Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք

Category Archives: Դպրոցականի իրավունք

Դպրոցը չի կարող լինել «ուղղիչ աշխատանքային» առանց աշակերտների համաձայնության

«Դպրոցական բլոգ»-ի հեղինակներից Հայկ Սմբատյանը «Ուղղիչ աշխատանքային դպրոց» նյութում անդրադարձ է կատարում իրենց դպրոցում տիրող խիստ կարգ ու կանոնին` բողոքելով, որ ստեղծված պայմաններում դպրոցը գաղութի է վերածվել:

Դպրոցի ներքին կարգ ու կանոնի հարցերը որոշվում են հենց դպրոցում, այն ամրագրող որևէ օրենսդրական դրույթ չկա: Փոխարենը դպրոցն ունի ուսուցչական  և ծնողական խորհուրդ, որոնց շրջանակներում էլ կայացվում են ներքին կարգ ու կանոնին վերաբերող որոշումները:

Սովորաբար ամեն սեպտեմբերին երևանյան բոլոր դպրոցների մոտ ճանապարհային ոստիկանների մասնակցությամբ իրականացվում է «Անվտանգ երթևեկության տասնօրյակ» միջոցառումը, որի նպատակն է ապահովել աշակերտների անվտանգությունը ճանապարհը հատելիս: Հնարավոր է, որ Հայկի նկարագրած դպրոցը ճանապարհի բանուկ երթևեկելի հատվածում է գտնվում, ուստի աշակերտների անվտանգության ու ծնողների հանգստության համար նման որոշում է կայացվել:

Իսկ դասաժամերին միջանցքներում իրականացվող հերթապահությունը և դպրոցի դռան փակ լինելը, ըստ էության, որոշվել է ուսուցչական խորհրդի շրջանակներում. ենթադրյալ դասի ժամին անչափահաս աշակերտի և նրա արարքների համար պատասխանատու է դպրոցը: Ուստի և նման խիստ քայլեր են ձեռնարկվում դասից փախչելը կանխելու և հնարավոր վատ հետևանքներից խուսափելու համար: (more…)

Advertisements

Դեռահասն ունի սեռական դաստիարակության իրավունք


Դպրոցում սեմինար էր տեղի ունենալու, որտեղ դպրոցականները պետք է իրազեկվեին սեռավարակների և դրանց կանխարգելման ժամանակակից միջոցների մասին: Դասղեկը զգուշացրեց բոլորին, որ ցանկության դեպքում կարող են մասնակցել սեմինարին:

Անին շատ էր ուզում մասնակցել սեմինարին, սակայն ձեռք բարձրացնել չհամարձակվեց. իրեն անհարմար կզգար, եթե սեմինարին նաև տղաներ մասնակցեին:  Անիենց դասարանում նման թեմաներն արգելված էին:  Երբ կենսաբանությունից անցան մարդու վերարտադրողական համակարգը, ուսուցչուհին ողջ թեման, որ մի քանի դաս էր պարունակում, միանգամից հանձնարարեց` տանը կարդալու համար և այլևս անդրադարձ չեղավ թեմային:  Աշակերտների մեջ դրանով իսկ ավելի ամրապնդվեց կարծիքը, թե նման թեմաներով բարձրաձայն խոսելն «ամոթ է»: (more…)

Երեխայի աշխատանքային իրավունքները

Արմենը 14 տարեկան է: Ամեն օր նա արթնանում է վաղ առավոտյան` արևածագի հետ ու աշխատանքի շտապում` փոխանակ իր հասակակիցների հետ խաղալու: Տղան աշխատում է հարևան ֆերմայում` մյուս բանվորների հետ բերքն է հավաքում, հողը մշակում, անասուններին պահում: Արմենենց ընտանիքը սոցիալական ծանր պայմաններում է ապրում և ամառային արձակուրդներին տղան սեզոնային աշխատանքի է ընդունվել` ընտանիքին նյութապես մի փոքր օգնելու համար:

Ֆերմայում Արմենը մյուս աշխատակիցների համեմատությամբ ցածր է վարձատրվում, բայց նաև մյուսներից քիչ է աշխատում. գործատուն նրան մյուսներից 1-2 ժամ շուտ է տուն ուղարկում, քանի որ վերջինս անչափահաս է:

Աշխատանքային հարաբերությունները կարգավորող Հայաստանի Աշխատանքային օրենսգրքի համաձայն` 16 տարին լրացած անձինք կարող են իրենց ցանկությամբ աշխատանքի ընդունվել: Իսկ ավելի փոքր տարիքի` տասնչորսից տասնվեց տարեկան երեխաներին աշխատանքի ընդունելու համար պարտադիր է  ծնողներից մեկի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը: Այս տարիքի երեխաները կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքում:  Օրենքի համաձայն` 14-16 տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին` բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:

Օրենքը նաև սահմանում է, որ այս տարիքի անձանց հետ կարող է կնքվել միայն ժամանակավոր պայմանագիր (մինչև երկու ամիս ժամկետով):

Անչափահաս աշխատողներին շաբաթվա ընթացքում պարտադիր կերպով հատկացվում է երկու հանգստյան օր: Բացի այդ, արգելվում է անչափահասներին ներգրավել գիշերային, արտաժամյա նաև ստորերկրյա  աշխատանքներում: (more…)

Օրագիրն աշակերտի առաջադիմությանը հետևելու ոչ պարտադիր միջոց է

Այս տարի դպրոցներում աշակերտներին նվիրվեցին «Հայաստանը դու ես» թեմատիկայով օրագրեր, որը տարբեր դպրոցականների մոտ տարբեր արձագանք է գտել: «Դպրոցական բլոգի» հեղինակը գրառում է կատարել, որտեղ դժգոհություն է հայտնում պարտադրված օրագրերի մասին:

Օրագիրը, ի տարբերություն դասագրքի, դպրոցում պարտադիր չէ: Այն ընդամենը միջոց է, որ ծնողը հետևի իր երեխայի ուսումնառության ընթացքին: Սովորաբար ամեն տարեսկզբին ծնողական ժողովի ժամանակ դասղեկը և ծնողները քննարկում են, թե արդյոք կուզենան, որ երեխաներն օրագիր ունենան: Սակայն անգամ եթե դասարանի մեծամասնությունն օրագիր ունի, միևնույն է, դա պարտադիր լինել չի կարող, փոքրամասնությունում հայտնված աշակերտը հանգիստ կարող է հրաժարվել օրագիր պահելուց: (more…)

Անչափահասը կարող է ունենալ սեփականություն, բայց չի կարող տնօրինել այն

Անին տասնչորս տարեկան էր, երբ մահացավ նրա պապիկը և թոռանը ժառանգեց իր ունեցվածքը` քաղցրավենիքի գործարանը: Աղջնակը երազում էր բիզնես-լեդի դառնալու մասին, անընդհատ հարցնում էր հորը, թե երբվանից ինքը կարող է գործարանում հրամաններ տալ, որոշումներ կայացնել. այդ ամենով հայրն էր զբաղվում: «Իրավունք ունեմ, չէ՞, հայրիկ, հրամաններ տալ իմ գործարանում»,- հարցնում էր Անին: Ի պատասխան հայրը նշում էր, թե «իրավունք ունես, աղջիկս, բայց դեռ փոքր ես, երբ մի քիչ մեծանաս, գործունակ դառնաս, գործարանը դու կտնօրինես»:

Օրենքը տարբերակում է անձի իրավունակություն և գործունակություն հասկացությունները:

Իրավունակությունը անձի ունակությունն է ունենալ իրավունքներ և կրել պարտականություններ: (more…)

Ամուսնության համար սերը բավարար չէ

Հայկն ու Անուշը ընկերներ էին դեռ մանկապարտեզից. անբաժանելի զույգը միասին մանկապարտեզ էր հաճախել, ապա դպրոց, որտեղ էլ միշտ նույն նստարանին էին նստում, դասերից հետո միասին էին քայլում դեպի տուն: Նրանց բնակարաններն էլ դեմ դիմաց էին, այնպես որ այստեղ էլ նրանք միմյանց հետ շփվում էին պատշգամբից:  Տղան ու աղջիկը իրենք իրենց որոշել էին, որ դպրոցն ավարտելուց հետո իրենք ամուսնանալու են. վախենում էին, որ կյանքը նրանց կարող է բաժանել. նոր միջավայր, բուհ, ապա բանակ: Երբ իրենց մտադրության մասին հայտնեցին ծնողներին, վերջիններս կտրականապես մերժեցին իրենց երեխաների որոշումն ընդունել: Ծնողների որոշումից նեղված Հայկն ու Անուշը որոշեցին չսպասել դպրոցն ավարտելուն և հնարավորինս շուտ գաղտնի պսակադրվել:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում, սակայն, 16-ամյա երիտասարդներին  բացատրեցին, որ նրանք ամուսնանալ չեն կարող. դեռ չեն հասել ամուսնության տարիքի: (more…)

Իրավունք և պարտականություն. մեկն առանց մյուսի գոյություն չունի

Արմենը շատ էր սիրում իրավունքներից խոսել, ամեն առիթով օգտագործում էր. «Սա իմ իրավունքն է», «Ես տեր եմ իմ իրավունքներին», «դա կլինի իմ իրավունքների խախտում» և նման այլ արտահայտություններ: Մի անգամ, սակայն, Արմենի կրտսեր եղբայրը հարցրեց, թե  ինչ է իրավունքը:

«Իրավունքը իրավունք է»,- ասաց Արմենը և մի փոքր մտածելուց հետո` պատասխանը հստակեցնել չկարողացավ:

«Իրավունք» տերմինը առօրյայում ամենաշատ օգտագործվող բառերից է, սակայն քչերը կարող են բացատրել, թե ինչ է այն:

Իրավունքն առաջացել է մարդկության զարգացմանը զուգընթաց` դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում: Սկզբում իրավունքը գոյատևել է սովորույթների տեսքով, հետագայում միայն օրենքի ուժ ստացել: Իսկ «մարդու իրավունք» տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1789թ. Մարդու և քաղաքացու իրավունքների ֆրանսիական հռչակագրում: (more…)

Թրաֆիքինգ կամ սպիտակ ստրկություն. ինչպե՞ս խուսափել

Մայիսը 13 տարեկան է, ապրում է մոր հետ: Ամռան ամիսներին, երբ դպրոցում դաս չկար, նա իր համար աշխատանք գտավ հարևանի մոտ`շինարարությունում. այդպես գոնե իր համար ծխախոտի գումար կվաստակի ու մորից չի խնդրի: Մայիսը շինարարությունում որպես բանվոր էր աշխատում, շաղախ էր պատրաստում և այն հասցնում պատշարներին: Օրվա վերջում տղան իր աշխատանքի դիմաց երկու տուփ ծխախոտ կամ դրան համարժեք գումար էր ստանում: Նա չէր էլ մտածում, որ հարևանն իրեն շահագործում է` աշխատանքի դիմաց չնչին գումար վճարելով, ընդհակառակը, հպարտանում էր, որ գումար է վաստակում և մորը նեղություն չի տալիս:

Օքսֆորդի բառարանում թրաֆիքինգը նշանակում է ինչ-որ բանի անօրինական վաճառք:  Իսկ ըստ 2000թ. ՄԱԿ-ի կողմից` «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ»(Պալերմոյի արձանագրություն) կոնվենցիայի, թրաֆիքինգը շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, պարտակելը կամ ստանալն է ուժի սպառնալիքով կամ հարկադրանքի այլ միջոցներով:

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի 2003թ. զեկույցի, ողջ աշխարհում, ամեն տարի թրաֆիքինգի զոհ է դառնում մոտ չորս միլիոն մարդ: Ընդ որում, ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի 2005թ. զեկույցի, թրաֆիքինգի ամենամյա զոհերից մեկ միլիոնը երեխաներ են: (more…)

%d bloggers like this: