Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Արտագաղթ

Արտագաղթ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,024 կտտոց

Երկրի տնտեսական աճին խանգարող ծանր հարվածներից մեկն էլ հենց հանդիսանում է արտագաղթը: Արտագաղթը հիմնականում տալիս է բացասական հետևանքներ: Սակայն ցանկացած երևույթ էլ, ինչպես ասում են, գոնե մեկ դրական կետ ունենում է: Թերևս դրական կետ կարող է համարվել այն հանգամանքը, որ ոչ մշտական արտագաղթի պայմաններում արտաքին արժեքային համակարգը ներմուծվում է երկիր և տեղական արժեհամակարգի հետ ձուլվելով կարող է ստեղծել հետաքրքիր կոլորիտ: Կարող ենք ասել, որ մեծածավալ արտաքին տեղաշարժը (հատկապես երկրից հեռացումը) տվյալ երկրի հասարակական կյանքի ու զարգացման ընթացքի վրա թողնում է մի շարք բացասական հետևաքներ.

  • Սոցիալ-ժողովրդագրական բնույթի հետևանքներ. էմիգրացիոն հոսքերում աշխատանքային և վերատադրողական տարիքի տղամարդկանց թվաքանակի ակնհայտ գերակշռությունը հանգեցնում է մասնավորապես ծնելիության ցուցանիշի կտրուկ նվազեցմանը: Ամուսնությունների թիվը նազում է, իսկ ամուսնալուծություններինը՝ աճում:
  • Սոցիալ-տնտեսական և քաղաքական հետևանքներ. երկրում լայն տարածում է ստանում աղքատությունը: Բնակչության առավել ակտիվ և բարձր որակավորում ունեցող զանգվածի հեռացումը դանդաղեցնում է հասարակության զարգացման ընթացքը: Բնակչության դանդաղ վերարտադրությունը չի ապահովում երկրի բանակի համալրման համար անհրաժեշտ մարդկանց թվաքանակը: Սա կարող է խաթարել երկրի պաշտպանության հիմքերը և սպառնալ անվտանգությանը: Չի ապահովում կրթական համակարգի համար անհրաժեշտ երեխաների թիվը: Չի ապահովվում նա ապրանքների և ծառայությունների սպառողների որոշակի զանգված:
  • Բարոյահոգեբանական բնույթի հետևանքներ. բնակչության շրջանում խորանում է երկիրը լքելու, երկրի ապագայի նկատմամբ անտարբերության, երկրի զարգացման համար, անարդարությունների ու օրինախախտումների դեմ չպայքարելու, բացասական երևույթներին հարմարվելու մտածելակերպը՝ նպաստելով մարդու իրավունքների ու ազատությունների ոտնահարումների շատացմանը:

Միգրացիաների լայն թափը դժվարացնում է նաև այն երկրների սոցիալ-տնտեսական վիճակը, ուր հայտնվում են միգրանտները: Հաճախ այդ երկրներում ուժեղանում են ազգայնամոլությունը և անհանդուրժողականությունը: Դրանք առաջացնում են նոր բախումներ: Հետևաբար այդ երկրների իշխանությունները սկսում են հրապարակել օրենքներ, որով սահմանափակվում են միգրանտների ներթափանցումը իրենց երկիր:

Հայաստանից շարունակվող արտագաղթի շրջանակներում երկրից հիմնականում հեռանում են միայնակ՝ առանց ընտանիքի՝ պատճառաբանելով, որ պատրաստվում են այնտեղ հաստատվել, այնուհետև իրենց հետ վերցնել նաև ընտանքներին, սակայն իրականում նրանք հեռանում են այստեղից և օտար ափերում, չունենալով իրենց կարիքները հոգացող մեկին, կապվում են որևէ կնոջ հետ, որի արդյունքն էլ հանդիսանում է Հայաստանում միայնակ մնացած մայրերի թվաքանակի աճին: Այդ ամենի հետևանքով առաջանում են նաև հոգեբանական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական կյանքում չբավարարվածությունից: Երկրի ներսում մնացած կանանց թիվը սկսում է գերակշռել տղամարդկանց թվին, որի արդյունքում 1 տղամարդուն արդեն իսկ բաժին կարող է հասնել մինչև երեք կին: Հայկական  ավանդական մենթալիտետի պայմաններում մեծանում է ամուսնական դավաճանությունների թիվը, որն էլ իր հերթին ուղիղ համեմատական է ամուսնալուծությունների և աբորտների թվակաքանակի աճին: Բացի այդ, կինը կորցնում իր «կին» արժեքը և դառնում է նաև ընտանիքի «հայր», որի հետևանքով ամբողջ ուժը ներ է դնում ընտանիքի ֆինանսական կայուն վիճակի պահպանության, որի արդյունքում էլ երեխաների դաստիարակության հարցը մղվում է երկրորդական պլան: Զարգացնելով աբորտների միտքը, կարելի է հավելել, որ միայնակ-արտագաղթողների մեջ գերակշիռ մեծամասնություն են կազմում արական սեռի վերարտադրողական և աշխատունակ տարիքի ներկայացուցիչնները, որոնց բացակայության պայմաններում ծնելիության թիվը կտրուկ նվազում է և ընդհատվում է բնական աճը: Ի հակադրություն այդ հանգամանքի՝ մեծանում է մահացության թիվը, քանի որ հասարակությունը սկսում է ծերանալ և չվերարտադրվել: Արտագաղթի արդյունքում մասնավորապես ՌԴ և ԱՊՀ այլ երկրներ ժամանակավոր աշխատանքի մեկնող երիտասարդները, երկար ժամանակ մնալով նոր բնակության վայրում, ընտանիք են կազմում (հիմնականում տեղացիների հետ), և նույնիսկ Հաաստանի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման պարագայում նրանց վերադարձը հարցականի տակ է: Հատկանշական է նաև այն փաստը, որ արտագաղթածները իրենց երեխաներին կրթություն ստանալու նպատակով գրանցում են տվյալ երկրի դպրոցներում, նրանց տեղական լեզուն սովորեցնելու համար անընդմեջ խոսում են օտար լեզվով, որի արդյունքում նոր ձևավորվող երեխան վերջնականապես մոռանում է մայրենի լեզուն: Արտագաղթի համար պատճառ է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ որոշները չեն կարողանում հանդուրժել տիրող կառավարական համակարգը և հեռանում են երկրից: Այս դեպքում, սակայն, ևս անհրաժեշտ է գործել կանոնակարգված, այսինքն՝ երկրից հեռանալու դեպքում անհրաժեշտ է դրսում համակարգել ունեցած ռեսուրսները, կապեր հաստատել տեղական իշխանական մարմինների հետ, այնուհետև համախմբել տարածաշրջանում գտնվող հայրենակից միգրանտներին և ստեղծել կայուն կառույց, որը կապ կհաստատի հայրենիքի հետ: Այդ ամենից հետո անհրաժեշտ է արդեն տեղական իշխանություններին և՛ միջոցներ հատկացնել, և՛ պարտադրել, որ քայլեր ձեռնարկեն հասարակության կյանքը բարելավելու համար: Օտարության մեջ գտնվողները ունենում են տարբեր խնդիրներ՝ լեզվական, աշխատանքի հետ կապված: Արտերկրում ապրող միգրանտը նախ և առաջ պարտավոր է պաշտպանել այն պետության շահը, որի քաղաքացին է հանդիսանում: Հաճախ պետական շահը ներկայացնելիս, նաև այնպես է ստացվում, որ ստիպված են լինում հակադրվել իշխանություններին:

Փաստորեն, արտագաղթին խթանող գործոններն են երկրի տնտեսական անկումը, էներգետիկ ճգնաժամը, գործազրկությունը և ցածր աշխատավարձը, ծանր հարկային քաղաքականությունը, ցածր կենսական պայմանները, օլիգարխիկ-ավտորիտար ռեժիմը, ռազմական գործողությունները, տնտեսական շրջափակումը, բնական աղետները: Այս ամենին ի հակադրում, զարգացած երկրներում մեծ պահանջարկ է սկսում գրանցել աշխատուժի պահանջը, իմիգրանտներին գրավում է բարձր աշխատավարձը, ավելի բարեկեցիկ կենսական պայմանները:

Եթե այս ամենը սկսենք դիտարկել ՀՀ-ի տարածքում, ապա կարելի է պարզապես նշել, որ այստեղ բացասական սալդոն սկսել է գերազանցել մի քանի անգամ, այն դեպքում, երբ ոչ պաշտոնական տվյալները երեքից չորս անգամ գերազանցում են պաշտոնական տվյալներին: 2013թ. մարտ ամսվա դրությամբ, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետությունից այլևս չվերադառնալու ակնկալիքով արտագաղթել էր արդեն իսկ 300.000 հայ: Այստեղ հատկանշական է այն փաստ է, որ արդեն արտագաղթում են երկու կատեգորիայի պատկանող մարդիկ. նրանք, ովքեր այլևս չեն ցանկանում իշխանական այս համակարգի պայմաններում և նրանք, ովքեր պատկանում են հարուստ դասակարգին, քանի որ նրանց բիզնեսն այլևս չի կարող զարգացում ապրել մի միջավայրում, որտեղ գերիշխող են աղքատները, իսկ առավելագույն դեպքում միջին խավին պատկանող մարդիկ, որոնց սոցիալական պայմանները թույլ են տալիս միայն ապահովել իրենց ամսական միջին սպառողական զամբյուղը, այն էլ առավելագույն դեպքում:

Ներկայումս ոչ ոք չի պատրաստվում ձեռք առնել միջոցներ, որպեսզի համախմբի բոլորին և պայքարեն մեկ ընդհանուր նպատակի համար: Որպես այդպիսի նախաձեռնություն, վերջերս Հայաստանում շատ է շրջանառվում «քաղաքացիական հասարակություն» հասկացությունը: Սակայն, մինչ քաղակտիվիստների գործողությունները քաղաքացիական հասարակության գործողությունների ձև համարելը, անհրաժեշտ է հասկանալ, թե որն է քաղաքացիական հասարակությունը և առավել խորքային ուսումնասիրել ներկայիս գործողությունները, որոնք տեղի են ունենում: Քաղաքացիական հասարակություն ունենալու համար կարևորագույն պայմանը մեկ ընդհանուր գաղափար ունենալ, չհետապնդել սեփական շահեր և քայլեր ձեռնարկել բոլորին իրենց շարքերը գրավելու համար և ոչ թե պայքարեն հայրենակցի դեմ (ինչպես այս օրերին պայքարում էին ոստիկանների դեմ. ներպետական ցանկացած գործողություն էլ հաղթանակում է, երբ ժողովրդի կողմն է անցնում բանակը և ոստիկանությունը): Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ յուրաքանչյուր ոք, ով արտագաղթում է, իր երկրում ունեցած առաջնային դերը արտերկրում փոխարինում է երկրորդային դերով, որը, չնայած նրա ստացած հետագա կարգավիճակին, այնուամենայնիվ մնում է երկրորդական՝ ելնելով և՛ հոգեբանական, և՛ մարդկային տեսանկյունից, համապատասխանաբար չեն կարողանում իրենց արտոնյալ զգալ ենթագիտակցորեն, քանի որ սեփական հողի վրա չեն կանգնած և երկրորդ՝ նրանցից շատերը չեն ունենում տվյալ երկրի քաղաքացիություն, չեն մասնակցում ընտրություններին և տեղական շրջանների որոշումների կայացմանը, որը խանգարում է անհատի կայացման ճանապարհին, քանի որ նա սկսում է իրեն զգալ թերի մարդ:

Այսպիսով, կարելի է ասել, որ Անդրկովկասի համար ընդհանուրը միգրացիան է՝ արտագաղթը: Այս տարածաշրջանի իշխանությունները այդպես էլ չեն կարողանում լուծել աշխատանքի և զբաղվածության խնդիրը: Որպես օրինակ կարելի է նշել, որ Հայաստանի՝ իրենց հայրենակիցներին օգնում են դրսից, որի արդյունքում ամեն ամիս Հայաստան մուտք է գործում ավելի քան 10 մլն դոլար գումար: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ առանց այս «ներմուծումների», պարզապես անհնար կլիներ ՀՀ-ի գոյատևումը: Միգրացիայի միակ դրական կետը թերև սա է: Անդրկովկասի միգրանտների մեծ մասը աշխատունակ տղամարդիկ են: Քանի որ նրանց մեծ մասը արտագնա աշխատանքի է գնում ՌԴ, հետևաբար աշխատանք գտնելու հարցում ավելի է բարդանում իրավիճակը տեղացիների համար, որն էլ առաջ է բերում ազգամիջյան նոր կոնֆլիկտների և բախումների:

Սոնա Բախշյան, Գորիս, ԵՊՀ միջազգային հարաբերություններ, 20 տարեկան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: