Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Հաջողություն որոնելիս

Հաջողություն որոնելիս

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,769 կտտոց

Երկու երիտասարդներ կողք կողքի նստած էին փափուկ շագանակագույն բազմոցի վրա, որն այդ պահին մգանալով ընդգծում էր իր վրա եղած մահկանացուների` ուրվական հիշեցնող պատկերը:Ստվերները, որ իրենց տեղը մթությանը զիջելու համար թաքնվելու վայր էին փնտրում, կարծես թե տղաներին էին ընտրել՝ ստիպելով նրանց լուռ մնալ` ինչ- որ բանից ձանձրացած ու հիասթափված: Ջեկը, որն ամենախելացին ու ճարպիկն էր երկուսից, որոշեց ինչ-որ բան խոսել,բայց մտածելով, որ ընկերոջից նկատողություն կստանա, մի պահ տեղում շարժվեց ու էլի շարունակեց համր մնալ:Կիսախավարի մեջ երկու անգամ մի կայծ երևաց, ու տղաների գլխավերևում ծուխը սկսեց իր պտույտը: Հանկարծ, կարծես նրանց լռությունից ձանձրացած մեկը ձայն տվեց. «Գոնե կխոսե՞ք»: Տղաները, որ լռությունից ու թմրեցնող կիսախավարից հիմարացած նույնիսկ չէին հիշում թե որտեղ են, լայն բաց անելով աչքերը, վախեցած ձգվեցին: Վախեցած երեխայի պես դողացող ձայնով Ալլենը երկու բառ ասաց`ո՞վ ես: Այդ ընթացքում Ջեքը, որ բռնել էր ընկերոջ թևից ու մտքում մտածում էր իր ասելիքի մասին, ճչաց.

-Սպասիր, լույսը վառեմ:

-Չէ, մնա գուցե քեզ կվնասի,- ասաց Ալլենն ու զսպանակի պես հետ քաշեց ընկերոջը, ով արդեն հասցրել էր ոտքի կանգնել:

Թվում էր, թե ոչ ոք չի խոսելու բացի իրենցից, ու մեկ էլ նույն ձայնը.

– Դուք ինձ էիք փնտրում քիչ առաջ. ինչ եք ուզում, խոսե՛ք, միայն թե հերթով…

Ձայնը մոտեցավ ու նրանք հասկացան, որ աներևույթ կերպարն արդեն հասցրել է տեղավորվել իրենց դիմաց:

-Քե՞զ,-երկարաձգելով ասաց Ջեքը,- ես երջանկությանն եմ փնտրում:

Մի փոքր վրդովված ձայնով Ալլենը շարունակեց.

-Ես էլ, բայց երջանկությունն էլ չէր խանգարի:

-Կտա՞ս,- դեպի կոնֆետը ձգվող երեխայի պես վեր թռնելով` ասաց Ալլենիը` իր ոգևորությունից զարմանալով:

– Ջե՛ք, ախր ինչպե՞ս պիտի տա, եթե ինքն էլ չունի:

Քմծիծաղ տալով ձայնը նորից խոսեց.

-Ես եմ հաջողությունը…

-Դո՞ւ ,-շնչակտուր ձայնով ասացին երկուսն էլ ու նորից լռեցին:- Ախր նման չես հաջողությանը,- հիասթափված երկու անգամ կրկնեց Ալլենը:

Ջեքը սկսեց ծիծաղել այնպես, որ Ալլենին թվաց, թե ինչ-որ մեկը նրան խուտուտ տվեց.

-Ախր Ալլեն , հիմա մութ է, ինչպե՞ս կարող է նման լինել կամ չլինել:

-Դուք չեք տեսնում ինձ,- շարունակեց ձայնը,- նույնիսկ երբ կանգնած եմ ձեր դիմաց.դա սովորական է. գնա, վառի՛ր լույսը ու դուք էլի չեք տեսնի ինձ:

Երկուսով մտածում էին լույսը վառելու մասին, չնայած այդ մտքից սարսափում էին:

-Լավ եթե իսկապես դու ես,- ջրում շունչըը պահած լողորդի պես խոսեց Ալլենը` հանդիպելով ընկերոջ միջամտությանը:

-Սուս, թող ես հարցնեմ…Ասում են ժամանակավոր ես. եկար ու գնացիր:

-Եկա՞վ, քեզ մոտ գոնե եկել է,- չդիմանալով միջամտեց Ալլենը ու հասկանալով, որ իրեն ոչ ոք չլսեց՝ նորից լռեց:

-Ես չեմ գնում,- ասաց ձայնը,- դուք եք ուզում, որ չլինեմ, ու չեք տեսնում ինձ:

Պատասխանից բարկացած մի բան ասելու համար Ալլենը խոսեց.

-Դու հիշողություն չունես:

-Իսկ դուք՝ տեսողություն,- միշտ պատրաստ պատասխան ունեցողի պես վրա տվեց ձայնը:

-Այդ դեպքում ովքեր՞ են հաջողակները կամ երջանիկները:

-Պարզ չի՞,- վրա տվեց Ալլենը:

– Սուս, թող նա պատասխանի,- ուսուցչի սաստող ձայնով փսփսաց Ջեքը:

-Երջանիկները հաջողակներն են,իսկ հաջողակները`երջանիկները…

-Պահ,- ասաց Ջեքը,- լավ էլ խոսում ես, գիտես:

Տպավորություն ստեղծելով, թե վերջին նախադասությունը չլսեց ձայնը ասաց.-Իսկ դուք վնասել եք մեքնեան ու…

– Մեքենան,- զարմացած ասաց Ջեքը,- որտեղի՞ց գիտես…

-Միշտ էլ կարող է ավելի վատ լինել, իսկ ձեզ միշտ ավելին է պետք:

Ալլենը չէր խոսում, ու նրան թվում էր, թե հիմա կարթնանա: Համոզվելու համար, որ քնած չէ, հարցրեց.

-Լավ, իսկ որտե՞ղ ես դու լինում:

Այս անգամ ձայնը հեռվից լսվեց…

-Քո մեջ ու քո դիմաց…

-Սպասիր, մի՛ գնա,- ձայն տվեցին երկուսով…

-Ես չեմ գնում,պարզապես դուք դադարոմ եք տեսնել ինձ, որովհետև չեք հավատում:

Ոչ ոք չկար բացի նրանցից ու նորից երկուսն էլ լուռ էին նստած շագանակագույն փափուկ բազմոցի վրա, որը նորից վերագտնելու էր մթությանը պահ տված իր գույնը:

Հռիփսիմե Խեքոյան, 17տարեկան, Երևան, թիվ 87 դպրոց

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: