Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Սիրային պատմություն

Category Archives: Սիրային պատմություն

տողադարձ…

նախ՝ վերնագիր…
անվերնագիր…
անվերնագիր
մի վերնագիր…

նոր տողից ու…
մի մատ խորքից…
մի մատ տեղում
մի հատ ուղղում…
մի մատ խորքից…
ու նոր տողից… (more…)

Սե՞ր, թե անիմաստ հրապուրան՞ք. սերը չի կարող կործանել մարդուն

Մենք արդեն ութերորդ դասարան էինք, երբ Սոֆան հայտնվեց մեր դասարանում: Միամիտ, համեստ,  գեղեցիկ ու պեպենոտ մի աղջնակ էր, որի ընտանիքը Ռուսաստանից նոր էր տեղափոխվել Հայաստան: Նրա հայացքը բավականին խելացի էր և լավ սովորողի տպավորություն էր թողնում: Մենք նրա հետ շփվելով հասկացանք, որ այդպես էլ կա, և մեզ ամենից շատ զարմացրեց նրա անսահման ընկերասիրությունը:

Սոֆան այնքան խելացի էր, որ անմիջապես ընկալում էր բոլոր առարկաները: Նա շատ կարճ ժամանակամիջոցում կատարյալ ձևով կարողացավ խոսել հայերեն և միշտ փայլում էր հայոց լեզվի դասերին, ինչպես նաև հետ չէր մնում մնացած առարկաներից: Նրան սիրում էին բոլոր ուսուցիչները, իսկ տնօրենը հպարտանում էր նրա սովորելու ընդունակություններով: Մի քանի ամիս անց Սոֆան նույնիսկ ռուսերենի օլիմպիադայում անցավ հանրապետական փուլ: Ու չնայած կարճ ժամանակ էր անցել, ինչ Սոֆան մեր դասարանում էր, բայց բոլոր ստուգողականների ժամանակ բոլորով միայն Սոֆա էինք գոռում, որպեսզի մեզ օգնի, և նա` իր աշխատանքը թողած, ուրիշներին էր օգնում:

Մի օր դասերն արդեն վերջացել էին, ես ու Սոֆան միասին դուրս եկանք դպրոցից: Ինձ շատ էր հետաքրքրում նրա կենսագրությունը: Նա ինձ պատմեց, որ իրենց ընտանիքում միայն ինքը սովորելու ձգտում ունի, ծնողներն այդքան էլ կրթված չեն: Ես նրան մտերմիկ ընկերության առաջարկ արեցի, բայց նույն պահին տեսա, թե ինչպես մի տղա մեզ մոտեցավ և գրկեց Սոֆային: (more…)

Առաջին համբույրն ու դավաճանությունը

Նանան շատ գեղեցիկ էր՝ սև, երկար մազերով, մեծ ու գրավիչ աչքերով: Նա ընդամենը 15 տարեկան էր, բայց հասցրել էր գերել շատերի սրտերը, իսկ սիրո խոստովանություններն էլ չէին ուշացել:  Նրանցից ոչ մեկը Նանան լուրջ չէր ընդունել, շփվել էր մի քանիսի հետ ուղղակի լավ ժամանակ անցկացնելու համար:

Այդ ամառն էլ սովորականի պես` վարդառվառը նշելու համար,  նրա ծնողները սար էին գնացել: Այս անգամ սակայն,  նրանց հետ էին նաև Նանայի քույրը, քրոջ ամուսինն ու ամուսնու երիտասարդ ընկերները:

Ամեն ինչ շատ լավ էր, անմոռանալի օրեր էին անցկացնում: Երեկոյան, երբ ավարտել էին ճաշելը, տղաները հավաքվել էին սեղանի շուրջն ու ուրախ զրուցում էին, ու ամեն մեկն իր արկածներն էր պատմում:

Նանայի ուշադրությունը գրավել էր Աբել անունով մի  բարձրահասակ տղա: Նա կլիներ մոտ  20 տարեկան ու անչափ գեղեցիկ էր: Նա ուրախ պատմություններ էր պատմում իր կյանքից.  դրանք այնքան հետաքրքիր էին, որ Նանան ուղղակի կլանված լսում էր: Նա ուզում էր գոնե մի բառ փոխանակել Աբելի հետ, բայց չգիտեր ինչպես նրա ուշադրությունը գրավել: Այդ մտորումներով էլ տարված էր, երբ հանկարծ լսեց. (more…)

Նա չհասկացավ, որ սիրում եմ իրեն

Երբ նա խոստովանեց, որ սիրում է ինձ, ես այդ ժամանակ իններորդ դասարան էի: Նա մեր թաղի լավագույն տղաներից էր ու հենց այդ տարի էլ ավարտել էր դպրոցը:

Ամեն օր, երբ գնում էի դպրոց` սեղանիս մեկ վարդ էր դրված լինում.  արդեն գիտեի, որ դա դու ես:

Դու ասում էիր, որ սիրում ես ինձ, իսկ ես այդպես էլ համարձակություն չունեցա բարձրաձայն խոստովանելու:

Երբ ուզում էի քեզ նայել` շուռ էի գալիս դպրոց և թաքուն դռան այն կողմից նայում էի, թե ինչպես ես գալիս վարդը դնում և արագ հեռանում: (more…)

Կորցրած սեր

Տաթևիկը սիրում էր Էդգարին, բայց, ի վերջո, ամուսնացավ ուրիշ տղայի հետ:

Այդ ամառ նա գնացել էր իր մորաքրոջ աղջկա տուն: Նրանց տունը գտնվում էր Դիլիջանում, իսկ Տաթևիկն ապրում էր Երևանում:

Տաթևիկը սևահեր, երկար մազերով, փոքրիկ քթ ով, միջահասակ, գեղեցիկ կազմվածքով, կլոր աչքերով աղջիկ էր: Այդ ժամանակ նա 15 տարեկան էր: Մի անգամ, երբ Տաթևիկն ու իր մորաքրոջ աղջիկը նստած էին տանը, հանկարծ զանգում է հեռախոսը և նրանց տուն հյուր է գալիս Տաթևիկի մորաքրոջ աղջկա ընկերներից մեկը: Մորաքրոջ աղջիկն ու իր ընկերը որոշում են Տաթևիկին ծանոթացնել իրենց ընկերներից մեկի հետ, որի անունը Էդգար էր: Նրա մորաքրոջ աղջիկն ասում է իր ընկերոջը. «Մեր Տաթևիկն ու Էդգարը իրար կսազեն, չէ՞»:

Երբ Տաթևիկը լսեց այդ մասին, ասաց. «Չէ՛, ինչ եք ասում, ես դեռ փոքր եմ, իմ տարիքը չէ»: (more…)

Սերը երկու հոգու փոխադարձ զգացմունք է

-Ես քեզ սիրում եմ,- ասում է տղան:

– Հեռու մնա ինձնից, հիմա՛ր:

Համոզված եմ, որ չկա մի այնպիսի դասարան, որտեղ չլինեն նման երկխոսություններ: Անպայման լինում են տղաներ, ովքեր խենթի պես կամ ձևականորեն սիրահարվում են աղջիկներին և այդպես էլ չեն կարողանում հարթել իրենց հարաբերությունները: Նրանք գժտություններից ու վեճերից ձանձրանալով հրաժարվում են իրենց զգացմունքներից: (more…)

Երեք բառ կամ ես սիրում եմ քեզ

Լիլիթն իր դասընկերոջից ստացել էր նամակ, որտեղ դասընկերը հրավիրում էր նրան իր ծննդյան տոնին:

Արդեն աշուն էր: Աշնան մի գեղեցիկ օր: Դրսում մեղմ քամի էր, որ իր հետ օրորում էր աշնան գույնզգույն տերևները: Ամպերի հետևից հազիվ երևում էր արևը, որի շողերը ընկնում էին ծառերի ու տերևների վրա:

Լիլիթի դասընկերը հրավիրել էր ոչ միայն Լիլիթին այլ նաև նրա երկու ընկերուհիներին` Անիին և Մարինեին: Հաջորդ օրը, երբ երեք ընկերուհիներ միասին գնում են դպրոց, բնականաբար, նրանք երեքն էլ ճանապարհին քննարկում են իրենց դասընկերոջ հրավերը: Դե, արդեն պարզ է աղջիկների սովորության համաձայն` նրանք քննարկում են թե ինչ են հագնելու կամ ինչպես են հարդարելու իրենց վարսերը և այսպիսի շատ հարցեր… (more…)

Վերջում հասկացա,թե ընկերուհիս ինչու էր նեղացել ինձնից

Ես իներորդ դասարան եմ և  այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ: Սակայն նրանցից  մեկն ինձ ավելի մտերիմ է: Նա աղջիկ է:  Դպրոցում մեծ մասն անցկացնում եմ իր հետ: Եվ մեզ ավելի շատ մտերմացրել էր այն փաստը, որ թեմատիկ գրավորների ժամանակ փոխադարձ կերպով և մեծ սիրով օգնում էինք միմյանց:

Սակայն արդեն մի քանի օր է,  ինչ ինձ հետ չի խոսում և նայում է նեղացած աչքերով: Իմ հիշողության համաձայն` նրա ծնունդը լինելու էր վաղը, և ես ցանկանում էի, որև է կերպով ուրախացնել նրան և ներվել անհայտ պատճառի համար: Որոշեցի այսօր դուրս գալ և նրա համար մի գեղեցիկ վարդ գտնել, որը բավականին բարդ գործ էր: Բարդությունը կայանում էր նրանում, որ մեր քաղաքում շատ քիչ են ծաղկեսրահները և մանավանդ փարթամ և առողջ վարդերը: (more…)

%d bloggers like this: