Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ

Category Archives: Դպրոցական խնդիրներ

Ուղղիչ աշխատանքային դպրոց

Կրթության նախարարությունԵրբ տեղափոխվեցի ավագ դպրոց, շատ մեծ ու իրական տարբերություն զգացի հին ու նոր դպրոցների մեջ: Տարբերությունը ինձ զարմացրեց, որովհետև էդպիսի ուշադրության արժանացնել աշակերտներին մի քիչ անսովոր էր ինձ համար, որովհետև հին դպրոցում այդպիսի բան չկար: Բանն այն է, որ տնօրենը որոշել էր վերգետնյա հետիոտնային անցում սարքել ու փողոցի երկու մայթերում  ինչ-որ մարդիկ էին կանգնում,  հսկում էին երթևեկությունը. երեխաները անցնում էին փողոցը ու երթևեկությունը էլի շարունակվում  էր: Դա ինձ ուրախացրեց, ու թեև միշտ դպրոցի մայթով էի քայլում ու չէի օգտվում տնօրենի բարությունից, բայց այնուամենայնիվ ինձ հաճելի էր, որ տնօրենն իսկապես ուշադիր էր աշակերտների նկատմամբ: (more…)

Բջջայինի գողություն դասամիջոցին

Մեր դասարանում գողություն էր կատարվել հենց դասամիջոցին:

-Երեխե´ք, հեռախոսս չկա,- բղավեց Արմինեն,- ես հենց պայուսակիս այս գրպանի մեջ էի դրել:

Դասամիջոց էր: Մեր դասարանում մարդ չկար: Վերջինը դուրս եկանք ես ու ընկերուհիս: Մենք նկատեցինք, որ դասարանում մնացել է միայն երկու աղջկա պայուսակ: Իրենք էլ շատ թափթփված էին և մեր համար սովորական էր տեսնել նրանց իրերը դես ու դեն ընկած: Ես ու ընկերուհիս խոսեցինք իրար հետ.

-Ինչքան կարելի է, մենք հո իրենց դայակը չենք, թող գան ու իրենց իրերին տիրություն անեն:

-Ինչի չգիտե՞ն, որ քիմիա ա հիմա, ու մենք էլ պիտի գնանք քիմիայի դասարան,- ասաց ընկերուհիս:

Դուռը փակեցինք ու գնացինք: Նրանք երկուսն էլ դասին ներկայացան կեսից`  հայտարարելով, թե իրենցից մեկի` Արմինեի, հեռախոսը գողացել են: Մենք այդ օրը չգտանք հեռախոսը ու առանձնապես դասարանի երեխեքը չէին էլ մտածում հեռախոսի մասին, քանի որ Արմինեն բոլորին գոռալով ասաց. (more…)

Մեր ավտոբուսը «բեզռազմեր» է

Ես նոր եմ հաճախում ավագ դպրոց, ու, թեպետ, դեռևս մեծ հետաքրքրությամբ եմ գնում, բայց արդեն զգացել եմ դրա «դառը» համը:

-Ժողովուրդ, մի քիչ էլ առաջ գնացեք, չեմ տեղավորվում:

-Ա´յ, մարդ, պրծե´ք, դուռը չի փակվում:

-Մի քիչ էլ խտացեք ու վերջ, ըհըն, ոտքս տեղավորեցի:

-Ա՜յ,  մեջքս ջարդեց դուռը:

– Է՜, զահլես գնաց, արդեն քշում եմ,- չի համբերում վարորդը:

Այս արտահայտություններն եմ լսում ամեն առավոտ  ժամը 8:30-ին: Քանի որ առավոտյան` այս ժամին և´ մարդիկ են գնում աշխատանքի, և´ երեխաները դպրոց, այդ պատճառով 8:30-ի ավտոբուսի մեջ նույնիսկ ասեղ գցելու տեղ չի լինում: (more…)

Պարտադիր օրագիր

Մի քանի օր առաջ մեր դպրոց բերեցին ու «բռնի ուժով» բաժանեցին անվճար օրագրեր, որոնց վրա գրված էր՝ «Հայաստանը դու ես»:

Ճիշտն ասած՝ ես մտածեցի՝ երևի հուշանվերի պես կանցնի-կգնա: Բայց դասղեկս ասաց, որ իրականում դրանք շատ լուրջ են, ու մենք պարտավոր ենք օգտագործել այդ օրագրերը: Հա՛, բայց ախր մենք նախ 11-երորդ դասարանում ենք, օրագիր լրացնելը ո՞րն է: Էս հարցի պատասխանը երևի նույնիսկ ԿԳ նախարարը չգիտի: Համ էլ ինչո՞ւ են բռնանում, չեմ հասկանում, ինչո՞ւ հենց  «Հայաստանը դու ես»: Փաստորեն, եթե ապրում ենք Հայաստանում, ուրեմն մենք Հայաստանն ե՞նք: Էս տրամաբանությամբ՝ ուզբեկին ասում են՝ «Ուզբեկստանը դու ես»: Ա՛յ, քեզ նոր չգրված օրենք: (more…)

Մի քանի օր ավագ դպրոցում

Այս մի սեպտեմբերի մեկը ես հաստատ չէի ուզում որ գա, որովհետև ստիպված էի գնալ ավագ դպրոց` նոր միջավայր, նոր ուսուցիչներ: Ես արդեն պատկերացնում էի, թե ինչ պետք է լինի ինձ հետ նոր դպրոցում, իսկ այդ պատկերացումներս շատ վատն էին, բայց դպրոց գնալուն պես դրանք լրիվ փոխվեցին:

Ուսուցիչներն այնպես ընդունեցին, որ դեմքիս թթված արտահայտությունը միանգամից փոխվեց և մեջս մի տեսակ սեր առաջացավ այս դպրոցի նկատմամբ, իսկ աշակերտների հետ ծանոթանալուն պես ամբողջովին նվիրվեցի դպրոցին և նույնիսկ չէի ուզում լքել այն:

Երբ ուսուցիչները մտնում էին դասարան` մոտս ինչ-որ վախի նշաններ էին զգացվում, և ես պատրաստ էի ամեն վայրկյան կռվել նրանց հետ, որովհետև ավելի մեծահասակներից լսել էի, որ աշակերտ-ուսուցիչ կոնֆլիկտը հաճախ է լինում այս դպրոցում, բայց նման բան ես չհանդիպեցի և նույնիսկ մեծ հարգանք զգացի նրանց կողմից: (more…)

Աննպատակ օրագրերի բիզնեսը

Դպրոցում էինք: Մաթեմատիկայի ժամ էր: Արդեն դասի կեսն անցել էր, երբ մեր դասղեկը մի քանի օրագիր ձեռքին ներս մտավ ու բացատրեց, որ դպրոցը չգիտեմ ումից օրագրեր է ստացել և այն պետք է վաճառվի երեխաներին: Մենք, բնականաբար, չցանկացանք վերցնել դրանք և բոլորով ասացինք, որ օրագիր արդեն ունենք, և երկրորդը մեզ հարկավոր չէ:

Մեր դասղեկը ևս գիտակցում էր, որ այդ օրագրներն աննպատակ ու անիմաստ են, բայց դե` «վերևներից» էր եկել, ու դպրոցը չէր կարող չվերցնել: Մենք ավելի կատաղեցինք, երբ իմացանք, որ յուրաքանչյուր չորս հոգուն հասնում է մեկ օրագիր: Դասղեկը, որ ինքն էլ էր բարկացած` հաշվի չառավ մեր կատաղությունը ու սկսեց բաժանել օրագրերը և ասաց, որ յուրաքանչյուրս պետք է բերենք 90 դրամ:

Մենք լրիվ հասկանում էինք, որ ոմն մեկը չի իմացել ինչով զբաղվի և որոշել է բիզնես դնել դպրոցների վրա ու մեր հաշվին ծաղկեցնել իր բիզնեսը: Որոշ առումով մեղավոր են նաև դպրոցները, որ ընդունել են այդ օրագիրերը ու համաձայնել են այն վաճառել երեխաների վրա, հասկնալով, որ ուրիշի բիզնեսն են ծաղկեցնում, իսկ այդ բիզնեսմեններն էլ իրենց հերթին են խախտում երեխաների իրավունքները: (more…)

Դպրոցում քողարկում են դանակահարությունը

Միջադեպը պատահել է մորաքրոջս տղայի հետ, երբ սովորում էր տասնմեկերորդ դասարանի առաջին կիսամյակի վերջում: Կարենը շատ տաքարյուն տղա է: Երկար դասամիջոցի ժամանակ դասարանի տղաները կռվել են և աղջիկների ներկայությամբ սկսել են զզվելի հայհոյանքներով վիրավորել իրար: Կարենն էլ չի դիմացել ու խառնվել է կռվին. «Արա ստեղ աղջիկ կա, մի հատ ձեզ կարգի հրավիրե´ք, չեք ամաչում մեծ տղերք եք, էս ի՞նչ եք ասում աղջիկների ներկայությամբ»:

Տղաներից մեկը` Ալբերտը, ով դասարանում աչքի էր ընկնում իր «կտցրած» լինելով` առանձնացել է տղաներից և վիճել Կարենի հետ: Սկզբում միայն լեզվակռիվ է եղել, բայց հետո գործը հասել է ծեծկռտուքի: Կարենը երկար տարիներ կարատե էր պարապում  և կարողացել է պաշտպանել իրեն: Սակայն Ալբերտը տեսնելով, որ չի կարող ծեծել Կարենին, գրպանից հանել է դանակն ու սկսել դանակով կռվել: Մի քանի անհաջող հարված կատարելուց հետո Ալբերտը չի վրիպել, ու  դանակը կպել է ոտքին:  Բավական խորն է մտել` մոտ 2-3 սմ: (more…)

Քյարթերն ընդդեմ ռոքի. նրանք կոտրեցին Մարկի երազանքը

Մարկի արտաքինը տարբերվում էր շրջապատի տղաներից: Նա լսում էր ռոք ու հագուստները կրում էր ռոքին բնորոշ էլեմենտներ` կիթառներով ու գանգերով շորեր, կեդեր: Նա ութերորդ դասարան էր` մեր զուգահեռից:

Ինձ նրա ոճը շատ էր դուր գալիս: Նրա ամենասիրած երգը  «The Beatles» լիվերպուլյան քառյակի «Yesterday» երգն էր, որը ժամերով լսում էր պատի տակ նստած: Սակայն մեր դպրոցում շատ քիչ էին նմանատիպ ոճին կողմ երեխաները: Կարելի է ասել, որ միայն ես էի ու մի երեք հոգի: Սակայն մեր միջից ամենաշատը այդ ոճով տարված էր Մարկը ու փորձում էր նկատելի դարձնել իր արտաքինի վրա:

Մի գեղեցիկ օր դպրոցի առջևում կանգնած էի և տեսա, թե ինչպես Մարկից ավելի մեծ հասակով երեք տղաներ` «ծիծակ» կոշիկներով ու սև հագուստով,  մոտեցան իրեն: Նրանք սկսեցին ծաղրել ու ծիծաղել Մարկի արտաքինի ու հագուստի վրա: Հետո, երբ Մարկը մի երկու թթու խոսք ասաց, նրանք ձեռքով խփեցին, ապա ոտքով հարվածեցին: Ես վազեցի նրանց մոտ, փորձեցի ինչ-որ կերպով հեռացնել այդ տղաներին Մարկից: Այդ տղաները ծաղրելով ու հռհռալով գնացին`  ասելով, թե էմոներին պետք չէ պաշտպանել: (more…)