Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Կտուրից այն կողմ

Կտուրից այն կողմ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,024 կտտոց

Երբևէ կտուրից նայե՞լ եք փողոցում քաոսային շարժվող մարդկանց: Նրանք գորշ կետեր են թվում: Վերևից նրանց հոգու գորշությունը երևում է: Բայց  եթե ինչ-որ մեկը օդապարիկով երկնքում սավառնելիս ինձ նայեր, ապա ես ավելի մեծ ու գորշ կետ կերևայի:

Ես մի երիտասարդ էի, որը զարմանալիորեն հասցնում էր ամեն ինչ: Եղավ ժամանակ, երբ ես մեր փոքրիկ քաղաքի միակ «բամբասանքի» թեման էի: Մեր քաղաքը այն քաղաքներից էր, որոնք դեռ կրում էին հնության շունչը: Դա պարզապես քաղաք էր, որտեղ մարդիկ ապրում էին հարևան քաղաքների բնակիչների պես: Այո՛, նրանք տարբերվելու աստիճան նման էին միմյանց: Եվ նրանք էլ են քննադատաբար մոտենում ամենքին ու ամեն ինչին: Չզարմանաս, դա ինձ դուր էր գալիս, քանի որ նրանք առանց գիտակցելու մղում էին ինձ առաջ ու հող պատրաստում իմ աճի համար: Օ՜, դա իմ աստեղային ժամն էր, նույիսկ մեր դասարանի բոլոր աղջիկները սիրահարվել էին ինձ, և ընդհանրապես կապ չունի, որ դասարանում միայն երկու աղջիկ կար՝ Լիլիթն ու Եվան: Եվս մեկ քայլ և խնդրեմ դասարանական դրախտը կվերածվեր սիրային դժոխքի: Միակ ափսոսանք այն էր , որ անունս Ադամ չէր: Խենթանում էի նստել քաղաքի միակ այգում, որը ես կոչել էի սիրահարների և տնտղել ու գտնել սիրային եռանկունիները: Ե՞ս: Ես ոչ ոքի հետ սիրային հատված չէի կազմում, ուր մնաց թե եռանկյունի:

Այնուամենայնիվ այնտեղ մենակ էլ չէի գնում: Այնտեղ հաճախ կտեսնեիր ինձ պես վտիտ մի աղջկա հետ: Անո՞ւնը: Ալեսիա: Նա իմ երկվորյակն էր, չնայած մենք քույր և եղբայր չէինք: Հոգևոր երկվորյակ, լսած կլինես: Չնայած դրան, որ մեր համաքաղաքացիները արդեն մեզ «ամուսնացրել» էին, և անտեսելով այն, որ երկու կետով մի ուղիղ է անցնում, մենք մնում էինք անհատված կետեր:

Մեր մասի՞ն պատմեմ: Հը՛ն: Ես էլ գիտեի ոչ մեկին չեմ հետաքրքրում: Նա ավելի խելացի էր քան ես, իսկ ես ավելի հաջողակ քան՝ ինքը: Այդ այգին շատ հաճախ էին գալիս իմ «դրախտային» ընկերները, բայց նույքան արագ հեռանում՝ տեսնելով ինձ Ալեսի հետ: Մենք դրանից անասելի հրճվում էինք: Ալեսը ինձնից փոքր էր դեռ, բայց ինձ հաճախ այնպիսի խորհուրդներ էր տալիս, որ իմ մայրն անգամ կդժվարանար այդպես խրատել: Բայց մենք ամենաշատը սիրում էինք գիշերները կտուրներում պառկել: Եվ իմ բախտը այնքանով էր բերել, որ մեր տունը շենքի վերջին հարկում էր, և հայրս մինչ մահանալը կտուրն ու տունը միացրել էր. իմ համար դժվար չէր հասնել կտուր: Նրանց տունը քաղաքի մյուս ծայրին էր: Բայց Ալեսը հաճախ դժվարություններ էր ունենում մինչև կտուր հասնելը: Գիշերը մեր երկուսի ամենաերջանիկ ժամանակահատվածն էր, երբ մենք երջանիկ էինք քաղաքի երկու ծայրերում: Իսկ մեր տների միջև մեծ անտառ կար: Իսկ անտառի բվեճների ձայնը ինձ հիշեցնում էր Ալեսի մասին, իսկ Ալեսին այդ ձայնը հիշեցնում էր, որ մայրը նրան կանչում է արդեն: Դու այդպես էլ պետք է լիներ. նա շատ ջղայն է: Զարմանալի բան չկա, մորս ընկերուհին էր:

***
Ինչպես մենք, այպես էլ մեր մայրերը հազվադեպ երևույթներ էին. նրանց երկուսի անուններն էլ Ադելինա էր: Շատ քիչ հանդիպող անուն էր մեր երկրում, բայց այս քաղաքում երկուսն էին: Նրանց միավորող բաներ շատ կային. բացի անվանակիցներ լինելուց նրանք նաև կոլեգաներ էին ՝ երկու դերասան, երկու Ադելինա մեր փոքրիկ քաղաքի փոքրիկ թատրոնում: Բայց նրանց ամենամեծ ընդհանրությունը մենք էինք՝ ես ու Ալեսը, ավելի ճիշտ մեր հատված չկազմող ընկերությունը: Ես ներքին թելերով կապված էի թատրոնին, թատրոնային արվեստին: Դեռ մանկուց իմ «մանկապարտեզը» թատրոնն է եղել: Մենք նաև փող էինք խնայում: Դա իրոք այդպես էր: Հայրս մահացավ՝ թողնելով մեծ ժառանգություն՝ մեծ թվանշաններ խանութի պարտքատետրերում: Եվ ևս մի բան, որ միավորում է մեր մայրերին. նրանք երկուսն էլ այրի էին «անհիշելի» ժամանակներից: Ես հորս չեմ հիշում ՝ միայն նկարն ունեի. գրքերի էջերում թիթեռների հետ ապրում էր նա: Մայրս ասել է, որ նա էլ է թատրոնում աշխատել. դե թատրոնի մարդը միայն միայն կհասկանար թատրոնի կնոջը: Իսկ ես դեռ փոքրուց կանգնում էի միջանցքում և սպասում մի աննորմալ շպարով կնոջ: Դա ինձ անասելի զվարճացնում էր: Իսկ Ալեսը հանգիստ նստում էր առաջին շարքերում և շեքսպիրյան ուշադրությամբ հետևում մեր Ադելինաների խաղին: Նրանք հաճախ էին խաղում թեթևսոլիկ կանաց կերպարներ, որը, ի տարբերություն Ալեսի, ինձ այնքան էլ չէր հետաքրքրում: Կարևորը իմ՝ լավ ապրելն էր:

Այս ամառ չէր տարբերվում մնացած եղանակներից: Խտացված եղանակ էր. մեկ էլ տեսար անակնկալ. ծանր կշռող աշունը եկավ ու գրավեց նրբիկ ամռան տեղը: Արևը հաճախ էր իր տեղը զիջում անձրևին ու քամուն: Սա վերջին ամառն էր, որն իր օգոստոսյան սաստիկ ճիչով ինձ կուղարկեր դպրոց: Միգուցե ավելի դաժան սեպտեմբերներ ու օգոստոսներ գային, բայց ես ուրախ էի, որ ավարտում էի:

Անկեղծ կպահեմ ինձ… Լիլիթից ու Եվայից արդեն հոգնել էի, բայց, այնուամենայնիվ կուզեի մեկ տարի մնայի նույն դասաարանում ու սովորել Ալեսի հետ: Ինչպես է նա խոսում, ինչպես «գերազանց» ստանում, ինչպես շարժվում. դա ինձ անասելի հետաքրքրում էր: Այդպես չէի համարձակիվի անել, որովհետև ես գերազանցիկ էի ու թանգարանային երևույթ՝ իմ էգոիստությամբ հանդերձ: Բայց ես գրքի մարդ չեմ, չեմ սիրում գրքի հոտը, չեմ սիրում այդ սովետական գրատախտակներն ու կավճից բարձրացող մշուշը, դասերը ևս, բայց ուսուցիչներին չսիրել չէի կարող, ես նրանց հետ ժամերով կզրուցեի, բայց ոչ դասերից … Դպրոցից զատ այնքան գեղեցիկ ու ուսանելի բաներ կան: Իսկ դպրոցը սովորեցնում է միայն գրքերի, ոչ իրական կյանքի:

Ես ինձ ստիպելով էի դաս սովորում. միայն ինձ է հայտնի, թե ինչ ծիսակատարություն է իմ սենյակում կատարվում, ինչպես եմ ինձ համոզում… ահավոր երևույթ էր: Եթե նախադրյալներ չլինեին, ես հաստատ չէի սովորի: Նախադրյալներից մեկը հենց այն էր, որ շրջապատին անհրաժեշտ էր ապացուցել, որ թատրոնում թեթևսոլիկ կնոջ որդին մնացածին նման է, նույիսկ առավել: Այսինքն շրջապատն իր բացասական լիցքերով ինձ առաջ էր մղում՝ դեպի նոր բարձունքներ: Հետո էլ մարդիկ կասեն՝ շրջապատի կարծիքը հաշվի չեմ առնում: Ինչպե՞ս կարելի է… Բայց ցավոտ է իմ՝այդ հասարակության մեջ մնալը: Մարդիկ չեն գնահատում արվեստը, նույնիսկ պիտակավորում արվեստագետներին, փորձում վերջինների հետ չշփվել, տարօրինակ համարել նրանց: Արվեստը սպանում է, նրանք կվարակվեին: Նրանք հավանաբար ճիշտ էին, այլապես ես հիմա այստեղ՝մութ խուցում չէին լինի… Իմիջիայլոց այս լույսը ճնշում է…

***

-Մենք հյուրեր ունենք,- ասաց մայրս ուրախ ժպտալով:

-Հյո՞ւր,- ես վաղուց այդ երևույթի մասին չէ լսել:

-Ալեսն ու Ադելինան են:

Մայրս սիրում է տանը թատրոնային խորհրդավորություն մտցնել. նրանք վաղուց մեր տան անդամներն էրին:

-Դե լավ , մա՛մ, ինչ հյուրի մասին է խոսքը Մենք մեր հյուրերին տեսնելիս այսքան չենք ուրախանում, իսկ տե՛ս , թե ինչքան ուրախացա (մեր հյուրերը կա՛մ պարտքատերերն էին,կա՛մ կոմունալի վճար ուզողները ): Ես Ալեսին չէի տեսել ուղիղ 1 շաբաթ, 2 օր ու 5 ժամ: Դա մեծ առիթ էր նրան կարոտելու. նա կենսական ուժ է իսկական աստվածուհի: Ես նրան ուղղակի ժպտացի. գրկախառնվել չէի կարող՝ մայրը այդտեղ էր՝ նրա կողքին նստած:

-Տիկի՛ն Ադելինա, երկար ժամանակ է , ինչ քաղաքում չէիք, ինչպե՞ս անցավ ձեր հանգիստը:

-Շնորհակալություն տղա՛ս, շատ լավ:

Ատում էի այդպիսի խոսակցությունները, մանավանդ մեր տանը:

-Կլինի՞ Ալեսի հետ բարձրանանք կտուր:

-Ա՛խ այդ կտուրը, ամեն օր վիճում ենք այդ մեր հարևանների հետ, – թատրոնային իրոնիայով շարունակեց նա:

Ալեսը արագ-արագ, իրեն ոչ բնորոշ քայլվածքով եկավ ինձ հետ: Միջանցքում մեզ սպասում էր երկար ու տաքուկ գրկախառնություն. նա ինձ կարոտել էր, իսկ ես նրան շատ էի սպասել: Վերցրինք մեր բարձերն ու գարեջուրը ու բարձրացանք: Եվ հանկարծ նկատեցի, որ Ադելինաներն էլ գարեջուր ունեին  ու բարձերով լի բազմոցի մեջ մխրճված ֆիլմ էին դիտում: Ես նայեցի Ալեսին ու ժպտացի. մենք չորսով նույն կերպ էինք ապրում: Բայց հակադրություն կար ժպիտիս ու ներաշխարհիս միջև. իմ մեջ գորշությունը շատացել էր, անասելի շփոթված էի: Սրտումս ուղիներ էր հատվում, գլխումս ապացուցվում զուգահեռների չհատվելու թեորեմը: Շուրթերս էլ էին սրտիցս խոսում. մեկ ուզում էին համբուրել Ալեսին, մեկ փորձում բացատրել սիտումս տեղի ունեցող երկրաչափական խնդիրները: Անկարողություն և շփոթվածություն…

-Ինչպե՞ս անցավ հանգիստդ, աղջի՛կս:

Ալեսը սկսեց ծիծաղել. իմ մեջ խոսեց կատագերգություն խաղացող չստացված դերասանը:

Մեր ծիծաղը երկար չտևեց. նորից ոչինչ ասող տրամադրությունը պատեց մեզ:

-Դե պատմի՛ր: Միջերկրական ծով, մայրամուտ, ճայեր. մի՞թե պատմելու բան չկա:

-Պատկերացնո՞ւմ ես այդ ամենը . ծովափ, երջանիկ դեմքեր, իսկ ես էգոիստի պես նստում ու միայնակ վայելում էի արևի մայր մտնելը…միայնակ, անհոգի…մի կողմից էլ…

Լռեց:

-Մի կողմից էլ ի՞նչը, ի՞նչ է պատահել:

Ես միանգամից ուղղվեցի:

-Մորս սիրեկանը:

-Նորից անհանգստացնո՞ւմ է… Ա՛խ, դեռ այն անգամ պետք է սպանած լինեի նրան:

-Հանգստացիր, սա նորն է:

-Ի՞նչ:

-Կատաղություն և սեր. ահա այն ամենը ինչ տածում է նա մորս հանդեպ:

-Ե՞վ…

-Տանել չի կարողանում ինձ: Կարծում է՝ ես մորս իրենից վանում եմ: Ամեն անգամ պատեհ առիթը օգտագործում է հասկացնելու, որ մորս անձնականին չխառնվեմ, հասկանում ես հակառակն է տեղի ունենում, նա ինքն է մորս ինձնից վանում:

-Իսկ մա՞յրդ:

-Իր անձնականը գերադասում է ինձնից:

-Ի՞նչ:

-Իսկ տեսնում ես այս կապտուկները, սա նրա ձեռքի գործն է վերջին անգամ արդեն ձեռքերով էր բացատրում:

-Այդտե՞ղ էր եկել:

-Նա միշտ այնտեղ է, որտեղ մայրս է:

Զայրացած քայլեցի կտուրով մեկ, փորձեցի ինչ-որ բան անել, բայց հասկացա, որ անկարող էի…

Ինձ զսպելով պառկեցի գետնին դրված բարձերին, իսկ նա գլուխը դրեց ուսիս ու կիսով չափ գրկեց ինձ… ես զգում էի նրա նուրբ շունչը, ուզում խաղալ փափուկ մազերի հետ, ուզում ասել, որ…ժամանակը չի, հիմա զայրացած է: Ես կտայի ամեն ինչ այդ վայրկյանը երկարացնելու համար… Եվ տվեցի:

Հաջորդ օրը Ալեսի հետ քայլելիս տասա նրա «հայրիկին» և միանգամից մոռացա ամեն ինչ. հարձակվեցի ու սկսեցի հարվածել…չստացվեց, նա իսկապես ուժեղ էր, մի հարված ու ես հայտնվեցի գետնին՝ բերանքսիվայր ընկած: Ամբողջ մարմինս ցավում էր, բայց բայց այն ամոթը, որ զգացի այդ վայրկյանին, ավելի մեծ էր… Ալեսը ինձ տեսավ պարտված, ամենավատը ինչ կարող էր պատահել ինձ հետ:

Ալեսը մոտեցավ, փորձեց ինձ օգնել, բայց ես նրան մի կողմ հրեցի, վերցրի փայտ և մեջքից հարվածեցի այդ մարդուն: Նա ընկավ, բայց ես այդ հարվածներից հաճույք էի ստանում՝ դրա համար էլ երկար տևեց այդ ներկայացումը… Երևի այսքանը, իսկ մնացածը դուք ինքներդ գիտեք:

-Իսկ չի հետաքրքրո՞ւմ, թե ինչպես է տիկին Ադելինայի սիրեկանը:

-Ո՛չ:

-Նա Ադելիանյի հետ գնացել է արտերկիր: Ալեսը ձեր տանն է ապրում:

Ժպտացի: Քննիչը նույնպես: Դա միակ լավ բանն է , որ պատահել էր այս 6 ամիսների ընթացում:

-Վեց ամիս է անցել, բայց դու մանրակրկտորեն հիշում ես ամեն ինչ, մի՞թե այդ ճաղերը դեռ քեզ չեն բթացրել:

-Ես այնտեղ իմ հիշողությունները չէ, որ թողնում եմ:

-Իսկ ի՞նչ:

-Դա թող մնա մեր գաղտնիքը: Մեծ քննիչի ու երտասարդ հանցագործի փոքրիկ գաղտնիքը:

-Ինչ ես պատրաստվում անել սրանից հետո:

-Դա երևի Դուք արդեն գիտեք:

Մենք նորից ժպտացինք: Այս էլ երևի երկրորդ լավ բանը , որ պատահեց այս 6 ամիսների ընթացքում: Ես նրան գրկեցի ու դուրս եկա, այդտեղից:

Ու ճաղեր շնչող թոքերս վերջապես տեսավ ու զգաց ազատությունը, բառի ամենալայն իմաստով: Իսկապես, մենք գնահատում ենք մեր ունեցածը կորցնելուց հետո միայն: Ես դուրս եկա ու քայլեցի այնքան, մինչև հոգնեցի և ոտքերս ինքնըստինքյան ինձ տարան դեպի իմ՝«սիրահարների» այգին: Պառկեցի խոտերի վրա ու սկսեցի վայելել աղջամուղջային տեսարանը: Թռչունների խաղին ներդաշնակ մի օդապարիկ էր սավառնում: Այդ օդապարիկը իմ գորշությունը նկատել չէր կարող. ես այն թողել էի ճաղերից այն կողմ…

Լուսինե Կարապետյան , Վայի ավագ դպրոց, 16 տարեկան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: