Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Սիրային պատմություն » Առաջին համբույրն ու դավաճանությունը

Առաջին համբույրն ու դավաճանությունը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,518 կտտոց

Նանան շատ գեղեցիկ էր՝ սև, երկար մազերով, մեծ ու գրավիչ աչքերով: Նա ընդամենը 15 տարեկան էր, բայց հասցրել էր գերել շատերի սրտերը, իսկ սիրո խոստովանություններն էլ չէին ուշացել:  Նրանցից ոչ մեկը Նանան լուրջ չէր ընդունել, շփվել էր մի քանիսի հետ ուղղակի լավ ժամանակ անցկացնելու համար:

Այդ ամառն էլ սովորականի պես` վարդառվառը նշելու համար,  նրա ծնողները սար էին գնացել: Այս անգամ սակայն,  նրանց հետ էին նաև Նանայի քույրը, քրոջ ամուսինն ու ամուսնու երիտասարդ ընկերները:

Ամեն ինչ շատ լավ էր, անմոռանալի օրեր էին անցկացնում: Երեկոյան, երբ ավարտել էին ճաշելը, տղաները հավաքվել էին սեղանի շուրջն ու ուրախ զրուցում էին, ու ամեն մեկն իր արկածներն էր պատմում:

Նանայի ուշադրությունը գրավել էր Աբել անունով մի  բարձրահասակ տղա: Նա կլիներ մոտ  20 տարեկան ու անչափ գեղեցիկ էր: Նա ուրախ պատմություններ էր պատմում իր կյանքից.  դրանք այնքան հետաքրքիր էին, որ Նանան ուղղակի կլանված լսում էր: Նա ուզում էր գոնե մի բառ փոխանակել Աբելի հետ, բայց չգիտեր ինչպես նրա ուշադրությունը գրավել: Այդ մտորումներով էլ տարված էր, երբ հանկարծ լսեց.

-Նանա ջան, մի բաժակ ջուր կտա՞ս:

Աբելն էր: Կարծես ճակատագրի նվեր լիներ: Նանան անմիջապես վերցրեց բաժակը, ջուր լցրեց ու դողացող ձեռքերով տվեց Աբելին՝ ուղիղ նայելով նրա աչքերի մեջ. դրանք այնքա՜ն գեղեցիկ էին: Աբելը շնորհակալություն հայտնեց ու բաժակը մեկնեց Նանային:

-Էլի ես ուզո՞ւմ, – շփոթված հարցրեց Նանան:

– Չէ,՛ իսկ ի՞նչ ես անում, արի դու էլ մեզ հետ նստիր, ուրախ զրուցում ենք,- առաջարկեց Աբելը:

Նանան բնավորությամբ շատ ազատ էր ու շփվող:  Բարդույթներ չուներ և, բնականաբար, մեծ ուրախությամբ համաձայնեց: Հաճելի զրուցակից էր Աբելը, և ընդամենը մի քանի րոպեի ընթացքում նրանք այնքան մտերմացան, որ կարծես թե ամբողջ կյանքում ճանաչել էին իրար:

Արդեն մթնում էր, բայց ոչ ոք չէր ուզում տեղից վեր կենալ, և Աբելը` նկատելով դաշտում արածող ձիուն, Նանային առաջարկեց ձի քշել:

-Ես երբեք ձի չեմ նստել, կուզենայի փորձել, բայց վախենում եմ,- ասաց Նանան:

– Հենց գիտե՞ս` ես շա՞տ եմ քշել, ես էլ եմ առաջին անգամ նստելու: Արի քշենք, ինչ լինի` երկուսիս կլինի,- ծիծաղելով ասաց Աբելն ու Նանայի ձեռքից բռնած գնաց դաշտ:

Նանան ամուր կպել էր Աբելից, որ ցած չընկնի:  Նրա սիրտը սովորականից արագ էր բաբախում, շատ շփոթված էր, բայց միևնույն ժամանակ նաև համոզված, որ այդ վիճակը իրեն դուր է գալիս:

Արդեն մթնել էր, նրանք քայլելով տուն էին գնում, և հանկարծ Աբելը բռնեց Նանայի ձեռքից, ուղիղ նայեց աչքերին և համբուրեց: Դա Նանայի առաջին համբույրն էր: Առաջին համբույրը… քաղցր ու երանավետ: Մի ամբողջ կյանք արժեցող վայրկյանների հմայնք է դա, անմոռանալի, գաղտնածածուկ մի  հմայնք, որ թվում է, թե աշխարհն իմացավ, որ բոլորը տեսնում են այտերիդ ու շուրթերիդ վրա դրոշմված համբույրը:

Նանան ոչ մի բառ չարտասանեց  մինչև տուն հասնելը, բայց ամբողջ գիշեր մտածում էր համբույրի մասին:  «Հաստատ սիրահարվում եմ նրան»,- մտածում էր նա:

Հաջորդ առավոտյան արդեն տուն վերադարձան: Աբելը Նանայից վերցրեց բջջայինի համարն ու խոստացավ, որ կզանգի: Նրանք շփվում էին հեռախոսով, և Նանայի զգացմունքներն ավելի էին խորանում: Բայց չգիտես ինչու երկու ամիս հետո զանգերը դադարեցին: Ի՞նչ էր պատահել Աբելին, մոռացե՞լ էր արդյոք Նանային, թե՞ մի ուրիշ պատճառ կար: Նանան շատ էր տխրել, ընկերների հետ չէր շփվում:

-Հը՞, Նա՛ն, ի՞նչ ա պատահել, ոնց որ հեչ դու չլես, -ասում էին դասընկերները, բայց աղջիկը նրանց ուշադրություն չէր դարձնում, միայն Աբելի մասին էր մտածում:

Մի օր սովորականի նման, մի քիչ ցրվելու համար նստեց համակարգչի առաջ ու բացեց одноклассники իր էջը, մեկ гости ուներ, բացեց և քիչ էր մնում ուրախությունից լաց լիներ. Աբելն էր:

-Բարև, ինձ էդքան շուտ մոռացա՞ր,- անմիջապես գրեց:

Պատասխանը չուշացավ.

-Բարև, չէ, չեմ մոռացել, քեզ մոռանալ կլնի՞:

-Իսկ ինչու՞ չէիր գրում,- հարցրեց Նանան:

-Բայց դու գիտե՞ս, որ ես ամուսնացել եմ, սայթիս նկարները չե՞ս տեսել:

Նանան անմիջապես բացեց նկարները. Աբելն էր՝ եկեղեցում ,հարսնացուի հետ. արցունքներն ակամայից հոսեցին աչքերից, օդը չէր բավականեցնում, գժի նման այս ու այն կողմ էր գնում: Շուտով հեռախոսը զանգեց: Անմիջապես վերցրեց:

-Ուզում եմ հանդիպենք,-հանգիստ տոնով ասաց Աբելը, կարծես ոչինչ չէր եղել:

-Իսկ ես չեմ ուզում,- հազիվ արտասանեց Նանան, հեռախոսը մի կողմ շպրտեց և բերանքսիվայր ընկավ մահճակալին:

Աբելը շարունակում էր զանգել, բայց Նանան չէր պատասխանում, թեև շատ էր ուզում: Փորձում էր մոռանալ նրան, փորձում էր մոռանալ իր առաջին համբյուրը, բայց ինքն էլ համոզված չէր, որ կարող է: Կորցրել էր նրան, բախվել մի իրականության, որը լի էր դատարկության, կյանքի անբավարարվածության զգացումով: Ակամայից հիշում էր իր կարդացած գրքերը, դիտած ֆիլմերը, որոնց սյուժեն նման էր իր պատմությանը և փորձում էր նմանվել այդ հերոսներին, նրանց պես ուժ գտնել իր մեջ և ջնջել հիշողությունից նրան:

Սիրող մարդը չէր ամուսնանա ուրիշ աղջկա հետ, և եթե նույնիսկ առանց սիրելու էր ամուսնացել, այսպես թե այնպես ուրիշի դժբախտության վրա չէր կարելի սեփական երջանկությունը կառուցել:


35 Comments

  1. Լիլիթ ջան, պատմությունտ շատ-շատ լավն էր, կարդալու ընդացքում շատ տխրեցի, շատ եմ ցավում այն աղջկա համար ում հետ նման բան է պատահել, իրոք որ վերջը շատ վատ է եղել,ամեն մարդ մի ճակատագիր ունի, ինչ արած մենք բոլորս պետք է համակերպվենք մեր ճակատագրի հետ: Իսկ հիմա աղջիկը ընկեր ունի? կամ սիրած տղա? թե նույն տղաի մասին է մտածում?

    Like

  2. Լիլիթ says:

    Չէ, Սոնա ջան հիմա նա ընկեր չունի, դեռ նույն տղային մասին է մտածում

    Like

  3. CRAZY says:

    AYNQAN TXUR PATMUTYUN E,VONCVOR IM MASIN GRVAC LINI,NENCEM HASKANUM ED AXJKAN,BAYC ASEM HNARAVORA ARANC SIRELU AMUSNANAL…

    Like

  4. Angel says:

    inch hetaqrqir patmutyun er, Lilit jan shat gerecik es nkaragrel

    Like

  5. Ani says:

    Shat huzich patmutyun er

    Like

  6. Karine says:

    patmutyun@ shat lavn er Lilit jan, shat huzich er, bayc bnakan e ,vor arajin ser@ misht el shut e avartvum,, axjka koxmic sxaln el exel e ayn, vor aranc chanachelu eritasartin tuyl e tvel vor hamburi iren,,,,,,,

    Like

  7. Armo says:

    axxx, ed odnoklassnik@……

    Like

  8. Լիլիթ says:

    Հա, Կարինե ջան, ես էլ եմ համաձայն, որ սխալ է վարվել Նանան, բայց հիմա ինքն էլ է զղջում դրա համար. լավ է ուշ քան երբեք:

    Like

  9. ԱՆՆԱ says:

    Ընդհամենը վերջերս նման դեպք ինձ հետ էլ է պատահել, բայց բարեբախտաբար այսքան տխուր ավարտ չունեցավ… Բայց մեկա շատ ահավոր զգացումա!!!!!!!!!!! ՇԱՏ ԱՀԱՎՈՐԱ……

    Like

  10. Աննա ջան, իրոք որ շատ ահավոր զգացում է, ճիշտ է ես նման պատմության մեջ չեմ ընկել, բայց հասկանում եմ քեզ, որովհետև տեսել եմ Նանայի ապրումները:

    Like

  11. Անահիտ says:

    Շատ հուզիչ պատմություն է,կարդալու ընթացքում անհամբեր սպասում էի վերջաբանին ու շատ անսպասելի ավարտ ունեցավ:

    Like

  12. anulik says:

    Սևակն է շատ լավ ասել առաջին սիրո մասին…Առաջին սերը, ինչ էլ որ անես, միշտ կուտ է գնում….Հետաքրքիր պատմություն էր, բայց happy end եմ ուզում…..
    P.S. Որևէ մեկին համբուրել դեռ չի նշանակում սիրել նրան:

    Like

  13. Իհարկե, որևէ մեկին համբուրել չի նշանակում սիրել նրան: Եվ ինչպես պատմության մեջ եմ գրել, Նանան հետագայում սիրեց նրան, բայց…

    Like

  14. ROB says:

    hetaqrqir patmutyun r bayc verj@ lav durs chekav .. dra hamar NANAN PETQ E AVELI USHADIR LINER ABELI HASHVUM

    Like

  15. Նարե says:

    Ասում են եթե զույգերն  ամուսնանում են բայց ամուսիններից մեկը չի սիրում, զույգը երջանիկ չի կարող լինել, դա այնքանել ճիշտ չի,այտ սերը ցնվում է նրանց համատեղ կյանքի ընթացքում….այսիմքն Աբելը իրավունք չուներ խախալ 15 տարեկան աղջնակի զգացմունքների հետ: Միգուցե հետագայում աղջիկը ավելի երջաիկ լի՝ կամ գուցե դժբախտ: Լիլիթ ջան շնորհակալություն նման հետաքրքիր և գեղեցիկ պատմություն մատուցելու համար:

    Like

  16. VESMIRA says:

    vaaaaay shat gexecik, bayc ev shaat dajan patmutyun er…..cavum em NANAI hamar ……

    Like

  17. namaki patasxan says:

    shat hetaqrqir patmutyun er apsos chnayac vor ays patmutyun@ das klini bolori hamar

    Like

  18. Robert says:

    Axchikner zgushaceq txaneric hima txaneri m,ecamasnutyun@ xabebaner en

    Like

  19. Լիլիթ says:

    Աստված տա, որ իրոք այս պատմությունը դաս լինի բոլորի համար: Եվ ինչպես Robertn է զգուշացնում, թող աղջիկները ամեն մեկին չհավատան,,,,,,,,

    Like

  20. LUIZA says:

    CHISHTE TXUR E BAYC ETE TXAN ARJANI LINER AYD SIRUN APA ERBEQ CHER STIPI NRAN ARTASVEL

    Like

  21. anika says:

    shat hetaqrqir er ays patmutyun@ sakayn ptkovs angam cher karox ancnel vor ayspisi avart kunena shat em cavum nanayi hamar bayc xorurd ktam morana iren ev ir hamar nor ej baci aynuamenayniv abeli arac@ ardaracum chuni…..

    Like

  22. syuzi says:

    mek angamel incen nuyn xosqer@ asel <>bayc es dra masin texyak chei vor karucumei u ayd orvanic plvec ed erjankutyun@, shatt lav patmutyuner bayc bater vor senca verjacel

    Like

  23. Nare says:

    Mer irakanutyan mej shat en nmanatip patmutyunner@, uxxaki kasem mi ban sa ser cher, sa hrapuranq er, mi poqrik axjik, ov hiacac er ayd txayov u arajin hambuyr, inch@ nran ser er tvacel. Aystex aveli shat txayi mexavorutyunner, qani vor na linelov aveli gitakic, pete tuyl chtar, vor axjik@ <> ir het. Txan grel er axjkan vor inqn arden amusnacel e, ardyunqum durs e galis, vor na henc skzbic xabel e axjkan, aysinqn inq@ minchev Nanai het shpveln arden isk shovum er ir nerkayis knoj het, ev heto sksum e miajamanak shpvel naev Nanai het,,, Bayc inq@ gone minchev amusnanal@ petqe axjkan bacatrer iravichak@ ev voch te zur huyser tar nran ir lav verabermunqov u shpumov… Petq che vstahel amen mardu, aysor koxit kangnacin ches karox vstahel ur mnac ancanot mekin,,,, Chgitem inchu, bayc misht hamozvac em exel nranum, vor kyanqum patahakan vochinch chi linum, nuynisk djbaxtutyun@,,, Uxxaki mi xorhurd Nanain. -Nana jan hnaravorins shut porcir moranal atd txayin u hetagayum ashxati @trutyant mej chsxalves!!! Ev mtacir ayspes guce lavn er ayd er vor duq bajanveciq mimyancic… Guce da er chisht@ u mi tarapeq chexac bani hamar…

    Like

  24. I will always love you says:

    Es haskanum em et axjkan,da ahavor zgacuma ahavor

    Like

  25. Amahit says:

    nmanatip patmutyan zohel es em u karox em vstah asel vor arajin hambuyr@ urish e u anhnar e moranal ayn, ete angam ayd mardun chsires miyevnuyn e ayn mnum em arajin@ u anpoxarineli, isk inch verabervum e patmutyan@ mexavor ner petq che pntrel, mer tarikum nman depker@ bnorosh en uxaki petq e tetev nayel u ujex linel u vochte moranal ayl antesel ayn inch exel e

    Like

  26. Karen says:

    LILIT JAN XIES GREL ES BAN@ ES KORCREL EM @NKERUHUS KARDALOV ES IM CAVER@ AVELI XORACAV

    Like

  27. Volfgang(Gev) says:

    Հիանալի պատմվածք է Լիլիթ ջաաաաաաաաաան,բռավո

    Like

  28. Anyuta says:

    Karces im siro masin grvac liner shat nman er

    Like

  29. Lilit jan isk sa irakanutyuna?

    Like

  30. Այո իրականություն է, Մարիամ ջան:

    Like

  31. M says:

    Es kardaci ays patmutyun@ axjka hamar shat em cavum.bayc mi ban em uzum asel enpes 4e vor bolor@ xabumen.im @nker@ inc 4i xabum es dranum hamozvac em havozvac em vorovhetev es tesel em nra ser@ es zgacel em da.xosqs uxxum em bolor hay axjiknerin axjikner jan mi qi4 hamberatar exeq spaseq aynqan min4ev vor hamozveq dzes iskapes sirumen te vomanq parap en mnacel.shnorakalutyun bolor @ntercoxnerin

    Like

  32. Anahit says:

    Shat txur patmutyuna u shat vata vor txerq@ axjikneri zgacmunqneri het xaxal@ sovorutyunen dardzrel u xaxumen axjikneri zgacmunqneri het voncvor Abel@ Nanayi het arex

    Like

  33. Lika says:

    Hargeli @ntercoxner inqs unem @nker patrastvumem amusnanal nra het shpvumem shurj 7amis bayc 7amsva @ntacqum es nran chem hamburel u chem asel vor SIRUM EM IREN bayc gjvumem nra hamar,shat axjikner chhaskanalov te inchen anum u sxalvum ev amboxj kyanqum zxchum. . .by GRQAMOL

    Like

  34. Lusine says:

    Shat txur bayc mi koxmic el gexecik patmvacq er cavum em nanayi hamar

    Like

Leave a comment