Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Խաբվածը

Խաբվածը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,524 կտտոց

1973 թիվն էր: Ձմռան ցուրտ ու սաստիկ օրերից մեկը: Գոռ ժայռերի ուսերին նստել էր ողջ ամառվա շոգին համապատասխան ձյուն: Երկինքը պատվել էր մշուշով: Օրը մառախլապատ էր: Գյուղը, որտեղ ապրում էին ժամանակի ընթացքում քաղաքից մեկուսացած մարդիկ, կոչվում էր Սահառ: Սահառը շատ հին գյուղ էր, և ուներ շուրջ 800 տարվա պատմություն:  Հին էին նաև Սահառում ապրող մարդկանց տոհմերն ու գերդաստանները:  Գյուղի նշանավոր տոհմերից մեկը Բակուրյանների տոհմն էր,  որը Սահառ էր եկել Արևմտյան Հայաստանի Վասպուրական նահանգից՝ անցնելով երկար ճանապարհ, իջևանել էին բազում խաչմերուկներում, որտեղից սկսվել էր նրանց առևտրական կյանքը: Այժմ նրանց ողջ գերդաստանը ևս զբաղվում էր առևտրական կյանքով: Նրանք հիմնել էին գյուղի ամենամեծ շուկան և վաճառում էին տարատեսակ բարիքներ՝ ստացված անարատ հողից: Նրանց ամբողջ գերդաստանը անմնացորդ նվիրվել էր ավանդական և սիրելի աշխատանքին, և չկար մեկը, ով առևտրով չզբաղվեր: Սակայն,  օրերից մի օր՝ հերթական,  ավանդույթ դարձած   խնջույքներից մեկի  ժամանակ, երբ խոսեցին մատաղ սերնդից, հիշեցին՝ նրանց ապագա մասնագիտությունների ընտրության մասին, և  առաջին խոսքը տրվեց տոհմի ամենամեծին՝ Ազատ պապին,  որ եղել էր ու կլիներ գյուղի ամենաիմաստուն, ամենաազնիվ ու ամենաանաչառ մարդը:

-Դե ի՛մ ծոռնիկներ, մի առաջ եկե՛ք տեսնեմ ձեզ,  երեկ ձեր հայրեր-մայրերին  էինք պսակում, իսկ այսօր ձեզ պսակելու ժամանակն է, ախ՜ ինչպես է անցնում ժամանակը:  Եկե՛ք տեսնեմ ձեզ,-Ազատ պապի խոսքին հաջորդեց հինգ երեխաների առաջ գալը: Ավագը Հակոբն էր, ապա Սուսանը, Աննան, Տիգրանը և Վազգենը:

Պապը յոթ տարվա հնեցված գինով լի գավաթը վերցրեց  և շարունակեց.

– Այսօր ես բարիացել եմ և պատրաստվում եմ ձեզնից լսել այն մասնագիտությունը, որը դուք եք նախընտրում,- ակնկալելով իրենց ավանդական առևտրականի մասնագիտությունը՝ երեխաներին շնորհեց հնարավորություն՝ ընտրելու սիրած մասնագիտությունը:

Բոլորը միաձայն լռեցին, հավանաբար,  չէին սպասում պապի նման հայտարարություն անելուն:

– Պապի՛,  ես շարունակելու եմ քե՛զ, ես հաջորդն եմ լինելու մեր ազգում՝ քեզնից հետո,- միջամտեց Հակոբը, որ մի բավականին հաղթանդամ երիտասարդ էր:

– Ես էլ պապի, ես էլ,- ավելացրին Սուսանն ու Վազգենը:

– Իսկ դու՞ք,  իմ սիրելի բալիկներ, Աննա՛, ինչու՞ ոչինչ չես ասում, Տիգրա՛ն, իսկ դու՞:

– Դե,  մենք, մենք, մենք…, – շփոթվեց Աննան և ամոթից շիկնեց, նրան հետևեց Տիգրանը:

– Պարզապես պապի՛կ, մենք այլ նպատակներ ունենք առևտրից զատ,- հնչեղ ձայնով ավելացրեց Տիգրանը:

Պապը և հավաքվածները ցնցվեցին երեխաների  ամպագոռգոռ հայտարարությունից: Սկսեցին խուճապի մատնվել և ամեն տեղից լսվեց.

– Այդ ինչպե՞ս, ի՞նչ նպատակներ, ինչու՞, միթե՞ այստեղ գյուղում լավ չէ…

Եվ դեռ շատ հարցեր կհնչեին, եթե Աննան իր զրնգուն ձայնով չընդհատեր ստեղծված քաոսը.

– Դե, հերիք է, բժիշկ դառնալը եղել է և կմնա իմ ամենաերազելի մասնագիտությունը,  ինչպես նաև Տիգրանի:

Բոլորը լռեցին, լռեց և պապը,  որ հուզմունքից ապշել էր: Նա չէր հասկանում ինչ է կատարվում: Անշուշտ, նա դեմ էր, սակայն մի ողջ տոհմի առջև ասել էր, թե ընտրեն երեխաները, և ինչպես կարող էր ետ կանգնել այդ մեծ խոսքից: Զարմացել էին բոլորը, ինչպես նաև Աննան՝ իր համարձակության վրա, թե ինչպես կարողացավ այդքան մարդու առաջ կատարել նման հայտարարություն: Աննան՝ բավականին գեղեցկադեմ, հենց նոր տասնվեց տարեկանը բոլորած,  մի երտասարդ աղջնակ էր:  Վարսերը հայուհուն վայել երկար ու շագանակագույն էին, աչքերը՝ ծով ու լաջվարդ, շրթունքները՝ վարդի երանգից մի փոքր բաց, հոնքերը՝ թավ, այտերը՝ալ կարմիր, ձայնը՝ հնչեղ ու զրնգուն: Բնավորությամբ հեզ, խոնարհ, համեստ, պարզ,  հասարակ ու մեծի խոսքը հարգող ու լսող: Սակայն սա այն դեպքն էր, երբ նա, հիրավի, պատրաստ էր ամեն ինչի՝ հանուն իր ասածն առաջ տանելու:

Ի վերջո, խնջույքն ավարտվեց: Ամենքն իրենց ընտանիքներով հեռացան: Հեռացավ և Աննան, որ իր հայտարարությամբ զարմացրել էր բոլորին: Աննան ամեն ինչ անում  էր Ազատ պապին չառնչվելու համար, քանզի ամաչում էր պապի աչքերին նայել: Անցան ամիսներ: Տիգրանը, որ Աննայի հորեղբոր տղան էր, դեռ մանկուց շատ մոտ էր Աննայի հետ: Առաջիկա մի քանի օրերին կայանալու էին ասպիրանտուրայի ընդունելություններ: Որոշեցին ծնողներին հավաքել գլուխ գլխի և մի հստակ որոշում կայացնել. կա՛մ ծնողները կընդունեն իրենց որոշումը, կամ է՛լ նրանք կհեռանան տնից:  Ծնողները՝ երեխաներին կորցնելու վտանգից վախեցած, ստիպված եղան որոշում կայացնել, որ Աննային և Տիգրանին ուղարկեն քաղաք: Հրայրն ու Ռուբենը՝ նրանց հայրերը, մեկնեցին քաղաք, երեխաներին տեղավորեցին վարձակալված մի բնակարանում և ետ վերեդարձան գյուղ:

Անցան ամիսներ: Ամեն ինչ ընթանում էր բնական հունով: Աննայի մոտ ամեն ինչ կարգին էր,  ինչը չէր կարելի ասել Տիգրանի մասին: Տիգրանը եկած օրվանից դժվար էր համակերպվում քաղաքի սառն ու անտարբեր կյանքին: Նա ընդամենը չորս ամիս անց որոշեց վերադառնալ գյուղ: Աննան համաձայնվեց Տիգրանի գյուղ գնալուն միայն այն դեպքում, եթե նա  հաճախ կայցելեր իրեն: Այդպես էլ եղավ. Տիգրանը հաճախ գալիս- գնում էր այնքան ժամանակ, մինչև նրան պսակեցին: Աննան մեկընդմիշտ մնաց մենակ, սակայն մի կարճ ժամանակ անց նրա անմխիթար վիճակին օգնության եկավ Անդրեյը, մի երիտասարդ, ով սովորելով միևնույն ֆակուլտետում, կարճ ժամանակում գրավեց և իր ճանկը գցեց այդ անմեղ կույսին: Աննան տարվել էր նրա հմայքով,  սովորելով և կեղծ սիրով: Այս սիրավեպը այնքան լրջացավ,  որ Աննան որոշեց Անդրեյին  ծանոթացնել ծնողների հետ, սակայն շատ լավ իմանալով ծնողների վատ արձագանքը օտարերկրացու նկատմամբ, որոշեց ծնողներին առանց որևէ բան ասելու ամուսնանալ: Եվ այդպես էլ արեց: Աննան գաղտնի ամուսնացավ Անդրեյի հետ: Տեղի ունեցավ անսպասելին: Անդրեյը մութ գործերի մեջ էր, և պատահում էին դեպքեր, որ նա օրերով, շաբաթներով տուն չէր գալիս, անհետանում էր: Այդժամ Աննան անելանելի վիճակում էր հայտնվում: Նրա ձեռքին փող չէր լինում անգամ մի կտոր  հաց գնելու, և նա քաղցից  մեռնում էր: Մի անգամ,  երբ կրկին Աննան քաղցից մեռնում էր, որոշեց զանգահարել Սահառ և ծնողներից խնդրել իրեն հասանելիք օժիտը: Զանգահարելով գյուղ՝ ստացավ դրական պատասխան, սակայն ծնողներն ապշել էին՝ նրա գաղտնի արարքներից: Մի քանի օր անց ծնողները եկան օժիտով հանդերձ: Աննան ստեց՝ ասելով, թե Անդրեյի հետ շատ երջանիկ է,  մինչդեռ խոր հիասթափություն էր ապրել ամուսնու անպատասխանատու վերաբերմունքից, նույնիսկ մտածում էր բաժանվելու մասին:

Օրերից մի օր Անդրեյը վերադարձավ տուն՝ բավականին ուրախ տրամադրությամբ: Նա ստեց՝ ասելով, որ արդեն կարգավորել է իր և Աննայի Մոսկվա մեկնելը: Վերջին երկու տարում Աննայի՝ նիհարությունից դուրս ընկած աչքերում, չէր հայտնվել երջանկության փայլ: Այդ փայլը քիչ թե շատ տեսքի բերեց Աննային: Մի անգամ, երբ Աննան գնացել էր շուկա  մթերք գնելու, վերադառնալով տուն՝ ապշեց. տունը  դատարկ էր, բոլորովին դատարկ: Բայց ոչ, այդ անձրևաջրերից խունացած տան պատերից մեկից կախված էր մի նկար, որն իր հնությամբ արդեն իսկ կնքել էր մահկանացուն: Եվ ևս մի բան, որ այդ դատարկ տան մեջ շատ մեծ բան էր նշանակում: Այդ  մի թղթի կտոր էր՝ հազար անգամ ծալծլված ու փոշու մեջ կորած: Աննան բացեց թուղթը, կարդաց և տեղում քարացավ: Այդ նամակ էր, որ գրել էր Անդրեյը՝ տան կահ կարասին վաճառելով, գումարը վերցնելով և երկրից հեռանալով: Աննան ուշաթափվեց և ընկավ հատակին, սակայն վայրկյաններ անց հատակի սառնությունից ուշքի եկավ, նստեց ու ինքն իրեն մեղադրեց մեղադրեց ողջ կատարվածի համար: Նա գոռում էր, օգնություն հայցում, կանչում էր Անդրեյին, մի պահ նույնիսկ մտածեց, թե սա կատակ է, չար կատակ, որ հերթականն է Անդրեյի մատուցած խաղերից: Բայց ոչ, սա կատակ չէր, դառն իրականություն, որից ուշքի գալ Աննայի մոտ չէր ստացվում: Նա մտածում էր, թե ինչ է ասելու ծնողներին, Ազատ պապին, ինչպես է արդարանալու: Նա տեղից վեր կացավ, բացեց դուռն ու հապճեպ վազեց փողոց Անդրեյին փնտրելու: Բայց, ավա՜ղ, Անդրեյը վաղուց հատել էր մաքսատունն ու այժմ ռուսաստանաբնակ կնոջ հետ վայելում էր արդար գյուղացու հալալ քրտինքով վաստակած գումարը: Հիրավի,  նա Ռուսաստանում կին ուներ և մի փոքրիկ դուստր, իսկ Աննայի հետ ամուսնության փաստաթղթերը կեղծ էին, բոլորովին կեղծ:

Արշալույսը սկսում էր կամաց բացվել: Վաղորդյան ցողը արդեն անհետացել էր արեգակի  վառ ջերմությունից: Ողջ քաղաքին արթմնի էին դարձնում  առավոտվա թռչունները՝ իրենց մեղմ դայլայլով: Դեռ ժամը 8:00 էր, բայց մեքենաների աղմուկն սկսել էր խլացնել բնիկներին: Տիկին Հովերը,  որ Աննայի կացարանի վերևի հարկի բնակիչն էր,  աշխատանքի գնալիս Աննայի տան դուռը բաց տեսնելով՝ ներս մտավ և տեղում քարացավ: Աննան կախված էր առաստաղից և վաղուց այլևս չկար: Տիկին Հովերը Աննայի ձեռքից վերցրեց երկու  թուղթ, որոնցից մեկը Անդրեյի նամակն էր, մյուսը՝ իր:  Կարդաց երկու նամակն էլ  և ամեն ինչ պարզ դարձավ: Հապճեպ զանգահարեց գյուղ և Աննայի ծնողներին տեղեկացրեց կատարվածի մասին: Աննայի մահվան լուրը լսելով՝ մահացավ Ազատ պապը,  իսկ մահվանից երկու տարի անց Աննայի մայրը, որ աղջկա մահվան բոթը լսել և հիվանդացել էր քաղցկեղով:

Այսպես Բակուրյանների տոհմը կորցրեց իր շենությունը: Մահացավ  զառամյալ Ազատ պապը,  աշխատասեր Շուշանը  և միամիտ ու պարզամիտ Աննան, սակայն,  այս երեքի մահից շատերը հոգեպես մահացան:

Հիշեք, կյանքում  Ձեզ ամենալավ  ու  սրտանց  տրվող  խորհուրդները,  ծնողական  խորհուրդներն  են,  և  արեք   ամեն  ինչ  միայն  ու միայն ծնողի  իմացությամբ…

Մարգարիտ Թամրազյան, 14 տարեկան Տավուշի մարզ, Հաղարծին

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: