Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Բառարան

Category Archives: Բառարան

Չկամ, պնակալեզ, պնակ, ջիգիթ, չիփակ, չիփ-չափ

Չկամ

Չկամ  նշանակում է ուրիշին լավ բան չկամեցող, նախանձոտ, «Չկամ էր ընդունում եկողին, նրանք էլ հաճախ չէին գալիս», Ակսել Բակունց

Պնակալեզ

Պնակալեզը մեկին շողոքորթելով հաճոյացողն է, «Այդ մարդը կերևա, որ պնակալեզներ շողոքորթներով շրջապատված է», Երվանդ Օտյան

Պնակ

Պնակ– հախճապակյա, կավե կամ մետաղե բոլորակաձև տափակ աման, ափսե, «Թանկագին սփռոցի վրա դրված էին երկու թանկարժեք պնակներ, իսկ նրանց մեջ երեք խորոված աղավնիներ», Րաֆֆի

Պնակիկ–  փոքր պնակ

Պնակակալ– պնակի պատվանդան (more…)

Advertisements

Փսիաթ, քերթել, քերթող, նսեմ, նսիհ, շվայտ

Փսիաթ

Փսիաթը արմավենու տերևներից պատրաստված հյուսվածք է, որն օգտագործում են հատակին փռելու համար, հոմանիշը` խսիր,  «Սենյակի հատակը ծածկված էր եղեգնյա փսիաթներով», Ակսել Բակունց

Փսիաթագործ–  փսիաթ գործող արհեստավոր

Փսիաթափապատ–  խսիրով ծածկված

Փսիաթե–  փսիաթից պատրաստված

 Քերթել, քերթող

Քերթել  նշանակում է դանակով մորթը մսից բաժանել, «Ավետը թևքերը քշտած, քերթում էր հենց նոր մորթած ոչխարը», Սերո Խանզադյան

Քերթելը կարող է գործածվել նաև փոխաբերական իմաստով` որպես կեղեքել, շահագործել

Քերթել բառն ունի միանգամայն այլ իմաստ և նշանակում է բանաստեղծություն հորինել

Քերթողը բանաստեղծն է (more…)

Որմ, պատան, սովդաքար, ջնարակ, վին

 Որմ

Որմ  նշանակում է պատ, «Նրա ձայնից սենյակի որմերը զնգացին», Սերո Խանզադյան

Որմնանկար– պատերը պատած նկարը, նույնն է, թե`որմնագիր

Որմնածերպ– պատի միջի ճեղք

Որմկից– պատկից

Որմնադիր – պատշար

 Պատան

Պատանը սպիտակ կտոր է, որի մեջ փաթաթում են մեռելին և դագաղ դնում, նույնն է, թե` պատանք, «Ննջեցյալին սովորություն էր պատանքով թաղել», Ակսել Բակունց

Պատանագործ– պատանք պատրաստող մարդ

(more…)

Ջնար, վեմ, սաթ, տարտամ

Ջնար

Ջնար– քնարի նման լարավոր նավագարանի  գործիք

Ջնարահար– ջնար նվաող երաժիշտ

Վեմ

Վեմը  պինդ քար է սալաքար, նաև ապառաժ, ժայռ, փոխաբերական իմաստով գործածվում է որպես մի բանի հիմք, հենարան, եկեղեցու սեղանի հիմքում դրված քարը, «Երբ քանդել են եկեղեցու հատակը, վեմ քարի ներքևում գտել են անթիվ անհամար գանձեր», Եղիշե Չարենց

Վիմագրություն–  գրվածք կամ նկար բազմացնելու եղանակ, որի միջոցով վիմագրական քարի վրա գրում, գծում կամ նկարում են, ապա հատուկ տեսակի ներկ քսելով և վրան թուղթ դնելով, մամուլի օգնությամբ տպում են

Վիմագիր– քար վրա գրված գիր

Վիմագործ– քարագործ

Վիմագրիչ– քարի վրա գրող կան նկարող անձ

Վիմակերտ– քարակերտ

Վիմափոր– քարի մեջ փորված

Վիմուտ– քարուտ (more…)

Տարփանք, տարփողել, վետ, չոնթ

Տարփանք

Տարփանք  նշանակում է սեռական բուռն տենչ, հոմանիշը` կիրք, տռփանք, սովորաբար կրում է բացասական երանգ, գործածվում է նաև տարփ կարճ ձևը, թեպետ տարփ բառն ունի մեկ այլ լրիվ ուրիշ իմաստ` գոտու վրա զարդարանք, սակայն այդ իմաստը շատ հազվադեպ է գործածվում «Հուր տարփանքի մեջ հաղթական կնոջ մարմինը լիզես ու չհագենաս», Ավետիք  Իսահակյան, «Աբու-Լալա Մահարի»

Տարփաբույր– տարփանք առաջացնող, արբեցնող

Տարփագիր– սիրահարական նամակ

Տարփածու– տղամարդ, որը սիրային ոչ օրինական կապի մեջ է մտել այլ կնոջ հետ, այս իմաստով է, որ տարփանք բառը` ի տարբերություն կրքի, կրում է բացասական երանգ, քանի որ բառը գործածվում է ոչ օրինական կապ ունեցող զույգի պարագայում, հոմանիշը` սեղեխ, տռփամոլ

Տարփուհի– տարփածուի իգական սեռի անձը

Տարփավետ– տարփալից

Տարփատենչիկ– սիրատենչ, շատ սիրելի

Տարփատոչոր– տարփանքից, ցանկությունից այրվող, սիրուց տոգորված

Տարփերգ– սիրերգ

Տարփերգակ– սիրերգակ

Հետաքրքիր է, որ տարփ  արմատը պարունակող տարփողել բառը լրիվ այլ բան է նշանակում: (more…)

Քրքում, քմայք, օրոցկան, ֆլանել, սնար, սնդուս

Քրքում

Քրքումը հիրիկազգիների ընտանիքին պատկանող սոխուկավոր ցածր բույս է, որը ծաղկում է վաղ գարնանը, ունի խայտաբղետ ծաղիկներ, լատիներեն անվանումը` crocus: Փոխաբերական իմաստով քրքումը գործածվում է  քնքուշ, նուրբ իմաստով. քրքում կույսեր, վարդ կույսեր:

Քրքրում  նշանակում է նաև դեղնած, դժգույն, «Շատ եմ տեսել կտրիճներ, որ կռվի եռ միջոցին դեղնել, քրքում են դարձել», Դերենիկ Դեմիրճյան

Քրքմօղի– քրքումից պատրաստված օղի

Քմայք, քմահաճույք

Քմահաճույք  նշանակում է տրամադրությունից կախված անկայուն կամք, անցողական ճաշակ (կապրիզ), հոմանիշը` քմայք

Քմահաճ– իր քմահաճույքով վարվող(կապրիզնի), հոմանիշը` քմայքոտ (more…)

Որկոր, սիմինդր, սարսուռ, սռսուռ, սեղեխ

Որկոր

Որկորը  բերանի խոռոչը ստամոքսին միացնող կերակրափողն է, «Բազմաթիվ աշակերտներից ավելացած պաշարը դարձյալ չէր բավականացնում կշտացնելու շատակեր  խալիֆաթի անհագ որկորը», Րաֆֆի

Որկրամոլ– ագահ, անկշտում

Սիմինդր

Սիմինդր մեզ լավ հայտնի եգիպտացորենն է(կուկուռուզ), «Էն անշուշտ, գիշերվա հովն էր, որ շարժում էր սիմինդրները», Հովհաննես Թումանյան (more…)

Սոփեստ, փտուկ, փտնել, սուրիմաց, տգույն, պչրանք

Սոփեստ

Սոփեստը  հին հունական փիլիսոփա է: Բառը գործածվում է կեղծ իմաստասեր լինելու ենթատեքստով, «Պետք է պատրաստել «աղմկարարների խումբ», որը կազմված կլինի հայտնի շատախոսներից, շաղակրատներից ու սոփեստներից», Մուրացան:

Փտուկ

Փտուկը  փայտանյութի վրա եղած փտած տեղն է, որը համարվում է փայտի արատ

Փուտ– փտելը, փտություն (more…)

%d bloggers like this: