Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Արտագրություն դպրոցի ամենախիստ դասատուի ժամին

Արտագրություն դպրոցի ամենախիստ դասատուի ժամին

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,590 կտտոց

Թեստային աշխատանքների ժամանակ մենք միշտ արտագրում էինք: Ու դա եղավ այն բանից հետո, երբ դպրոցներում ստուգողական ու ուսուցողական գրավորների փոխարեն սկսեցինք գրել թեստայիններ: Հենց էդ ժամանակ էլ ամեն ինչ խառնվեց:

Սկզբում շատ էինք վախենում, ոչ մի բան չգիտեինք թեստայինների մասին ու ոչ մի պատկերացում չունեինք: Ուսուցիչների համար էլ էր դժվար. մինչև  հունի մեջ ընկանք` երկար ժամանակ պահանջվեց: Բայց երբ ամեն ինչ պարզվեց`արդեն դրանից հետո սկսվեց մեր արտագրությունը:

Տարվա սկզբին նախորոք գնում էինք այն թեստային տետրերը, որոնցով պետք է թեստային աշխատանքներ անեինք: Դասարանում համարյա բոլորն էլ ունեին տետրեր թեստայիններ պարապելու համար:

Չեմ էլ հիշում, թե արտագրությունը ում միտքն էր, միայն հիշում եմ, որ վերջին երկու-երեք տարում լավ արտագրում էինք: Երբ մոտենում էր գրավորների ժամանակը` չորս ընկերուհիներով հավաքվում էինք ու սկսում  պարապել: Ամեն ինչ շատ հետաքրքիր էր անցնում: Երբ ավարտում էինք, պատասխաններն արտագրում էինք փոքրիկ թղթիկների վրա: Իսկ հաջորդ օրը ամբողջ դասարանն ունենում էր պատասխանները: Բոլոր առարկաների ժամանակ էլ արտագրում էինք, բայց ամենատպավորիչը պատմության թեստերի արտագրությունն էր:

Հետաքրքիր էր նրանով, որ պատմության դասատուն դպրոցի ամենախիստ դասատուն էր: Այդ  ժամին ճանճի տզզոցը լսվում էր: Դասի ժամանակ չէինք կարողանում անգամ մի ձեռքի շարժում անել առանց թույլտվության: Բայց մեկ է`իր ժամին լավ էլ արտագրում էինք:

Ես պատասխանները անգիր էր սովորում, ընկերուհիս մանր տառերով սեղանի վրա էր գրում, էն մյուսը ձեռքի վրա, մնացածները փոքրիկ թղթիկների վրա էին գրում ու գրավորի ժամանակ արտագրում:

Դասատուն գիտեր, որ պատասխանները ունեինք ու արտագրում էինք, բայց քանի որ չէր կարողանում գտնել մեր մոտ պատասխանները այդ պատճառով էլ ոչ մի բան չէր ասում: Միշտ մեզ ասում էր, որ գրագողությամբ ենք զբաղվում:

Պատմության գրավորների ժամանակ շատ էինք վախենում, որովհետև եթե պատասխանները գտներ` մեր մոտ հաստատ մեր վերջը կգար:
Բայց մեկ է` հետաքրքիր էր: Ինչպես ասում էր մեր ուսուցիչը. «ինչ միջոցների ասես, որ չեք դիմում արտագրելու համար»:  😀


3 Comments

  1. anulik says:

    Հետաքրքիր է, բոլոր դպրոցներում են ամենախիստը պատմության դասատուները??? Ամենավատը այն է, որ ներկայիս աշակերտների մեծ մասը պատրաստ է ավելի շատ ժամանակ տրամադրել, որպեսզի սովորի պատասխանները, քան բուն նյութը: Չէ որ հետագայում մեզ ոչ թե 1գ կամ 2բ է պետք գալու, այլ հարցի իրական պատասխանը:
    Մի դեպք հիշեցի…Էլի պատմության դասին էր: Ուսուցչուհին կանչել էր մեր դասարանի տղաներից մեկին և ուզում էր ստուգել, թե որքանով է ինքնուրույն գրել թեստը: Եվ ինչ ստացվեց??? Ուղղված հարցերին նա պատասխանում էր զուտ տեսողական հիշողությամբ.
    -Առաջին հարցը կածեմ դն էր, երկրորդը բն և այսպես շարունակ…

    Like

  2. Nelly says:

    Դե դա պարզ է, որ հետագայում ճիշտ պատասխաններն են պետք գալու, բայց մենք այնքանով էինք շահում, որ մենք պարապում էինք:

    Like

Leave a comment