Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր

Category Archives: Դպրոցական հուշեր

Հայ, թուրք, ադրբեջանցի, աբխազ ու վրացի ԵԲ-ականների հանդիպումը Ստամբուլում

This slideshow requires JavaScript.

Լինելով Ստամբուլում ես պարզեցի, որ թուրքերի մասին իմ ունեցած պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը: Ես կարծում էի, թե նրանք կիսագրագետ են ու կոպիտ, բայց պարզեցի, որ շատ էլ ջերմ էին, ու ի զարմանս ինձ, շատ լավ անգլերեն գիտեին: Ու, ընդհանրապես, քաղաքակրթությունը շատ բարձր մակարդակի վրա էր:

Ստամբուլում առաջին անգամն էի: Մասնակցում էի Երիտասարդական բանկերի(ԵԲ) տարածաշրջանային հանդիպմանը, որտեղ մի հարկի տակ էին հավաքվել Հարավ Կովկասյան երեք երկրներից, Թուրքիայից ինչպես նաև Աբխազիայից ժամանած երիտասարդներ: Վերջին հանգամանքը շատ կարևոր էր, որովհետև ես չգիտեմ, թե ինչ-որ այլ ծրագրի շրջանակներում հանդիպել են արդյոք աբխազ և վրացի երիտասարդները: Ի դեպ, նրանք շատ բարեկամաբար էին շփվում միմայնց հետ, ինչպես մենք՝ ադրբեջանցիների: (more…)

Երազ

Ապրում էի 10 հարկանի շենքի առաջին հարկում: 14 տարեկան էի: Գիշերը՝ ժամը 3:14-ին դուռը ծեծեցին: Մի քանի անգամ դուռը ծեծելուց և զանգը տալուց հետո արթնացա: Փորձեցի նայել, թե  ով է, բայց չստացվեց՝ մութ էր: Եվս մեկ անգամ ծեծեցին դուռը, երբ հենց դռան դիմաց կանգնած էի: Վախենում էի: Հարցրեցի, թե ո՞վ է, սակայն դուռը սկսեցին ավելի արագ ծեծել, շատ արագ, նրանք անընդհատ ծեծում էին դուռը, անընդհատ, ես վախեցա և հետ քաշվեցի: Նրանք հարվածում էին դռանը շատ ուժգին: Ես վախենում էի, որ կջարդեն դուռը: Հարվածները ավելի ուժգնացան  և դուռը ջարդվեց: Ես այդ ժամանակ վատ էի ինձ զգում, և երբ նրանք ներս մտան, ես ընկա գետնին  և  սկսեցի դողալ: 10 վարկյան անց  ես մահացա: Տեսնում էի, թե նրանք ինչպես են դանակով հարվածներ հասցնում ինձ: Նրանք նախ կտրեցին իմ կոկորդը, հետո մի քանի հարվածներ հասցրեցին սրտիս: Այնուհետև իմ մարմինը տարան խոհանոց և դրեցին գազօջախի վրա: Վրաս բենզին լցրեցին և միացրեցին գազօջախը; Ես սկսեցի այրվել: Շատ ցավոտ էր երբ տեսնում էի, թե ինչպես են ինձ կտտանքների ենթարկում:  Առավոտյան ժամը 7:46 ես արթնացա:

Վիտալի Գրիգորյան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, 16 տարեկան

Նարնջագույն մետրոն

Մտորում եմ երազի մասին: Նարնջագույն մետրոն սլանում էր Բարեկամություն` այնտեղ, որտեղ ապրում էի: Երկինքը ամպամած էր, բայց մետրոյի նարնջագույնը արև էր թվում: Տարբերվում էի մնացած ուղևորներից նրանով, որ նարնջագույն վագոնում էի: Հինգ րոպեում անսահմանություն անցա:

Տիեզերքի մեջ սլանում էր մետրոն: Չկար արգելք, չկար խոչնդոտ, միայն ես ու նարնջագույն երկաթը: Արևը սրբում էր երկինքը մութ ամպերից և փայլեցնում իր շողերով: Նարնջագույն էր շուրջս ամեն ինչ: Երկաթե դռները բացվեցին, ներս մտան սև ամպերը: Հրմշտում էին իրար ու ծուխ էր դուրս գալիս: Ամպերից ստի տոպրակներ էին կախված՝ մեջը լիքը կեղծիք: Նարնջագույնը պարտվում էր սև ամպին, ու ես վախենում էի: Արևը դարձավ գորշ ամպ, ու պատեց մշուշը, կեղծիքը, սուտը: Մետրոն սևանում էր: (more…)

Հրեշտակների հետևից

-Մա՛մ, մա՛մ, նայիր:

-Ի՞նչ կա այդտեղ:

-Մա՜մ…ձյու՜ն,- հիացած ասաց Անին:

-Հա,աջիկս,դու էլ փաթիլների նման գեղեցիկ ու նուրբ ես:

-Մա՛մ, ուզում եմ գնալ դուրս, որ փաթիլների հետ խաղամ:

-Չէ, Անի՛, կմրսես:

Անին տխուր հայացքով նայեց մորը և գնաց իր սենյակ: Նա մի քանի ժամ շարունակ նայում էր առաջին ձյան փաթիլներին և ամեն փաթիլ նրա համար յուրօրինակ փայլ ու գեղեցկություն ուներ: Նա փորձում էր գտնել փաթիլների թևերը, որոնցով նրանք թռչում են: Նրա կարծիքով դրանք հրեշտակներ են, ովքեր երկնքից իջնում են Երկիր:

Անին մեծ ու սև աչքերով, սև մազերով, կարմիր այտերով հինգ տարեկան աղջնակ է: Նա ծնողների միակ երջանկությունն է: Նրանց արևը, ով իր ներկայությամբ ջերմացնում է նրանց կյանքը: (more…)

Մեկ ակնթարթ իմ դպրոցական կյանքից

Առավոտյան ես արթնացա ժամը 08:25-ին: Ուշ արթնացա, քանի որ գիշերը ժամը 01:48-ին էի քնել: Արագ հագնվեցի ու վազեցի դասի: Առաջին դասը քիմիա էր, և ուսուցչուհին արդեն դասարանում էր: Քիմիայի ուսուցչուհին`ընկեր Բարսեղյանը զայրացած հայացքով նայեց ինձ և ասաց.

–Ինչո՞ւ ես ուշանում։

Ես պատասխանեցի.

-Դասերն էի սովորում, այդ պատճառով ուշ քնեցի և առավոտյան քնած էի մնացել:

-Դե պատմիր, հետո նստիր:

-Լավ էլի գոնե կրկնեմ հետո պատմեմ,- տխուր հայացքով նայեցի ընկեր Բարսեղյանին և գլուխս կախեցի: (more…)

Նոյեմբերի 17-ին նշեցինք ուսանողների միջազգային տոնը

Դեռ նոյեմբերի սկզբին մտածում էինք ինչ անել, որպեսզի նոյեմբերի 17-ին ուրախ անցնի: Ավագների ժողովում որոշեցինք, որ ամեն կուրս ինչ- որ միջոցառում, պատի թերթ կամ էլ այլ բան պատրաստի: Նաև առաջարկներ եղան, որ կարելի է մեծ տորթ պատվիրել և ողջ քոլեջով նշել, բայց մեր տնօրենը չթողեց, որովհետև ամեն մի կուրս պետք է գումար հավաքեր, իսկ տնօրենը արգելել է ցանկացած տեսակի դրամահավաք:

Անցան օրեր: Ես նույնիսկ մոռացել էի տոնի մասին: Նոյեմբերի 17-ի առավոտյան մտա քոլեջ ու զարմացա: Բոլոր դռների վրա ժապավեններ, փուչիկներ, ուրախ տողեր ու մաղթանքներ էր գրված: Մի դռան վրա կար . «Շնորհավոր տոնդ կոկիկ ուսանող», մյուսին` «Շնորհավոր տոնդ աշխատասեր ուսանող»:  Ու այս բոլորի հետ կար նաև սմայլիկներ, որոնք ուրախ տրամադրություն էին ստեղծում:

Այդ օրը բոլորը մի տեսակ բարիացել էին. ջերմ ժպտում էին և շնորհավորում միմյանց: Օրվա երկրորդ կեսին մենք` քոլեջի ուսանողներով, գնացինք քաղաքապետարան, որտեղ կազմակերպել էին միջոցառում` նվիրված ուսանողներին: Միջոցառման կազմակերպիչները ուսանողներ էին: Քաղաքապետն էլ շնորհավորեց մեզ: (more…)

«Դպրոցական բլոգն» իմ կյանքում

Մանանա Ասլամազյանը Ռոբերտին հանձնում է գլխավոր մրցանակը

Ես ինձ անհաջողակ էի համարում, որովհետև զգում էի, որ ինձ պակասում է համարձակությունը: Մտածում էի, որ այդպես էլ կշարունակեմ ապրել տարիներ շարունակ: Անընդհատ  պարտվողի, զիջողի ու միամիտի  դերում էի: Զգում էի, որ ինձ ինչ-որ շարժիչ  ուժ է պետք այս ամենը հաղթահարելու համար: Եվ ինձ մի վայր էր պետք, որպեսզի  բոլորին  ասեի, թե ինչքան անհամարձակ ու անհաջողակ եմ և ստանայի խորհուրդներ: Չէի ցանկանում մասնակցել  մրցույթների, որովհետև գիտեի` պարտվելու եմ:  Այդ հարցում դառը փորձ ունեի, որը գրել եմ Իմ առաջին խորը հիասթափությունը գրառման մեջ:

Մի օր ինձ ծանոթ լրագրողից  իմացա  «Դպրոցական բլոգի» մասին: Ես այդ բլոգին ու ծրագրով հայտարարված մրցույթներին շատ իմիջայլոց մոտեցա, քանի որ մտածում էի, որ հաստատ  կգտնվեն համարձակներ, ովքեր նյութեր կգրեն ու մրցանակներ կստանան: Այս ամենը գիտակցելով, այնուամենայնիվ, իմացա  բլոգի մեյլը և ծրագրի համակարգողին ուղարկեցի իմ առաջին նյութը` հենց իմ անհաջողությունների մասին`  «Ես անհաջողակ  մարդ եմ»: (more…)

Տղաների և աղջիկների փոխհարաբերությունները

Տղաների ու աղջիկների հարաբերությունների մեջ ինձ թվում է, որ կարևոր դերը աղջկանն է:

Ինձ թվում էր, որ ապրելով 21-րդ դարում` պետք է ունենայինք փոխված մտածելակերպ: Բայց այդպես չէ: Տղաների մեծ մասը մտածում է միայն մեկ ուղղությամբ. ինչքան կարող են շատ աղջիկ իրենցով անեն: Բացառություններ էլ կան, բայց դե հիմնականում բոլորի մտածելակերպն էլ նույնն է:

Հիմա անցնենք աղջիկներին: Ամեն ինչ գալիս է իրենցից ու իրենց պահվածքից:
Աղջիկը պետք է կարողանա իրեն տիրապետել ու պահելաձև ունենալ: Եթե այդ ամեն ինչը լինի` արդեն ամեն ինչ հարթ կլինի, առանց ավելորդությունների: Եթե աղջիկը կարողացավ իրեն դրսևորել, թեկուզ ամենավատ տղան էլ կարող է փոխվել:
Բայց հակառակն էլ կարող է տեղի ունենալ: Ամենալավ աղջկան էլ տղան կարող է փոխել` աղջկա հետ մեկ-երկու ամիս շփվել ու հետո ասել, որ էլ չի ուզում շարունակել իրենց հարաբերությունները: (more…)

%d bloggers like this: