Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Posts tagged 'դպրոց'

Tag Archives: դպրոց

«Ուլիսես-2» պատմվածքի մրցույթի արդյունքները հայտնի են

«Ուլիսես2» մրցույթի մասնակիցները«Ուլիսես-2» պատմվածքի մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են: Դեկտեմբերի 5-ին կայացած մրցանակաբաշխության ժամանակ ժյուրին՝ Ալիս Տեր-Ղևոնդյան, Գրիգոր Սարգսյան և Աննա Մուրադյան, ներկայացրեց հաղթողներին:

Ընտրվել է շորթ լիստ՝ հետևյալ պատմվածքներով

  1. «Հնազանդ աստվածները», Արսենյան Սոնա, Երևան
  2. «Restart». Մերի Շարոյան, Երևան
  3. «Տուփն ընկավ ու… փակվեց», Հայկ Սմբատյան,  Երևան
  4.  «Ես եկել եմ մանկությունից». Ծատուրյան Մոնիկա
  5. «Հիկիկիմորի». Մերի Շառոյան, Երևան
  6. «Ուրվականների քաղաքը». Ռոբերտ Պետրոսյան, Դիլիջան
  7. «Հարաբերականության հատուկ տեսություն». Ռուբինա Դավթյան, Երևան (more…)

Ավագ դպրոց տանող տրանսպորտի հարցը ՏԻՄ -ի խնդիրն է

«Դպրոցական» բլոգի հեղինակներից մեկը «Մեր ավտոբուսը «բեզռազմեր» է հրապարակման մեջ նկարագրում է իրավիճակ, որն ուսումնական տարվա մեկնարկի հետ արդիական է հանրապետության շատ քաղաքներում.  ավագ դպրոցի աշակերտները դպրոց հասնելու համար ստիպված են լինում բազմաթիվ փորձությունների միջով անցնել:

Եթե Դիլիջանում դպրոց հասնելու համար աշակերտները ստիպված են երթուղայինում «կոտրատվել» ու շնչահեղձ լինել, ապա Մարտունիում, օրինակ, Վանքի թաղ կոչվող տարածքի դպրոցականները ստիպված են մեկ ժամ և ավել քայլել դպրոց հասնելու համար, քանի որ քաղաքում բացակայում է հանրային տրանսպորտը: (more…)

Դպրոցում աշակերտներին օրագիր կնվիրեն, աշխատանքային տետրերն էլ պարտադիր չեն լինի

Այս տարի սեպտեմբերի մեկին առաջին դասարան կգնա շուրջ 35 հազար դպրոցական: Իսկ դպրոցում  սպասվում են անակնկալներ և նորույթներ  ոչ միայն առաջին դասարանցիներին. ուսումնական տարվա սկզբին բոլոր աշակերտներին եռագույնի երանգներով ու Հայաստանի երրորդ հանրապետության 20-ամյակին նվիրված  թեմատիկայով օրագրեր կնվիրեն:

Առաջինից չորրորդ դասարանցիներին էլ դասագրքերն անվճար կհատկացվեն: Բացառություն կլինեն միայն օտար լեզվի և երգեցողության դասագրքերը, որոնց համար վարձավճար կգանձվի:

Իսկ դպրոցական աշխատանքային տետրերը, որոնք հաճախ ավելի բարձր գին ունեն, քան դասագրքերը, պարտադիր չեն լինի: Մինչև հիմա այդ տետրերը միշտ պարտադրվել են երեխաներին: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ այսուհետ աշխատանքային տետրերը պարտադիր չեն լինելու: Ուսուցիչը պետք է տետրերը կիրառելու հարցը քննարկի ծնողների հետ և մեծամասնության համաձայնությունը ստանալուց հետո միայն սկսի աշխատել դրանցով: Հովհաննիսյանը, Դպրոցական բլոգի հարցին ի պատասխան,  հավաստիացնում է, որ տետրերից հրաժարվելը չի կարող երեխայի ցածր գնահատականի պատճառ դառնալ. «Տետրերը երաշխավորված են նախարարության կողմից, բայց չեն կարող պարտադրվել աշակերտին»: (more…)

Դպրոցի թերությունները գալիս են տնօրենից

Մեր դպրոցի դասատուներից ոչ  բոլորին էի սիրում: Շատ սիրում էի հայոց լեզվի ու հայոց եկեղեցու պատմության դասատուներին: Մնացածների հետ սովորական էի, բայց մի քանիսը կային, որ հատուկ չէի սիրում: Օրինակ, ռուսերենի կամ ինֆորմատիկայի Հարությունյանին, որ հենց իրեն ինչ որ բան էր պետք լինում մեզանից, սկսում էր մեր հետ լավ վերաբերվել ու հաճելի խոսքեր ասել, բայց դե հաջորդ օրը արդեն ամեն ինչ մոռանում էր: Նույն ձև էլ ֆիզիկայի դասատուն էր:

Դպրոցում լավ էր, բայց թերություններ շատ կային: Դե երևի` դա էլ տնօրենից էր գալիս: Մեր տնօրենին էլ չէի սիրում` ինքն էլ իր օգուտի համար ամեն ինչ կաներ: Եթե ինչ որ բան էր լինում` ուսուցիչներին էր մեղադրում, բայց ամեն ինչի գլխավոր պատճառը հենց ինքն էր:

Դե դպրոցի դասատուներից կարելի է ասել, որ չեմ դժգոհում, գիտելիքներից էլ չեմ դժգոհում. էդ առումով էլ լավ գիտելիքներ էին տալիս մեզ: Դե, եթե ինչ որ տեղ էլ թերություններ էր լինում` դա էլ գալիս էր տնօրենից:

Սեպտեմբերից դպրոցականները հայոց լեզու կսովորեն նոր դասագրքերով

Գորտակնյունազգիներ, այծատերևազգիներ, մրտիմ, ռահվար, կոզռակ և նման այլ բառեր առաջիկա ուսումնական տարուց կսովորեն 7-րդ դասարանում ուսանող աշակերտները:

Այս տարի աշակերտները ուսումնական տարին կսկսեն հայոց լեզվի նոր դասագրքերով:

Հովհաննես Բարսեղյանի և Փառանձեմ Մեյթիխանյանի հեղինակած  7-9-րդ դասարանների դասագրքերը, որոնք հաղթել են դասագրքերի մրցույթում և  այժմ հանրային քննարկման են դրված Կրթության ազգային ինստիտուտի կայքէջում,  բուռն արձագանք են առաջացրել ու հակասական քննարկումների պատճառ դարձել:

Լեզվաբանները ընդունելի են համարում դասագրքի` Հովհաննես Բարսեղյանի հեղինակած հատվածը, փոխարենը անթույլատրելի են համարում Մեյթիխանյանի հեղինակած հատվածը, որը գրքի գերակշիռ մասն է:

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը մրցույթում հաղթած դասագիրքը համարում է անորակ. աշակերտը սովորում է բառեր, որոնք ողջ կյանքի ընթացքում իրեն պետք չեն գալու, մինչդեռ դրա փոխարեն կարելի էր հարստացնել աշակերտների բառապաշարը. «Սա ճահճային մտածողության դրսևորում է: Ինչո՞ւ է նման գիրքը մատուցվում յոթերորդ  դասարանցի երեխային: Արմատախիլ անելու (more…)

Վերջին դասն ու իմ սպասելիքները դպրոցից

Շատ ուրախ էի, որ վերջապես ավարտեցի դպրոցը:

Երբ նոր էինք փոխադրվել իններորդ դասարան` չէի պատկերացնում, թե ինչպես ենք ավարտելու, բաժանվելու մեր այդքան մտերիմ ընկերներից և տեղափոխվելու ուրիշ դպրոց: Ու միայն ես չէի, որ այդպես էի մտածում, բոլոր աշակերտներն էլ չէին պատկերացնում մեր բաժանումը: Սակայն հետո այդ պատկերացումները փոխվեցին:

Ուսումնական տարին նոր էր սկսվել, երբ գնացինք դպրոց ու զգացինք, որ մեր դասղեկը լարվել էր մեր հետ: Բայց այդ լարվածությունը բոլոր աշակերտներին չէր վերաբերվում: Եթե կարդացել եք իմ գրած պատմությունը մեր դասարանի խմբավորվածության մասին, ապա ասեմ, որ մեր դասղեկի լարվածությունը մեր նկատմամբ հենց դրա պատճառով էր: Ու նա լարվել էր հատկապես մեր խմբի հետ: (more…)

Վերջին զանգի փոխարեն՝ վերջին դաս

Այս տարի առաջին անգամ Հայաստանում չի լինի ավանդական վերջին զանգի արարողություն, քանի որ այս տարի առաջին անգամ հանրակրթական դպրոցները չունեն ավարտական դասարաններ:

Վերջին զանգի փոխարեն կազմակերպվում է վերջին դաս, որը կլինի մայիսի 26-ին:  Այն վերջինը կլինի միայն այս ուսումնական տարվա համար, բայց ոչ դպրոցական կյանքի ընդհանրապես, քանի որ դպրոցներում շրջանավարտներ չկան:

Իրողությունը պայմանավորված է 12-ամյա կրթական համակարգին անցումով: 2001թ. դպրոց ընդունված աշակերտները, որոնք այս տարի պետք է ավարտեին, դպրոցում կուսանեն ևս մեկ տարի և կավարտեն 2012թ.:

Վերջին դաս կանցկացվի  հանրապետության բոլոր դպրոցներում: Իսկ Երևանի և մարզերի մի խումբ դպրոցականների համար վերջին դասը տեղի կունենա Կառավարության շենքում: Այն կվարի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հարցում միայն դպրոցականների համար