Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Հարստության ուժը

Հարստության ուժը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 581,183 կտտոց

Գործող անձիք

Տիգրան– հարուստ ընտանիքի ավագ որդի
Ալբերտ– Տիգրանի կրտսեր եղբայրը
Ագապի– Ալբերտի սիրած աղջիկը
Պարոն Ռուդոնի- փաստաբան
Ծառաներ

Արարված Ա

Պարոն Ռուդոնի– Դե ինչ տղաներ, եկեք բացենք կտակը և ձեր հասանելիքը վերցրեք:Մինչ կտակի բացելը դուք որևէ խոսք ունե՞ք ասելու:

Տիգրան– Ես ծնողներիս շատ էի սիրում, բայց այս դժբախտ պատահարը խլեց նրանց կյանքը (գրեթե լացելով և անընդհատ առաստաղին նաելով):

Ալբերտ– Այո՛, դու ճիշտ ես:Նրանց տարիների կուտակած հարստությունն անգամ նրանց չօգնեց՝ «Հարստությունը առողջության գրավական չէ»:

Պարոն Ռուդոնի– Շատ բարի, եթե ուրիշ բան չունեք ավելացնելու, սկսեմ ընթերցել:

Ալբերտ, Տիգրան– Այո՛, այո՛, համակ ուշադրությամբ լսում ենք Ձեզ:

Պարոն Ռուդոնի– Լավ:

Բացում է ծրարը:

«Սիրելիդ իմ Տիգրան և որդիդ իմ Ալբերտ, մենք՝ Աննա և Ռոբերտ ամուսիններս՝ լինելով այսքան հարուստ, չենք կարող փրկել մեր կյանքը, քանզի ոչինչ հարստության մեջ չէ: Մեր բոլոր ակցիաների 1/3-ը վստահվում է Ալբերտին՝ փոքր որդուն, իսկ մնացածը՝ Տիգրանին, մեծ որդուն: Երևի դուք ինքներդ էլ չեք ուզում նման անհավասարություն, բայց բոլորի համար էլ պարզ է, որ Ալբերտը՝ տարիքով փոքր լինելով հանդերձ ունի շատ մեծ գիտելիքներ, նաև արժանապատվություն: Ինչը, ցավոք, բացակայում է Տիգրանի մոտ: Մենք հուսով ենք, որ դուք մեզ չեք մեղադրի: Հավատացեք, դա է միակ ճիշտ տարբերակը: Աննա և Ռոբերտ Փարթներ»:

Տիգրան– Ի՞նչ: Հնարավոր բան չէ այս:

Ալբերտ– Այո՛: Միթե՞ սա ճշմարտություն է:

Տիգրան– Ես էլ մտածում ես հավատացի՞: Ամբողջ կյանքում դու նրանց սիրելին ես եղել: «Արժանապատիվ»՝ չէ՛, չէ մի: Հիմա ծիծաղից ուշքս կգնա (տեղից վեր կենալով):

Ալբերտ– Հանգստացի՛ր եղբայր, միթե՞ չես տեսնում, որ նրա մեծ մասն էլ քոնն է: Երևի մի քանի ակցիաներով ես քեզնից առավել եմ, ուրիշ ոչինչ(հանդարտեցնելով):

Տիգրան– Մի քանի ակցիա՞: Հիշի՛ր, դու դեռ զղջալու ես:

Դուրս է գնում:

Ալբերտ– Ի՞նչ էին ուզում սրանով ասել ծնողներս:

Պարոն Ռուդոնի– Ոչինչ, դու կարող ես նրան օգնել, ամեն ինչ դեռ առջևում է:

Ալբերտ– Կխոսեմ նրա հետ, գուցե մի փոքր մեղմեմ:

Պարոն Ռուդոնի– Լսի՛ր, լավ կլինի, որ դու հեռու մնաս այն աղջկանից ևս, ոնց էր անունը, չեմ էլ հիշում: Եղբայրդ մի անգամ ասաց, որ զգացմունքներ ունի այդ աղջկա հանդեպ:

Ալբերտ– Բայց Ռուդոնի, ես նրան սիրում եմ, նա էլ ինձ…

Պարոն Ռուդոնի– Չգիտեմ երիտասարդ, չեմ կարող քեզ ոչինչ ասել:

Ալբերտ– Պետք է մի բան մտածել:

Դուրս են գնում:

 Արարված Բ

Տեսարան մեկ այլ սենյակում, գալիս են Տիգրանը և Ագապին:

Տիգրան– Ինչպե՞ս ես, չնայած տեսքիցդ դատելով այդ հարցն ավելորդ էր:

Ագապի– Ի՞նչ է պատահել: Լսել եմ արդեն ամբողջի մասին: Հարկ չկա նորից ասելու: Ինչու՞ ես կանչել:

Տիգրան– Ես ուզում եմ, որ դու հանդիպես եղբորս հետ:

Ագապի– Հանդիպե՞մ, եղբո՞րդ(ծիծաղելով): Այն դու չէի՞ր, որ ամեն կերպ փորձում էիր մեզ բաժանել, պատճառաբանելով, թե ես ցածր եմ, իսկ դուք ամպերից ընդհամենը երեք քայլ եք ներքև:

Տիգրան– Այո՛, ես էի, բայց դու պետք է ինձ օգնես, եթե ուզում ես ամուսնանալ նրա հետ:

Ագապի– Իհարկե՛, եթե կարողանաս այնպես անել, որ…

Տիգրան– Միայն մի պայմանով. այսօր ժամը վեցին հանդիպիր նրա հետ և իմացիր, թե որտեղ են գտնվում նրա ամբողջ ակցիաները: Դրանից հետո խոստանում եմ, որ մինչև անգամ ես քեզ խորանի մոտ կտանեմ:

Ագապի– Լա՛վ, կանե՛մ: Որտե՞ղ պետք է հանդիպեմ:

Տիգրան– Գերեզմանափորների փողոցի միայնակ նստարանի մոտ, բայց հիշի՛ր, նա չպետք է կասկածի, որ ես եմ քեզ խնդրել:

Ագապի– Լավ, հուսով եմ դրանք վատ մտքերի համար չեն ծառայելու:

Դուրս են գնում:

Ժամը 6. գերեզմանափորների փողոց. գալիս են Ագապին և Ալբերտը:

Ագապի– Հոգնեցի այսքան քայլելուց, ե՛կ նստենք:

Ալբերտ– Տեղավորվենք այս մենավոր նստարանին:

Նստում են:

Ագապի– Լսել եմ, որ ծնողներդ քեզ մեծ ժառանգություն են թողել, ճիշտ է՞:

Ալբերտ– Է¯խ,է¯խ, է¯խ. Դուք՝ կանայքդ կարծես ամենուր թափառող քամիներ լինեք: Լսում եք ամեն բան, տեսնում՝ ամեն ինչ: Այո՛, ճիշտ է:

Ագապի– Քամիները չգիտեմ, բայց ամեն բան և՛ լսում ենք, և՛ տեսնում: Իսկ դու այդ ակցիաները գոնե ապահով տեղում ե՞ս պահել, թե՞ ինչ որ մեկի մոտ է:

Ալբերտ– Ամբողջությամբ գտնվում է փաստաբանիս մոտ՝ դատարանում: Որոշել եմ դրա մեծ մասը վաճառել:

Ագապի– Լավ, դրանից արդեն գլուխ չեմ հանում: Այժմ պետք է գնամ, ծնողներս ինձ են սպասում, մեր ընթրիքի ժամն է: Արի միասին գնանք:

Ալբերտ– Ո՛չ, շնորհակալություն, ես սովորաբար այս ժամերին ոչինչ չեմ ուտում:

Գնում են:

Արարված Գ

Տեսարան մի փոքրիկ սենյակում: Գալիս են Տիգրանը և երկու ծառաներ:

Տիգրան– Լսե՛ք տղաներ, Ագապին ինձ պատմեց, թե որտեղ են գտնվում ակցիաները: Այդ կառույցում շատ ծանոթներ ունեմ, բոլորն էլ ինձ կօգնեն դրանք հանել այդտեղից: Իսկ, քանի որ ինձ խանգարողներ պետք չեն, ես ուզում եմ եղբորս այստեղ մեռած տեսնել: Ձեզ այդ աշխատանքի համար ընդհամենը մեկ ժամ է տրված: Մի մտածե՛ք, լավ կվարձատրեմ:

Ծառաներ– Շատ բարի:

Գնում են:

Մի քանի րոպե անց ներս է մտնում մեկ այլ ծառա:

Ծառա– Պարոն, Դուք նամակ ունեք Ձեր եղբորից, ահա վերցրեք այն (նամակը մեկնելով):

Տիգրան– Տեսնենք, տեսնենք:

Բացում է ծրարը և կարդում:

«Սիրելի եղբայր,ցավում եմ,որ մեր ծնողները սխալ են թույլ տվել, քանզի հարկ չկա հարստության համար դառնալ հարազատ թշնամիներ: Դու գիտես, թե որքան մեծ սիրով եմ վերաբերում քեզ, ինչը, ցավոք, փոխադարձ չէ: Բայց ոչինչ հուսով եմ, որ իմ այս որոշումը կփոխի քեզ: Վաղը քեզ կսպասեմ դատարանում՝ պարոն Ռուդոնիի հետ: Մենք որոշել ենք ակցիաներն ամբողջությամբ քեզ թողնել, քանի որ ես վաղը հեռանում եմ երկրից: Քո եղբայր՝ Ալբերտ»:

Տիգրան(հուզված)- Հետ կանչե՛ք այն երկու ծառաներին, որոնք մի քանի րոպե առաջ հեռացան այստեղից:

Ծառա– Բայց նրանք արդեն շատ հեռու են:

Տիգրան– Աստված իմ, այս ինչ արեցի, միթե՞ չէր կարելի նամակն ավելի շուտ բերել:

Ծառա– Երբ ստացանք, այդժամ էլ բերեցինք:

Տիգրան– Ձիերի դոփյուններ են, հապա տեսեք, ո՞վ եկավ:

Ծառան գնում է:

Ներս են մտնում երկու ծառաներ՝ բերելով Ալբերտի դին:

Տիգրան– Օ¯հ, ո՛չ, այս ի՞նչ եմ ես արել, ո՛չ, ես եղբայրասպան եմ, Աստված իմ փրկիր ինձ (լացում է և գոռում):

Ներս է մտնում Ագապին:

Ագապի– Այս ի՞նչ եմ տեսնում: Ալբե՛րտ,Ալբե՛րտ, ո՛չ, ո՞վ է սրա հեղինակը,ես իմ ձեռքերով կհանեմ նրա աչքերը(լացելով): Ես չեմ կարող ապրել առանց նրա:

Տիգրան– Օ¯հ,Ագապի դու պե՛տք է ապրես:

Ագապի– Ինչու՞, էլ ո՞ւմ համար: Երբ հայրս այսօր տեղի իշխանությունների ձեռքով զոհ գնաց, մայրս խելագարված է, քույրս ապստամբելու համար բանտում, իսկ Ալբերտը՝ իմ ամենասիրելի մարդն այս աշխարհում եղբոր ձեռքով սպանված. չէ՞. դու ես չէ՞ նրան սպանել. դու՛, հենց միմիայն դու՛:Էլ հանուն ինչի՞ ապրեմ, ո՞ւմ է պետք իմ թշվառ կյանքը: Ո՛չ. տվե՛ք ինձ այդ սուրը, տվե՛ք դա:

Վերցնում է սուրը և խոցում սիրտը: Տեղում մահանում է:

Տիգրան– Ագապի՛, Ալբե՛րտ: Այս ինչ արի ես: Ես էլ արդեն գժվում եմ: Աստվա՛ծ իմ, իմ փառասիրությունն ինձ կործանեց: Ինձ թվում էր, թե դրանով ես կերջանկանամ, բայց ո՛չ… «Հարստությունը երջանկության միայն հիմքերից մեկն է, բայց ոչ պարագլուխը»:

Նա մահանում է հոգեբուժարանում ընդհամենը երկու ամիս անց: «Աշխարհն էլ այսպես մի օր կկործանվի, քանզի այսօր արյունն անգամ պղծված է»:

Արփի Թամրազյան, Հաղարծին

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: