Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն

Category Archives: Հոգեբանի անկյուն

Մեր ժամանակի մոդայիկ հիվանդությունը՝ համակարգչային կախվածություն

Հայկը իր ժամանակի մեծ մասը անց էր կացնում համակարգչի առջև: Այդպես էր ստացվում՝ միշտ անելու մի բան կար, լրացնելու, մի բան ավարտին հասցնելու, սոցիալական ցանցերում ընկերներին ասելու…

Ընկերների հետ կենդանի շփումն ու ակտիվ բակային խաղերը արդեն կորցրել էին իրենց հրապույրը նրա համար ու կարծես հնացել, իսկ Հայկն սկսել էր փնտրել նոր տպավորություններ, նոր միջոցներ, որոնք էլ ստանում էր միայն ու միայն համակարգչից: Նա, իհարկե, լսել էր համակարգչային կախվածության մասին, որ այն մարդկանց զոմբիների է վերածում, սակայն կարծում էր, որ դա իր մասին չէր, քանի որ նա ոչ մի անոմալ բան չէր զգում և դրսևորում, ուղղակի նրա կենսագործունեության մի ահռելի մաս կապված էր համակարգչի հետ:

Իսկ ե՞րբ է ուղղակի համակագչով տարվածությունը կամ հետաքրքրվածությունը անցնում  նորմայի սահմանները և վերածվում կախվածության: Այս հարցը շատ հետաքրքիր է նաև այն պատճառով, որ ոչ ոք իրեն չի տեսնում նորմայի և անոմալիայի գծից այն կողմ՝ որպես ոչ նորմալ:  (more…)

Advertisements

Ինչպես պոկ գալ հարազատ համակարգչից :)

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է պետք ազատվել համակարգչային կախվածությունից: Չէ՞ որ համակարգիչը բնավ չարիք չէ, այն ուղղակի գործիք է և պետք է ուղղակի իմանալ, թե ինչպես ճիշտ օգտագործել: Դա չի նշանակում, որ պետք չէ համակարգչային խաղեր խաղալ և ինտերնետում շփվել ընկերների հետ: Սրանք խաղեր են, որոնք բացի իրենց բուն նշանակությունից թույլ են տալիս հանգստանալ, ազատվել առօրյա սթրեսից, սակայն մինչև այն պահը, երբ դրանք դադարում են կատարել այդ ֆունկցիան, ու իրենք են դառնում հոգնածության, հիվանդագինության, գրգռվածության, տեսողության վատացման, անընդհատ քնելու ցանկության, հիշողության բթացման պատճառ, ընտանիքը, համալսարանը, դպրոցը վերածվում են երկրորդային և խանգարող գործոնների, դժվարություններ են առաջանում շփման մեջ:

Ահա համակարգչային կախվածությունը ախտորոշող փոքրիկ ու ոչ շատ հավաստի հոգեբանական թեստ. ամեն պնդմանը պետք է պատասխանել «այո» կամ «ոչ»: (more…)

Մորփեոսի աշխարհում կամ մի քիչ քնի մասին

Քննաշրջանն ավարտվեց: Սեփական գնահատականներից գոհ կամ դժգոհ  երեխաները բոլորն էլ հյուծված էին և հոգնած: Այդ համենին գումարվում էր նաև քնի ռեժիմի խանգարումը, որը հատկապես շատ էր անհանգստացնում Արևիկին և ավելի էր սրում հոգնածությունը: Երբ քննությունների նախօրյակներին նա ողջ գիշեր անքուն պարապում էր, չէր անհանգստանում դրա վերաբերյալ և հեշտությամբ էր տանում գերլարումը, սակայն այժմ ամբողջ ցերեկ նրա քունը տանում էր, իսկ գիշերները, չնայած քնելու մեծ ցանկությանը, չէր կարողանում քուն մտնել և անհանգիստ շուռ ու մուռ էր գալիս անկողնում: Զարմանալին այն էր, որ նրա ընկերուհին՝ Նվարդը, ով նույն ծանրաբեռնվածությանն էր ենթարկվել, շատ հեշտությամբ հարմարվեց սովորական պայմաններին և արագորեն վերականգնեց  ուժերը:

Քունը շատ անհատական առանձնահատկություններ ունի, ամեն մարդու մոտ այն ընթանում է յուրահատուկ կերպով. մեկին բավարար է քնել ընդամենը 4-6 ժամ, իսկ մյուսին քունն առնելու համար անհրաժեշտ է 9-12 ժամից ոչ պակաս, ոմանք կարող են քնել ընդհատումներով՝  օրվա ընթացքում մի քանի անգամ, մյուսները ոչ մի կերպ չեն կարողանում քնել ցերեկները: Քնի ռիթմը և խորությունը ունեն նաև տարիքային տարբերություններ. մանուկները ավելի շատ են քնում, քան ցանկացած այլ տարիքի մարդիկ, ծերունիների և տարեցների քունը մակերեսային է և կարճ: (more…)

Երազների առեղծվածային աշխարհում

Հայկը հաճախ էր երկար, հետաքրքիր ու խճճված երազներ տեսնում: Դրանք ամեն անգամ ոնց որ մի հետաքրքիր արկածային ֆիլմ լինեին և քուն մտնելով` նա միշտ ակնկալում էր, որ կրկին մի հետաքրքիր պատմություն կտեսնի: Սակայն վերջին ժամանակներում նա սկսել էր սարսափ-երազներ տեսնել, որոնք նրան անհանգստացնում էին, քանի որ կրկնվում էին ամեն գիշեր, իսկ արթնանալուց հետո կրծքավանդակում նույն տհաճ զգացողությունն էին թողնում:

Ի՞նչ են իրենցից ներկայացնում մեր երազները, ինչպե՞ս են դրանք առաջանում, ինչպե՞ս են հարաբերակցվում մեր հոգեվիճակի, տրամադրության հետ, ի՞նչ կապ ունեն դրանք մեր ապագայի և անցյալի հետ: Այս հարցերը հուզել են մարդկությանը դեռ շատ վաղուց, սակայն դրանց համար սպառիչ պատասխաններ չունենք անգամ այսօր:

Անտիկ ժամանակներում համարվում էր, որ քնած ժամանակ մարդու հոգին դուրս է գալիս մարմնից և ճանապարհորդում, իսկ երազները հենց նրա հիշողություններն են իր արկածների մասին: Հայտնի է, որ Հին Հռոմում կայսրի երազները քննարկվում էին սենատում, քանի որ համարվում էին աստվածների կողմից ուղարկված ծանուցում:

Համարվում էր, որ երազները ունակ են կանգուշակել ապագան, այս հարցը մինչև օրս էլ վեճերի առարկա է: Սակայն հին հավատալիքների վրա հիմնված քննարկումների կենտրոնում լինելուց բացի, երազները ուսումնասիրվում են ամենատարբեր հոգեբանական դպրոցների կողմից: Հոգեվերլուծության հիմնադիր, ավստրիացի հոգեբույժ Զիգմունդ Ֆրոյդը առաջիններից էր, ով անդրադարձավ երազների գիտական մեկնաբանությանը: Նա համարում էր, որ երազները սիմվոլների տեսքով արտացոլում են մեր անգիտակցական ապրումները, մղումները, ցանկությունները և ասում էր, որ երազները թագավորական ուղի են դեպի անգիտակցական: (more…)

Ես կարող եմ փոխվել

Անգլերենի բանավոր քննության ժամանակ Գարեգինը անչափ հուզված էր։ Նա սպասում էր իր հերթին և զգում , թե  ինչպես է տագնապն ավելի ու ավելի աճում։ Սակայն հենց  տոմսի հարցերը պատրաստեց և մոտեցավ պատասխանելու, կարծես ամեն ինչ մոռացվեց, սովորական տագնապը իր տեղը զիջեց մի անսովոր հանգստության ու սառնասրտության։

Բոլորն էլ երազում են ինչ-որ բան իրենց մեջ փոփոխել. դառնալ ավելի ինքնավստահ ու բարձրացնել ինքնագնահատականը: Բոլորիս մոտ էլ պատահում են այնպիսի իրավիճակներ, երբ հանկարծակի և ժամանակավոր հաղթահարում ես պատնեշներն ու դժվարությունները, որոնց արդյունքները սակայն երկար չեն պահպանվում։ Այդ դեպքերում մենք դրսևորում ենք մեր լավագույն որակները և ընդունակությունները։ Արդյո՞ք այդպիսի փորձը կարող է դառնալ մեր ամենօրյա կյանքի բաղկացուցիչ մի մաս։

Ժամանցային հոգեբանական բազում գրքեր գրախանութների դարակներից մեզ առաջարկում են աներևակայելի փոփոխություններ, կյանքի լիակատար հեղաշրջում, երջանկության ձեռքբերում և ընդամենը մի քանի օրում, մի քանի պարզ վարժությունների միջոցով: (more…)

Ինչպես ջարդել ծուլության շղթաները

Առակ ալարկոտության մասին

Երբ Ժոանը մահացավ, նա հայտնվեց մի գեղեցիկ վայրում, որտեղ ամեն ինչ ճիշտ էր, հարմար և հենց այնպես, ինչես նա երազում էր: Ոմն սպիտակազգեստ էակ մոտեցավ նրան և ասաց.

-Դու իրավունք ունես պահանջել ամենը, ինչ ցանկանաս՝  ախորժելի ուտեստենր, ցանկացած զվարճանք, հաճույք:

Ուրախացած Ժոանը սկսեց ապրել այնպես, ինչպես միշտ երազել էր: Իսկ երբ անցավ մի քանի տարի` նա դիմեց սպիտակ զգեստով էակին.

-Ես արդեն վայելեցի այն ամենը, ինչ ցանկանում և ինչի ձգտում էի: Այժմ ինձ աշխատանք է պետք, որպեսզի ինձ պետքական զգամ:

– Շատ եմ քեզ կարեկցում,- պատասխանեց այն մեկը: -Սակայն դա ամենն է, ինչ կարող եմ քեզ տրամադրել: Այստեղ աշխատանք չկա:

-Այդ ինչպե՞ս: Հավիտյանս-հավիտենից ես դատապարտվա՞ծ եմ տառապել ձանձրույթից:  Հազար անգամ ավելի լավ կլիներ, եթե ես դժոխք ընկնեի:

Սպիտակ զգեստով էակը մոտեցավ և հազիվ լսելի արտաբերեց.

-Իսկ, քո կարծիքով, դու որտե՞ղ ես գտնվում:

(more…)

Ծուլությո՞ւն, թե՞ մոտիվացիայի բացակայություն

Դպրոցական լարված օրեր էին. շուտով սկսվելու էին քննությունները, պետք էր մի քանի ռեֆերատ պատրաստել, որոնք ձգձգվել, մնացել էին տարվա վերջում հանձնելու, պետք էր կատարել խոստումը և օգնել ընկերոջը վերանորոգել հեծանիվը և նրա հետ գնալ սիրած ռոք խմբի համերգին, այդ ամենին էլ գումարած սենյակի թափթփվածությունը՝ պետք էր հավաքել և դասավորել շորերը, գրքերը, տետրերը, դիսկերը, կարգի բերել բերնեբերան լեցուն համակարգչի մեջ կուտակված և կիսով չափ անիմաստ նյութը, ընտրել և ջնջել նկարների կեսը… մի խոսքով՝ ահագին գործ՝ կարևոր և ոչ այնքան, բայց բոլորն էլ հրատապ և անհետաձգելի: Այնուամենայնիվ Արտակը համակվել էր ալարկոտությամբ և ոչ մի բան էլ չէր անում, ողջ օրը անցկացնում էր համացանցում, կարդում ընկերների՝ սոցիալական ցանցերում թողնված անբովանդակալից գրառումները և խաղեր խաղում: Եվ գնալով ինչքան շատ ժամանակ էր անցնում, այնքան ավելի հստակ էր նա գիտակցում գործի անցնելու անհրաժեշտությունը, բայց միևնույն ժամանակ ավելի ու ավելի էր անշարժանում՝  անելիքների բեռի տակ իրեն անդամահատված զգալով:

Ամենաեռանդուն և գործնական մարդկանց մոտ էլ երբեմն պատահում է այնպիսի ժամանակահատված, երբ ալարկոտությունը չի թողնում անել նույնիսկ այն գործերը, որոնք նախկինում նրանք հաճույքով էին անում: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ անտեսանելի թշնամին, որին մենք ալարկոտություն կամ ծուլություն ենք անվանում, և որին ենք վերագրում սեփական ոչինչ չանելու պատասխանատվությունը: (more…)

Ամաչելուց են կարմրո՞ւմ, թե՞ կարմրելուց` ամաչում

Սոնան կանգնած էր տասնյակ զույգ աչքերի առջև, որոնք ուղղված էին իր վրա։ Դադարը շարունակվում էր արդեն մի քանի րոպե։ Նրա համար դա մի հավերժություն էր։ Բոլոր մտքերը թռել էին  գլխից, այտերը վառվում էին, և Սոնայի մտքին միայն այն էր, որ հանգստանա, որ չկարմրի։

Շատերը՝ հատկապես դեռահասները և պատանիները, տանջվում են այն բանից, որ ցանկացած առիթով կամ անառիթ կարմրում են։ Երբեմն առաջին հայացքից անհասկանալի է՝ ինչու է դա կատարվում, կարծես՝ բարդույթավորվելու առիթ չկա, մարդը ամաչկոտ կամ քաշվող չէ։ Բայց արի ու տես, որ երբ խոսք է գնում ինտիմ թեմաներից (սիրուց, հարաբերություններից), երբ գրատախտակի մոտ են կանչում կամ դաս հարցնում, երբ պետք է ելույթ ունենալ, երբ ցանկացած բան հուզում է կամ հետաքրքրում` այս տիպի մարդիկ խեցգետնի նման կարմրում են։ Նրանց թվում է, որ բոլորը այդ նկատում են և շատ բան կտային, որպեսզի դա այլևս չկրկնվեր։ Մինչդեռ կարմրելը բոլորովին բնական է։ (more…)

%d bloggers like this: