Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Ֆուտբոլի գնդակի երազանքը

Ֆուտբոլի գնդակի երազանքը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,520 կտտոց

Հայելիում նայում եմ ինձ ու մտածում

-Ա´յ քեզ գեղեցկությու՜ն` սպիտակ ու սև կաշվե շքեղ հագուստ ունեմ, ինքս կլոր եմ ու հարթ: Հաճելի է ինձ հետ հասարակության մեջ դուրս գալ… Մի խոսքով չափից դուրս ժամանակակից եմ…:

Հոգուս խորքում կանխազգում եմ իմ պայծառ ապագան. ես հայտնի եմ դառնալու: Սա իմ միակ երազանքն է: Կամ միգուցե իմ պատվին հի՞մն կհորինեն… Չգիտե՜մ, չգիտե՜մ…

Ահա եկավ փառքիս հասնելու իմ առաջին քայլը կատարելու ժամանակն ու վայրը: Ինչ-որ մի մարդ վերցրեց ինձ: Մտքովս անգամ չանցավ առարկել. «Ես ձեռերի վրա ման գալու համար եմ նախատեսված»…Ահա բացվում է փառքի հասնելու իմ ճանապարհը:

Ի՞նչ եմ տեսնում. ամբողջովին կանաչ խոտով պատված մի հսկա դաշտ, մոտ քսան հոգի շրջապատել են ինձ ու անհասկանալի ինչ-որ բաներ են ասում, իսկ ավելի հեռվում մի հոծ բազմություն է հավաքվել: Ինձ զգուշորեն դրեցին դաշտի սպիտակով գծված կլոր հատվածում: Չէի հասցրել ուշքի գալ, երբ փողային նվագախմբը սկսեց նվագել: Դա հիմն էր, որ կատարվում էր իմ պատվին: Ես այսքան շուտ չէի պատկերացնում, որ կարժանանամ այսպիսի մեծարանքի: Շուրջ բոլորս հոտնկայս երգում էին: Ես զգում էի, թե ինչպես արագ էր բաբախում սիրտս և, եթե չլիներ շքեղ, բայց միևնույն ժամանակ պինդ հագուստս, այն դուրս կթռներ…

Օ՜, ո´չ… Այս երկրորդ հիմնը որտեղի՞ց հայտնվեց.

Ժողովու՜րդ, սա արդեն չափից դու՜րս է՝ երկու հիմն մեկ գնդակի համար շա՜տ չէ՞: Բայց ինձ ոչ ոք չէր լսում: Ես էլ ընդունեցի իրականությունը և սկսեցի վայելել երաժշտության հնչյունները:

Երկու հիմն հնչեց, երկուսն էլ տարբեր լեզուներով` մեկ երգում էր հանդիսատեսի մի հատվածը, մեկ էլ` մյուսը:

– … Շատ զգացվա՛ծ եմ, շնուրհակա՛լ եմ …

Ես հպարտորեն սկսեցի նայել կողքիս կանգնածներին: Կարծես ցանկանում էի ասել. «Նայե´ք ու հպարտացե´ք, թե ու՞մ կողքին եք կանգնած»:

Ինքնահավանությանս պահերին եկան փոխարինելու կողքիս կանգնածներին գնահատելու պահերը: Առաջին հերթին տեսա նրանց ոտքերը, որոնք կոկիկ գույնզգույն գուլպաներ էին կրում: Սակայն պետք է խոստովանեմ, որ այսպիսի գունային տարբերակումից ես ոչինչ չհասկացա:

… Լավ, ինչ որ է, հետո գլուխ կհանեմ, հիմա միայն պետք է ողջ ուժերս լարեմ, որ հագուստս չփչացնեմ:

– Ա՜յ, ա՜ ա՜ ա՜ ա՜յ… Սա ի՞նչ է: Ի՞նձ …

Ինձ ոտքերով խփում էին, այս ու այն կողմ էին գլորում: Ինչո՞ւ,  ո՞ր մեղքիս համար. չէի հասկանում:  Իմ պատվին հիմն կատարեցին ու այսպիսի շարունակության արժանացրին:

– Ո՛վ, մարդ արարա՛ծ, դու ինձ խաբեցի´ր ու գցեցի´ր այս հրեշների ոտքերի տակ: Այս ի՞նչ է: Սա՞ էր իմ վերջը:

… Բայց ո՜չ, մի մարդ գտնվեց ամբողջովին սև հագած, որ դադարեցրեց այս հրմշտոցը: Նա, առանց ինձ դիպչելու, ուշի ուշով հետևում էր խաղին, միայն ժամանակ առ ժամանակ սուլում էր վզից կախված սուլիչով: Այս մարդն իմ մխիթարանքն էր: Ես անհամբեր սպասում էի նրա սուլիչի ձայնին: Սակայն դադարի պահերը կարճ էին տևում, իսկ վերջում «փրկարար դադարը» ավարտվում էր գեր ուժգին հարվածով:

Մի անգամ էլ այդպիսի հարվածից հետո հայտնվեցի ձկնորսական ցանցում: Աննկարագրելի գոռում-գոչյուն բարձրացրեց հանդիսատեսը: Եթե իմանայի, որ այսպիսի գովեստի կարժանանայի, մի քանի անգամ կընկնեի այդ ցանցը:

Այս թեժ պահին ես չմոռացա խորհին երախտիքի խոսքեր ուղղել իմ երկրպագուներին…

– … Վա´յ, կամա´ց, չե՞ս տեսնում` ինձ են ողջունում, ինչո՞ւ ես ադպես դնգստում ինձ ու վիրավորում: Ես իմ կամքով չեմ եկել քեզ մոտ հյուր, ինձ այստեղ ուղարկել են: Թե՞ կարող ես, ուղարկողին այդ ամենն ասա, – բողոքում էի ցանցի տիրոջ դեմ, որի պաշտոնը դարպասապահ էր: Նա ինձ պես սպիտակ հագուստով էր և, որ ամենակարևորն է, ինձ գրեթե երբեք չի հարվածել: Դե հիմա այսպես` չսպասված հյուր էի նրա համար, որի պատճառով բորբոքվել էր:

Իմ նոր «ընկերը» ինձ վերցրեց, մաքրեց հագուստս ու այնպես ուժեղ հարվածեց կողերիս, որ կիսակենդանի վիճակում հայտնվեցի իսկ և իսկ մյուս ցանցի դիմաց: Բայց այս անգամ խելքս հավաքեցի տեղը և որոշեցի այլևս նման ոտնձգություններ չանել և, որքան հնարավոր է հեռու մնալ գնդակ որսող ցանցից:

– … Միայն ոչ դու՜, անձրև՛… Որտեղի՞ց եկար… Ինչու՞ եկար… Բավական չէր իմ այս ծեծը,  հիմա էլ դո՞ւ :

Մոռանալու համար իմ այս չնախատեսված արկածները սկսեցի լսել, թե ի՞նչ է վանկարկում հանդիսատեսը: Ինչ թաքցնեմ, ուզում էի իմ մասին գովեստի խոսքեր լսել, սակայն այդ անհասկանալի գոռում գոչյուններից միայն բառերի վերջին վանկն էի ըմբռնում՝ «…ստան, …ստան», որը հաստատ իմ մասին չէր: Այդ բղավոցները երևի ուղղված էին այն երկրին, որի դաշտում տեղի էր ունենում այս խաղը: Ամենայն ուշադրությամբ լսելով վանկարկումները, ես կարողացա հասկանալ, որ խաղը տեղի է ունենում Հայաստանում:  Ինձ համար սա ապշեցուցիչ նորություն էր: Ես, որ ծնունդով Գերմանիայից եմ, իսկ  ֆուտբոլը` ծագումով Անգլիայից, եկել հասել է Հայաստան: Արի ու տես այստեղ էլ են խաղում ֆուտբոլ, ոչ այնքան լավ, բայց ուզում են խաղալ:

– … Վա՜յ, կարծես մյուս ցանցում էլ հայտնվեցի: Ա՛յ քեզ անուշադրությու՜ն:

Այս դարպասապահը կարծես մի քիչ հանգիստ է, ինձ վերցրել է ձեռքերին ու հանգիստ այս ու այն կողմ է տանում բերում: Շատ շնորհակալ եմ նրանից, իմ հագուստը, որն անձրևից անհասկանալի գույն էր ստացել, վերջապես մաքրվեց: Փա՜ռք Աստծո, մի քանի րոպե հանգստացա: Իմ բարի դարպասապահը հանգիստ գլորեց ինձ խոտերի վրա:

Կամաց-կամաց սկսել եմ հասկանալ  ֆուտբոլ կոչված խաղի էությունը, կանոնները: Ու այս ամենից ուզում եմ օգուտ քաղել. այս ու այն կողմ եմ գնում, խաղացողների ոտքերի արանքով եմ անցնում, դաշտից դուրս եմ գալիս ու նորից դաշտ եմ վերադարձվում, ու այսպես այլ բաներ: Սովորում եմ խաղալ և անչափ ուրախ եմ, որ անգամ ուշադրություն չեմ դարձնում հանդերձանքիս, կողքից հնչող գոչյուններին:

– … Ժողովու՜րդ, թռնու՜մ եմ: Երազներս կատարվու՜մ են …

Մինչ զմայլվում էի թռիչքովս, վերևից հազիվ նկատեցի, որ թռնում եմ խաղացողներով կազմված պատի վրայով: Ես թռնում էի, ու հիանում ինձնով: Իրականանում էր իմ երազանքը: Ինչ-որ մի գերբնական ուժ երկարաձգում էր իմ թռիչքը, որպեսզի վայելեի իմ  աստեղնային ժամը:

… Հնչեց իմ պահապան հրեշտակի սուլիչը: Մոռացողների համար հիշեցնեմ, որ ամբողջովին սև հագուստով այս անձնավորությունը երբեք ինձ չէր հարվածում: Նա խաղի դատավորն էր: Վերջինս ինձ վերցրեց ու քայլեց դեպի դաշտի մեջտեղը:

– Վե՜րջ: Վերջապե՛ս…

Բայց ո՛չ… Որքանով ես հասկացա, դա մի տեսակ պայքար էր դատավորի սուլիչի և հանդիսատեսի սուլոցների միջև: Սուլոցային այս անհավասար մրցամարտում  հաղթող ճանաչվեց իմ պաշտելի դատավորի սուլիչը: Սկսվեց խաղի ըմդմիջումը, որի ընթացքում ես հույս ունեի ուժերս վերականգնել ու մշակել մի ռազմավարական ծրագիր, որի շնորհիվ այս անգամ ես չարչարեմ այդ անսիրտ խաղացողներին՝ ֆուտբոլիստ կոչվածներին:

Խաղով տարված մոռացել էի խեղճ ընթերցողիս տեղեկացնեմ, որ սա ընկերական խաղ էր՝ Հայաստանի և ինչ-որ մի այլ երկրի միջև: Սա ընկերական խաղ էր, և արդյունքը որոշիչ դեր չէր կարող հանդիսանալ ոչ մի մրցույթային փուլի համար: Պատկերացնում եմ, եթե հիմնական խաղ լինե՜ր… Օ՜, ո՛չ, չեմ ուզում անգամ մտքովս անցկացնել: Շատ կցանկանայի, որ սա լիներ իմ առաջին ու վերջին խաղը, ինձ «որդեգրեին» ու տանեին բնության գրկում վայելելու իմ անմեղ օրերը: Կամ եթե վատթարագույն ծրագրի արժանանամ՝ գնայի ինչ-որ բակում խաղալու: Բայց լավ գիտեմ, այս ամենը պահի ազդեցության տակ եմ մտածում, որովհետև, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ «Աստված էլ  բեթարից ազատի», կամ` «Լավ է այնտեղ, ուր մենք չկանք»:

Այսպիսի անուրջներով տարված, չնկատեցի, որ սկսվել էր երկրոդ խաղակեսը: Այն ավելի հանգիստ էր ընթանում: Ես նորից խաղի մեջ էի, գլորվում էի, թռնում էի, ընկնում էի… Կարճ ասած խաղում էի: Երբ գտնվում էի օդային դիրքում, հանդիսատեսի նստատեղերի մոտ: Նրանք ամեն իմ թռիչքի հետ վեր էին թռնում: Ճիշտ է նրանց ձայնը դուրս չէր գալիս, բայց էմոցիոնալ շարժումներից կարելի էր կռահել, որ նրանք էլ են երկրպագում իրենց թիմերին, պարզապես ուրիշ կարգավիճակում էին: Երևի խաղի մեկնաբաններն էին, որովհետև ականջակալներով էին և խոսում էին բարձրախոսների մոտ: Սա ինձ էլ ավելի ոգևորեց, քանի որ բացի դաշտի հանդիսականից, կար նաև հեռուստատեսային բազմահազարանոց հանդիսատես, որը դիտում էր խաղը:

Ամեն անգամ վեր բարձրանալիս՝ ժպտում էի մեկնաբանների համար ու ականջի պոչով որսում էի նրանց խոսքերը՝ «Գնդակը … մոտ է», «Հարվա՛ծ դարպասին…»: Բայց, ըստ իս, նրանք մեկնաբանելով խաղը, չէին օգնում հանդիսատեսին՝ չէ՞ որ իր իրենց զգացմունքներն էին արտահայտում, ասում էին այն` ինչ իրենք կցանկանային տեսնել: Երևի ես սխալ եմ, բայց առաջին հայացքից ինձ այդպես էր թվում:

– Օ՜, մեծն սուլի՛չ, հնչի՛ր…

Խաղի վերջին րոպեներն էին, իսկ խաղացողների էներգիան չէր սպառվում…

– Վե՜ե՜ե՜րջ…

Վերջացավ խաղը: Հիմա դատավորը վերջին անգամ ինձ կվերցնի իր ձեռքը, կշոյի, շնորհակալություն կհայտնի լավ խաղի համար: Այո՛, դուք ճիշտ հասկացա՛ք, հենց լավ խաղի համար, որովհետև այս երկրորդ խաղակեսում լավ էի խաղում. ես ոչ մի դարպաս չգլորվեցի և ապահովեցի բարեկամական ոչ ոքի արդյունքը: Միայն մի քիչ գլուխս էր ցավում: Դե՜, այնքանից հետո, որ գլխով այս ու այն կողմ էի հարվածվել` դեռ չցավե՞ր: Իմ գեղեցիկ հագուստից ոչինչ չէր մնացել, բայց դա ինձ չէր հուզում, ի զարմանս ինձ: Եթե մինչև խաղի ավարտը երազում էի հանգիստ կյանքի մասին, հիմա անհամբեր սպասում եմ հաջորդ խաղին: Այս անգամ կցանկանայի, որ Հայաստանի թիմը հաղթող լիներ, չէ՞ որ այս երկիրն էի դարձել իմ նոր հայրենիքը և այդ երկրի պատիվը ես պետք է բարձր պահեմ: Ես ուզում էի ապացուցել իմ հայրենակիցներին և խաղընկերներին, որ Հայաստանն էլ կարող է ֆուտբոլային հիշարժան խաղեր ցուցոադրել: Այսօր սա է դարձել իմ երազանքը և գեր նպատակը…Եվ ինչպես հանդիսաեսն էր գոչում.

– Առա՛ջ, Հայաստա՜ն…

Տաթև Դերզյան, Երևանի թիվ 112 ավագ դպրոց, 11-րդ դասարան


35 Comments

  1. Anahit says:

    Կեցցես, Տաթև ջան:
    Սա մի յուրօրինակ ստեղծագործություն է, որն արժանի է իրեն վայել համակրանքի:
    Անահիտ Աղամալյան
    Մեղրի, Սյուիք

    Like

  2. marine says:

    Ես չէի պատկերացնում, որ կարելի է ֆուտբոլի գնդակի մասին այսպիսի հետաքրքիր նյութ գրել:
    Մարինե
    Երևան

    Like

  3. Tatev says:

    Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակը ցույց տվեց, որ մենք ունենք ուժ ու կամք՝ հաղթելու և հաջողությունների հասնելու համար:
    Տաթև

    Like

  4. Լորետա says:

    Տաթև ջան, շատ գեղեցիկ, հետաքրքիր և թեթև ընթերցվող պատմվածք ես գրել:Թվում է` դու օրեր առաջ էիր գուշակել, որ Հայաստանը հիշարժան ֆուտբոլային խաղ է ցուցադրելու:
    Լորետա

    Like

  5. Tatev says:

    Չեք պատկերացնում, էե որքան մեծ էր իմ զարմանքը, երբ Հայաստանը հաղթեց:
    Իմ “ֆուտբոլի գնդակը” հրաշք գործեց;
    Տաթև

    Like

  6. Melanie says:

    Տաթև ջան, ընդունիր շնորհավորանքներս: Քիչ է ասել, որ սա հետքրքիր պատմվածք է, սա նման չէ մյուս պատմվածքներին:
    ԱՊՐԵՍ
    Մելանի

    Like

  7. Varduhi says:

    Հետքրքիր է, Տաթև ջան, կարող ես ? նման գեղեցիկ պատմվածք հորինել շախմատի կամ այլ սպրոտաձևի մասին, որովհետև շատ յուրահատում մոտեցում էիր ցուցաբերել: Ես մի շնչով կարդացի ու վայելեցի կրկին անգամ մեր թիմի հաղթանակը:
    Կեցցես
    Բարդուհի Կարապետյան
    Երևան

    Like

  8. Ani says:

    Ինձ շատ դուր եկավ թե գնդակի խոսքերը և թե Հայաստանի թիմի հաղթանակը.
    Առաջ, Հայաստան…
    Կեցցես, Տաթև
    Անի Հովսեփյան

    Like

  9. Tatev says:

    Ես ունեմ գրած “Շախմատային գամբիթ” վերնագրով գրված պատմվածք, որը արցախյան ազատագրական շարժմանն է նվիրված: Սակայն այն այս մրցույթին հավանաբար չի մասնակցի…
    Տաթև

    Like

  10. Aram says:

    Կեցցես գնդակ
    Կեցցես Տաթև
    Հայաստան առաջ

    Like

  11. Ashot says:

    Ես չէի պատկերացնում, որ իմ փոքրիկ գնդակն այսքան հաջողություն կարող էր բերել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին

    Like

    • Tatev says:

      Երևի ուզում էիք ասել` այս փոքրիկ գնդակը:
      Համենայն դեպս շնորհակալ եմ, որ կարդացել եք այս ծիծաղաշարժ պատմվածքը

      Like

      • Ashot says:

        Վայ, Տաթ ջան, լեզվի սայթաքում էր. ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԳՆԴԱԿԸ

        Like

  12. […] Ֆուտբոլի գնդակի երազանքը,  Տաթև Դերզյան, Երևան […]

    Like

  13. Susan says:

    Հետաքրքիր է, ինչպես է այս միտքը հղացել քո գլխում?

    Like

  14. Tatev says:

    Սիրելի ընթերցողներ, խնդրում եմ մեկնաբանություններ թողեք նաև: Ես հաստատ համոզված եմ, որ իմ գնդակի փոքրիկ արկածը Ձեզ դուր է գալիս:
    Քվեարկեք այս պատմվածքի օգտին:

    Like

    • Arpi says:

      Տաթ ջան, որքան եմ հասկանում անհանգստությունդ:
      Դու լավ գիտես թե որքան շատ են քո գնդակի երկրպագուները, պարզապես այստեղ մեկնաբանություններ գրելու փոխարեն, քեզ հաղորդագրություններ են թողնում քո odnoklassniki.ru և facebook.com սոցիալական ցանցերի քննարկումների էջերում:
      Ես ուղարկում եմ մեր` քո ընկերների ծափողջյունները:
      Սա նոր խոսք է, ըստ իս, քանի որ մինչ այս ես նման ոչինչ չեմ կարդացել: Լրիվ նորություն էր մեզ համար: Այս ամենին էլ գումարենք մեր թիմի հաղթանակը:
      Կեցցե գնդաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաակ

      Արփի և ընկերներ /12 հոգի/
      Երևանի 112 ավագ դպրոցի 11-րդ դասարան

      Like

      • Tatev says:

        Ես նոր հաղորդագրություն ստացա Արեգ Գրգորյանից և ԿՏԱԿ-ի մյուս անդամներից, ովքեր նույնպես կարդում են այս պատմվածքները:
        Ուրախությանս սահման չկա` Արեգ Գրգորյանին էլ էր դուր եկել իմ գնդակը: Նրա, Մանուշի, Մարիետայի և մյուս աշխատակիցների կարծիքները շատ կարևոր են ինձ համար: Ես շատ անհամբերությամբ կսպասեմ նաև մրցույթի ժյուրիի կարծիքին նաև:
        Շնորհակալ եմ բոլորին, որ այսպես հավանում են այս պատմվածքը: Այն գրելիս, ես չէի կարող անգամ երազել, որ այսպես հայտնի կդառնա:
        Առաջ Հայաստան

        Like

  15. Ruzan says:

    Խոսքեր չեմ գտնում, կեցցես Տաթ ջան
    Հաճույք ստացա գրածիցդ

    Like

  16. Tatev says:

    Շնորհակալ եմ Ձեր մեկնաբանությունների համար

    Like

  17. Aram Gevorgyan says:

    Տաթև ջան, չես կարող այս պատմվածքդ ուղարկել նաև Սպորտկոմիտե: Պատկերացնում եմ, թե ինչ ուրախություն կտիրի այնտես, ու այս անգամ գնդակիդ համար ձոն կհորինեն:

    Like

  18. Vahan says:

    Allez, Allez, allez!!!!!!!!!!!!
    Հայաստա՜ն…Առա՛ջ
    Կեցցես Տաթև ջաաաաաաաաան

    Like

  19. Karine says:

    Hajer@micht el haxtum en
    Kecce hajkakan vogin

    Like

  20. Husik says:

    Ես Գրիգոր Սարգսյան վերլուծության մեջ կընդգրկեի նաև այս պատմությունը, որը նման չէր իր մտահաղացմամբ մյուս գրվածքներին:

    Like

    • Hakobyan Loussine says:

      Ես համաձայն եմ Հուսիկի հետ, գուցե վրիպում է եղել, որովհոտև գնդակը հնարավոր չի չնկատել

      Like

  21. Asghik says:

    Ապրես տաթ ջան, շատ լավն էր

    Like

  22. Նաիրա says:

    Ուռռռռռռռռռռռռռռռռաաաաաաաաաաաա
    գոլ, մերսի Տաթուշ ջան, շատ ուրախացա:

    Like

  23. A8shaluis says:

    Ես ողջունում եմ հեղինակին, այս գործի համար: Այնուամենայնիվ սա արժանի է գնահատանքի
    Ապրես

    Like

  24. MARI says:

    Chnorhavorum em te Tatevin ajs grvatsqi hamar te ajn bolor aktivistnerin, vor kardum en ajs gndaki ev mer patmutjuny.

    Like

  25. Էվելինա says:

    Ընդունիր մեր շնորհավորանքները Տաթև ջան, հաջողված և շատ հետաքրքիր պատմվածքի համար, որը ամենևին էլ նման չէ մյուսներին:
    ԱՊՐԵՍ

    Like

  26. Էվելինա says:

    Ընդունեիր մեր շնորհավորանքները` հաջողված պատմվածքի համար:
    Ապրես

    Like

  27. Shoga says:

    Ich schreibe sehr schlecht Geschichte

    Like

  28. Tatev says:

    Եթե Ձեր դուրը չի եկել ամենևին անհրաժեշտություն չկա գերմաներենով գրել, կարելի էր նաև հայերենով արտահայտել Ձեչ մտքերը:
    Դրանով ամենևին ինձ չէիք վիրավորիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիի

    Like

  29. Ann says:

    Tat jan shat hetaqrqir patmutyun e…du shat taxandavor axjik es..misht araj

    Like

  30. Tatev says:

    Ես շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր ընթերցողներին, ընկերներին, որ այս փոքրիկ պատմվածքը կարդացել են, հավանել են կամ ոչ:
    Ցանկանում եմ կիսել նաև իմ ուրախությունն այն կապակցությամբ, որ Orange group-ի կազմակերպած մրցույթի 130 պատմվածքների միջից ընտրվել է 4 -ի շարքում, և այն ներկայացվելու է հանրության քվեարկությանը:
    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

    Like

Leave a comment