Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Ճակատագրական հայացք

Ճակատագրական հայացք

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,346 կտտոց

Գիշերը քայլելուց գիտե՞ք ինչն եմ շատը սիրում, որ այդ ժամանակ քիչ մարդ է լինում դրսում կամ էլ ընդհանրապես չի լինում: Եվ ինչպես միշտ ամեն գիշեր, այսօր նույնպես դուրս եկա տնից: Ժամը 1:13 էր՝ արդեն բոլորը քնել էին և չնկատեցին, թե ինչպես դուրս եկա: Մինչև դուրս գալը երկարաթև շոր վերցրեցի, մտածելով, որ դուրսը ցուրտ կլինի: Զգուշորեն դուռը բացեցի և դուրս եկա՝ կամացուկ փակելով դուռը: Վերելակը սովորականից շուտ եկավ: Մտա և սեղմեցի 1-ինը: Վերելակում հայելի կար, որը ամեն անգամ թույլ էր տալիս ինքս ինձ մի լավ զննել, նախքան հասարակության աչքերին երևալը: Հասա առաջին հարկ: Ականջակալներս դրեցի ու միացրեցի Eminem-ի Losse Yourself երգը: Քայլում էի փողոցում ու մտածում մարդկանց, կյանքի, սիրո և այլնի մասին: Հիշում էի տարբեր իրադարձություններ, որոնք կապված էին իմ հետ, անգամ այնպիսիները, որոնք այդ պահի համար աննշան էին: Հիշում էի ու դեմքիս ժպիտ էր հայտնվում, հետո այն վերածվում էր ատելության և այդպես շարունակ: Բախտս այսօր իմ հետ էր՝ հազիվ մի խանութ գտա, որը դեռ աշխատում էր: Մտա, բարևեցի և մեկ շիշ գարեջուր վերցրեցի: Վաճառողուհին թարս-թարս նայեց վրաս ու ասաց.

– 550 դրամ:

Տվեցի ու դուրս եկա: Մի հարմար տեղ գտա, որ բացեմ: “Լավ է էս անտեր քաղաքում մի բացելու տեղ էլ կա”, մտածեցի ես: Բացեցի, մի հարմար տեղ գտա նստելու ու մի մեծ կում արեցի:

-Ա՜խ, դզեց,- նայելով շշին ասացի ես: Աջ նայեցի տեսա մի զույգ է դանդաղ քայլելով գալիս: Զգացվում էր, որ իրար շատ են սիրում: Աղջիկը շատ դուրս եկավ, բայց հետի տղեն անդուր տիպեր: Ուշադիր աղջկան էի նայում ու պատկերացնում էի, որ նա իմն է: Եկան մոտովս անցան, ես դեռ ուշադիր նրան էի նայում: Հանկարծ տղան նկատեց, որ միքիչ շատ եմ նայում ու ասաց:

-Ախպերս չե՞ս ջոգում, որ արդեն շատ ես նայում,- խախտելով դեմքի առանց այդել խախտված դիմագծերը: Միանգամից երևաց, որ Թաթուլ է լսում: Ես չպատասխանեցի ու շարունակում էի նայել, չնայած հասկանում էի, որը չափ ու սահմանը անցել եմ:

-Հլա քայլի կյանք,- զարմացած և միաժամանակ վրդովված ելևէջներով ասաց ընկերուհուն և մոտեցավ ինձ: Ես դեռ նայում էի:

-Վայ Ա՜շ,- կոտրատվելով և աղջկան անվայել խոսելաոճով ասաց գեղեցկուհին: Այդ ժամ ես հասկացա, որ նա էլ մի բարի պտուղ չէ ու սրանք լավ էլ գտել են իրար:

Տարօրինակ քայլվածքով, որը ավելի շատ նման էր մողեսի քան մարդու, մոտեցավ ինձ՝ հրեց ինձ ու փորձեց արտահայտվել:

-Ազիզ, որ քեզ ասում եմ, շատ ես նայում, չե՞ս ջոգում, որ էլ չպետք ա նայես: Հն արա,- իրենցի գոհ-գոհ “դուրս տվեց”՝ սպասելով պատասխանի: Անջատեցի երաժշտությունը, գարեջուրը գետնին դրեցի, կանգնեցի և մի հարված հասցրի նրա դեմքին՝ հուսալով որ դեմքի շարժուձևը կուղղվի, ինչպես բոլոր նորմալ մարդկանց մոտ է: Չնայած ուղղվեց, որը ինձ փոքր-ինչ ուրախացրեց, սակայն այն ճակատագրական եղավ: Նա սկսեց փորիս շրջանում ուժեղ հարվածներ հասցնելը, որը ինձ շնչահեղձ արեց: Այնուհետև գարեջրի շիշը ջարդեց գլխիս, իսկ մնացած՝ ջարդված մասը մտցրեց փորս: Հասկանալով, որ չափն անցել է, դիմեց փախուստի, իսկ գեղեցկուհին վաղուց հեռացել էր:

Արյունը առատ հոսում էր փորիցս, դեմքս ու ձեռքերս սևացել և սառել էին: Արագ փորձեցի զանգահարել 1:03: Չէի կարողանում այլևս դիմադրել և ընկա գետնին: Գետնին ընկած կուչ էի եկել : Հազիվ էի շնչում, տեսողությունս նույնպես վատացել էր, ուժեղ գլխապտույտ էր առաջացել: Ես մահացա…

Հ.Գ. Անգնահատելի էր այդ երիտասարդի արարքը գեղեցկուհու համար:

Վիտալի Գրիգորյան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, 16 տարեկան


4 Comments

  1. […] Վիտալի Գրիգորյան. Ճակատագրական հայացք […]

    Like

  2. Պատմվաքծ says:

    shat lavner, indz dur ekav, chnayac vor verjy txur er.

    Like

  3. ARM says:

    SER@ MARDU HAMAR XAX CHI VOR XAXAS U HERANAS SER@ KYANKI IMASTNA

    Like

  4. ARM says:

    AYS KYANKUM MARD@ PETK E HASKANA VOR AXJKA ZGATMUNKNERI HET CHEN XAXA , AXJIKNER@ ANPASHPAN ARARATNER EN

    Like

Leave a comment