Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Ֆիզկուլտի կաշառակեր դասատու. «Գիտես դո՞ւ ես ստանում, պապադ ա ստանում»

Ֆիզկուլտի կաշառակեր դասատու. «Գիտես դո՞ւ ես ստանում, պապադ ա ստանում»

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,520 կտտոց

Մեր ֆիզկուլտի դասատուին հենց սկզբից էլ չսիրեցի: Չորրորդ դասարան էինք, որ ֆիզկուլտուրայի դասերն սկսվեցին ու հենց մտանք դահլիճ, ու ինքը եկավ, միանգամից հիասթափվեցի տեսքից, խոսելաձևից ու պահվածքից:

Գրիգորյանը միջահասակ, երկար քթով, փոքր աչքերով ու մեծ բերանով տղամարդ էր: Միշտ սպորտային է հագնվում ու առանց գլխարկի դպրոց չի գալիս: Գլխարկն էլ մի գլխարկ լինի` մի քնձռոտ կեպի ունի, երբեք գլխից չի հանում:  Շատ կաշառակեր մարդ է, վրայից էլ օղու հոտ էր գալիս:

Երբ երեխաները հարցնում էին, թե ինչ գնահատական են ստանում, բարձր-բարձր ասում էր. «մի շիշ արաղ բերեիր` կիմանայիր»:

Որ նոր էր դաս տալիս, միշտ մեր հետ կոպիտ էր խոսում, հատկապես տղաների: Եթե տղաները կանգնած ժամանակ մի բառ էին փոխանակում ասում էր. «չոշո՜, գոմդ փակի»: Աղջիկներն էլ, որ հիվանդ էին լինում ու գրություն չէին բերում, գոռում էր. «Հիվանդ ես, գրություն բեր»:

Նրան չեմ սիրում, որովհետև չի կարողանում աշակերտի դրության մեջ մտնի:

Հիշում եմ, որ փոքր էինք` դասարանի աղջիկներից մի քանիսին կանչում էր իր մոտ, հետո որ հարցնում էինք, թե ինչու էր կանչել, ասում էին, որ կոֆե դնել է տալիս, սեղան գցել-հավաքել ու սենց բաներ: Մի անգամ էլ ես դարձա, այսպես ասած, Գրիգորյանի «զոհը»: Ինձ կանչեց ու կոֆե դնել տվեց:

Էս վերջին տարում էլ գնում-գալիս էր ու, հատկապես, աղջիկներին անընդհատ հիշեցնում էր. «մտածեք քննություն ոնց եք տալու»:

Բայց հենց եկավ քննության ժամանակը սկսեց արդեն ծանոթի միջոցով գնահատել:

Ճիշտն ասած, ինձ էլ ծանոթի միջոցով գնահատական դրեց: Որ վերջում հարցրեցի ինչ եմ ստանում` ասեց. «գիտես դո՞ւ ես ստանում, պապադ ստանում»:


4 Comments

  1. Օվսաննա says:

    Նելլի ջան,նման մարդկանց վրա պետք է թքած ունենալ,նմանները իրավունք չունեն մանկավարժ կոչվելու:

    Like

  2. Nazeli says:

    էրեխեք ջան դեռ շատ ավելի վատ մարդկանց կհանդիպեք ու շատ ավելի զզվելի արարքների ականատես կլինեք, սակայն խորհուրդ կտայի չկոտրվել ու առաջ քայլել,,,,,հիմա ես համոզված կարող եմ ասել, որ մանկավարժների մեեեեեծ մասը մանկավարժությունից բան չեն հասկանում, ցավոք սրտի չեմ պատկերացնում թե ինչպես կարելի է փոխել այդ պատկերը,,,

    Like

  3. Nelly says:

    Ես նրան ընդհանրապես ուշադրություն չէի էլ դարձնում: Ինձ համար մեկ էր թե նա ինչ կասի:

    Like

  4. ArEv Ka says:

    Երեխեք ջան ես միանգամայն համամիտ եմ Նազելիի հետ, դպրոցում մեծամասնությունը այդպիսին են, իսկ մենք ինձ թվոււմ է չենք կարող այդ հարցը լուծել:

    Like

Leave a comment