Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2

Category Archives: Ուլիսես-2

Ուլիսես-3

«Դպրոցական բլոգը» երկարեցնում է  «Ուլիսես-3» պատմվածքի  մրցույթին դիմելու վերջնաժամկետը՝ միաժամանակ ներկայացնելով նոր մրցանակներ և նոր հնարավորություններ:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2014թ. հուլիսի 1-ը:

Մրցույթ հայտարարված է հետևյալ անվանակարգերում.

  • Պատմվածք
  • Մեկ գործողությամբ պիես
  • Հեքիաթ
  • Էսսե

Պատմվածք, մեկ գործողությամբ պիես և հեքիաթ  անվանակարգերում աշակերտներն ազատ են ստեղծագործելու իրենց նախընտրությունների համաձայն: Մենք պահպանել ենք «Ուլիսես-2»  մրցույթի ժամանակ նորամուծված «Սոցիալական մեդիայի դերը անհատի կյանքում կամ հասարակության զարգացման վրա» թեման՝ որպես առանձին անվանակարգ պատմվածքի մրցույթում, քանի որ նախորդ մրցույթի ժամանակ բավականին հետաքրքիր պատմվածքներ ստացվեցին:

Էսսեի համար առաջարկվում են հետևյալ թեմաները:

  • Ադրբեջանցու կերպարի ընկալումը հայ հասարակությունում
  • Աշխարհը 50 տարի հետո
  • Արտագաղթ
  • Ինչ է նշանակում լինել քաղաքացի
  • Ինչ է քաղաքացիական նախաձեռնությունը
  • Մեր ժամանակի հերոսը
  • «Սալաթ կրակոցներով»

(more…)

«Ուլիսես-3»

Սիրելի դպրոցականներ:

Հավանաբար, ձեզանից շատերը սպասում էին «Ուլիսես» պատմվածքի արդեն ավանդական դարձած մրցույթին:

Ահա, «Դպրոցական բլոգը» հայտարարում է «Ուլիսես» պատմվածքի երրորդ մրցույթը, այս տարի արդեն՝ որոշակի փոփոխություններով: Մրցույթ հայտարարվում է հետևյալ անվանակարգերում:

  • Պատմվածք
  • Մեկ գործողությամբ պիես
  • Հեքիաթ
  • Էսսե

Առաջին երեք անվանակարգերում աշակերտներն ազատ են ստեղծագործելու իրենց նախընտրությունների համաձայն: Մենք պահպանել ենք «Ուլիսես-2» մրցույթի ժամանակ նորամուծված «Սոցիալական մեդիայի դերը անհատի կյանքում կամ հասարակության զարգացման վրա» թեման՝ որպես առանձին անվանակարգ պատմվածքի մրցույթում, քանի որ նախորդ մրցույթի ժամանակ բավականին հետաքրքիր պատմվածքներ ստացվեցին:

Իսկ էսսեի համար առաջարկվում են հետևյալ թեմաները:

  • Ադրբեջանցու կերպարի ընկալումը հայ հասարակությունում
  • Աշխարհը 50 տարի հետո
  • Արտագաղթ
  • Ինչ է նշանակում լինել քաղաքացի
  • Ինչ է քաղաքացիական նախաձեռնությունը
  • Մեր ժամանակի հերոսը
  • «Սալաթ կրակոցներով»

Բոլոր մրցանակակիրներին որոշելու է ժյուրին, որի կազմը կհրապարակվի մրցանակաբաշխության ժամանակ: «Դպրոցական բլոգը» կարող է մրցանակ չշնորհել այս կամ այն անվանակարգում, եթե ժյուրին որոշեց, որ տվյալ անվանակարգի համար արժանի ստեղծագործություն չկա:

Պատմվածքի մրցույթի գլխավոր մրցանակը կրկին «Ուլիսես» վեպն է՝ թարգմանիչ Սամվել Մկրտչյանի մակագրությամբ: Մնացած այլ անվանակարգերում նախատեսված են դրամական պարգևներ՝ սկսած 10 հազար դրամից, ինչպես նաև կլինեն ժամանակակից գրականության արժեքավոր ստեղծագործություններ: Մրցանակակիրները կստանան նաև սերտիֆիկատներ:

Էսսե անվանակարգում ներառված «Սալաթ կրակոցներով» թեման հատուկ սահմանել է բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը՝ իր ստեղծագործությունների լավագույն մեկնաբանության համար: Այս անվանակարգում լավագույն էսսեի հեղինակը կստանա դրամական մրցանակ՝ 30 հազար դրամ  և հեղինակի գրքերից մեկը: Հաղթողին որոշելու է ինքը՝ Մարինե Պետրոսյանը:  «Սալաթ կրակոցներով» անվանակարգի պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու և ընտրված ստեղծագործություններին ծանոթանալ կարելի է այս հղումով:

Ովքե՞ր կարող մասնակցել մրցույթին:

  • Պատմվածք, պիես և հեքիաթ անվանակարգերին կարող են մասնակցել միայն դպրոցականները, հիմնականում 14-18 տարեկան խմբի աշակերտներ ինչպես Երևանից, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերից ու համայնքներից:
  • Էսսե անվանակարգը բաց է ոչ միայն դպրոցականների, այլև մինչև 20 տարեկանը ներառյալ երիտասարդների համար:

Մրցույթը մեկնարկում է 2014թ. հունվարի 1-ին, վերջնաժամկետն է 2014թ. հունիսի 1-ը: Մենք պարբերաբար կտեղեկացնենք մրցույթի ընթացքի մասին.  հետևեք բլոգին կամ բաժանորդագրվեք թարմացումներին:

Բոլոր աշխատանքները պետք է գրված լինեն  յունիկոդ տառատեսակով՝  12 տառաչափով, առնվազն 3 էջի սահմաններում, չպետք է հրապարակված լինեն որևէ այլ պլատֆորմում:

Տեքստերում բառերը պետք է անջատել միմյանցից մեկ տառի չափով. բառ[]բառ, այլ ոչ թե` բառ[][][][]բառ: Այն գործերը, որոնց բառերն իրարից անջատված են երկար բացակներով(պրաբելներով), չեն հրապարակվի:

Բոլոր աշխատանքներն ուղարկել dprocakan@gmail.com հասցեով՝ նշել անունազգանուն, տարիք, քաղաքի կամ համայնքի անունը, դպրոցի համարը, կոնտակտային տվյալներ՝ հեռախոս և էլեկտրոնային մեյլ:

«Ուլիսես-2» պատմվածքի մրցույթի արդյունքները հայտնի են

«Ուլիսես2» մրցույթի մասնակիցները«Ուլիսես-2» պատմվածքի մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են: Դեկտեմբերի 5-ին կայացած մրցանակաբաշխության ժամանակ ժյուրին՝ Ալիս Տեր-Ղևոնդյան, Գրիգոր Սարգսյան և Աննա Մուրադյան, ներկայացրեց հաղթողներին:

Ընտրվել է շորթ լիստ՝ հետևյալ պատմվածքներով

  1. «Հնազանդ աստվածները», Արսենյան Սոնա, Երևան
  2. «Restart». Մերի Շարոյան, Երևան
  3. «Տուփն ընկավ ու… փակվեց», Հայկ Սմբատյան,  Երևան
  4.  «Ես եկել եմ մանկությունից». Ծատուրյան Մոնիկա
  5. «Հիկիկիմորի». Մերի Շառոյան, Երևան
  6. «Ուրվականների քաղաքը». Ռոբերտ Պետրոսյան, Դիլիջան
  7. «Հարաբերականության հատուկ տեսություն». Ռուբինա Դավթյան, Երևան (more…)

Ճակատագրական հայացք

Գիշերը քայլելուց գիտե՞ք ինչն եմ շատը սիրում, որ այդ ժամանակ քիչ մարդ է լինում դրսում կամ էլ ընդհանրապես չի լինում: Եվ ինչպես միշտ ամեն գիշեր, այսօր նույնպես դուրս եկա տնից: Ժամը 1:13 էր՝ արդեն բոլորը քնել էին և չնկատեցին, թե ինչպես դուրս եկա: Մինչև դուրս գալը երկարաթև շոր վերցրեցի, մտածելով, որ դուրսը ցուրտ կլինի: Զգուշորեն դուռը բացեցի և դուրս եկա՝ կամացուկ փակելով դուռը: Վերելակը սովորականից շուտ եկավ: Մտա և սեղմեցի 1-ինը: Վերելակում հայելի կար, որը ամեն անգամ թույլ էր տալիս ինքս ինձ մի լավ զննել, նախքան հասարակության աչքերին երևալը: Հասա առաջին հարկ: Ականջակալներս դրեցի ու միացրեցի Eminem-ի Losse Yourself երգը: Քայլում էի փողոցում ու մտածում մարդկանց, կյանքի, սիրո և այլնի մասին: Հիշում էի տարբեր իրադարձություններ, որոնք կապված էին իմ հետ, անգամ այնպիսիները, որոնք այդ պահի համար աննշան էին: Հիշում էի ու դեմքիս ժպիտ էր հայտնվում, հետո այն վերածվում էր ատելության և այդպես շարունակ: Բախտս այսօր իմ հետ էր՝ հազիվ մի խանութ գտա, որը դեռ աշխատում էր: Մտա, բարևեցի և մեկ շիշ գարեջուր վերցրեցի: Վաճառողուհին թարս-թարս նայեց վրաս ու ասաց. (more…)

Ուրվականների քաղաքը

Քաղաք, որտեղ ոչ ոք չկա, ինչպե՞ս կկոչվի այդ քաղաքը։ Երևի մեռած քաղա՞ք, կամ ուղղակի, չհայտնաբերված քաղաք, որտեղ հանգրվանել են ուրվականները։ Եթե հայտնաբերված լիներ՝  մի քանիսը ապրելիս  կլինեին, բայց ոչ ոք չկա, չկա ոչ մի շարժվող երևույթ, ոչ մի կենդանի շունչ։ Ոչ․․․ ես վրիպեցի, կա մի շարժվող բան, որն ինձ անընդհատ հետևում է՝ վայրկյան առ վայրկյան, ժամ առ ժամ, օր ու գիշեր։ Այն իմ  ստվերն է, որն իմ անբաժան մասնիկն է, իմ վկան, այն միակ երևույթը, որն ինձ օգնում է դուրս գալ դատարկությունից։ Նա ուղղակի անում է այն, ինչ ես եմ անում, ուրիշ ոչինչ չգիտի՝ ոչ խոսում է, ոչ էլ ձայն հանում։ Ես նրան այդպես էլ չկարողացա խոսել սովորեցնել։ Երևի նա էլ խոսել գիտի, ուղղակի ես  չեմ կարողանում լսել նրան։ Հիմա երկուսով քայլում ենք քարակտորների վրայով և  նայում ենք բացվող տեսարաններին։ Ավերակնե՜ր, ավերակնե՜ր ու դարձյալ ավերակներ։ Քանդված ու ավերված շինություններ, որ ճառագայթների պես ունեն սկիզբ, բայց չունեն վերջ, և այսքան ավերակների հետ մեկտեղ չկա և ոչ մի փոշու հատիկ, երևի ժամանակի հետ իջել է այդ փոշին և դարձել խորդուբորդ քարերի մի մասնիկը։ Իսկ լռությունն այնքան ուժեղ է, որ քեզ ստիպում է կասկածել, արդյոք հիմա կենդանի՞ ես, թե՞ մեռած։ (more…)

Անթեղված կարոտ

 

Հայացքը սևեռած մի անհայտ կետի` մթության մեջ թաղված սենյակում, որտեղ միայն թափանցում էր լուսնի լույսը, երբ գիշերը բացվում էր մուգ վարագույրը, որի վրա տասնհինգ տարվա փոշի կար, նստած էր մի տանջալլուկ կին, ում մարմինը հարմարվել էր մթությանը: Նա ընդամենը երեսունհինգ տարեկան էր, սակայն ժամանակի կործանարար ուժն այնքն էր ազդել նրա վրա,  որ մոտ հիսուն-վաթսուն տարեկանի տեսք ուներ:

Հոգեկան ցավ,  որ արթնացնում էր ֆիզիկականը. հոգնած մարմին, փոսեր աչքերի տակ, դողացող ձեռքեր, սառած ոտքեր, սառած անորոշ հայանցք, մթության մեջ սրտի լուռ աշխատանք ու միալար երաժշտություն: Միայնություն, տխրություն, ապրող բացակայություն, հեռու ներկայություն… լռություն… այս էր նրա կյանքը: Միայնության զնդան, որտեղ կարոտով հիշում էր երջանիկ ակնթարթները: Հոգին դանդաղ մեռնում էր, իսկ մարմինը դեռ պահում էր իր խղճուկ գոյությունը հացի`մեկ-երկու չորացած փշրանքներով:

Սենյակից ինչ-որ ձայն լսվեց: Մի քանի րոպե անց սենյակի դուռը բացեց մի հյուծված աղջնակ`մոտ տասնհիգ-տասնվեց տարեկան: (more…)

Եգիպտուհին

Արևը վառում էր ավազը, և ջուրը գոլորշի էր դառնում:

21 ամյա երիտասարդ էր նա` որբ ու աղքատ: Նա իր կողքին ոչ ոք չուներ, հագին միայն ուներ ցնցոտիներից կարկատած «հագուստ», եթե կարելի է այն այդպես անվանել: Նա սնվում էր անապատում վխտացող մողեսներով և Նեղոսի ձկներով: Ապրում էր ծղոտից պատրաստված «տանը»:  Եգիպտուհին զրկվել էր ծնողներից 8 տարեկան հասակում և թափառելով մեծացել էր:

Ես սիրում եմ Եգիպտոսը և մի օր գնացի այնտեղ: Տեղավորվել էի շքեղ հյուրանոցում և անհամբեր սպասում էի վաղվան, որպեսզի անապատ գնայի:

Առավոտ էր: Արևը ծեծում էր ավազը: Ես արթնանալուն պես հագնվեցի, լվացվեցի, բերանս դրեցի հացի մի կտոր և դուրս վազեցի: Անապատ` ավազե օվկիանոս արևային ալիքներով:  Ահա վերջապես ես այնտեղ էի: Եվ իմ առջև էին եգիպտական բուրգերը: Մի՞թե սա իրականություն է, միթե իմ առջև են բուրգեր, որոնք իրենց մեջ են պարունակում այն պատմությունները: Եգիպտոս: Առեղծվածներով և հետաքրքրությամբ լի երկիր: (more…)

Հավատքի աղոթքը

Զանգը հնչեց: Բոլոր երեխաները շտապում էին տուն,  ինչպես և ես: Ընկերուհիներս խոսում էին տարբեր թեմաների շուրջ: Մենք հասակակիցներ ենք, սակայն իմ աշխարհաընկալումները այլ էր: Երբեմն այնքան էի ձանձրանում նրանց խոսակցուտյուններից, որ քայլերս արագացնում էի` միայնության մեջ ինքս ինձ հասկանալու համար, չէի կարողանում ինձ գտնել որևիցե աչքերի մեջ, բոլորը խորթ էին, անգամ ընկերներս: Բայց ես այսպիսին չէի, իսկ ինձ ի՞նչը ստիպեց փոխվել, երևի այն, երբ նվիրվածությունս փոխհատուցվեց հիասթափությամբ, և այդ ժամ ես կյանքին սկսեցի նայել այլ աչքերով: Մարդիկ ինձ համար դարձան խաբկանք, երբ նրանք տուն են վերադառնում, ինչպես իրենց հագուստներն են դասակարգում, այնպես էլ դիմակները:     (more…)

%d bloggers like this: