Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 »  Ծաղիկն ու շնիկը  

 Ծաղիկն ու շնիկը  

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 574,016 կտտոց

Շատ վաղ էր, երբ ես արթնացա: Առավոտվա վաղորդյան ցողը նստել էր իմ տերևների վրա: Ես մրսում էի, բայց համբերատար սպասում էի արևի ջերմացնող շողերին: Ես բուսնել էի գլխավոր փողոցի մի փոքրիկ անկյունում: Չնայած փողոցի գլխավորությանը՝ նա անվանում չուներ: Հանկարծ ես նկատեցի մի փոքրիկ շնիկի: Շատ զարմացա, քանի որ այսքան վաղ դեռ ոչ ոքի չէի տեսել փողոցում: Նաև նկատեցի, որ շնիկը ուրախ ու զվարթ քայլում է փողոցով: Ցանկություն առաջացավ զրուցել նրա հետ: Եվ ես որոշեցի նրան հրավիրել ինձ մոտ:

-Հե~յ, շնի’կ:

Շնիկը գլուխը զարմացած այս ու այն կողմ շրջեց, բայց ինձ չնկատեց: Ես արդեն սովորել էի, որ ինձ ոչ ոք չէր նկատում, քանի որ ես փոքր էի,և մարդիկ ինձ նման փոքրերին ուշադրություն չէին դարձնում: Եվ ես չհուսահատվելով ձայն տվեցի ևս մեկ անգամ:

-Հե~յ, շնի’կ, այստե~ղ-այստե~ղ…

Շնիկը այս անգամ նկատեց ինձ: Նա փողոցով վազվզելով եկավ ինձ մոտ:

-Ողջու’յն ծաղիկ,- ուրախ ողջունեց նա ինձ:

-Ողջույն շնիկ: Ինչու՞ ես այսքան վաղ շրջում փողոցով:

-Ծաղիկ քույրիկ այս փողոցը ես շատ եմ սիրում և գրեթր ամեն օր իմ տիրոջ հետ այստեղ զբոսնելու եմ գալիս:

-Պարզ է, երևի ես չեմ նկատել:

-Մրսու՞մ ես,- կարեկցաբար նայելով ասաց շնիկը:

-Այո~,- պատասխանեցի ես:

Շնիկը թաթիկներով գրկեց ինձ, և ես հաճելի ջերմություն զգացի: Հանկարծ մենք փողոցի վրա նկատեցինք արևի շողերը: Փողոցը գնալով պայծառանում էր և ավելի ու ավելի էր գեղեցկանում: Արդեն ժամանակն էր, որպեսզի շնիկը վերադառնար տուն: Ես նրան շնորհակալություն հայտնեցի ինձ ընկերակցելու համար, և նա գնաց, խոստանալով, որ վաղը նորից կայցելի ինձ:

Եվ այսպես նա ամեն օր վաղ առավոտյան այցելում էր ինձ, և մենք միասին փողոցում դիմավորում էինք արևածագը:

Օրերից մի օր, երբ օրն արդեն բացվել էր, և փողոցը լցվել էր մարդկանցով, ես որոշեցի ուշադիր հետևել մարդկանց անցուդարձին:

Մարդիկ ամեն մեկն իր գործով էր զբաղված: Նրանք միմյանց հերթ չտալով առաջ էին շարժվում: Գրեթե ողջ օրը նրանք, չհարգելով միմյանց, շարժվում էին առաջ և չէին նկատում ինձ: Արդեն մթնում էր: Փողոցում այլևս մարդ չկար: Սակայն փողոցը ճանաչել չէր լինում, քանի որ մարդիկ անքաղաքավարի աղտոտել էին այն: Եվ ոչ ոք չէր մտածում այն մաքրելու մասին:

Հեռվում՝ խավարի մեջ, ես նկատեցի շնիկին, որը զայրացել էր՝ իր սիրելի փողոցը տեսնելով այդպես աղտոտված:

-Այս ի՞նչ իրավիճակ է այստեղ տիրում: Փողոցը ճանաչել չի լինում,- զայրացած ասաց շնիկը:

-Հասկանում եմ քեզ շնիկ: Իսկապես փողոցը ճանաչել չի լինում: Ի՞նչ կասես եթե այն հավաքես:

-Հրաշալի միտք է, ես ամբողջը կհավաքեմ, իսկ դու կհետևես ինձ և իմ բաց թողումները կհայտնես ինձ:

Շնիկը անցավ գործի: Նա հավաքում էր փողոցի աղբը և բավականություն ստանում դրանից: Հեռվում լսեցի մեքենայի ձայն, սակայն ուշադրություն չդարձրեցի: Բայց քանի գնում մեքենայի ձայնը ավելի ու ավելի էր մետենում: Ես նկատեցի, որ այն սլանում է ուղիղ շնիկի ուղղությամբ:

-Շնի~կ, փախի’ր,- տագնապահար գոչեցի ես:

Շնիկը չլսեց ինձ, ես փորձեցի ևս մեկ անգամ զգուշացնել նրան, սակայն ապարդյուն: Նա տարվել էր իր աշխատանքով և ինձ չէր լսում: Մեքենան այնքան ուժգին հարվածեց շնիկին, որ նա անշնչացած մի կողմ ընկավ: Իսկ վարորդն անգամ ուշադրություն չդարձրեց կատարվածին: Այդ ամենը կատարվեց իմ աչքերի առջև: Ես ոչինչ չէի զգում: Հուսահատվել էի, կորցրել ժամանակի զգացողությունը:

Չհասկանալով. թե ինչպես անցավ այդ մղձավանջային գիշերը` ուշքի եկա վաղ առավոտյան: Շնիկը դեռ նույն դիրքով ընկած էր փողոցում:

Սկսվեց վաղ առավոտյան անցուդարձը: Շնիկի տերը հուսահատված նրան էր փնտրում: Նա, նկատելով անշնչացած շնիկին,գլխակորույս վազելով դեպի նա, ոտքը դրեց ինձ վրա: Վերջնականապես վերջ դրվեց իմ տառապանքին:

Շա~տ տարիներ են անցել այդ դեպքից հետո, բայց փողոցը չի փոխվել: Սակայն նա փոքր ինչ տխուր է դարձել, քանի որ ո’չ ես, ո’չ էլ շնիկը այլևս չենք գեղեցկացնում փողոցը և միասին չենք դիմավորում արևածագը:

Մանե Գալստյան, 17 տարեկան, Ստեփանավան, Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: