Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Կորսված երազներ

Կորսված երազներ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,822 կտտոց

Անահիտը քայլում էր թաց մայթերի վրայով, նայում անցորդների մտախոհ դեմքերին, հոգնած աչքերին: Նա նույնպես մտահոգ էր, մտածում էր այսօրվա ցուցահանդեսի, նկարների և անհայտ նկարչի մասին: Անահիտը հրավիրված էր մի անհայտ նկարչի ցուցահանդեսին, որի կտավները գամվել էին Անահիտի սրտին, այդքան հարազատ էին:

Մի պահ նրա սիրտը համակեց մի անբացատրելի զգացողություն: Ցա՞վ, կարո՞տ, կսկի՞ծ, թախի՞ծ…

Անահիտը չէր կարող հասկանալ այդ տարօրինակ զգացողությունը: Մի պահ կանգ առավ: Կարծես սիտը հուշեց նրան.

– Գնա կամուրջի մոտ:

Մոր սիրտը… Նա լսեց սրտին, փոխեց ուղղությունը: Դանդաղ քայլերն ուղղեց դեպի մոտակա կամուրջը: Բոլորի համար սովորական կամուրջ, իսկ Անահիտի համար՝ ոչ:

Այդ կամուրջը փոխեց Անահիտի կյանքը: Այդ կամուրջը դարձավ Անահիտի դժբախտության և երջանկոթւյան պահերի լուռ վկան:

Անահիտն այդ կամուրջի մոտ գնացել էր 30 տարի առաջ, երբ որդուն ճանապարհեց դեպի Ֆրանսիա՝ ուսումը շարունակելու:

Չնայած կամուրջը շատ մոտ էր, սակայն ճանապարհը շատ երկար թվաց Անահիտին: Վաթսուն անց կին էր, նրա դիմագծերը խոսում էին այն մասին, որ նա շատ գեղեցիկ է եղել՝ բարձրահասակ, սևաչյա, գանգրահեր: Իսկ այժմ նրա դեմքի կնճիռները վկայում էին տառապանքների, լացի ու թախիծի մասին:

15 տարեկան էր, երբ ամուսնացավ մի երիտասարդի՝ Արամի հետ: Իսկ մեկ տարի անց ծնվեց նրանց սիրո պտուղը՝ Արմենը: Սակայն այդ երջանիկ ընտանիքի անդորրը խախտեց պատերազմը: Արամը մեկնեց ռազմաճակատ՝ ընտանիքին թողնելով բախտի քմահաճույքին: Նա գնաց կրծքով պաշտպանելու հայրենիքը: Հենց պատերազմի դաշտում ընկավ նա՝ առյուծի նման:

Անահիտը միայնակ մեծացրեց որդուն: Դժվար էր տեսնել, թե ինչպես է մեծանում Արմենը՝ հոր կարոտը սրտում: Բայց Անահիտը հաղթահարեց բոլոր դժվարությունները հանուն որդու, հանուն երջանիկ անցյալի, ուրախ ներկայի և պայծառ ապագայի համար: Անահիտի միակ հույսը, մխիթարությունը Արմենն էր: Մեծանում էր Արմենը և նմանվում հորը:

Արմենն արդեն 18 տաեկան էր: նա սովորում էր, մորից թաքուն՝ աշխատում: Նա երազանքներ ուներ, նպատակներ: Նա ողջ գումարը տնտեսում էր ուսման համար, նրան  ապագայում մեծ շրջադարձ էր սպասվում: Նրա երազանքն էր ուսումը շարունակել Ֆրանսիայում և դառալ ճանաչված նկարիչ: Նկարիչ դառնալու համար մեր նոր կառուցվող երկիրը, որը հազիվ գոյատևման խնդիրներն էր լուծում, շատ քիչ հնարավորություններ էր ընձեռում: Արմենը գիտակցում էր դա, և չէր կարող իր օժտվածությունը խեղդել այս սահմանափակ կիրճում: Որտեղ ամեն նորը ճնշվում և խեղդվում է:

Ֆրանսիա մեկնելու համար էր նա գումար հավաքում: Բայց իր պլանների մասին նա դեռ մորը չէր հայտնել: Սակայն արդեն ժամանակն էր, Արմենը ընդունվել էր ֆրանսիայի հայտնի քոլեջներից մեկը և արդեն մեկնելու ժամանակն էր:

Եվ արդեն մոտենում էր այն պահը, որ պիտի հայտներ այդ լուրը՝ ուրախալի իր և գույժ՝ Անահիտի համար: Արմենը գիտակցում էր, հասկանում էր մոր ապրումները, որովհետև մայրը իր ողջ կյանքը նվիրել էր իրեն, ուրախացել էր իր հաջողություններով, իսկ դժվարությունների ժամանակ պաշտպանել իրեն: Իսկ հիմա նա լքելու է մորը: Նա հասկանում էր այս ամենը և որոշել էր գնալ հաստատվել Ֆրանսիայում և մորն էլ տանել: Նա ցանկանում էր այդպես երախտապարտ լինել մորը: Դառնալ այնպիսի մեկը, որ մայրը հպարտանա իրենով:

Արմենը ամեն երեկո ծաղիկներ էր գնում մոր համար, իսկ այդ երեկո նա առանց ծաղիկների տուն գնաց:

Անահիտը սպասում էր որդուն և ահա հնչեց դռան զանգը: Անահիտը բացեց դուռը: Նրա դիմաց իր հասակով մեկ կանգնած էր Արմենը, բաց նրա հասակը կրճատվել էր կարծես: Աչքերը հոգնած էին, իսկ դեմքը՝ մտախոհ: Արմենը տխուր էր: Նա ներս մտավ, համբուրեց մորը և գնաց հյուրասենյակ:

Նրանք սովորականի նման ընթրեցին, սակայն կար մի անբացատրելի լռությունը, որը ներքուստ տանջում էր Անահիտին: Ինչո՞ւ է Արմենը տխուր:

-Արմեն, որդիս, չեմ հասկանում այս լռության իմաստը, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ ես մտահոգ:

-Մտահոգ չեմ, մայրիկ:

-Արմեն, դու խաբում ես, միշտ հիշիր, մայրն ամեն ինչ զգում է:

Լռությունը շարունակվեց, լսվում էր ժամացույցի սլակների շարժը, նույնիսկ մոր սրտի զարկերն էին լսվում:

Արմենը հայացքը թաքցնում էր մորից, վախենում էր նայել նրա աչքերին:

-Մայրիկ, ես մեկնելու եմ:

-Որդիս, ինչի՞  մասին է խոսքը:

-Մայրիկ, ես մեկենլու եմ Ֆրանսիա, ուսումս շարունակելու: Ես չեմ ուզում ապրել այս երկրում, որտեղ բացի տառապելուց ոչինչ չես գտնում, այստեղ ես չեմ տեսնում ոչ մի լույսի շող: Ես չեմ ուզում ապրել քեզ նման, իմ ընկերների նաման: Հայրիկի նման, ում սխրանքը նույնպես չեն գնահատում:

-Արմեն, բայց, բայց…

-Այո, հասկանում եմ, անսպասելի էր այս լուրը, բայց ես ամեն ինչ մասին մտածել եմ: Ունեմ անհշրաժեշտ գումար մեկենլու և որոշ ժամանակ այնտեղ գոյատևելու համար: Մամ, կներես…

Արմենի ձայնը մարեց, նա չէր կարողանում խոսել, արցունքները հոսում էին:

-Կներես, որ քեզ մենակ եմ թողնում: Բայց խոստանում եմ, մամ, խոստանում եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում դու էլ կգաս ինձ մոտ, միասին կլինենք…

Անահիտը արտասվում էր: Նա ոչինչ չէր կարող ասել: Չէր կարող կանգնել որդու ճանապարհին, նրա նպատակների, երազանքների ճանապարհին:

Արմենը գրկեց մորը, համբուրեց…

Անահիտը հասկանում էր, որ որդուն թողնում է մենակ մի մեծ աշխարհում, դաժան, ու անարդար աշխարհում, մեն-մենակ, բոլորի դեմ, բայց նա ուզում էր, որ որդին հասնի իր նպատակներին:

-Երբ ես մեկնելու, Արմեն:

-Վաղը, մայրիկ:

-Վաղը՞, ինչու շուտ չէիր ասում:

Արմենը գլուխը դրեց մոր կրծքին, նա ցանկանում էր զգալ մոր սիրտը, նա զգում էր մոր կարիքը: Արմենը ննջեց մոր գրկում, ինչպես մանուկ ժամանակ: Անահիտը ամբողջ գիշեր մտածում էր որդու մասին, մտածում նրա ապագայի մասին, մտածում էր՝ ինչպես կարողացավ միանգամից համաձայնվել և թողնել որդուն գնալ օտար, անծանոթ երկիր, միայնակ ողջ աշխարհի դեմ: Միայնակ թողնել դժվարությունների կիրճում, ինչպե՞ս: Որդու ապագայի մասին մտքերով տարված, Անահիտը չնկատեց, թե ինչպես քաղաքն արթնացավ, ինչպես արևի շողքերը լուսավորեցին հյուրասենյակը… Երևանը արթնանում էր քնից, արթնացավ նաև Արմենը: Նա ուրախ էր, հավաքում էր իրերը, նա մի քանի ժամից նոր կյանք էր սկսելու: նա հասկանում էր այդ նոր կյանքի դժվարությունները և պատրաստ էր հաղթահարելու ցանկացած արգելք:

Անահիտը և Արմենը դուրս եկան տանից: Ահա նրանք կամուրջի մոտ էին, այն կամուրջի, որտեղից պետք է մեկներ Արմենը: Հրաժեշտի պահը մոտենում էր: Արմենը գրկեց մորը, համբուրեց և ասա.

-Մայրիկ, մեր բաժանումը երկար չի տևի:

-Հուսով եմ տղաս…

Անահիտը արտասվում էր: Նա զգում էր, թե ինչքան տարիներ է անցկացնելու առանց Արմենի: Նա ցանկանում էր գրկել որդուն և բաց չթողնել, բայց…

Արմենը գնաց:

Ամեն օր Անահիտը արթնանաում էր այն հույսով, որ որդուց տեղեկություն կուեննա, գոն մի հեռախոսազանգ, բայց ավաղ… ոչ մի լուր, ոչ մի տեղեկություն:

Արմենն արդեն Ֆրանսիայում էր, ճիշտ է շատ դժվարությամբ, բայց արդեն հարմարվել էր, սովորում էր, աշխատում: Հեշտ չէր կյանքն օտար երկրում: Կարոտը խեղդում էր, երբեմն  ցանկանում էր թողնել ամեն ինչ ու վերադառնալ, բայց նա նպատակ ուներ, և հենց այդ նպատակի համար թողեց հայրենիքը:

Արմենը նկարում էր, նկարները վաճառում… Նրա կտավները շատերին էին հետաքրքրում, նրա նկարներներում յուրաքանչյուր վրձնի հարված իր տառապանքներն էր արտացոլում՝ ողողված հույսի նրբերանգներով:

Անցնում էին տարիներ: Արմենը Ֆրանսիայում մեծ համբավ ուներ արդեն, նրա նկարների մասին խոսում էին արվեստագետները, կարծես մի նոր Այվազովսկի է վերածնվել:

Արմենի երազանքը կատարվել էր… Բայց ափսոս, որ ինքը Հայաստանում չէր, իր հայրենիքում:

Հայաստանի Ազգային պատկերասրահում նախապատրաստվու էին հյուրընկալել ֆրանսահայ Արմեն Հ.-ի նկարները:

Անահիտը վարժվել էր մենակության, սակայն որդուն տեսնելու հույսը չէր կորցրել, նա զգում էր, որ որդին չի խաբի և մի օր անպայման կգա:

Հնչեց դռան զանգը: Անահիտը բացեց դուռը և դռան մոտ մի ծրար գտավ: Ծրարի մեջ հրավիրատոմս էր: Անահիտին հրավիրում էին մասնակցելու «Կորսված երազանքներ» ցուցահանդեսին: Ի՞նչ էր սա, Անահիտը զարմացած էր:

Նա արդեն պատկերասրահում էր: Այդ նկարներում Անահիտը յուրահատկություն էր զգում: Նկարները խոսում էին նկարչի կյանքի և հայերնիքի կարոտի մասին: Յուրաքանչյուր նկարում պատկերված էր մի կին…

Ցուցահանդեսից հետո Անահիտը ցանկություն ուենցավ գնալ կամուրջի մոտ: Վերջին անգամ այստեղ եկել, երբ ճանապարհեց որդուն: Եվ այսքան տարի ընդմիջումից հետո նա կրկին այստեղ էր: Նա սպասում էր որդուն:

Անահիտը ցանկանում էր գնալ, հետ շրջվեց և քարացավ: Նրա դիմաց կանգնած էր Արմենը՝ մոր դիմանկարը և ծաղկեփունջը ձեռքին, իսկ նրանից հեռու կանգնած էին նրա կինն ու երեխաները:

Անահիտը գրկեց որդուն, գրկեց այն նկարչին, ում ցուցահանդեսին ներկա էր ժամեր առաջ: Նա գրկեց իր հպարտությունը, կարոտը և իրականացված երազանքը: Գրկեց իր միակ զավակին:

Էմմա Վարդանյան, Լիճքի միջնակարգ դպրոց, Մարտունու շրջան 

 


7 Comments

  1. Marine says:

    Պատմվածքը ուղակի հրաշք է,այն փայլում է իր բոլոր կողմերով: Այսպիսի հուզիչ պատմություն կարող էր գրել միայն Էմմայի նման զգացմունքային մարդը:

    Like

    • Պատմվածքը ուղակի հրաշք է,այն փայլում է իր բոլոր կողմերով: Այսպիսի հուզիչ պատմություն կարող էր գրել միայն Էմմայի նման զգացմունքային մարդը:

      Like

  2. Sahak says:

    շատ զգայակ ան է,հետաքրքիր բովանդակութուն և հրաշալի մտածված զարգացում:

    Like

  3. Tamara says:

    Կորսված երազներ, անբացատրելի, տարօրինակ զգացողության հստակ արտահայտում: Շատ գեղեցիկ և հետաքրքիր է նկարագրված կարոտով և ցավով, հուզաթաթավ մի պատմություն , որը տարել է մի երիտասարդ կնոջ երեսուն գարունների անդարձ հմայքը: Նրբորեն է արտահյտված երեսուն տարիների մայրամուտը Անահիտի և Արմենի համար: Եվ հանկարծ ինչպես հեքիաթներում նկարագրվում մոր,տղայի ,հարսի և թոռների հանդիպումը…որը դառնում է Անահիտի անուրջների լուսեղեն փարոսը: Շատ հուզիչ է այս տողերը -“Անահիտը ցանկանում էր գնալ, հետ շրջվեց և քարացավ: Նրա դիմաց կանգնած էր Արմենը՝ մոր դիմանկարը և ծաղկեփունջը ձեռքին, իսկ նրանից հեռու կանգնած էին նրա կինն ու երեխաները:” Շատ դուրս եկավ և հուզեց ինձ…Կորսված , բայց լուսեղեն երազների հաղթանակած պատմությունը: Շնորհակալություն:

    Like

  4. Kiso says:

    շատ հուզիչ պատմություն,մի շնչով կարդացի,իսկ ավարտը հրաշալի,

    Like

  5. Ani says:

    շատ գեղեցիկ հուզիչ պատմություն,որն հնարավոր չէ կարդալ առանց հուզվելու,առանց արցունքների

    Like

  6. Անի says:

    հիանալի աշխատանք էր (y)

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: