Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Մորփեոսի աշխարհում կամ մի քիչ քնի մասին

Մորփեոսի աշխարհում կամ մի քիչ քնի մասին

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,514 կտտոց

Քննաշրջանն ավարտվեց: Սեփական գնահատականներից գոհ կամ դժգոհ  երեխաները բոլորն էլ հյուծված էին և հոգնած: Այդ համենին գումարվում էր նաև քնի ռեժիմի խանգարումը, որը հատկապես շատ էր անհանգստացնում Արևիկին և ավելի էր սրում հոգնածությունը: Երբ քննությունների նախօրյակներին նա ողջ գիշեր անքուն պարապում էր, չէր անհանգստանում դրա վերաբերյալ և հեշտությամբ էր տանում գերլարումը, սակայն այժմ ամբողջ ցերեկ նրա քունը տանում էր, իսկ գիշերները, չնայած քնելու մեծ ցանկությանը, չէր կարողանում քուն մտնել և անհանգիստ շուռ ու մուռ էր գալիս անկողնում: Զարմանալին այն էր, որ նրա ընկերուհին՝ Նվարդը, ով նույն ծանրաբեռնվածությանն էր ենթարկվել, շատ հեշտությամբ հարմարվեց սովորական պայմաններին և արագորեն վերականգնեց  ուժերը:

Քունը շատ անհատական առանձնահատկություններ ունի, ամեն մարդու մոտ այն ընթանում է յուրահատուկ կերպով. մեկին բավարար է քնել ընդամենը 4-6 ժամ, իսկ մյուսին քունն առնելու համար անհրաժեշտ է 9-12 ժամից ոչ պակաս, ոմանք կարող են քնել ընդհատումներով՝  օրվա ընթացքում մի քանի անգամ, մյուսները ոչ մի կերպ չեն կարողանում քնել ցերեկները: Քնի ռիթմը և խորությունը ունեն նաև տարիքային տարբերություններ. մանուկները ավելի շատ են քնում, քան ցանկացած այլ տարիքի մարդիկ, ծերունիների և տարեցների քունը մակերեսային է և կարճ:

Պատմության մեջ հայտնի են հանրահայտ մարդկանց քնի առանձանահատկությունների տարբեր դեպքեր: Օրինակ՝ Նապոլեոն Բոնապարտը քնում էր 2-4 ժամ, սակայն երկու անգամ օրվա ընթացքում: Չերչիլն ու Էդիսոնը բավարարվում էին 4-6 ժամ տևողությամբ քնով: Երկար քնող հանճարների շարքին է պատկանում Ալբերտ Էյնշտեյնը, ով անկողնում անցկացնում էր 10 ժամ և պնդում, որ հենց քնի մեջ է բացահայտել հարաբերականության տեսության որոշ կարևոր տարրեր:

Անգամ քնելու նախընտրած դիրքը միշտ յուրահատուկ է, և ըստ գիտնականների` արտահայտում է մարդու անհատականությունը: Ինչպես քնում ենք, այնպես էլ ապրում ենք, – պնդում են նրանք և առանձնացնում հինգ հիմնական դիրք.

1. Սաղմի դիրք – հիշեցնում է էմբրիոնի դիրքը մոր փորիկում և բնորոշ է այն մարդկանց, ովքեր չեն համարձակվում բացվել կյանքին, ներգրավվել կյանքի իրադարձությունների հոսքի մեջ: Կողքի պառկած, ծնկները ծալած, ուսերը ներս քաշած՝ այս մարդկանց անհաջողությունները և սթրեսները հիմնականում կապված են ինքնաիրացման դժվարությունների հետ:

2. Ամենից տարածված կիսասաղմնային դիրքը նախընտրում են հավասարակշռված, վստահելի, ցանկացած իրավիճակի հեշտ հարմարվող մարդիկ:

3. Թագավորական դիրք- մեջքի վրա պառկած,  աջ և ձախ տարածած ձեռքերով և ոտքերով, ընդունում են մանկուց ուշադրության կենտրոնում գտնվելուն սովոր մարդիկ: Նրանք վստահ են իրենց անձնային ուժի վրա, չեն կասկածում, որ վեր են իրենց շրջապատող շատ մարդկանցից, հեշտությամբ ընդունում են նվերները, զիջումները, շնորհները, սակայն պատրք էլ չեն մնում: Ցանկացած հասարակության մեջ նրանք իրենց լավ են զգում, միշտ բաց են շփման համար: Ամեն հինգերերոդ մարդ նախընտրում է քնել մեջքի վրա: Այս դիրքը նաև նշանակալիորեն նպաստում է խռռցնելուն 🙂

4. Փորի վրա պառկած  քնում են այն մարդիկ, ովքեր սովոր են վերահսկել իրենց կյանքը և խուսափել անսպասելիություններից, նրանք առանձնանում են ամեն ինչ լավագույնս անելու ձգտումով և կազմում են մարդկանց մոտ 12%-ը:

5. Գլուխը ձեռքերով ծածկած – քնողը կարծես պաշտպանում է իրեն անսպասելի տհաճ անակնկալներինց: Այսպիսի մարդիկ սթրես են ապրում ամենատարբեր անսպասելի դեպքերից, մասնավորապես ուրիշների անկանխատեսելի արարքներից: Այսպիսի մարդիկ կայունության, ապահովության կարիք ունեն և դրանց անդադար պակասն են զգում շրջապատում:

Ի դեպ, կարող եք ստուգել, թե այս տեսությունը ինչքանով է հավաստի 😉

Քնի խանգարումները և երկարատև անքնությունը հանգեցնում է մարդու մոտ մտածողության և ընկալման այնպիսի խանգարումների առաջացմանը, որոնք նկատվում են շիզոֆրենիայի ժամանակ: Մերիլենդ նահանգի Բեսեզդ քաղաքի Հոգեկան առջողջության ազգային ինստիտուտում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մեկ-երկու օր տևող անքնությունը առողջ մարդկանց մոտ օրգանիզմում կամ հոգեկանում լուրջ խանգարումների չի հանգեցնում: Նկատվել են միայն նշանակալի քնկոտություն, ցրվածություն, շուտ հոգնելու հակում, նյարդայնություն:

Սակայն երկարատև անքնությունը բացասաբար է ազդում նաև աշխատունակության վրա, այդ իսկ պատճառով անիմաստ է քննությունների կամ լարված պատասխանատու աշխատանքի օրերին չքնել: Ընդհանրապես` քնի համար անհրաժեշտ ժամերից շահած ժամանակը չի կարող արդյունավետ օգտագործվել:

Ի դեպ, հին հունական դիցաբանությունում քնի աստվածը Մորփեոսն էր:


4 Comments

  1. Arpine says:

    Արմինե ջան ինչպես միշտ հետաքրքիր նյութ է, բայց ես իմ քնելու դիրքը չգտա այստեղ 😀

    Like

  2. Arpine says:

    Պատահում է սաղմի դիքով եմ քնում, բայց այդտեղի բացատրությունը ընդհանրապես բնորոշ չէ ինձ:Իսկ ընդհանուր առմամբ ես շատ անկանոն եմ քնում, մարմնիս մի կեսը այլ դիրքում է,մյուսը` այլ,բայց շատ եմ սիրում ամուր գրկել բարձը նոր քնեմ 🙂

    Like

    • 🙂 Դե այս թեստը միայն զվարճալի տեսություն է: Ճիշտն ասած՝ իմ բնավորությունն էլ չի համընկնում 😀 Իսկ ավելի շուտ՝ ես քնում եմ ամեն անգամ տարբեր դիրքով, նենց որ դժվար է ասել, թե ինչ դիրքով կզարթնեմ: Ինքս էլ մի քիչ կասկածում եմ, որ մարդու բանվորությունը այդքան սերտ կապված է քնելու դիրքի հետ 😉

      Like

Leave a comment