Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Պարզ ճշմարտություն

Պարզ ճշմարտություն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Ողջու’յն: Ես Մանեն եմ: Իմ կյանքում լինում են պահեր, երբ ակամայից, գուցե և կյանքում առաջին անգամ, պահանջ է դառնում խորհելն իսկապես…

Մարդկային կյանք… Աշխարհ մարդկային, զարմանալի, հրաշալի, պարզ ու միաժամանակ բարդ, խրթին ու անհասկանալի: Չգիտեմ ինչու՞, այսօր, հանկարծ անզուսպ ցանկություն ունեցա խորհելու, առանձնանալու, հասկանալու և գնահատելու ինձ շրջապատող աշխարհն ու մարդկանց, հետադարձ հայացք նետելու իմ անցած ճանապարհին, արժևորելու այն:

Նորից գարուն էր, անկրկնելի, գրավիչ, կախարդական գարուն, որ լցնում է մարդու հոգին երջանկությամբ ու թարմությամբ: Գարնան արևը ջերմացնում էր ինձ, թռչունների ծլվլոցը, ծաղիկների բույրը և ծառերի խշշոցը անասելի խաղաղությամբ էին լցնում իմ հոգին:

Քայլում էի մի աննկարագրելի վայրում, որտեղ բացի բնությունից ոչ ոք և ոչինչ չկար: Քարափի գլխից նայում էի ներքև, ուր գլխապտույտ առաջացնող տեսարանն էր: Անտառապատ սարերն ասես շուրջպար էին բռնել հորիզոնի վրա, իսկ ինչ-որ տեղ` հեռվում, աղմկում էր մարդկային կյանքը: Ակամայից հիշեցի մոտ օրերս ինձ հետ պատահած անսպասելի հանդիպումը, որը այս վայրում էր եղել.

«Ես դանդաղ քայլում էի և հիանում բնությամբ:

-Մանե՞…

Կարծես թե հնչեց իմ անունը: Ես կանգնում եմ և ետ շրջվում: Հնչում է ևս մեկ անգամ իմ անունը, բայց այս անգամ ձայնի մեջ հաստատուն որևէ բան եմ նկատում:

-Մանե’:

Մի բարձրահասակ կապուտաչյա տղա ժպտալով մոտենում է ինձ: Ես ճանաչեցի այդ բարի, կապույտ և միամիտ արտահայտությամբ աչքերը, որոնք տարիների խորքից շատ անգամ էին նայել ինձ: Բայց այժմ արդեն նախկին մանկահասակ տղայի փոխարեն իմ առջև կանգնած էր կայացած և բարձրահասակ երիտասարդ: Հանդիպումն անսպասելի էր, բայց և ջերմ: Երկար ու ձիգ տարիները արտաքուստ այնքան էլ չէին փոխել մեզ:

-Բարև’:

-Ողջույն:

-Ճանաչեցի՞ր:

-Ինչպե՞ս կարող էի չճանաչել:

-Չես փոխվել գիտե՞ս:

-Դու նույնպես չես փոխվել:

-Դեմ չե՞ս լինի զբոսնել ինձ հետ:

-Իհարկե դեմ չեմ:

Մենք քայլելով հասանք այն վայրը, որտեղ անց էինք կացրել մեր մանկությունը: Նստեցինք այն ծառի տակ, որտեղ խոսել էինք մեր երազանքների մասին:

-Հիշու՞մ ես մեր մանկությունը,- հարցրեց նա:

-Այդ հեքրաթը մոռանալ չի լինի,-պատասխանեցի ես:

Ակամայից մեր աչքերի առաջ եկավ մեր մանկությունը: Հիշեցինք մեր բոլոր մանկական խաղերը, չարաճճիությունները, անհոգ օրերը և զրույցները: Մենք նայում էինք միմյանց և տեսնում միմյանց աչքերի մակական փայլը, մտածում, որ կարոտ ասածը իրոք շատ զորեղ զգացում է, ավելի զորեղ, քան տարածությունն ու ժամանակը, որ անկարող եղան ջնջել մեր հուշերը»:

Մի փոքրիկ տերև ընկավ ինձ վրա և արթնացրեց ինձ իմ հեքիաթից: Ես մենակ էի, կտրված մարդկանցից և նրանց աղմկոտ անցուդարձից: Ոչ ոք չէր խանգարում իմ խորհրդածությունը: Քայլելով հասա մի նստարանի և սկսեցի խորհել ՝վայելելով այս մենությունը: Մտածում եմ ապագայի մասին, փորձում ծրագրեր կազմել, որպեսզի նոր կյանք մտնեմ պատրաստ: Հանկարծ իմ աջ կողմում մի աղջիկ նկատեցի: Աղջիկը շփոթված էր: Նրա ձեռքին ինչոր բան կար: Հուսահատված տեսք ուներ: Ավելի ուշադիր զննելուց հետո, ես հասկացա, որ նրա ձեռքին դեղահաբեր են: Նա փորձում էր խմելով դրանք վերջ տալ իր կյանքին: Ես արագ հասա նրա մոտ և բռնեցի նրա ձեռքից:

Այս ի՞նչ եք անում:

-Բաց թողեք ինձ:

-Միայն թույլ մարդը կարող է նման բան անել,-ասելով նրան, ես վերցրեցի դեղահաբերը և դեն նետեցի:

Նա լալիս էր: Ես փորձում էի հանգստացնել նրան, բայց նա շարունակ լալիս էր: Ճիշտ է, դա իմ գործը չէր, բայց ես որոշեցի իմանալ, թե ի՞նչ է պատահել նրան, որ նա այս վիճակին է հասել:

-Խնդրում եմ փորձիր հանգստանալ: Պատմիր, թե ի՞նչ է պատահել քեզ հետ,- փոքր ինչ լռություն է տիրում,- կարող ես վստահել ինձ:

-Պատահել է այն ինչը չպետք է պատահեր,- արտասուքն աչքերին սկսեց խոսել նա,- ես մի տղայի էի սիրում, որն էլ ինձ էր սիրում: Բոլորը ասում էին, որ մենք հրաշալի զույգ ենք: Ամեն ինչ շատ լավ էր, ես երանության մեջ էի, սավառնում էի օդերում: Օրերից մի օր էլ պարզվեց, որ ես հղի եմ,- նա սկսեց հեկեկալ:

Ես ապշահար աչքերով նայում էի նրան, չէի կարողանում անգամ բառ գտնել նրան հանգստացնելու համար:

-Փորձիր հանգստանալ: Եթե չես ցանկանում կարող ես չշարունակել:

-Ո’չ, ամեն ինչ կարգին է: Ես ուզում եմ պատմել ձեզ ամեն ինչ, ասաց նա,- նա հեռացավ ինձանից, երբ իմացավ, որ հղի եմ: Հարազատներս տեղյակ չեն այս ամենից: Ես վախենում եմ: Չեմ ուզում ազատվել երեխայից, բաըց ստիպված եմ,- նորից սկսեց լաց լինել:

-Դու չպետք է ազատվես այս երեխայից: Հասկանում ես, որ դրանից հետո քո կյանքը ավելի ու ավելի կբարդանա: Խոսիր ծնողներիդ հետ, ամեն ինչ լավ կլինի: Երեխան Աստծո պարգև է:

Հանկարծ ձայներ լսեցինք: Մի քանի անծանոթ մոտեցան մեզ: Նրանք գրկախառնվեցին իմ կոքի աղջկա հետ: Նրա հարազատներն էին: Իմացել էին եղելությունը և շտապել գտնել իրենց աղջկան: Բարեբախտաբար ամեն ինչ լավ ավարտվեց: Հեռանալու պահին աղջիկը ետ եկավ փաթաթվեց ինձ, շնորհակալություն հայտնեց և հեռացավ:

Ես ետ վերադարձա և կրկին նստեցի նստարանին: Իմ մտքերը փոխվեցին, ամեն ինչ տակնուվրա եղավ: Անգամ գեղեցիկ բնությունը ինձ չէր օգնում: Ես վերհիշեցի ինձ հետ կատարված երջանիկ դեպքը: Դեմքիս թեթևակի ժպիտ հայտնվեց: Բայց այն անհետացավ, երբ հիշեցի այն աղջկան, որը երջանիկ չէր: Ես հասկացա այդ օրը մի պարզ ճշմարտություն: Հասկացա, որ ուրախությունն ու տխրությունը, չարն ու բարին ապրում են կողք կողքի: Հասկացա, որ լիակատար երջանկություն չկա կյանքում, քանի դեռ կողքիդ ապրում է մեկը, որը դժբախտ է: Հասկացա, որ այդ դժբախտությունն ու հուսահատությունը հյուր են գալիս բոլորին, բայց պետք է ուժեղ լինել, դիմակայել կյանքի բոլոր հարվածներին, գտնել ճիշտ ելքը: Հասկացա, որ մարդիկ պետք է աշխատեն օգնել, կարեկցել, թեթևացնել միմյանց կյանքը և ոչ թե դժոխքի վերածել այն:

Մարդ… Արարչի ստեղծած էակներից ամենագեղեցիկը, ամենազարմանալին, ամենաանբացատրելին: Մեզ շրջապատող աշխարհը գեղեցիկ է ու կատարյալ, բայց մարդկային կյանքն այնքա~ն հեռու է կատարյալ լինելուց…

Մանե Գալստյան, 17 տարեկան, Ստեփանավան, Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: