Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Իմ երազների քաղաքը

Նա առաջ էր գնում: Շուրջը մթություն, անհստակություն ու անորոշություն էր: Արդեն հոգնել էր և ուժասպառ էր եղել, սակայն պետք է առաջ գնար:

Հանկարծ հայտնվեց մի քաղաքում: Սև զգեստներով մարդիկ էին: Նրանց հայացքները սառն ու անտարբեր էին: Երկինքը ամպամած էր: Օդը սառը: Ամպրոպ ու կայծակ էր:

– Ո՛չ, ո՛չ… Ես չեմ կարող ապրել այստեղ: Սա իմ քաղաքը չէ,- հուսահատված բացականչեց նա, և շարունակեց ճանապարհը, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ դուրս գա այդ քաղաքից:

Թվում էր, թե հիմա ուժասպառ կլինի և կընկնի ներքև: Բայց ոչ… Նա առաջ էր գնում: Ձեռքին վառվող ճրագ էր, որը խանգարում էր քաղաքի ներդաշնակությանը:

Նա նայեց ճրագին և մտածեց, որ եթե քաղաքում ավելի շատ ճրագներ վառվեին և մարդկանց հայացքները ավելի ջերմ լինեին, քաղաքը միգուցե ավելի տաք ու լուսավոր լիներ:

Նա գնում էր տարբեր քաղաքներով, սակայն ոչ մեկը նման չէր իր երազների քաղաքին: (more…)

Տունը

Ութ տարեկան էի, երբ հայրս առաջին անգամ ինձ գյուղ տարավ: Գարուն էր: Բնությունը ստեղծարար ճիգերի մեջ էր: Ամենուրեք կանաչ էր, անդորրություն: Հաղթահարելով կանաչապատ կամար կապած թխկիների շարքը՝ հասանք այն տանը, որտեղ պետք է անցկացնեինք առաջիկա երեք օրերը: Տունը դրսից մռայլ էր, պատերը՝ խունացած, և չնայած արևը շողում էր, իսկ շուրջս կանաչ էր, ինձ թվաց, թե ընկել եմ ամայի մի տեղ: Մեզ դիմավորեց մի կին՝ իր երկու աղջիկների հետ: Տան ներսը շատ ավելի հյուրընկալ ինձ թվաց. ամեն ինչ կոկիկ ու մաքուր դասավորված էր, տան գրեթե ամեն անկյունում ծաղիկներ էին դրված, տունը շնչում էր թարմությամբ:

Տանտիկինը նիհար, արագաշարժ, հիսունին մոտ մի կին էր: Ժամանակը նրա երեսը թաղել էր կնճիռների մեջ, բայց աչքերում դեռ մարմրում էին վառվռուն երիտասարդության հետքերը: Ավագ դուստրը, որ երեսուն տարեկան էր, շատ նման էր մորը. նա սև աչքեր ուներ, սև մազեր, թուխ մաշկ, ժպտուն երես, իսկ կրտսերը՝ կոպիտ, մռայլ, տղամարդկային դիմագծերով, ծանր շարժումներով, քսանին մոտ մի աղջիկ էր: (more…)

Արտագաղթ

Երկրի տնտեսական աճին խանգարող ծանր հարվածներից մեկն էլ հենց հանդիսանում է արտագաղթը: Արտագաղթը հիմնականում տալիս է բացասական հետևանքներ: Սակայն ցանկացած երևույթ էլ, ինչպես ասում են, գոնե մեկ դրական կետ ունենում է: Թերևս դրական կետ կարող է համարվել այն հանգամանքը, որ ոչ մշտական արտագաղթի պայմաններում արտաքին արժեքային համակարգը ներմուծվում է երկիր և տեղական արժեհամակարգի հետ ձուլվելով կարող է ստեղծել հետաքրքիր կոլորիտ: Կարող ենք ասել, որ մեծածավալ արտաքին տեղաշարժը (հատկապես երկրից հեռացումը) տվյալ երկրի հասարակական կյանքի ու զարգացման ընթացքի վրա թողնում է մի շարք բացասական հետևաքներ.

  • Սոցիալ-ժողովրդագրական բնույթի հետևանքներ. էմիգրացիոն հոսքերում աշխատանքային և վերատադրողական տարիքի տղամարդկանց թվաքանակի ակնհայտ գերակշռությունը հանգեցնում է մասնավորապես ծնելիության ցուցանիշի կտրուկ նվազեցմանը: Ամուսնությունների թիվը նազում է, իսկ ամուսնալուծություններինը՝ աճում:
  • Սոցիալ-տնտեսական և քաղաքական հետևանքներ. երկրում լայն տարածում է ստանում աղքատությունը: Բնակչության առավել ակտիվ և բարձր որակավորում ունեցող զանգվածի հեռացումը դանդաղեցնում է հասարակության զարգացման ընթացքը: Բնակչության դանդաղ վերարտադրությունը չի ապահովում երկրի բանակի համալրման համար անհրաժեշտ մարդկանց թվաքանակը: Սա կարող է խաթարել երկրի պաշտպանության հիմքերը և սպառնալ անվտանգությանը: Չի ապահովում կրթական համակարգի համար անհրաժեշտ երեխաների թիվը: Չի ապահովվում նա ապրանքների և ծառայությունների սպառողների որոշակի զանգված:
  • Բարոյահոգեբանական բնույթի հետևանքներ. բնակչության շրջանում խորանում է երկիրը լքելու, երկրի ապագայի նկատմամբ անտարբերության, երկրի զարգացման համար, անարդարությունների ու օրինախախտումների դեմ չպայքարելու, բացասական երևույթներին հարմարվելու մտածելակերպը՝ նպաստելով մարդու իրավունքների ու ազատությունների ոտնահարումների շատացմանը:

(more…)

Կտուրից այն կողմ

Երբևէ կտուրից նայե՞լ եք փողոցում քաոսային շարժվող մարդկանց: Նրանք գորշ կետեր են թվում: Վերևից նրանց հոգու գորշությունը երևում է: Բայց  եթե ինչ-որ մեկը օդապարիկով երկնքում սավառնելիս ինձ նայեր, ապա ես ավելի մեծ ու գորշ կետ կերևայի:

Ես մի երիտասարդ էի, որը զարմանալիորեն հասցնում էր ամեն ինչ: Եղավ ժամանակ, երբ ես մեր փոքրիկ քաղաքի միակ «բամբասանքի» թեման էի: Մեր քաղաքը այն քաղաքներից էր, որոնք դեռ կրում էին հնության շունչը: Դա պարզապես քաղաք էր, որտեղ մարդիկ ապրում էին հարևան քաղաքների բնակիչների պես: Այո՛, նրանք տարբերվելու աստիճան նման էին միմյանց: Եվ նրանք էլ են քննադատաբար մոտենում ամենքին ու ամեն ինչին: Չզարմանաս, դա ինձ դուր էր գալիս, քանի որ նրանք առանց գիտակցելու մղում էին ինձ առաջ ու հող պատրաստում իմ աճի համար: Օ՜, դա իմ աստեղային ժամն էր, նույիսկ մեր դասարանի բոլոր աղջիկները սիրահարվել էին ինձ, և ընդհանրապես կապ չունի, որ դասարանում միայն երկու աղջիկ կար՝ Լիլիթն ու Եվան: Եվս մեկ քայլ և խնդրեմ դասարանական դրախտը կվերածվեր սիրային դժոխքի: Միակ ափսոսանք այն էր , որ անունս Ադամ չէր: Խենթանում էի նստել քաղաքի միակ այգում, որը ես կոչել էի սիրահարների և տնտղել ու գտնել սիրային եռանկունիները: Ե՞ս: Ես ոչ ոքի հետ սիրային հատված չէի կազմում, ուր մնաց թե եռանկյունի:

Այնուամենայնիվ այնտեղ մենակ էլ չէի գնում: Այնտեղ հաճախ կտեսնեիր ինձ պես վտիտ մի աղջկա հետ: Անո՞ւնը: Ալեսիա: Նա իմ երկվորյակն էր, չնայած մենք քույր և եղբայր չէինք: Հոգևոր երկվորյակ, լսած կլինես: Չնայած դրան, որ մեր համաքաղաքացիները արդեն մեզ «ամուսնացրել» էին, և անտեսելով այն, որ երկու կետով մի ուղիղ է անցնում, մենք մնում էինք անհատված կետեր: (more…)

Սարդը

Սարդը դանդաղ քայլերով և աննկատ մտավ սենյակի մութ անկյուններից մեկը, որպեսզի չդառնա տան վախկոտ անդամների հողաթափերի զոհը:

Բարի էր սարդը, համբերատար, բացի այդ` նա հրաշագործ էր. կարողանում էր լսել իրեն սիրող մարդկանց լավ երազանքները և ի կատար ածել:

Այդ մութ ու փոքրիկ անկյունում անցկացրեց իր կյանքի երեք ամենաանիմաստ ու միապաղաղ օրերը: Նրա կյանքը լիովին փոխվեց, երբ որոշեց մի վայրկյանով դուրս գալ իր թաքստոցից. նրան նկատեց տան միջնեկ երեխան` Ջոնը: Սարդն արագ-արագ փորձեց թաքնվել, բայց կանգ առավ, երբ լսեց երեխայի սիրուն ու մանկական ձայնը, որը կանչում էր.

-Հե՜յ, սարդի՜կ, ու՞ր ես փախչում: Արի՛ ինձ մոտ:

Սարդը խոսել գիտեր, բայց կարծում էր, թե կվախեցնի երեխային, թեպետ ասաց.

-Բարև՛, ես Բլեքին եմ` հրաշագործ սարդ: (more…)

Հաջողություն որոնելիս

Երկու երիտասարդներ կողք կողքի նստած էին փափուկ շագանակագույն բազմոցի վրա, որն այդ պահին մգանալով ընդգծում էր իր վրա եղած մահկանացուների` ուրվական հիշեցնող պատկերը:Ստվերները, որ իրենց տեղը մթությանը զիջելու համար թաքնվելու վայր էին փնտրում, կարծես թե տղաներին էին ընտրել՝ ստիպելով նրանց լուռ մնալ` ինչ- որ բանից ձանձրացած ու հիասթափված: Ջեկը, որն ամենախելացին ու ճարպիկն էր երկուսից, որոշեց ինչ-որ բան խոսել,բայց մտածելով, որ ընկերոջից նկատողություն կստանա, մի պահ տեղում շարժվեց ու էլի շարունակեց համր մնալ:Կիսախավարի մեջ երկու անգամ մի կայծ երևաց, ու տղաների գլխավերևում ծուխը սկսեց իր պտույտը: Հանկարծ, կարծես նրանց լռությունից ձանձրացած մեկը ձայն տվեց. «Գոնե կխոսե՞ք»: Տղաները, որ լռությունից ու թմրեցնող կիսախավարից հիմարացած նույնիսկ չէին հիշում թե որտեղ են, լայն բաց անելով աչքերը, վախեցած ձգվեցին: Վախեցած երեխայի պես դողացող ձայնով Ալլենը երկու բառ ասաց`ո՞վ ես: Այդ ընթացքում Ջեքը, որ բռնել էր ընկերոջ թևից ու մտքում մտածում էր իր ասելիքի մասին, ճչաց.

-Սպասիր, լույսը վառեմ: (more…)

Հարստության ուժը

Գործող անձիք

Տիգրան– հարուստ ընտանիքի ավագ որդի
Ալբերտ– Տիգրանի կրտսեր եղբայրը
Ագապի– Ալբերտի սիրած աղջիկը
Պարոն Ռուդոնի- փաստաբան
Ծառաներ

Արարված Ա

Պարոն Ռուդոնի– Դե ինչ տղաներ, եկեք բացենք կտակը և ձեր հասանելիքը վերցրեք:Մինչ կտակի բացելը դուք որևէ խոսք ունե՞ք ասելու:

Տիգրան– Ես ծնողներիս շատ էի սիրում, բայց այս դժբախտ պատահարը խլեց նրանց կյանքը (գրեթե լացելով և անընդհատ առաստաղին նաելով):

Ալբերտ– Այո՛, դու ճիշտ ես:Նրանց տարիների կուտակած հարստությունն անգամ նրանց չօգնեց՝ «Հարստությունը առողջության գրավական չէ»:

Պարոն Ռուդոնի– Շատ բարի, եթե ուրիշ բան չունեք ավելացնելու, սկսեմ ընթերցել:

Ալբերտ, Տիգրան– Այո՛, այո՛, համակ ուշադրությամբ լսում ենք Ձեզ:

Պարոն Ռուդոնի– Լավ:

Բացում է ծրարը: (more…)

Խաբվածը

1973 թիվն էր: Ձմռան ցուրտ ու սաստիկ օրերից մեկը: Գոռ ժայռերի ուսերին նստել էր ողջ ամառվա շոգին համապատասխան ձյուն: Երկինքը պատվել էր մշուշով: Օրը մառախլապատ էր: Գյուղը, որտեղ ապրում էին ժամանակի ընթացքում քաղաքից մեկուսացած մարդիկ, կոչվում էր Սահառ: Սահառը շատ հին գյուղ էր, և ուներ շուրջ 800 տարվա պատմություն:  Հին էին նաև Սահառում ապրող մարդկանց տոհմերն ու գերդաստանները:  Գյուղի նշանավոր տոհմերից մեկը Բակուրյանների տոհմն էր,  որը Սահառ էր եկել Արևմտյան Հայաստանի Վասպուրական նահանգից՝ անցնելով երկար ճանապարհ, իջևանել էին բազում խաչմերուկներում, որտեղից սկսվել էր նրանց առևտրական կյանքը: Այժմ նրանց ողջ գերդաստանը ևս զբաղվում էր առևտրական կյանքով: Նրանք հիմնել էին գյուղի ամենամեծ շուկան և վաճառում էին տարատեսակ բարիքներ՝ ստացված անարատ հողից: Նրանց ամբողջ գերդաստանը անմնացորդ նվիրվել էր ավանդական և սիրելի աշխատանքին, և չկար մեկը, ով առևտրով չզբաղվեր: Սակայն,  օրերից մի օր՝ հերթական,  ավանդույթ դարձած   խնջույքներից մեկի  ժամանակ, երբ խոսեցին մատաղ սերնդից, հիշեցին՝ նրանց ապագա մասնագիտությունների ընտրության մասին, և  առաջին խոսքը տրվեց տոհմի ամենամեծին՝ Ազատ պապին,  որ եղել էր ու կլիներ գյուղի ամենաիմաստուն, ամենաազնիվ ու ամենաանաչառ մարդը:

-Դե ի՛մ ծոռնիկներ, մի առաջ եկե՛ք տեսնեմ ձեզ,  երեկ ձեր հայրեր-մայրերին  էինք պսակում, իսկ այսօր ձեզ պսակելու ժամանակն է, ախ՜ ինչպես է անցնում ժամանակը:  Եկե՛ք տեսնեմ ձեզ,-Ազատ պապի խոսքին հաջորդեց հինգ երեխաների առաջ գալը: Ավագը Հակոբն էր, ապա Սուսանը, Աննան, Տիգրանը և Վազգենը: (more…)

%d bloggers like this: