Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես

Category Archives: Ուլիսես

Եվ Աստղը կշողա Արևի ու Լուսնի հանդիպմանը

 -Տեսնես այս երկրի բնակիչներն ինչո՞ւ են մաքուր գետերն ու լճերը թողած` այս կեղտոտ առվի ափին այգիներ կառուցել,- քթի տակ փնթփնթաց պատանին` դուրս գալով կեղտոտ ջրանցքից:

Ճիշտ է, նա դեռ չգիտեր, թե որտեղ է գտնվում, բայց ջրի ու մոտակա աղբանոցի առկայությունը նրան ստիպում էր մտածել, որ այստեղ օրքեր, գոբլիններ կամ նման արարածներ են ապրում, քանի որ վերին դասի էակները հաստատ նման պայմանններում չէին բնակվի:

-Աղջի՛կ ջան, քայլելիս ոտքերիդ տակ նայիր: Քիչ մնաց կոտրեիր շշերը,- ձայնեց կեղտոտ հագուստով կինը, որը աղբակույտերի մեջ շշեր և մետաղե ջարդոններ էր փնտրում:

Աղջի՞կ: Երևի այս կինը կատակում է: Մի՞թե իր արքայական հագուստից չհասկացավ, որ ինքը Տրիստանիայի արքայազն Էլրոնդն է: Լա՜վ , ենթադրենք, թե իր հագուստն ու մազերը այնքան կեղտոտ ու թաց են, որ նույնիսկ իր սեռը չկարողացան որոշել, բայց միթե՞ լսված բան է, որ իր ժողովրդին  մեղադրեն ինչ-որ մի բան միամիտ կոտրելու մեջ: Ախր իրենք այքան զգույշ ու եթերային են քայլում, որ նույնիսկ ավազի կամ ձյան վրա հետքեր չեն թողում, էլ ուր մնաց ապակի կոտրեն: (more…)

Advertisements

Յուրահատուկ նվերը

Դասերն արդեն վաղուց ավարտվել էին, նույնիսկ համալսարանի դիմացի այգում արդեն շատ քչերն էին մնացել, սակայն Էդգարը դեռ գլխիկոր սպասում էր:  Միշտ այստեղ էին հանդիպում, բայց Լյուսին դեռ  ոչ մի անգամ չէր ուշացել….Միգուցե՞ ինչ-որ բան էր պատահել. մի քանի օր էր ինչ ո՛չ գալիս էր, ո՛չ զանգում, ոչ էլ զանգերին պատասխանում:  Միգուցե՞ այսօր  գար, միգուցե՞  նրա հերթական կատակներից մեկն է… Սակայն ժամերն անցնում էին, իսկ աղջիկն այդպես էլ չէր գալիս:

Որոշեց տուն վերադառնալ:  Հոգնած էր, մտազբաղ և տխուր, սակայն երթուղայինին սպասելու փոխարեն նախընտրեց քայլել պուրակով: Այգում մնացած մի քանի զույգերը անտանելի ցավ էին պատճառում Էդգարին: … Ո՞ւր ես Լյուսի, ինչո՞ւ ես ինձ մենակ թողել,  ո՞ւր ես…. Ահա և նա, վերջապես եկավ…  Շտապում է, երևի իրեն շատ է կարոտել: Ցանկացավ ընդառաջ գնալ, բայց հասկացավ, որ աղջիկը նույնիսկ չի նկատել իրեն: Ինչ-որ մեկը մոտեցավ նրան և իր գիրկն առավ աղջնակի փոքրիկ ու փխրուն մարմինը: (more…)

Վարդագույն կյանք

Առավոտներս դատարկ էին, հարթ, ինչպես մեր տան գրասեղանի մահուդե երեսը: Անվերջ շշնջում էի մեկ բառ` չկա: Ինքս ինձ հարցնում էի. «Ի՞նչ չկա, ինչո՞ւ էի ինձ այդքան դատարկ զգում»:

Մի օր նստած էի հին գրապահոցի խոնավահոտ անկյունի սեղանի մոտ. աշխատում էի զեկուցմանս վրա: Ու` նա: Փակեցի ամեն ինչ` նույնիսկ իմ նեղ խոնավահոտ խցի դռնակը, գլուխս խոթեցի գրքերի ծռմռված էջերի տակ` այդքան դյութիչ ու չքնաղ բարիտոնային թավ ձայնը չլսելու համար: Կարծես ծովում լինեի. ամեն ինչ խշշում էր, իսկ նրա ձայնը` ճողփում մտքերիս մեջ: Ես անկարող էի. նա վերադարձավ:

Սպիտակ սյուները, որ բաժանում էին լայն սրահը, ուր ամեն տեղ բուրում էր գրքերի խոնավության հոտը, հանդիպեց նրան: Երբևէ չէի տեսել այդքան տարածական, ծիծաղկոտ, մեղմ, լայնահուն աչքեր: Դրանք ցնծում էին`ինչպես այգաբացի ծովային ալիքները: Նա դարձել էր մի իսկական հելլենական քանդակ, կարծես փղոսկրից լիներ:

Ամեն պահ ցանկանում էի գոռալ. «Ես սիրում եմ քեզ»: (more…)

Բոնախը

Ջուջևանի սարերում արդեն վրա էին հասել աշնանային սառնությունները: Մարդիկ արդեն պատրաստվում էին ոչխարի հոտերը սարից իջեցնել գյուղը:

Հենց այդ օրերից մեկն էր` մշուշն իր ողջ ծանրությամբ թափվել էր սարերի գլխին, չթողնելով ոչ մի անցք, ծածկելով ու խլացնելով ամեն մի ձայն, միայն հեռվում լսվում էր դարավոր կաղնու խուլ հառաչը:

Օրն ավարտվում էր, և մրսած ու թրջված հովիվները շտապում էին ոչխարը փարախն իջեցնել, ու բոցկլտացող օջախի մոտ մի գավաթ տաք թեյ ըմբոշխնել: Այդ երեկո շտապում էր նաև Բաբիկը` 16 տարեկան մի պատանի, աղքատ ապրած մի տղա, որ իր մոր` Սիրանույշի հետ աշխատում էր կոլխոզում, որպեսզի կարողանա օրվա հացը վաստակել:

Բայց նա այսօր չէր շտապում տաքանալու ու թեյ ըմպելու, նա շտապում էր հոտը հասցնել փարախն ու գնալ որոնելու հոտից հետ մնացած ոչխարներին: (more…)

Անսպասելի արկած

Մորս մանկության հուշատետրից

 

 Անցյալ դարի 70-ական թվականների վերջն էր: Ինչպես կոմունիստական ժամանակաշրջանում քաղաքացիներից շատերը, մենք նույնպես որոշեցինք ամառային արձակուրդներն անցկացնել Սև ծովի ափին: Եղբայրս ու ես ցնծության մեջ էինք. առաջին անգամ ծով պետք է տեսնեինք, պատկերացնու՞մ եք մեր ուրախության աստիճանը:

Հայրիկս արդեն գնել էր գնացքի տոմսերը: Գիտեինք մեկնման օրն ու ժամը: Գնալու էինք Սուխումի:

Համաձայն հայկական ազգային բարի ավանդույթի` մեկնումից առաջ բոլոր ազգականները եկել էին բարի ճանապարհ մաղթելու, իսկ հարևանները կազմակերպել էին հաճելի անակնկալ՝ ավանդական ճաշկերույթը նրանցից մեկի տանն էր: Ափսոս, որ այսօր չի պահպանվել այդ անմիջական շփումը՝ բարեկամ-հարևան: (more…)

Թույլ տուր մոռանամ քեզ

Անին 15 տարեկան էր: Սսովորում էր ավագ դպրոցի 10-րդ դասարանում: Նա իր օրվա մեծ մասն անցկացնւմ էր համացանցում(одноклассники.ru) և նոր ծանոթություններ էր որոնում, չնայած այդ ամենին լուրջ չէր վերաբերվում:

Մի օր, երբ նա դպրոցից տուն եկավ և սովորականի նման բացեց համացանցի իր էջը, նամակների մեջ նկատեց Արման անունով մի տղայի նամակը, ով 21 տարեկան էր.

-Բարև ձեզ, ինչպե՞ս եք,- գրել էր նա :

Անին մի արտասովոր համակրանք զգաց Արմանի նկատմամբ և սկսեց զրուցել նրա հետ:

-Բարև, լավ, շնորակալություն, դուք ինչպե՞ս եք: (more…)

Երազիս խորհուրդը

Ես շատ եմ սիրում քնել. քնում եմ գիշերը, ցերեկը, երթուղային տաքսում` դպրոց գնալիս: Շատ անգամ վախենում եմ, որ կանցնեմ կանգառը և դասից կուշանամ:

Ես սիրում եմ քնել, որովհետև քնիս մեջ բացում եմ կախարդական աշխարհիս դռները և սավառնում հեռու՜ հեռուներում: Ու ամեն անգամ արթնանալիս, ուզում եմ մանրամասն հիշել երազիս բովանդակությունը, բայց չի ստացվում:

Ձմեռ ր: Ցուրտ: Դասերիս էի նստել, որ կատարեի ու քնեցի գրքերիս վրա: Չէր պատահել, որ ես վախեցած արթնանայի ու ամբողջովին քրտնած լինեի: Տեսել էի մի երազ, որի գործող անձիք Զգացմունքներն էին: Արթնացա ու արագ-արագ գրի առա երազս, որովհետև հնարավոր էր, որ մոռանայի, իսկ նրանում քննարկվող հարցը շատ կարևոր էր: (more…)

Անցյալից մի փոքրիկ ակորդ

1915թ. իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ցեղասպանություն:Այն թուրքերի կողմից հայ ազգի բնաջնջման փորձ էր: Թուրքական կառավարությունը կոտորեց անպաշտպան հայ բնակչությանը` կանանց, ծերերին, երեխաներին: Հայերին ստիպում էին ուրանալ  քրիստոնեությունը: Նրանց սպանում էին կամ ստիպում բռնել գաղթի ճամփան: Արևմտան Հայաստանում ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Արևելյան Հայաստան և աշխարհի չորս կողմերը:

-Տա՛տ, իմ պապերն էլ են չէ՞ այնտեղից,- հարցրի ես ու գիրքը դնելով սեղանին` մոտեցա տատիս:  Տատս մի հոգոց հանեց ու շոյեց գլուխս, իսկ հետո դարձավ ինձ:

-Հա՛, բալե՛ս, տատս ու մայրս հազիվ են մազապուրծ եղել այդ անաստվածներից: Թուրքերը մարդ չեն եղել ու չեն էլ լինի :

-Տա՛տ,  այսքան  ժամանակ չեմ կարողանում հասկանալ, թե մեր այս խեղճ ժողովուրդը դրանց ի՞ նչ է արել, որ մեզ այսքան ցավ են պատճառել: (more…)

%d bloggers like this: