Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մեր մասին

Մեր մասին

June 2017
M T W T F S S
« Jul    
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  

 

 

 

 

Բարև:)

Դու հայտնվել ես  «Ես ուզում եմ փոխել իմ կյանքը» դպրոցական կյանքի անցուդարձին  վերաբերվող բլոգում:

Բլոգը վերաբերվում է դպրոցահասակ երեխաներին հուզող խնդիրներին:

Այստեղ գրում են դպրոցականներ, ուսանողներ և նախկին դպրոցականներ, իսկ որ ավելի ճիշտ է` մեծահասակներ🙂

«Մեծահասակները իրենք երբեք ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել»,- ասում էր Փոքրիկ իշխանը:

Սա մի տարածք է, որտեղ դպրոցականները ուզում են  մեծահասակների «գլուխը մտցնել», որ իրենք ունեն իրենց աշխարհը,  ու,  որի լեզուն փոքր-ինչ տարբերվում է նրանցից:

«Ես ուզում եմ փոխել իմ կյանքը» խորագիրն ընտրված է դպրոցականի գիտակցության մեջ ամրապնդելու այն միտքը,  որ ԻՆՔԸ կարող է ոչ միայն  փոխել ԻՐ կյանքը, եթե դա նրան դուր չի գալիս, այլև որոշում կայացնել, թե ինչիպիսին է նա ուզում տեսնել իր ապագան:

Նրանք գրում են իրենց  նախընտրած թեմաներով և իրենց խնդիրների մասին:

Թեմաները կարող են լինել շատ տարբեր՝ սկսած սիրո պատմությունից, դրամահավաքությունից,  դպրոցական բուֆետի վիճակից մինչև բռնություն` ինչպես դպրոցականների, այնպես էլ ուսուցիչների կողմից: Ստեղծագործ մոտեցումները ողջունվում են:

Բլոգի նպատակն է վեր բարձրացնել դպրոցական համակարգում առկա խնդիրները և հասնել կոնկրետ փոփոխությունների:

Այստեղ կլինի հանրապետությունում՝ դպրոցական թեմաներով հայտարարված բոլոր մրցույթների մասին տեղեկություն: Կտեղադրվեն դպրոցական տարիքին վերաբերվող գեղարվեստական գրականություն՝ pdf ֆորմատով, կլինի առօրյա գործածությունից դուրս եկած բառերի բացատրություններ: Պարբերաբար լինելու են  դպրոցականներին  հուզող խնդիրների և նրանց իրավունքների  վերաբերյալ հրապարակումներ: Հայտարարված է պատմվածքի մրցույթ: Պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ:

Բլոգի մոդերատորն ու խմբագիրը Աննա Մուրադյանն է:  Խմբի հետ համագործակցում է  «Հետք»  թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Բլոգը նախատեսված է  10 երեխա ընդգրկելու համար և հիմնականում գործելու է Երևանի դպրոցականների համար: Սակայն նոր հեղինակի գրելու ցանկությունը չի անտեսվի, իսկ մարզերից երեխաների մասնակցությունը խրախուսվում է:

Ծրագրի ընթացքում աշխատանքային խումբը կփորձի գտնել նախկին սովետմիության տարածքում գործող համանման նախագծով զբաղվող անձանց կամ կազմակերպությունների, և այս նախագիծն ու այդ ընթացքում կատարված աշխատանքները կապել միմյանց հետ` մի ընդհանուր պլատֆորմում:

Նախագծի մոդելը առաջարկվելու է  Կրթության և գիտության նախարարության Հանրակրթական բաժնին, որպեսզի նրանք դիտարկեն դրա հետագա կիրառումը:

Ծրագրի ավարտից հետո փնտրվելու է նոր աղբյուր` նախագիծը շարունակելու և նոր դպրոցականներ  ընդգրկելու համար:

Հարցեր լինելու պարագայում կարելի է գրել dprocakan@gmail.com հասցեով:

Բլոգը գործում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի(ԵՀՀ)  «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի «Նոր բովանդակություն նոր տեխնոլոգիաների միջոցով» թեմայով տրամադրված   դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:

Այս բլոգն ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բլոգի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:


22 Comments

  1. cankanum enq masnakcel mrcuytin…

    Like

  2. Tatev says:

    Բարև ձեզ:
    Մոտենում է ավարտին պատմվածքների մրցույթը: Ես երեկ ուղարկել եմ երկու փոքրիկ պատմվածք և կցանկանայի իմանալ թե տեղ են հասել նյութերը?
    Հարգանքներով`
    Տաթև Դերզյան

    Like

  3. admin says:

    Ողջույն Տաթևիկ, ես երեկ մեկ պատմվածք եմ ստացել ` «Մոտ ընկեր» վերնագրով, որտեղ հեղինակ նշված չէր: Ես չգիտեմ դա էր արդյոք քո ուղարկածը: Եթե այո, ապա դա մեկ պատմվածք էր: Եթե դու ես հեղինակը, ապա էլ փոստով ուղարկիր քո կոնտակտային տվյալները, ինչպես նաև նշիր, թե քանի տարեկան ես և որտեղից ես:

    Like

  4. Բարև 🙂
    Ողջունում եմ Ձեր բլոգն ու ուրախանում, որ մեր երկրում կան Ձեզ նման լավատես ու ստեղծագործող դպրոցականներ 🙂 արդեն չորս տարի է ես ավարտել եմ դպրոցը, բայց Ձեր բլոգի շնորհիվ ժամանակ առ ժամանակ վերադառնում եմ դպրոցական հուշերիս 🙂 Կեցցե՛ք 🙂
    Ես վարում եմ ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի բլոգը http://gegharvest.wordpress.com/
    Ինձ թվում է, որ դպրոցականներին կհետաքրքրի մեր ֆակուլտետը, ուստի խնդրում եմ, եթե հավանում եք այն, հղում անեք 🙂

    Շնորհակալ եմ:

    Like

    • admin says:

      Ողջույն, անշուշտ կտեղադրենք) Ուրախ ենք, որ ձեզ դուր է եկել մեր բլոգը: Կարծում եմ` առիթ կունենանք համագործակցելու:

      Like

  5. Դպրոցականների խնդիրները վեր հանող ցանկացած ձեռնարկ գովելի է ու ողջունելի: Ուրախալի է արձանագրել, որ մեզանում կան նպատակասլաց, իրենց ապագան իրենց ձեռքերով կերտել ցանկացող ու փորձող պատանիներ ու աղջիկներ, որոնք մեր երկրի վաղվա տերերն են: Ես հաճույքով ուսումնասիրեցի Ձեր բլոգը, ապրեք, ողջունում եմ բոլորիդ ու մաղթում նորանոր հաջողություններ:
    Հարգանքով`
    Առլեն Շահվերդյան

    Like

    • admin says:

      Շնորհակալություն, մեր դպրոցականները քաղաքացիական լրագրության միջոցով վեր են հանում կրթական համակարգում առակ թերությունները և աշխատում են իրենց ձայնը լսելի դարձնել հանրությանը: Շնորհակալություն բարի խոսքերի համար:

      Like

  6. […] dprocakan.wordpress.com LD_AddCustomAttr("AdOpt", "1"); LD_AddCustomAttr("Origin", "other"); LD_AddCustomAttr("theme_bg", "ffffff"); LD_AddCustomAttr("theme_text", "333333"); LD_AddCustomAttr("theme_link", "0066cc"); LD_AddCustomAttr("theme_border", "f2f7fc"); LD_AddCustomAttr("theme_url", "ff4b33"); LD_AddCustomAttr("LangId", "1"); LD_AddCustomAttr("Tag", "%d5%a1%d5%b5%d5%ac-%d5%af%d5%a1%d5%b5%d6%84%d5%a5%d6%80"); LD_AddCustomAttr("Tag", "%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80"); LD_AddCustomAttr("Tag", "%d5%ab%d5%b4-%d5%b4%d5%bf%d6%84%d5%a5%d6%80%d5%a8"); LD_AddCustomAttr("Tag", "%d5%af%d5%a1%d5%b5%d6%84%d5%ab-%d5%b6%d5%b8%d6%80%d5%a1%d5%b4%d5%b8%d6%82%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80"); LD_AddCustomAttr("Tag", "%d5%a1%d5%b5%d5%ac-%d5%af%d5%a1%d5%b5%d6%84%d5%a5%d6%80-2"); LD_AddCustomAttr("Tag", "%d5%a2%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab-%d6%85%d6%80"); LD_AddCustomAttr("Tag", "%d5%ab%d5%b4-%d5%b4%d5%bf%d6%84%d5%a5%d6%80%d5%a8"); LD_AddSlot("LD_ROS_300-WEB"); LD_GetBids(); Rate this: Կիսվիր այս մասին ընկերներիդ հետShareEmailPrintLike this:Like3 bloggers like this post. This entry was posted in Այլ կայքեր, Թեմա` քննարկման համար, Իմ մտքերը, Կայքի նորամուծություններ and tagged այլ կայքեր, Բլոգի օր, Իմ մտքերը. Bookmark the permalink. ← Բնության հրաշք. երկնակարմիր:) Իշթվան Ֆեկետեի գլուխգործոցը… → […]

    Like

  7. Ես էլ եմ շնորհակալ:
    Որպես մեր բարի շփման ու ձևավորվող բարեկամության արգասիք` ես հաճույքով Ձեր բլոգի հասցեն զետեղեցի ինձ մոտ` «Էվրիկա. նորույթ` հայկական բլոգոսֆերայում» հոդվածիս հայկական ուշագրավ կայքերի ցուցակում, որտեղ ես մեկնաբանություններ եմ թողնում: Համարեք սա փոխադարձ բարեկամության մեկնած ձեռք: Հուսով եմ, որ Ձեր բլոգի հասցեն ինձ մոտ զետեղելը Ձեզ կբերի այցելուների նոր բանակ, ովքեր կիրազեկվեն դպրոցականներին հուզող հարցերով:
    Առլեն:

    Like

  8. admin says:

    Շնորհակալություն: «Դպրոցական բլոգը» ուրախ է բարեկամություն անել հայկական բլոգոսֆերայի հետ, այնպես որ Ձեր բլոգը նույնպես կզետեղենք մեր հղումների շարքում` այսպիսով ՁԵր բլոգին ապահովելով դպրոցականների և դպրոցական խնդիրներով հետաքրքրվող այցելուների մի ստվար շարք:

    Like

  9. Դե այդ դեպքում, ի նշան մեր արդեն բարեկամության` ես էլ սիրով Ձեր բլոգի պատկերանշանով հղումը տեղադրում եմ իմ կայքում` «Links» բաժնում, որպեսզի իմ ընթերցողներն էլ ծանոթանան Ձեր բլոգին: Կրկին անգամ ողջունում եմ` ի սրտե մաղթելով հաջողություններ Ձեր շնորհակալ գործում:
    Առլեն

    Like

  10. Ես Ձեր բլոգ-կայքը` Ձեր պատկերանշանով, հաճույքով զետեղեցի իմ հղումների շարքում: Ուրախ կլինեմ Ձեր հղումներում էլ տեսնել իմ բլոգ-կայքը: Շնորհակալություն, Առլեն:

    Like

  11. admin says:

    Շնորհակալություն, Ձեր բլոգի հղումը նույնպես զետեղված է մեր համապատասխան բաժնում: Աննա Մուրադյան

    Like

  12. Ester says:

    voxjuuuyn…isk usanoxner@ karox en masnakcel dzer mrcuytnerin?))))))))))

    Like

    • admin says:

      Ողջույն, ցավում եմ, բայց սա միայն դպրոցականների համար է) բայց դու կարող ես գրել քո դպրոցական պատմություններից ինչ-որ հետաքրքիր դրվագ կամ հուշ: Մենք ունենք այստեղ նախկին դպրոցականի էջ, որտեղ գրում են դպրոցական տարիքից դուրս եկած մարդիկ: Գրիր, գուցե որոշենք այդ էջի համար նույնպես մրցույթ հայտարարել:

      Like

  13. Ester says:

    Apsos((( im karciqov usanoxneri hamar el petq e stexcven nman kayqer…es pntrum em u chem gtnum((( bayc qani vor es hogov ashakert em karox em dzer kayqum el im tex@ gtnel))shnorhakal em xorhrdi hamar)))

    Like

  14. […] dprocakan.wordpress.com LD_AddCustomAttr("AdOpt", "1"); LD_AddCustomAttr("Origin", "other"); LD_AddCustomAttr("theme_bg", "ffffff"); LD_AddCustomAttr("theme_text", "333333"); LD_AddCustomAttr("theme_link", "0066cc"); LD_AddCustomAttr("theme_border", "f2f7fc"); LD_AddCustomAttr("theme_url", "ff4b33"); LD_AddCustomAttr("LangId", "1"); LD_AddCustomAttr("Tag", "%d5%a1%d5%b5%d5%ac-%d5%af%d5%a1%d5%b5%d6%84%d5%a5%d6%80"); LD_AddCustomAttr("Tag", "%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80"); LD_AddCustomAttr("Tag", "%d5%ab%d5%b4-%d5%b4%d5%bf%d6%84%d5%a5%d6%80%d5%a8"); LD_AddCustomAttr("Tag", "%d5%af%d5%a1%d5%b5%d6%84%d5%ab-%d5%b6%d5%b8%d6%80%d5%a1%d5%b4%d5%b8%d6%82%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80"); LD_AddCustomAttr("Tag", "%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%ac%d5%b8%d5%a3%d5%b8%d5%bd%d6%86%d5%a5%d6%80%d5%a1"); LD_AddCustomAttr("Tag", "%d5%a1%d5%b5%d5%ac-%d5%af%d5%a1%d5%b5%d6%84%d5%a5%d6%80-2"); LD_AddCustomAttr("Tag", "%d5%a2%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab-%d6%85%d6%80"); LD_AddCustomAttr("Tag", "%d5%ab%d5%b4-%d5%b4%d5%bf%d6%84%d5%a5%d6%80%d5%a8"); LD_AddSlot("LD_ROS_300-WEB"); LD_GetBids(); Rate this: Կիսվիր այս մասին սոց-ցանցերում, տպիր կամ ուղարկիր էլ. փոստովShareEmailPrintLike this:Like3 bloggers like this post. This entry was posted in Այլ կայքեր, Թեմա` քննարկման համար, Իմ մտքերը, Կայքի նորամուծություններ and tagged Հայկական բլոգոսֆերա, այլ կայքեր, Բլոգի օր, Իմ մտքերը. Bookmark the permalink. ← Բնության հրաշք. երկնակարմիր:) Իշթվան Ֆեկետեի գլուխգործոցը… → […]

    Like

  15. Nare says:

    Բարեվ ձեզ…ես 16 տակն եմ սոորում եմ քոլեջում 3-րդ կուրսում եմ, բայց քոլեջի հետ մեկտեղ նաև դպրոցում 12-րդ դասարանում,,,, այսինք 
    և ուսանող եմ և աշակերտ,,ուզում եմ ես իմանալ կարող եմ ասնակցել???,,ՆԱՐԵ ԲԶՆՈՒՆԻ

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: