Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ

Category Archives: Մամուլ

Իմ ընկերը մրցույթի արդյունքները

Այս նկարը մասնակցել էր մրցույթի և ինձ հաղթանալ բերել

Դեկտեմբերի 2-ին «Անի պլազա» հյուրանոցում կայացավ «Իմ ընկերը» լուսանկարների և մեկրոպեանոց ֆիլմերի մրցույթի ամփոփումը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցույթը հայտարարել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը,    որին մասնակցել էին 99 երեխա հանրապետության տարբեր քաղաքներից և գյուղերից` Երևանից, Վանաձորից, Գյումրիից, Թալինից, Օշականից, Ջուջեվանից, Դիլիջանից, Հրազդանից, Չորաթանից, Այգեձորից, Բերդից, Նոյեմբերյանից, Չինարից, Հաղարծինից և այլն:

Լավագույն լուսանկար և լավագույն տեսանյութ անվակարգերում հաղթող ճանաչվեցին Մերի Սահակյանը և Նարեկ Զարգարյանը, ովքեր ստացան պատվոգրեր և թվային ֆոտոխցիկներ: (more…)

Ցուցահանդես` երեխաների նկատմամբ բռնության նվազեցումը թեմայով

Նոյեմբերի 17-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի շրջանակներում` կազմակերպել էր  «Կյանքն առանց բռնության» խորագրով ցուցահանդես, նոյեմբերի 19-ին բռնության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ:

Ցուցահանդեսը կազմակերպելու նպատակով հայտարվել էր մրցույթ` երեխաների խնամքի և պաշտպանության 4 գիշերօթիկ հաստատություններում և երևանյան ու մարզային հանրակրթական 37 դպրոցներում:

Մրցույթին մասնակցել էին Ստեփանավան, Ալավերդի, Կապան և Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքերի դպրոցների աշխատանքներ: (more…)

Երիտասարդական բանկերի հաջողությունները

Երիտասարդական բանկ

Եվրասիա համագործակցության հիմնադրամից ֆինանսավորվող Երիտասարդական բանկի (ԵԲ)մասնաճյուղերը հերթով հաջողություններ են արձանագրում:  ԵԲ երևանյան մասնաճյուղը  հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրում տարբեր ծրագրեր է իրականացնում՝ փորձելով նպաստել կրթահամալիրի սաների զբաղվածության խնդրի լուծմանը, ինչպես նաև նրանց ստեղծագործական ունակությունների զարգացմանը:

Այդ նպատակով անցյալ տարի կրթահամալիրում բացվել է գորգագործության, իսկ այս տարի` նկարչության խմբակ:

Հոկտեմբերի 28-ին կազմակերպված «Կյանքն իմ աչքերով»  խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված էին  կրթահամալիրի սաների ստեղծագործությունները: Ցուցահանդեսին ներկա էին նաև Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչները: (more…)

Մանկական ֆիլմերի յոթերորդ միջազգային փառատոնը Երևանում

Հոկտեմբերի 22-26-ը Երևանում տեղի ունեցավ մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Ռոլան Բիկով հիմնադրամը: Այս փառատոնին մասնակցելու էին եկել Թուրքիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Ճապոնիայից և այլ երկրներից:

Փառատոնի ընթացքը Ռոլանֆեստ բլոգում լուսաբանելու համար ընտրվել էին չորս դպրոցական, որից երկուսը, ես` «Դպրոցական բլոգից» և «Ուլիսես» պատմվածքի մրցույթի մրցանակակիր Ռուբինա Դավթյանը: Բայց մենք հինգ հոգով էինք` մեր ղեկավար Կոստյայի հետ:

Փառատոնի բացումը տեղի ունեցավ Մոսկվա կինոթատրոնում, որի ժամանակ եղան գեղեցիկ միջոցառումներ, իսկ տարբեր տեղերում իրականացվում էին մնջախաղեր, որոնք զվարճացնում էին հավաքված հանդիսատեսին: Միջոցառման ժամանակ ներկայացվեցին ֆիլմերի անվանակարգերը և ժյուրիներին: Ի դեպ ավելացել է նոր անվանակարգ` «Ամեն ինչ երեխաների կողմից» և անվանակարգին ներկայացված ֆիլմերը նկարվել են երեխաների համար:

(more…)

Երկու հաջողություն մի տարվա մեջ

ուղիղ եթերԱյս տարվա մեջ ես միանգամից երկու հաջողություն ունեցա: Երկուսն էլ կապված են «Դպրոցական բլոգի» հետ:

Նախ հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած մրցանակաբաշխությունը, որն ինձ համար անցավ շատ հետաքրքիր ու բովանադակալից: Ես առաջին անգամն էի այդպսի մեծ միջոցառման մասնակցում և շատ տպավորված էի:

Իսկ երկրորդ հաջողությունն այն էր, որ պետք է գնայինք Հանրային ռադիո հարցազրույցի: Շատ հուզվեցի, երբ իմացա, որովհետև իմ տարիքում այդքան բանի հասնելը մեծ բան է:

Ես և բլոգի հեղինակներից Արփինե Մանվելյանը հոկտեմբերի քսանմեկին պետք է ժամը երկուսին գնաինք հանրային ռադիո հարցազրույցի: Մենք պետք է ժամը երկուսին արդեն այնտեղ լինեինք: Այնտեղ մեզ դիմավորեց լրագրող Նարինե Սաֆարյանը: (more…)

Դպրոցական բլոգերները` հանրային ռադիոյի ուղիղ եթերում

ուղիղ եթերՀոկտեմբերի 21-ին «Դպրոցականի» բլոգերները ուղիղ եթերում հյուրընկալվել էին  Հանրային ռադիոյի «Հարրի Փոտեր» մանկապատանեկան հաղորդմանը:

-Մենք ուղիղ եթերում ենք,- լսվեց հաղորդավար Նարինե Սաֆարյանի ձայնը,- մեր հյուրերն են «Դպրոցական բլոգի» համակարգող` Աննա Մուրադյանը և «Դպրոցականի» բլոգերներ Նելլի Գաչեյանն ու Արփինե Մանվելյանը:

Ես առաջին անգամն էի հայտնվել Ռադիոտանը և ամեն ինչ շատ հետաքրքիր էր: Բոլոր ընկերներիս զգուշացրել էի, որ ինձ լսեն:

Երբ գնում էինք Երևան` ես ու Նելլին մի փոքր անհանգիստ էինք, քանի որ սա մեր առաջին փորձն էր թե´, ռադիոյում, և թե´ ուղիղ եթերում:

Ռադիոտան առաջին հարկում մեզ դիմավորեց մի բարեհամբույր տիկին, ով հետո պարզվեց հաղորդավարուհին է` Նարինե Սաֆարյանը: Բարձրացանք երրորդ հարկ, մեզ տարան մի սենյակ: (more…)

THE “SCHOOL BLOG” PROJECT WRAPS UP RESULTS, AWARDS WINNERS

by USAID

10/06/2011

Robert Petrosian from Dilijan received a netbook.Yerevan – On October 6, 2011, the USAID-funded Alternative Resources in Media project wrapped up the results of the “School Blog” (Dprocakan Blog) project, highlighting its accomplishments and presenting the most active bloggers and best story-writers with certificates and awards.

Launched in March 2011, the “School Blog” (https://dprocakan.wordpress.com) was a six-month initiative, allowing school children from Yerevan and other towns of Armenia to acquire blog writing skills and use this new media tool to voice their thoughts, observations and concerns about school life. Topics included relationships between teachers and students, violence, discrimination in grading, love and friendship. Administered by journalist Anna Muradyan, the blog quickly gained popularity, now featuring over 270 blog posts and boasting some 10,000 visitors a month. (more…)

Սոցիալապես անապահով երեխաների դասագրքերի գումարը կփոխհատուցվի

Դպրոցներում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի գումարը կհատկացնի պետությունը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, ըստ որի «Սոցիալապես անապահով  ընտանիքների երեխաների  դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի իրականացման շրջանակում պետբյուջեից գումար կհատկացվի` դասագրքերի գումարը փոխհատուցելու համար:

Ծրագրով նախատեսված է փոխհատուցում իրականացնել 120 մլն դրամի շրջանակներում: Իսկ աշակերտների թիվը կհաշվվի ըստ 2011-2012թթ. ուսումնական տարվա սկզբի տվյալների:

%d bloggers like this: