Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մրցույթներ

Category Archives: Մրցույթներ

Ուլիսես-3 շորթլիստ

«Ուլիսես-3» մրցույթի ժյուրին ներկայացրել է short list-ը, որտեղ ընդգրկվել են հետևյալ ստեղծագործությունները:

Ժյուրիի անդամները՝ քննարկելով բոլոր ստեղծագործությունները, նշեցին, որ խրախուսանքի արժանի բազմաթիվ ստեղծագործություններ կային, ինչպիսիք են, օրինակ, «Կրթագաղթ» էսսեն, «Հարստության ուժը» պիեսը, «Երկու աշխարհների արանքում» պատմվածքը և այլն, սակայն short list-ում ընդգրկելու համար ընտրվեցին վերոնշյալ ստեղծագործությունները:

«Ուլիսես-3» մրցույթին ներկայացվել է 47 ստեղծագործություն, որից 30 պատմվածք, 11 էսսե, 4 հեքիաթ և 2 պիես:

Ուլիսես-3

«Դպրոցական բլոգը» երկարեցնում է  «Ուլիսես-3» պատմվածքի  մրցույթին դիմելու վերջնաժամկետը՝ միաժամանակ ներկայացնելով նոր մրցանակներ և նոր հնարավորություններ:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2014թ. հուլիսի 1-ը:

Մրցույթ հայտարարված է հետևյալ անվանակարգերում.

  • Պատմվածք
  • Մեկ գործողությամբ պիես
  • Հեքիաթ
  • Էսսե

Պատմվածք, մեկ գործողությամբ պիես և հեքիաթ  անվանակարգերում աշակերտներն ազատ են ստեղծագործելու իրենց նախընտրությունների համաձայն: Մենք պահպանել ենք «Ուլիսես-2»  մրցույթի ժամանակ նորամուծված «Սոցիալական մեդիայի դերը անհատի կյանքում կամ հասարակության զարգացման վրա» թեման՝ որպես առանձին անվանակարգ պատմվածքի մրցույթում, քանի որ նախորդ մրցույթի ժամանակ բավականին հետաքրքիր պատմվածքներ ստացվեցին:

Էսսեի համար առաջարկվում են հետևյալ թեմաները:

  • Ադրբեջանցու կերպարի ընկալումը հայ հասարակությունում
  • Աշխարհը 50 տարի հետո
  • Արտագաղթ
  • Ինչ է նշանակում լինել քաղաքացի
  • Ինչ է քաղաքացիական նախաձեռնությունը
  • Մեր ժամանակի հերոսը
  • «Սալաթ կրակոցներով»

(more…)

Շարադրությունների մրցույթ. «Կարդացի և… »

«Զարթոնք-89» հասարակական կազմակերպությունը և «Երիտասարդ լրագրողների առցանց  ակումբը»  հայտարարում են  «Կարդացի և… » խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթ:

Մրցույթին կարող են ներկայացվել ստեղծագործություններ հետևյալ վերնագրերից մեկով.

1. Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել

2. Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին

3. Եթե շարունակեի իմ սիրելի գիրքը

4. Ո՞ր գրքում կուզենայի ապրել

Մրցույթի վերջնաժամկետն է փետրվարի 15-ը: Մրցույթին կարող են մասնակցել 9-12րդ դասարանի աշակերտներ ՝ ՀՀ և Արցախի  բոլոր դպրոցներից: Աշխատանքները կտեղադրվեն  «Երիտասարդ լրագրողների առցանց  ակումբ»-ի բլոգում՝ մրցույթի ամփոփումից մի քանի օր առաջ: (more…)

Պատմվածքի մրցույթի ամփոփում

 Սիրելի դպրոցականներ

Դպրոցական բլոգի հայտարարած պատմվածքի մրցույթին դիմելու վերջնաժամկետն ավարտվեց:  Դպրոցական բլոգն ստացել է 30 պատմվածք՝ 26 հեղինակից: Ստորև ներկայացվում է բոլոր պատմվածքներն՝ ըստ հեղինակների: Եթե դուք պատմվածք եք ուղարկել, սակայն ձեր անունը չեք տեսնում, ապա երկօրյա ժամկետում գրեք amuradyan@epfound.am հասցեով:  (more…)

Պատմվածքի մրցույթի մասին

Սիրելի դպրոցականներ

Գիտենք, որ բոլորդ անհամբեր սպասում եք պատմվածքի մրցույթի ամփոփմանը,  սակայն որոշ դպրոցականների խնդրանքով այն ևս մեկ ամսով երկարացվում է, որպեսզի բոլոր ցանկացողները հնարավորություն ունենան մասնակցելու: Մրցույթի վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ն է, որից հետո լրացուցիչ հայտարարություն կտեղադրվի մրցանակաբաշխության օրի և վայրի մասին: Ուշադիր հետևեք բլոգին, որովհետև հոկտեմբերի 30-ից հետո մեկ շաբաթ ժամկետով բոլոր պատմվածքները դրվելու են քվեարկության:

Սիրով՝ Դպրոցական բլոգ

Նոր մեդիա դպրոց

iRegion նախագիծը հրավիրում է Արարատ, Եղեգնաձոր և հարակից համայնքների ակտիվ քաղաքացիներին մասնակցելու 4 ամիս տևողությամբ նոր մեդիա դպրոցի դասընթացներին, որի շրջանակներում ուսուցանվելու է սոցիալական մեդիա, լրագրություն, խթանվելու է մասնակիցների առաջնորդական հմտությունները:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ստանալու են գիտելիքներ հետևյալ ոլորտներում.

  • Սոցիալական մեդիա. բլոգինգ, facebooktwitterGoogle հավելվածներ
  • Ժուռնալիստիկա. ոճաբանություն, լուր, ակնարկ, էթիկա, տեղեկատվություն և քարոզչություն, զրպարտություն-վիրավորանք
  • Կարողությունների կառուցում. առաջնորդություն, կամավորություն

Դասընթացներն անցկացվելու են Արարատ և Եղեգնաձոր քաղաքներում, ամիսը երկու անգամ հաճախականությամբ:

Ծրագրին մանրամասն ծանոթանալ կարելի է iRegion կայքում: Դասընթացը դպրոցականների համար չէ: Եթե ձեր շրջապատում գիտեք ակտիվ երիտասարդների, ովքեր ցանկություն ունեն դառնալու լրագրողներ, ապա այս ծրագիրը հենց նրանց համար է:

Պատմվածքի մրցույթի մասին

Սիրելի դպրոցականներ

Տեխնիկական որոշ պատճառներով պատմվածքի մրցույթը հետաձգվել էր, և Դպրոցական բլոգը ուրախ է հայտարարելու, որ այն շարունակվում է: Բոլոր պատմվածքները, որ մինչ այժմ հրապարակվել են բլոգում, մասնակցում են մրցույթին: Մրցույթին կարելի է դիմել մինչև սեպտեմբերի 30-ը:

Մրցույթ. Արվեստը հանուն խաղաղության

Ստեղծագործում ես և ուզում ես տեսնել աշխարհն առանց զենքի ու պատերազմների, ուրեմն շտապիր գաղափարներդ կյանքի կոչել և մասնակցել «Արվեստը հանուն խաղաղության» մրցույթին, որը հովանավորում են ՄԱԿ-ի Զինաթափման գործերի գրասենյակը և Ներդաշնակություն հանուն խաղաղության հիմնադրամը:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ցուցաբերել ստեղծագործական մոտեցում, օգտագործել երևակայությունը: Մասնակիցները կարող են  նկարել, ներկել, գծագրել, օգտագործել գրիչներ, գույնզգույն մատիտներ, յուղամատիտներ, ածխամատիտներ, յուղաներկ, ակրիլային ներկեր կամ ջրաներկ` պատկերելով  աշխարհն ազատ միջուկային զենքից, առանց ռումբերի, առանց պատերազմի ու սարսափների:

Իսկ պատրաստ աշխատանքի լուսանկարը կարող եք բեռնել հետևելավ  հղմանը:

Մրցույթը սկսվում է փետրվարի 1-ին և ավարտվում 2012թ. ապրիլի 30-ին:
(more…)

%d bloggers like this: