Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Ուլիսես-3 մրցույթի ամփոփում

Ուլիսես-3 մրցույթի ամփոփում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,398 կտտոց

IMG_2688

«Ուլիսես-3» գրական մրցույթի արդյունքները հայտնի են: Ժյուրին հետևյալ կազմով՝ գրող Գրիգոր Սարգսյան, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը, իսպաներենի թարգմանչուհի Ալիս Տեր-Ղևոնդյանը և հեքիաթագիր Արմինե Անդան ընտրեցին հետևյալ ստեղծագործությունները.

Պատմվածք անվանակարգում երեք հեղինակ ստացան հավասար մրցանակներ

Գրին կամ իրական երևակայություն, Աստղիկ Առաքելյան

Կարմիր թշերով, Անի Ամսեյան

Դելիրիում, Մերի Շառոյան

Էսսե անվանակարգում մրցանակի արժանացավ Աննա Գսպոյանի Մեր ժամանակի հերոսը էսսեն, իսկ հեքիաթ անվանակարգում՝ Նորայր Զորյանի Չևիկներ հեքիաթը: «Սալաթ կրակոցներով» անվանակարգում մրցանակ ստացավ Մարիամ Սարիբեկյանի Ինքնազրույց կամ սալաթ մտքերի էսսեն:

Բոլոր մրցանակակիրները ստացան հավասար 30 հազար դրամ դրամական պարգև, սերտիֆիկատներ և գրքեր:

Ժյուրին ուշադրության էր արժանացրել նաև Գոհար Ալեքսանյանի Բերմունդներ աշխատանքը՝ նրան հատկացնելով Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը», որի անունով էլ կոչվում է մեր մրցույթը: Հատուկ խրախուսանքի արժանացավ նաև Լուսինե Կարապետյանի Կտուրից այն կողմ պատմվածքը:

Բոլոր մրցանակակիրները և short list-ում ընդգրկված աշխատանքների հեղինակները ստացան ժամանակակից արտասահմանյան գրականության լավագույն նմուշներ: Մրցանակաբաշխությունից նկարներ կարելի է դիտել այստեղ:

Մրցույթի ամփոփման հաջորդ օրը հանդիպում էր կազմակերպվել գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանի հետ, որի ընթացքում խոսվեց գրականության և լրագրության առանձնահատկությունների և ընդհանրությունների մասին, ինչպես նաև քննարկվեց մրցույթին ներկայացված աշխատանքները:

«Դպրոցական բլոգը» շնորհակալություն է հայտնում գրող Գրիգոր Սարգսյանին, PH International կազմակերպության հայաստանյան ղեկավար Մարիամ Մարտիոսյանին,  «Վերադարձ և պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ ղեկավար Տաթևիկ Բեժանյանին և «Մետաքսի ճանապարհ» մշակութային-կրթական հիմնադրամի տնօրեն Լևոն Տեր-Պետրոսյանին՝ «Ուլիսես-3» մրցույթին օգնելու համար:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: