավելի էին թունդ դառնում և ավելի ըմպելի:

Չեփթր 2

«Երկու կանայք»

Առավոտ էր, ու երկնքում արևային շողեր էին տարածվում` լուսավորելով շրջակայքը: Վաղ արթնացած թռչուններն աննդադար երգում էին ու թռվռում արևոտ երկնքի բաց լազուրում: Գոսթ սթրիթը ինչպես միշտ դատարկ էր, այնտեղով հազվադեպ էին մեքենաներ անցնում, բայց այս անգամ դրանցից մեկը փողոցի ծայրում անսարքության պատճառով կանգ էր առել ու երկար ժամանակ չէին կարողանում լուծել անսարգությունը: Մեքենայում երկու կանայք կային` Էլլենն ու Դաննան: Ինչպես նրանց երկուսի անուններում էլ կրկնակ բաղաձայններ կան, իրական կյանքում էլ բազմաթիվ նմանություններ էին առկա:

((((Աղջիկների մասին երկար չեմ պատմի, նրանք երկուսն էլ թեթևաբարո հարբեցողներ էին, ովքեր ապրում էին պահի վայրկյանի համար: Նրանց խոսքերն առանձին տողով չեմ ներկայացնի` գռեհիկությունից խուսափելու համար, սակայն հնարավորինս նրանց կնկարագրեմ այնպես, ինչպես ինքը ուրվականը կասեր)))):

Աղջիկները կանգ էին առել փողոցի այն հատվածում, որտեղից արդեն իսկ հյուսվում էր ամրոցի վախ ներշնչող տեսարանը: Դառը մոխրագույն ամպերը կատվի խճճած կծիկի նման կուլ էին տվել ամրոցն իր ճաղերով հանդերձ: Մառախուղ էր իջնում, ու արդեն ժամանակն էր հեռանալու, մինչդեռ աղջիկները եղունգների շենշող մանիկյուռը չքերծելու համար մեղմասահ հպվում էին մեքենայի շարժիչին, ասես այդ հպումից մեքենան կգրգռվեր և ի պատասխան կսկսեր աշխատել:

((((Մտքումս մի անուն է պտտվում երկուսին էլ նկարագրելու համար, բայց ուրվականը ավելի լավ անուն է երկուսի համար մտածել, որ կթաքցնեմ, գաղտնի է դեռևս)))):

Աղջիկները նկատելով, որ երկաթե զանգվածը չի գրգռվում, հիասթափվելով սկսում են խուճապի մատնվել: Նրանցից մեկը ոտքի կիսա կամ ամբողջովին թափանցող շրջազգեստը էլ ավելի էր բարձրացրել, որպիսի երբեմնի անցնող որևէ մեքենա, գոնե դրա համար կանգ առնի: Մինչ Գոսթ Սթրիթը դատարկ էր, ինչպես մարմնավաճառի խեղճուկրակ սիրտը: Նրանք սկսեցին անկանոն քայլել այստեղ, այնտեղ, մինչ նրանցից մեկը նկատեց ամրոցի մառախուղից թափանցող առկայությունը: Նրանք ձվակորույս (ձուն կորցրած) հավի նման վերցրին պայուսակները, որոնց մեջ շպար էր և մի քանի պահպանող միջոց ու սկսեցին քայլել դեպի ամրոցի մառախուղը: Ամրոցը պաշտպանված էր երկաթյա ճաղերով, որոնք անսպասելի անանցանելի էին: Աղջիկները պարիսպներին հասնելուն պես, սկսեցին ուղեղի մնացած լուծույթը օգտագործել` ներս սպրդելու համար: Նրանք մի փոքր հատված փորեցին, որպիսի ծռված ճաղի տակով կարողանան ներս մտնել ու մտան (կյանքում առաջին անգամ նրանք էին մտնելու գործընթացը կատարում): Առջևում պտղատու այգին էր, իսկ քիչ հեռու` ամրոցը: Նրանց թվում էր` ամրոցը լքված կառույց է, որտեղ բացի փոշուց էլ ոչինչ չի բնակվում: Երբ Դաննան այգին էր անցնում, ընկույզի մի անկուշտ ճյուղ նրա ուսը պատռեց (Դանայի մոտ պատռվածքներ հաճախ են եղել` մաշկի, հագուստի, օրգանների ու այլն): Դրանից կուսական արյուն էր հոսում, որը տեղ-տեղ հաճելի էր նայել: Ինչևէ, այս փոքրիկ ընդմիջումը չխանգարեց նրանց ամրոցի դռներին հասնելու համար: Նրանք փորձում էին դուռը բացել ու անխնա բռնակը դուրս էին հրում, մինչ պարզապես պետք էր այն ներս հրել (ինչպես դռների մեծամասնությունը): Դուռը բացվեց, մեծագույն տխմար փորձերից հետո: Ուժգին ճռռոցը խախտեց գիշերային լռությունը: Ներս առաջացան ու սկսեցին միջանցքով առաջ ընթանալ: Լույս չկար, մոմերը դարերի լույսի կարոտին էին տենչում:
(Այստեղ ձեզ կհամարձակվեմ ներկայացնել նրանց երկխոսությունը):

-Էլլեն մոտդ զաժիգալկա չկա՞:

-Ցնդա՞ր, չգիտե՞ս ես չեմ ծխում:

-Պահ, էդքան բան որ անում ես, ծխելը չէր խանգարի:

(Ինձ թվում է կապիկները ավելի մեղմ են հռհռում, քան էլենը):

-Խնդալու չէր, համ էլ ես չեմ անում, ինձ են անում:

(Էստեղ ենթադրեք թե երկու գորիլաներից ինչպիսի մեղմ հռհռոց կլսվեր: Նամանավանդ խուլ ամրոցի անշշուկ պատերի ներքո):

Այս աղմուկը ուրվականին զարմացրեց, նա երբեք չէր լսել ոչ մի այլ ձայն ամպրոպի կամ կայծակի ձայնից բացի: Նրա ականջները սովոր էին անշշուկ օդի, որտեղ նույնիսկ փոշեհատիկ չէր օրորվում, բոլորը վաղուց հատակին էին: Նրան ապշեցրել էր աղջիկների համարձակությունն ու խիզախությունը` ինչպես են համարձակվել գալ իր տուն` ուրվականի տուն: Նա անձայն ներս մտավ և թաքնվեց սրահի արձաններից մեկի հետևում` սարդերի հետ: Աղջիկները շարունակում էին կատակել, հռհռալ, աղմկել, ասես ոչ մի վախենալու բան չէին նկատում ու այս ամենը Կոմսին` ուրվականին համբերությունից հանեց: Դինան Էլենին հարցրեց.

-Գիտես վերջին անգամ, երբ անկողնում…

Այս պահին ուրվականի ձայնի հարցական հնչերանգով պատասխանը զարմացրեց ու վախեցրեց նրանց.

-Անկողնո՞ւմ, վերջին անգամ այս բառը հազարամյակներ առաջ էի լսել:

Աղջիկները վախից քարացան, ասես մի հանցավոր նրանց ցանկանում էր բռնաբարել: Նրանք վախից իրար գիրկ անցան ու հարցական աչքերով սկսեցին փնտրել ձայնի աղբյուրը ու այդ պահին ուրվականը կրկին խոսեց.

-Ինչպե՞ս եք համարձակվել գալ այստեղ, ով է ձեզ թույլ տվել մտնել իմ տուն և առավել ևս աղմկել:

-Մենք չգիտեինք, որ այստեղ մարդ կա, կներեք, կներեք, մենք ուղղակի, մեր մեքենան փչացել է փողոցի սկզբում ու…

-Հա փաստորեն Գոսթ Սթրիթը որոշել է պատժել ձեզ, հահհ, արդեն հետաքրիր է:

– Ո՞վ է Գոսթ Սթրիթը, ի՞նչ եք խոսում:

-Հահ, փաստորեն շրջազգեստիդ կարճությունը համընկնում է ուղեղիդ կարճության հետ, գիտես:

-Օ՛հ, դուք երևի, ինչ-որ մեծահարուստ եք, որ գնել եք այս հսկա ամրոցը ու պահմտոցի խաղում, ահհ ինչպես շուտ գլխի չէինք ընկել, ես կարծում եմ մենք միմյանց հետ ընդհանուր թեժ հայտարարի կգանք սենյոր, այնպես չէ՞:

-Փաստորեն ուղեղիդ թեթևությունը վարքիդ հետ էլ է համընկնում, շատ ճաշակով աղջիկ ես երևում, հա, ոնց հասկացա աղջիկ չեք:

-Ահ, այո, ճիշտ կռահեցիք, շուտվանից այդ մոդելը կոտրել եմ, բայց, եթե երևաք ավելի լավ կլինի սենյոր, -ասաց Էլենը: -Դու վստահ ես, որ ուզում ես ինձ տեսնել, չեմ կարծում, որ կհավանես ինձ:

Աղջիկները չէին պատկերացնում, որ ուրվականի հետ գործ ունեն, նրանք սովոր էին բարոնների հետ մեկ գիշեր անցկացնելու համար բարեխոսել, հաճոյանալ:

-Թեթևամիտ եք երկուսդ էլ, պոռնիկից միայն ոչնչով եք տարբերվում, ես զարմանում եմ թե մինչ այժմ ինչու երկուսիդ էլ չեմ պատժել ինձ հետ նման կերպ խոսելու համար: Դուք ուրվականների հավատու՞մ եք:

-Ըմմ ,դե եթե գրավիչ են, փող ունեն, ինչու՞ չէ: Ու սկսեցին հռհռալ: Այդ պահին ուրվականի համբերությունը պատռվեց: Նա երևաց արձանի մարմարը թափանցելով, երևաց նրա աչքերի գնդերի բացակայությունը, աչքեր, որտեղ մահի խորություն կա: Աղջիկները սկսեցին բարձր ճչալ, հետ-հետ գնալով կոտրեցին ուրվականի սիրած արձաններից մեկը` Աննաբելը: Ուրվականը գոռաց: Այդ ուժգին ցավի ճչոցը լռեցրեց ամեն ինչ: Նրա անդունդ աչքերից կաթիլ կաթեց, հավանաբար արցունք էր: Նա թախանձեց, ձայնը լաց եղավ: Այդ վախի սրարսափ տեսարանը, գիրթ վերափողվեց արցունքի լռության: Նա կախեց գլուխն ու ասաց.

-Դուք գիտեք այդ ինչ արձան էր, գիտե՞ք, թե՞ ոչ, անիծյալ պոռնիկներ: Չնայած, ի՞նչ եմ խոսում, որտեղից քածին զգացմունք, հը՞, որտեղից: Ինչպե՞ս կարող է պոռնիկը զգացմունք ունենալ, դա անհնար է: Ձեր շուրթերից միայն կեղծիք է թափվում, որով դուք ամեն օր լոգանք եք ընդունում, անիծվեք դուք: Դուք հենց նոր, հենց նոր ասես ինձ կոտրեցիք, դու փշրեցիք այն ինչը ես հազարամյակներ պահել եմ, գետնին տվեցիք իմ զգացմունքները: Հուշերս արթնացան, հիմա ես դրանց չեմ կարող սանձել, ես անկառավարելի եմ:

-Կներեք, մենք չէինք ուզում, սենյոր.. էհ ուրվակ.., մի խոսքով չէինք ուզում ձեզ վշտացնել:

-Ախ չէիք ուզում, իսկ ի՞նչ էիք ուզում: Միգուցե անկողին, միգուցե ալկոհոլ, մերկ մարմին, կեղծ սեր, հա , սա էիք երևի ուզում: Դուք կոտրեցիք իմ մարմարե արձանը, իմ սիրելիին:

-Ի՞նչ սիրելի, մի՞թե արձանը սիրելի է լինում, դուք հավանաբար այս փոշուն հարբել եք:

-Այո լինում է, երբևէ չեք մտածել թե ինչու է այս փողոցի անունը Գոսթ Սթրիթ, չնայած ինչ եմ խոսում ձեր ուղեղները բացի հեշտանքից ուրիշ ոչինչ չեն ընկալել: Այս փողոցը ժամանակին Աննաբել Սթրիթ էր կոչվում, այստեղ արև կար, բնություն, փայլ: Ես ու Աննաբելը միասին էինք, ես սիրում էի նրան ամբողջ սրտով: Անկեղծ սեր, որ երբևէ չի եղել: Մի օր մենք որոշել էինք գնալ այգի մրգեր հավաքելու, այն այգին, որը իմ ամրոցի բակում է: Այդտեղ ժամանակին բոլոր մրգերը գունավոր էին, ոչ թե ներկայիս նման սև: Մենք անցնում էինք փողոցը ու ասես ամեն ինչ հրաշալի էր, մինչ սևը շատացավ, երկինքը մեկ վայրկյանում խավարեց, փողոցի այն ծայրից մեծ արագությամբ մի մեքենա եկավ ու հարվածեց մեզ: Ես ողջ մնացի, իսկ Աննաբելը` ոչ: Ղեկին երկու պոռնիկներ շտապում էին իրենց հերթական պատվիրատուի մոտ: Աննաբելի հոգին հիմա այդ փողոցում է ու այստեղից էլ փողոցը մթնեց ու դարձավ Գոսթ Սթրիթ: Ամեն անգամ անառակ մտքերով մեքենաներին Աննաբելը պատժում է, որպիսի նրանք չկարողանան այլ երջանկություններ փչացնել:

-Հա հիմա հասկացանք թե ինչու է մեր մեքենան փչացել, բա դու ինչի՞ ես ուրվական:

-Աննաբելի մահից հետո ես մահացա, բայց հոգիս` ոչ, դարձա ուրվական, որ թափառում է այստեղ, բնակվեցի այս ամրոցում, պտղատու այգիների կենտրոնում: Ուրվական Կոմս դը Ալպոն, այն դժբախտը, որի միակ ճակատագիրը ուրվական լինելն է: Իսկ այս արձանները բոլորը ես եմ քանդակել, պարզապես դրանցից քչերն էին նման Աննաբելին, դրանցից ամենանմանը դուք կոտրեցիք:

-Մենք մեզ վատ ենք զգում, ամեն դեպքում ներեք մեզ:

-Դուք երիտասարդ եք, մի պղտորեք ձեր երջանկությունը ու ոչ էլ ուրիշներինը, դուք կարող եք երջանիկ լինել, ոչ թե դառնալ հավիտյան ուրվական: Փոխեք ձեր կյանքը, առանց այդ էլ այն լի է անսպասելի հպումներով: Այդ հպումը մեկ մեզ համբույր է պարգևում, մեկ` ջերմություն, սեր, բայց երբեմն էլ` ցավ ու պարգև` որ դու հավերժ դատապարտված ես ուրվական լինելու:

Ավետիս Հարությունյան, 16 տարեկան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: